483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Միջադեպեր և կոսովյան նախադեպը. Հայաստանը շաբաթվա ընթացքում
12:32
02 Օգոստոսի 2010

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի խորհրդատվական եզրակացությունը և Ղարաբաղի համար նրա նշանակությունը նախորդ շաբաթ կդառնար Հայաստանի ամենաքննարկվող իրադարձությունը, եթե շաբաթվա կեսին չհայտնվեին տարբեր զորամասերում տեղի ունեցած միջադեպերի մասին տեղեկությունները:

Չորեքշաբթի ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական տեղեկություն տարածեց լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան մասին, ով ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի մերձակայքում գտնվող մարտական հենակետում Հայաստանի հյուսիս-արևելք, Ադրբեջանի հետ սահման) մահացու վնասվածք էր ստացել: Նախնական տվյալների համաձայն՝ հրաձգային դասակի հրամանատար, հենակետի ավագ, լեյտենանտ 31-ամյա Արտակ Նազարյանն իրեն ամրակցված մարտական զենքից ինքն իրեն հասցրել է հրազենային մահացու վիրավորում:

Հայաստանի զորամասերից մեկում հրազենի կիրառմամբ միջադեպ է տեղի ունեցել նաև հուլիսի 28-ին: Փաստի առթիվ արդեն քրեական գործ է հարուցվել, կատարվում է հետաքննություն: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել զինվորական ծառայության իրականացման կանոնների կոպիտ խախտումների պատճառով, ինչի հետևանքով մահացել է մեկ սպա և հինգ զինվոր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն արդեն կոչ արել գտնել այդ միջադեպեի պատճառներն ու դատապարտել է տեղի ունեցածը: Օմբուդսմենը կոչ է արել իրավասու մարմիններին իրականացնել բազմակողմանի և օբյկտիվ հետաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է զոհվածների հարազատներին և մերձավորներին և հավաստիացնում, որ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ միջադեպի պատճառները բացահայտելու և մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:

ՄԱԿ-ի Միջազգային դատարանի վճիռը

Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի եզրակացությունը դարձավ հայ քաղաքագետների և քաղաքական գործիչների բազմաթիվ մեկնաբանությունների թեման, ովքեր կարծում են, որ վճիռը կարող է դրական ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Այսպես, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը նշեց, որ Ադրբեջանը մտահոգված է կոսովյան նախադեպի և ՄԱԿ-ի ՄԴ-ի վճռի կապակցությամբ, քանի որ այդ վճիռը որոշակիորեն թուլացրեց նրա դիրքերն ու ուժեղացրեց հայկական կողմի դիրքերը:

Նա նաև նշեց, որ դատարանի վճիռը լավագույն հնարավորությունն է ԼՂՀ արտգործնախարարության կողմից ԼՂՀ սուբյեկտայնության ամրապնդման և ԼՂՀ անկախության ճանաչման գործընթաց նախաձեռնելու համար:  

Հայ Դատի Կենտրոնական գրասենյակի և ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կարծում է, որ Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը լավ առիթ է ակտիվացնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման վերաբերյալ ջանքերը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը կարծում է, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը Կոսովոյի անկախության ինքնահռչակման իրավացիության վերաբերյալ պետք է որպես ազդանշան ծառայի հայկական դիվանագիտության կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչման պահանջով բանակցային գործընթաց սկսելու համար։

ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանն իր հերթին նշեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը չի խանգարի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին:

Նոր մարզիչ նոր ֆուտբոլի համա՞ր

Աշխարհի և Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը հայտարարել է, որ դեմ չէ գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը:

Ջորկաեֆը, ով հայկական արմատներ ունի, նշել է, որ դեռևս առաջարկ չի ստացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից, սակայն եթե իրեն առաջարկեն մարզչի պաշտոնը, ապա իքնը կմտածի դրա մասին:

Ջորկաեֆը հիշեցրել է, որ ժամանակին Հայաստանի հավաքականի ավագ մարզչի պաշտոնը առաջարկվում էր իր հորը՝ Ժան Ջորկաեֆին, սակայն համագործակցությունը չստացվեց:

Սակայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրեց, որ ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչին փոխելու հարցն այսօր չի քննարկվում:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն է Վարդան Մինասյանը, ով մարզում է նաև հանրապետության անփոփոխ չեմպիոն Երևանի «Փյունիկին»: Մինասյանը պաշտոնապես ստանձնեց այդ պաշտոնը 2010 թ.-ին:

Արտակարգ պատահարներ

Հայաստանի շոգ ամառը, ինչպես աշխարհում ամենուր, ստիպում է մարդկանց հեռանալ քաղաքից, և Սևանա լիճը, որը երկրի բնակիչների սիրելի հանգստավայրերից մեկն է, այժմ դարձել է նաև վտանգի աղբյուր: ՀՀ ԱԻՆ Ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար, գնադպետ Սամվել Մկրտչյանի տվյալներով՝ ամռան սեզոնին Հայաստանի ջրամբարներում խեղդվողների թիվը հասել է 15 մարդու, ընդ որում վեց դեպք գրանցվել է Սևանում: Նա նաև հայտնեց, որ 16 անձանց հնարավոր է եղել փրկել, որոնցից  չորսը մինչև 13 տարեկան երեխաներ են:

Նախորդ շաբաթ Հայաստանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով  տասներկու մարդ, այդ թվում ութ երեխա տարբեր աստիճանի բարդության վնասվածքներ են ստացել: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տվյալներով՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 11-րդ կիլոմետրում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի  պետհամարանիշի միկրոավտոբուսը, որը երեխաներ էր տեղափոխում, բախվել է «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենային:

Այս ամենի հետևանքով միկրոավտոբուսի վարորդը և 11 ուղևորները (այդ թվում` 8 անչափահաս) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Վարորդին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ մնացած ուժողներին` Աշտարակի հիվանդանոց, նաև՝ Երևանի թիվ 3 մանկական կլինիկական հիվանդանոց:

Յոթ տուժած,  ստանալով առաջին բուժօգնություն, դուրս է գրվել: Ըստ բժիշկների` մյուս տուժածների վիճակը գնահատվում է ծանր և միջին ծանրության: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: