480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ-ն Երևանում. ճգնաժամային արձագանքման համակարգի անհրաժեշտություն
17:10
19 Օգոստոսի 2010

Այս շաբաթվա վերջին Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովը։ Օգոստոսի 19-20-ը Հայաստանում կլինի ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը և նույնպես կմասնակցի գագաթնաժողովին։

Ինչպիսի՞ն է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպտության (անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը) ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգը։

Ղրղզստանը՝ երկրում տիրող մշտատև անկարգություններով, ՀԱՊԿ երկրների հատուկ ուշադրության օբյեկտ է։

Ռազմական դաշինքը դիտարկել է հանրապետության հարավում միջէթնիկական հակամարտության արձագանքման բոլոր հնարավորությունները, անգամ մինչև խաղաղապահ համակազմի ուղղակի տեղակայում։ Երկար խորհրդակցությունների արդյունքում որոշում է կայացվել կենտրոնացված օգնություն ցուցաբերել Բիշքեկին՝ ռազմական տեխնիկա, սպառազինություն և երկրի անվտանգության նոր համակարգի ձևավորման փորձագետներ տրամադրելու միջոցով։

Երևանյան գագաթնաժողովի համար Ղրղզստանը ռազմական և տեխնիկական հանդերձանքի ամբողջ ցուցակ է պատրաստել։ Ռազմական վերլուծաբանների տեղեկատվության համաձայն, խոսքը ռազմական ուղղաթիռների, ծանր զրահատեխնիկայի, զենքի և անկարգությունը վերացնելու հատուկ միջոցների մասին է։ Բիշքեկը նաև ծայրաստիճան շահագրգռված է ՀԱՊԿ խմբի շրջանակներում սպառնալիքների դիտարկման խումբ ստեղծելու հարցում, որի գործունեությունը կհիմնվի ՀԱՊԿ մասնակից երկրների հատուկ ծառայությունների միջև՝ ծայրահեղական խմբավորումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման վրա։

Ռազմական կազմակերպությունն իր հերթին պետք է բազմակողմանի մոտեցում մշակի այնպիսի իրավիճակներ հարթելու համար, ինչպիսին Ղրղզստանինն է։ Հնարավոր է, որ կողմերը վերադառնան Ղրղզստանի հարավում ՀԱՊԿ խաղարարար բազա ստեղծելու գաղափարին։ Բազայի ստեղծումը կկարողանար օգնել հաջորդ խնդիրների լուծմանը՝ պայթունավտանգ տարածաշրջանում միջէթնիկական հակամարտությունների կանխարգելում, պայքար թմրավաճառքի դեմ, որը Տաջիկստանի և Հարավային Ղրղզստանի միջով Աֆղանստանից ուղղվում է դեպի Ռուսաստան, Տաջիկստանում 201-րդ ռուսական ռազմական բազայի մատակարարաման համար նոր ճանապարհների ստեղծում (այժմ այն հիմնականում իրականացվում է Ուզբեկստանի տարածքի միջոցով)։

Այդ միջոցների իրականացումը թույլ կտա կտրուկ ամրապնդել ՀԱՊԿ –ի ռազմական բաղկացուցիչը, և մասնավորապես Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորումը։ ԱԱՀՈՒ մարտունակությունը հատկապես արդիական է Աֆղանստանում մշտապես վատացող իրավիճակի ֆոնի տակ։ ԱԱՀՈՒ մարտունակության աջակցման հարցում օբյեկտիվորեն շահագրգռված են կազմակերպության Կենտրոնական Ասիայի բոլոր անդամները՝ ներառյալ Ուզբեկստանը։

Սակայն որոշակի վեճեր կան բազայի հնարավոր տեղի վերաբերյալ։ Ղրղզական կողմը ցանկանում է ՀԱՊԿ բազան տեղակայել Բատկենում, որտեղ 1999-2000թթ.-ին ներխուժել էին Ուզբեկստանի Իսլամական շարժման ջոկատները։ Սակայն Ռուսաստանը նախապատվությունը տալիս է Հարավային Ղրղզստանի մայրաքաղաքին՝ Օշ քաղաքին, քանի որ այն Ֆերգանյան հարթավայրի պայթունավտանգ տարածաշրջանում կարևորագույն աշխարհառազմավարական դիրք ունի։ Բացի այդ, խորհրդարանական տարիներից Օշում բավականաչափ զարգացած ռազմական ենթակառուցվածք կա։ Այդ ենթակառուցվածքի հիման վրա հնարավոր է և բավական կարճ ժամկետներում կարելի է ԱԱՀՈՒ մասերը հիմնովին տեղակայել և այդ մասերը Կենտրոնական Ասիայի հնարավոր վտանգ ներկայացնող տարածաշրջաններ ուղղել։

Երևանում կայնալիք գագաթնաժողովից առաջ միանգամից մի քանի աղբյուրներով տարածվել է Ադրբեջանին С-300 ռուսական հրթիռազենիթային համալիրների հնարավոր մատակարարման մասին տեղեկատվությունը։ Ադրբեջանի ԱԳՆ բազմաթիվ անգամ հայտնել է, որ С-300 զուտ պաշտպանական զենք է և չի կարող ղարաբաղյան հակամարտության մեջ որպես ճնշման միջոց դիտարկվել։ Սակայն Երևանը մտավախություն է հայտնում, որ ռուսական զենքի մատակարարումները կարող են փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը։ Ուշագրավ է ՆԱՏՕ-ին Հայաստանի միանալու հետևողական կողմնակիցներից մեկի, «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության ՀՀ խորհրդարանի պատգամավոր Ստեփան Սաֆարյանի հայտարարությունը։ «Հայաստանը պետք է դուրս գա ՀԱՊԿ-ից»,- հայտարարում է պատգամավորը։ Ըստ նրա, «մեր հակառակորդին զենք վաճառելը, իսկ հետո մեզ նրանիցից պաշտպանելու խոստում տալը աբսուրդ է»։ Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը՝ ՀԱՊԿ-ի անդամ լինելով,  չի կարող իրեն անվտանգ զգալ։

Ընդհանուր առմամբ վերջին տարիներին Երևանն ակտիվացրել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը՝ ցանկանալով նախապես իմանալ, որ ղարաբաղյան խնդրի որոշման մեջ դաշինքը չեզոք դիրք ունի։ Միաժամանակ հայկական հասարակությունը լավ է հասկանում, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը հնարավորություն չի տա ավտոմատ կերպով կարգավորել Ադրբեջանի հետ հարաբերությունները։

ՀՀ քաղաքական ղեկավարությունից ոչ մեկ կասկածի տակ չի դնում Ռուսաստանի հետ ռազմական հարաբերությունների ռազմավարական բնույթը։ Ավելին՝ ակնկալվում է Երևանի պաշտոնական հայտարարությունը, որ երկու երկրները մտադիր են մինչև 49 տարի երկարացնել ռուսական ռազմաբազայի տեղակայաման մասին պայմանագիրը։

Գյումրիի բազան կարող է Անդրկովկասում ԱԱՀՈՒ հիմնավորման մշտական վայր դառնալ։

Ձեռք է բերվել նաև Հայաստանում С-300 հրթիռազենիթային համալիրների ևս մեկ դիվիզիոն տեղակայելու մասին համաձայնագիրը։ С-300В հրթիռազենիթային համալիրն այսօր օդային նպատակների (հրթիռ և ինքնաթիռ)  դեմ առավել արդյունավետ զենք է ներկայացնում և շատ պարամետրերով գերազանցում է դրա «Պետրիոտ» ամերիկյան նմանակին։ Այն «երկիր-օդ» դասի 72 հրթիռ է ներառում, որոնք մեծագույն ճշտություն ունեն։

Բացի այն, որ նման քայլը թույլ կտա հանգստացնել Երևանին, կարելի է նաև խոսել այն մասին, որ Ռուսաստանը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջին անգամ Անդրկովկասում ստեղծում է ՀՕՊ միակ համակարգը։ Աբխազիայում С-300-ի տեղադրումը և Հայաստանում հրթիռազենիթային համալիրների ռուսական խմբավորումների ամրապնդումը թույլ կտա Ռուսաստանին տարածաշրջանում իրավիճակի սրման դեպքում օդից անսպասելի հարձակման սպառնալիքից լիովին ապահովել իրեն և իր համախոհներին։

Երևանը հույս ունի, որ գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ անդամ երկրները կաջակցեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը։ Կազմակերպությունը բազմաթիվ անգամ հաստատել է ագրեսիայի դեպքում Հայաստանի՝ հավաքական անվտանգության իրավունքը։ Միաժամանակ ՀԱՊԿ-ն բազում անգամ հայտարարել է, որ անհնար է կազմակերպությ միջամտությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝Ադրբեջանի վրա ռազմական ճնշում գործադրելու միջոցով:

Ռազմական դաշինքի հիմնական խնդիրն է թույլ չտալ, որպեսզի ակտիվանա երկու երկրների միջև հակամարտությունը և մտնի թեժ փուլ։ Բավական բնորոշ է, որ Բաքուն բազմաթիվ անգամ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին որպես թշնամական ռազմական դաշինք չի դիտարկում։ Ադրբեջանում որոշակի քաղաքական ուժեր նույնիսկ նշում են ՀԱՊԿ-ին միանալու հնարավորությունը (որպես հակակշիռ ուժեղացող իրանական սպառնալիքին)՝ Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու հարցում Ռուսաստանի աջակցությունը ստանալու պայմանով։ Դժվար թե Մոսկվան պատրաստ է այդքան արմատական քայլերի, բայց այդ հայտարարությունները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի և Բաքվի միջև կառուցողական երկխոսությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաև օբյեկտիվորեն պահանջված։

Ռուսաստանն այժմ շահագրգռված է ՀՕՊ միակ համակարգի ստեղծմամբ ոչ միայն Անդրկովկասում, այլ նաև ՀԱՊԿ-ի ողջ տարածքում: Այստեղ դժվար է գերագնահատել Բելառուսի ՀՕՊ-ի ներուժն ու նշանակությունը։

Ըստ ՌԴ ՌՕՈՒ գլխավոր կոմիտեի նախկին ղեկավար, ՌԴ բանակի գեներալ Անատոլի Կորնուկովի, չնայած Կալինինգադրի հատուկ շրջանում ուժերի բավական հզոր խմբավորմանը, բելառուսական ՀՕՊ-ի դերն անհնար է նվազեցնել։ Սա ամենաաշխատունակ, հզոր և արդյունավետ համակարգն է ԱՊՀ ողջ տարածքում։

Բելառուսի ՀՕՊ-ն առավել բարձր է գնահատում Ռուսաստանի ՌՕՈՒ գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Ա. Զելինը: Նա նշում է, որ Բելառուսում ոչ միայն պահպանել են ՀՕՊ-ը, այլ նաև դարձրել են ամենահզորներից մեկը ողջ Եվրոպայում:

Նրա տեղակալ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռազիգրաևն ընդգծել է, որ ՌԴ և ԲՀ միասնական ՀՕՊ տարածաշրջանային համակարգի ստեղծումը թույլ կտա առավել աւրդյունավետ դարձնել երկու երկրների հակաօդային պաշտպանության զորամասերի կառավարման համակարգը: Նոր զենքով սպառազինելու շնորհիվ այն կարող է ամբողջությամբ լուծել իր առջև դրված խնդիրները:

ՀԱՊԿ առաջիկա գագաթնաժողովը Հայաստանում կարևոր նշանակություն ունի նաև այն առումով, որ ռազմական մասի ղեկավարներին հնարավորություն կընձեռվի վերլուծելու կազմակերպության վերջին տարիների զարգացումը՝ Ղրղզստանի ողբերգական դեպքերը ներառյալ:  Կազմակերպության արդյունավետությունից է կախված նաև կազմակերպության հանդեպ հետխորհրդային մյուս երկրների վերաբերմունքը:

Օրինակ, լիովին հնարավոր է Կիևի ակտիվացումը ՀԱՊԿ-ի հետ: Որքան էլ Ուկրաինան, հիմնվելով ոչխմբակցային կարգավիճակի վրա, մերժել է Դմիտրի Մեդվեդևի՝ ռազմական դաշինքին միանալու առաջարկը, այնուամենայնիվ կազմակերպության հետ համագործակցելու հետաքրքրություն է դրսևորում: Բարձրագույն Ռադայում ստեղծվել է երկրի քաղաքացիներին ՀԱՊԿ գործունեության մասին իրազեկելու միջխմբակցային պատգամավորական խումբ. Պատգամավորական խմբի ղեկավար Անատոլի Տոլստուխովը հայտարարել է, որ «Ուկրաինան մտադիր է սերտորեն համագործակցել ՀԱՊԿ-ի հետ՝ ելնելով իր ազգային շահերից, և նման համագործակցությունը ոչ մի կերպ չի հակասի երկրի ոչխմբակցային կարգավիճակին»: Կազմակերպության և Կիևի համագործակցությունն արդյունավետ կարող է դառնալ Մոսկվայի առաջարկած՝ եվրոպական անվտանգության պայմանագրի պատրաստման շրջանակներում:

Իննոկենտի Ադյասով, Պետդումայի փորձագիտական- վերլուծական խորհրդի անդամ. ՌԻԱ Նովոստիի համար

Հեղինակի կարծիքն ու խմբագրության դիրոքորոշումը կարող են չհամընկնել

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: