480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+5
Եղանակը Երևանում
Հայ
Կրթությունը Հայաստանում ազգային լեզվով. «կողմ» և «դեմ»
14:55
23 Հուլիսի 2010

Երեքշաբթի «ՌԻԱ Նովոստիի»  կազմակերպած «Հայաստանում ռուսաց լեզվի ապագան» թեմայով Մոսկվա-Երևան տեսակամուրջը լուրջ բանավեճի էր հանգեցրել ոչ միայն հանրապետությունում ռուսաց լեզվի դերի և տեղի մասին, այլև սահուն կերպով վերածվել էր հայկական հասարակության համար ցավոտ մի հարցի` Հայաստանում օտարալեզու դպրոցների ներդրմանը:

Հարցի էությունը

Չնայած «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունները, որոնք դպրոցներում օտարալեզու ուսուցում են ենթադրում, խորհրդարանի կողմից դեռ ընդունվել են միայն առաջին ընթերցմամբ, սակայն այս հարցը հասարակության շրջանում արդեն դարձել է բուռն բանավեճերի և բողոքի ակցիաների առիթ, որոնք նպաստեցին փոփոխությունների նախնական տարբերակում մի շարք ուղղումներ մտցնելուն:

Մասնավորապես, օրինագծի համաձայն` նախատեսվում է երկրում օտարալեզու ուսուցմամբ 11 դպրոց ստեղծել, որոնցից 9-ը կստեղծվեն պետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում, իսկ երկու դպրոց կլինի մասնավոր, դրանք կգործեն Ջերմուկում և Դիլիջանում:

Դպրոցների շուրջ ծագած բանավեճերը ստիպեցին Դիլիջան միջազգային դպրոցի նախաձեռնողներին հանդես գալ մի հայտարարությամբ, որում նրանք քննարկում են այս նախագծի կասեցման և այն Հայաստանից դուրս իրագործման հնարավորությունը, որը կքննարկվի Հոգաբարձուների խորհրդի հոկտեմբերյան նիստի ընթացքում:

Դիլիջան միջազգային դպրոցը բարեգործական մասնավոր նախագիծ է, որը Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի ծրագրերից մեկն է: Նախագծի իրագործման համար նախատեսվող ներդրումների ծավալը պետք է գերազանցեր 60 մլն ԱՄՆ դոլարը:

Դպրոցների բացում. «կողմ» և «դեմ»

Ինչպես կարծում է հայտնի ճարտարապետ Լևոն Իգիթյանը, հանրապետությունում օտարալեզու ուսուցմամբ մի քանի դպրոցների բացումը չի կարող սպառնալ հայկական էթնոսին:

«Հայաստանը պետք է «աշխարհի հանդեպ բաց դռներով» ապրի։ Ես չեմ կարծում, որ մի քանի օտարալեզու դպրոցներ կարող են կասկածի տակ դնել հայկական էթնոսի գոյությունը։ Այն այնքան փխրուն չէ, որքան թվում է»,- ասել է Իգիթյանը։

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, պրոֆեսոր Կարինե Դանիելյանը այլ կարծիք ունի: Նա կարծում է, որ Հայաստանը պետք է ազգային լեզվի, մշակույթի պահապանն ու սփյուռքի հետ կապող թելը լինի:

«Մենք ոչ փակ, բայց սակավաթիվ ազգ ենք, ինչը մեզ խոցելի է դարձնում, այդ թվում նաև այն պատճառով, որ 9 մլն հայերից այսօրվա դրությամբ վեց միլիոնը արտերկրում է ապրում և արդեն օտարալեզու է համարվում, և եթե մենք Հայաստանում ազգային լեզվի պահապանները չլինենք, ապա կարող ենք ազգը կորցնել»,- նշել է Դանիյելյանը։

 Փորձագետը ներկայացրել  նաև միջազգայի հետազոտության տվյալները, ըստ որոնց` ՄԱԿ-ի տվյալներով աշխարհում շուրջ 7 հազար լեզու է գործում, որից 7,5 տոկոսն արդեն անհետացման եզրին է գտնվում, 20-30 տոկոսը մոտենում է անհետացման եզրին այն պատճառով, որ երիտասարդ սերունդն արդեն չի խոսում այդ լեզուներով։ Ըստ փորձագետների կանխատեսումների՝ նման միտումների պահպանման դեպքում 50 տարի անց աշխարհում շուրջ 300-350 լեզու կմնա։

Սակայն մի բանում փորձագետները համակարծիք էին` Հայաստանում ազգային կրթությունն անհրաժեշտ է զարգացնել և բարձրացնել հանրակրթական դպրոցների ընդհանուր մակարդակը:

Ըստ Իգիթյանի` օտարալեզու ուսուցմամբ դպրոցների բացման դեմ զանգվածային բողոքի ակցիաների փոխարեն հիմնական շեշտը պետք է դնել գործող պետական հանրակրթական համակարգի ամրապնդման վրա, որը պետք է այնպիսի «էլիտար մակարդակում» գտնվի, որ կարողանա մրցել ցանկացած օտարալեզու դպրոցի հետ։

Միաժամանակ Դանիելյանը նշել է, որ Հայաստանում կարելի է ամրացնել թեքումով դպրոցները, օտար լեզուների ուսուցման դասընթացներ ու կենտրոններ բացել, ամրացնել բակալավրիատը

Հայացք Ռուսաստանից

Ռուսական կողմից տեսակամուրջի մասնակից, Կովկասի հարցով փորձագետ, գրող Անդրեյ Եպիֆանցևն իր հերթին նշեց, որ Ռուսաստանը կցանկանար Հայաստանում և Անդրկովկասում ռուսաց լեզուն ուժեղ տեսնել:

«Ռուսաստանում շատ ցավագին են արձագանքում հակառուսական արտահայտություններին, հատկապես` տարածաշրջանում Ռուսաստանի գործընկեր և դաշնակից Հայաստանից եկող արտահայտություններին օտարալեզու ուսուցմամբ դպրոցների ներդրման հարցի շուրջ ընթացող քննարկումների պատճառով», - ասաց նա` ընդգծելով, որ այդ քայլը ոչ մի դեպքում թելադրված կամ բարդված չէ Հայաստանի վրա Ռուսաստանի կողմից:

Փորձագետը նշեց, որ Ռուսաստանն, ամեն դեպքում, այն դիրքորոշումն ունի, որ ռուսաց լեզվի կամ ցանկացած այլ, այդ թվում նաև ազգային լեզվի զարգացումը Հայաստանի ներքին գործն է:

Եպիֆանցևը նշեց, որ Ռուսաստանն ու Հայաստանը ընդհանուր շատ բան ունեն, երկու երկրներն էլ ռազմավարական գործընկերներ են, և Մոսկվային հարկավոր է ուժեղ և բարյացկամ Հայաստան, որտեղ գոյություն կունենար ռուսական վերնախավ և հասարակությունում չտիրեր հակառուսական տրամադրվածություն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: