486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՌԱՀ-ն և հացն հանապազօրյա. Հայաստանը շաբաթվա ընթացքում
13:51
17 Օգոստոսի 2010

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի անցկացման ամսաթիվը հայտնի դարձավ նախորդ ուրբաթ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, գագաթնաժողովը կանցկացվի Երևանում օգոստոսի 20-22-ը:

«Գագաթնաժողովի շրջանակում տեղի կունենա երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպում, կանցկացվեն աշխատանքային քննարկումներ և մի շարք երկկողմ հանդիպումներ Երևանում և Սևանում», - նշել են մամուլի ծառայությունից: Գագաթնաժողովի օրակարգային հարցերի շրջանակում կքննարկվեն տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, այդ թվում` արդի մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու հարցերում ՀԱՊԿ անդամ-երկրների փոխգործակցությունը:

Երևանում մեծապես կարևորում են ՀԱՊԿ-ի շրջանակներում իրականացվող համագործակցությունը, այդ թվում նաև՝ ռազմարդյունաբերական համալիրի հետագա զարգացման համատեքստում:

«Ես մեծապես կարևորում են հետխորհրդային երկրների հետ համագործակցության զարգացումը, որոնց հետ մենք գործընկերական կապեր ունենք, հատկապես՝ ՀԱՊԿ երկրների հետ», - նախորդ երեքշաբթի ասել է ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրների հետ արդեն որոշակի կապեր են հաստատվել, մասնավորապես, մշակումներ կան ռուս և բելառուս գործընկերների հետ:

«Շուտով համագործակցություն կհաստատվի նաև այլ երկրների հետ», - նշել է նա: Բաղդասարյանի խոսքերով՝ ՌԱՀ-ն կոչված է դառնալ Հայաստանի ազգային տնտեսության զարգացման լոկոմոտիվներից մեկը, իսկ ոլորտի մշակումը կավարտվի 2010 թ.-ին:

Հացը կբավականացնի բոլորին

Նախորդ շաբաթ գյուղատնտեսության նախարարությունը ցրեց Ռուսաստանի կողմից հայտարարված հացահատիկի արտահանման ժամանակավոր արգելքի կապակցությամբ հնարավոր խնդիրների առաջացման մտավախությունները: Հայաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը հայտարարեց, որ հանրապետությունը կապահովվի անհրաժեշտ ծավալների հացահատիկով՝ նշելով, որ Հայաստանը չի կարող անտարբեր մնալ հացահատիկի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ գնագոյացման հարցում։

Նա նշել է, որ Հայաստանը մինչև տարեվերջ ամբողջությամբ ապահովված կլինի հացահատիկով ներկրման և ներքին արտադրության հաշվին։ Գալստյանն ավելացրել է, որ ներկրման և ներքին հնարավորությունների շնորհիվ որևէ խնդիր չի լինի առնվազն մինչև 2011 թվականի մայիսը, իսկ մինչև հաջորդ տարվա բերքը համապատասխան միջոցներ կձեռնարկվեն, այդ թվում քննարկումներ կանցկացվեն Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչների հետ, քանի որ հացահատիկը Հայաստան է մտնում հիմնականում Ռուսաստանից։

Տարեկան Հայաստանում օգտագործվում է 650-720 հազար տոննա հացահատիկային կուլտուրա, որից միայն պարենային նպատակով՝ 435-450 հազար տոննա։ Փոխնախարարի խոսքերով, ներքին արտադրության պակասորդը լրացվում է ներկրման հաշվին, որի ծավալները վերջին հինգ տարիների ընթացքում կազմել են 380-420 հազար տոննա։

Միաժամանակ, հանրապետությունը, զարգացնելով սերմնաբուծությունն և հացաբույսերի տարածքների ընդլայնման ծրագրեր մշակելով, ձգտում է գյուղատնտեսության այս ոլորտում հասնել առավելագույն ինքնապահովման:

Սովորել, թե չսովորել...

Հասարակությունում մեծ արձագանք ստացած իրադարձություններից մեկը դարձավ մի շարք ոչ պետական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետի դադարեցման մասին որոշումը: Կրթական ծրագրերի իրագործման լիցենզիոն հանձնաժողովի որոշմամբ՝ ամբողջովին դադարեցվել է Հայ-ռուսական ժամանակակից հումանիտար ինստիտուտի, «ՄՅՈՒԴ» իրավաբանական ինստիտուտի, «Արարատ» Արմավիրի համալսարանի, «ԷՅԱՅՈՒ» Արիա միջազգային համալսարանի, «Վանևան» ինստիտուտի, «Քավենդիշ» համալսարանի, «Արտաշատ» Արտաշատի համալսարանի արտոնագրերի գործողության ժամկետը:

Բացի այդ, հանձնաժողովը որոշել է առանձին մասնագիտությունների գծով դադարեցնել ևս վեց ոչ պետական բուհերի արտոնագրերի գործողության ժամկետները, այդ բուհերն են՝ Երևանի «Մենեջմենթ» համալսարանը, «Գալիք» համալսարանը, Լորիս Քալաշյանի անվան բաց համալսարանը, Ավետիք Մկրտչյանի անվան տնտեսաիրավագիտական համալսարանը, «Տնտեսագիտության, բնապահպանության և իրավունքի հայկական ինստիտուտը», «Երևանի արվեստի համալսարանը»:

Եվս երեք համալսարաններ զգուշացում են ստացել: Ինչպես հայտարարել է ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, արտոնագրերից զրկված բուհերի ուսանողները օգոստոսի 17-ից հետո մինչև սեպտեմբերի 15-ը կարող են տեղափոխվել այլ բուհեր: Միաժամանակ ոչ արտոնագրված ուսումնական հաստատությունների ուսանողները կարող են տեղափոխվել միայն նույնատիպ բուհեր, իսկ արտոնագրված բուհերի ուսանողները կարող են տեղափոխվել արտոնագրված՝ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ:

Հայաստան-Ռուսաստան. օգնությունը շարունակվում է

Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչությունը նախորդ չորեքշաբթի 400 արկղ մարդասիրական օգնություն է ուղարկել Ռուսաստանի՝ անտառային հրդեհներից տուժած բնակիչներին:

Համահայկական միջազգային երիտասարդական կենտրոնի կողմից անցկացված ակցիայի արդյունքում հավաքագրված բոլոր միջոցները կուղղվեն Նիժեգորոդսկի և Վորոնեժի մարզեր: Կենտրոնի կոչերին արձագանքել է ավելի քան 1000 երիտասարդ: Հագուստից, կոշկեղենից, տաք հագուստից, անկողինից և առաջին անհրաժեշտության այլ իրերից բացի, կենտրոնի անդամները հավաքել են նաև ֆինանսական միջոցներ, որոնք կփոխանցվեն հրդեհներից տուժածների համար միջոցների հավաքագրման պաշտոնական հաշվեհամարներին:

Բացի այդ, Ռուսաստանի հայկական համայնքները հավաքագրել են շուրջ 100 տոննա մարդասիրական օգնություն, մասնավորապես՝ շինարարական նյութեր, կենցաղային տեխնիկա և էլեկտրասարքեր, հագուստ, ինչպես նաև ավելի քան 7 միլիոն ռուբլի: Մարդասիրական օգնությունը բաղկացած է 188 անուն ապրանքից, ընդ որում բոլոր ապրանքները նոր են: Հինգշաբթի՝ օգոստոսի 12-ին, մարդասիրական օգնության առաջին խմբաքանակը (տասը ԿԱՄԱԶ բեռնատար) ուղարկվել է Վորոնեժի, Նիժեգորոդսկի և Ռյազանի մարզեր:

Միջոցների հավաքագրման ակցիա է անցկացնում նաև «Միասին» երիտասարդական շարժումը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: