486.32
+0.4
519.1
+4.61
8.21
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Երևանյան գագաթնաժողով. ինչպես ընկերություն անել Ռուսաստանի հետ
17:14
21 Օգոստոսի 2010

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի՝ Հայաստան կատարած բավական հաջող պետական այցն ակնհայտորեն կհիասթափեցնի բազմաթիվ արևմտյան վերլուծաբանների, ովքեր արդեն երկու տարի է՝ հայ-թուրքական հարաբերությունների վատթարացում են կանխատեսում: Ռազմատեխնիկական համագործակցության, միջուկային էներգետիկայի, ներդրումային ոլորտներում ստորագրված համաձայնագրերը նշում են անխախտելի մի փաստ՝ Հայաստանը վստահում է Ռուսաստանին, նա չի վախենում համագործակցել մեր երկրի հետ: Ակնհայտ է, որ Հայաստանը նախկինի պես Ռուսաստանին իր դաշնակիցն է համարում:

Ընդ որում մեր երկրները նախատեսում են դեռ երկար տարիներ դաշնակիցներ մնալ. Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարացվել է մինչև 2044 թ.-ը: Բազայում են գտնվում է С-300 տեսակի հրթիռային համալիրները: Ասեկոսեներին հակառակ, Ռուսաստանը դեռ չի պատրաստվում С-300 համալիրներ մատակարարել հայկական զինված ուժերին: Բոլորի համար շահավետ իրավիճակ է ստեղծվում՝ և Հայաստանի օդային տարածքն է պաշտպանված ցանկացած արտաքին ագրեսիաներից, և Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի հետ լարված հարաբերություններ ունեցող Ադրբեջանը կարող է համոզված լինել, որ այդ զենքը չի կիրառվի իր դեմ:

Երկար տարիների ընթացքում էներգետիկ խնդիր ունեցող Հայաստանը հույս ունի լուծել այդ խնդիրը Մեծամորում գործող հայկական ԱԷԿ-ի ընդլայնման հաշվին: Այստեղ ևս Ռուսաստանը կարող է օգնել, հայկական ԱԷԿ-ի ռեակտորը տեղադրվել է խորհրդային տարիներին, և ռուսաստանցիները շատ լավ գիտեն՝ ինչպես այն պահել նորմալ վիճակում: Այն փաստը, որ ռուսական ընկերությունները Հայաստանում սեփականություն ունեն, Ռուսաստանի թշնամիների նախազգուշացումներին հակառակ, ՀՀ քաղաքացիներին չի մտահոգում, ռուսական ընկերություններն իրենց հետ չեն տանի հայկական ուղեկամուրջները, իսկ նորմալ վիճակում դրանք պահել ռուսները կարողանում և անում են: Ռուսական ներդրումները ոչ մի ձևով չեն սպառնում Հայաստանի ինքնավարությանը:

Տեսնենք, թե ինչպիսին են այս տեսակետի հակառակորդների փաստարկները: Մի քանի ամիս առաջ այդ փաստարկները ներկայացրել է պետքարտուղար Մադլեն Օլբրայթի պաշտոնավարության ժամանակ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Սթիվն Սեստանովիչը, ով համակարգում էր ԱՊՀ երկրների նկատմամբ ամերիկյան արտաքին քաղաքականությունը: Սեստանովիչը ուշադրություն է դարձրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հանդիպմանը: Սեստանովիչի կարծիքով՝ Հարավային Կովկասի երկրները Վրաստանում 2008 թ.-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո սկսել են երկյուղածությամբ նայել Ռուսաստանին, քանի որ այն կարող է սպառնալ իրենց ինքնավարությանը: Ահա և բոլոր փաստարկները:

Իրականում, Հարավային Կովկասի երկրների նախագահները, որոնց պետությունները գտնվում են Վրաստանի հարևանությամբ, շատ լավ գիտեն, թե ով է առաջինը սկսել Հարավային Օսեթիայի հակամարտությունը: Եվ դա է պատճառը, որ Հարավային Կովկասի երկրները չեն վախենում իրենց ինքնավարության համար, համենայն դեպս Ռուսաստանի կողմից սպառնալիք չեն տեսնում: Այլ բան է, որ կարելի է տարբեր ենթադրություններ անել Խորհրդային Միությունը վերականգնելու՝ Ռուսաստանի չկամությունից: Կարելի է վիրավորել Ռուսաստանին՝ համոզված լինելով սեփական անպատժելիության մեջ, ինչպես դա անում էր Սահակաշվիլին մինչև 2008 թ.-ի օգոստոսը:

Կարելի է հրահրել Ռուսաստանին՝ հույս ունենալով հակամարտություն առաջացնել «երրորդ ուժերի» միջնորդությամբ, ինչը նա հիմա է անում: Կարելի է կյանքի կոչել մահացած ՎՈՒԱՄ միավորումը (Վրաստան-Ուկրաինա-Ադրբեջան-Մոլդովա), որի գոյության ողջ իմաստն իր՝ օվկիանոսից այն կողմ գտնվող հովանավորները տեսնում էին հարավային կողմից նավթամուղի անցկացման մեջ՝ շրջանցելով Ռուսաստանը: Բարեհաջող կերպով լռած ՎՈՒԱՄ-ի վերածնման մասին ասեկոսեները պարբերաբար հրահրվում են Վրաստանի և Մոլդովայի առաջնորդների, ինչպես նաև Ադրբեջանի ԶԼՄ-ների կողմից: Այս ամենը կարելի է անել, քանի որ Ռուսաստանն իր արտաքին քաղաքականության մեջ ելնում է նորանկախ անդրկովկասյան պետությունների ինքնավարության նկատմամբ հարգանքից:

Սակայն այս փաստից կարելի է նաև այլ՝ ավելի դրական եզրակացության հանգել: Կարելի է փորձել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ կառուցել, որոնք հիմնված են ոչ թե ստորադասության, այլ համագործակցության վրա: Հենց դա էլ անում է Հայաստանը: Դա չի խանգարում նախագահ Սարգսյանին հանդիպել Սահակաշվիլու հետ, ինչու՞ չհանդիպել անդրկովկասյան չափանիշներով խոշոր հարևան պետության ղեկավարի հետ: Ռուսաստանը վաղուց իր դաշնակիցներին չի թելադրում ում հետ հանդիպել: Դա «վաշինգտոնյան մարզկոմն է» խանդոտ և կասկածամիտ կերպով հետևում իր դաշնակիցների և «չարի առանցքի» (հիշեցնեմ, որ այս տերմինը հորինել է նախկին նախագահ Ջորջ Բուշը) երկրների ղեկավարների հանդիպումներին: Այլ բան է, որ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման երաշխավորը, եղանակային և տնտեսական հնարավոր չարիքների դեպքում իրական փրկիչը կարող է լինել ոչ թե Վրաստանը կամ ԱՄՆ-ն ԵՄ-ի հետ, այլ միայն Ռուսաստանը: Այս ամենի վրա էլ նա կառուցում է իր քաղաքականությունը և շատ ճիշտ է անում:

Դմիտրի Բաբիչ, «ՌԻԱ Նովոստի» գործակալության քաղաքական տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: