478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+22
Եղանակը Երևանում
Հայ
Կինո, ջազ և «Ոսկե ծիրան» Երևանում
15:39
20 Հուլիսի 2010

«Ոսկե ծիրան» երևանյան յոթերորդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի նախագահները կիրակի ամփոփիչ մամուլի ասուլիս էին կազմակերպել:

Եվ մտքում ապագա ֆիլմից դրվագ ծնվեց: Իբրև սպիտակ կոստյումներով ջազմենները հավաքում են իրենց գործիքները, և արդեն կարոտելով անցած փառատոնը՝ սուլելով անհետանում են հուլիսյան տապի մեջ՝ վերածվելով ոսկե մշուշի:

Մրցանակակիրների մասին

Շաբաթ օրը՝ հուլիսի 17-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ կինոփառատոնի փակման հանդիսավոր արարողությունը: Բավականին հանրահայտ դարձած միջոցառմանը մասնակցելու նպատակով ներկայացվել էր 500 ֆիլմ, որոնցից ցուցադրմանն էր թույլատրվել 120-ը և որոնցից միայն 45-ն էր ընդգրկվել փառատոնի մրցութային ծրագրերում:

«Միջազգային խաղարկային կինո» մրցութային ծրագրում կինոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացավ թուրք ռեժիսոր Ռեհ Էրդեմի «Կոսմոս» ֆիլմը: Նույն անվանակարգում «Արծաթե ծիրան» մրցանակին արժանացավ բելառուս ռեժիսոր Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմը:

«Միջազգային վավերագրական կինո» մրցույթում «Ոսկե ծիրան» մրցանակի է արժանացել Պավել Կոստոմարովի «Երկուսով» ֆիլմը: Շվեյցարացի ռեժիսոր Վադիմ Յենդրեյկոյի «Հինգ փղերով կինը» ֆիլմն արժանացել է «Արծաթե ծիրանի»:

«Հայկական համայնապատկեր» մրցույթում հաղթող է ճանաչվել Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմը: «Արծաթե ծիրանի» է արժանացել Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմը, հատուկ հիշատակման է արժանացել Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը, որը նվիրված է խաղարկային և անիմացիոն կինոյի բեմադրող-նկարիչ, Հայկական ԽՍՀ-ի վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովին:

Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակին (FPRESCI) արժանացել է Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը (Բոսնիա և Հերցեգովինա):

Էկումենիկ ժյուրին իր մրցանակը հանձնել է Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, Եկեղեցիների անկախ ժյուրիի պատվոգրի է արժանացել Ալեքսեյ Պոպոգրեբսկու «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմը:

Հայ ռեժիսոր Մարատ Սարգսյանի «Լեռնավան» ֆիլմը դարձել է կրկնակի մրցանակակիր. այն արժանացել է հայտնի գրող Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակի և ճանաչվել է լավագույնը Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի կողմից հայտարարված ծրագրի շրջանակներում: Հայաստանում Բրիտանական խորհրդի ծրագրի ղեկավար Նարեկ Թովմասյանի խոսքերով՝ «Լեռնավանը» կմասնակցի «Encounters» բրիտանական կինոփառատոնին:

Հայ-թուրքական կինոպլատֆորմի մասին

«Ոսկե ծիրան» յոթերորդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում հուլիսի 15-ին ամփոփվեցին հայ-թուրքական կինոհապլատֆորմի արդյունքները: Լավագույնը ճանաչվեց թուրք ռեժիսոր Բարիս Հանցիոգուլլարի «Լեյլա, ևս մեկ անգամ» նախագիծը: Բացի այդ, մրցանակների արժանացան Հարություն Կբեյանի «Տոհմածառ» (Հայաստան), Քանայ Օզդենի «Տիկնիկային թատրոն» (Թուրքիա) և լիբանանահայ ռեժիսոր Նիգոլա Բեզջյանի «Պտույտ մը Ստամբուլի փողոցներով» ֆիլմերը:

Առաջին անգամ հայ-թուրքական կինոպլատֆորմը ներկայացվել է 2009 թ.-ի ապրիլին Ստամբուլյան 28-րդ միջազգային կինոփառատոնի ժամանակ՝ «Հանդիպումներ կամրջի վրա» ծրագրի շրջանակներում:

Ինչպես կարծում է կինոգետ, հայ-թուրքական պլատֆորմի համակարգող Արծվի Բախչինյանը, կինոպլատֆորմի ձևաչափում վեց լավագույն համատեղ ֆիլմերը պատրաստ կլինեն 2011 թ.-ի հունվարի վերջին:

Հատկանշական է, որ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում նշել էր, որ հայ-թուրքական կինոպլատֆորմն այսօրվա դրությամբ լավագույն նախագծերից մեկն է, քանի որ նպաստում է թուրքերի կողմից իրենց պատմության բազմաթիվ էջերի վերաիմաստավորմանը:

«Թուրքերն իրենք են սկսում զբաղվել հայկական հարցով, Հայոց ցեղասպանությամբ, այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, համակրանքով են գրում հայերի  մասին: Կարծում եմ, որ սա հսկայական առաջընթաց է», - ասել է փառատոնի գլխավոր տնօրենը:

«Ոսկե ծիրանը» միրգ չէ

Եթե ի մի բերենք Երևանում անցած կինոփառատոնի մասին արտահայտած բոլոր կարծիքները, ապա, առաջին հերթին, անհրաժեշտ է նշել փառատոնի անկախությունը, այլընտանքային ու ժողովրդավարական բնույթը: Մասնավորապես, «Ոսկե ծիրանին» նման գնահատական է տվել բրազիլահայ կինոգործիչ Լևոն Կակովը (Լևոն Շատարևյան):

Էլ որտե՞ղ ամերիկյան կինովարձույթի առաջատար Հյուզ եղբայրների «Իլայի գիրքը» ֆիլմի հետ մեկտեղ կարելի է դիտել երիտասարդ ռեժիսորների փորձարարական կինոն, օրինակ՝ Դավիթ Էնֆենջյանի «Error» ֆիլմը:

«Մենք չենք փնտրում ֆիլմեր, որոնք ոչ մի անգամ ոչ մի տեղ չեն ցուցադրվել: Մենք փնտրում ենք աշխարհի լավագույն ֆիլմերը՝ հանդիսատեսին ներկայացնելու նպատակով», - նշել է կինոփառատոնի գլխավոր տնօրեն, ռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Իտալացի կինոքննադատ և լրագրող Լուչիանո Բարիզոնին իր հերթին նշել է ոչ միայն «Ոսկե ծիրանի» դրական մթնոլորտը, այլև փառատոնի երկրպագուների և հանդիսատեսի թվի ամենամյա աճը: Բարիզոնեն ընդգծել է, որ փառատոնը մեծ ազդեցություն ունի հայկական կինեմատոգրաֆի վրա:

Թուրք ռեժիսոր Սեմիհ Կապլանօղուլի կարծիքով, ում «Մեղր» ֆիլմն արժանացել է կինոփառատոնի Գրան-պրիին և ընդգրկվել է Երևանյան պրեմիերաների ծրագրում, կինոփառատոնները հիանալի պլատֆորմ են սկսնակ կինոռեժիսորների համար, և այս տարվա երևանյան կինոփառատոնը բացառություն չէր:

Հայ արվեստաբան Դավիթ Մուրադյանը կարծում է, որ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Հայաստանի համար պատուհան դարձավ դեպի աշխարհ, Հայաստանը ևս ավելի մոտ և հասկանալի է դառնում այս աշխարհի համար:

Ամփոփելով կինոփառատոնի արդյունքները՝ «Հայկական համայնապատկեր» մրցույթի ժյուրիի նախագահ, արվեստագիտության պրոֆեսոր Արմեն Մեդվեդևը փաստել է, - «Համաշխարհային կինոյում հայկական թեման իրականություն է»:

Հայաստանն արդեն վաղուց ապրում է իր աշխարհահռչակ վարպետների աստղերի հովանու ներքո, որոնք են՝ Սերգեյ Փարաջանովը, Ռուբեն Մամուլյանը, Անրի Վերնոյը և Համո Բեկնազարյանը:

Հատկանշական է, որ այս տարվա փառատոնը մեկնարկեց «Մոսկվա» կինոթատրոնի շենքի մոտ Աստղերի պատի բացման արարողությամբ, որը նման է հոլիվուդյան Փառքի ծառուղուն: Առաջին աստղերը պատկանում են աշխարհահռչակ չորս հայազգի կինոգործիչներին՝ հայկական կինոյի հիմնադիր Համո Բեկնազարյանին և համաշխարհային կինոարվեստի մեջ մեծ ներդրում կատարած հայտնի կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանին, Սերգեյ Փարաջանովին և Անրի Վերնոյին:

Աստղերի պատը բացեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, փառատոնի պատվավոր հյուրեր Կլաուդիա Կարդինալեն, Անրի Վերնոյի որդի Պատրիկ Մալաքյանն ու ֆրանսիացի պրոդյուսեր Ալեն Թերզյանը:

Ավարտվեց վառ կինոմատոգրաֆի տոնը, սակայն նրանից ստացած տպավորությունները դեռ երկար են մնալու մասնակիցների և հանդիսատեսի հուշերում: Տոն՝ բացահայտումը, տոն՝ անկեղծությունը՝ լի ջազային հնչյուններով, դեռ կշարունակվի, և սպիտակ կոստյումներով ջազմենները շվշվացնելով կրկին կհայտնվեն ոսկե մշուշից, որն ասես հյուսված է ծիրանի քնքուշ նրբերանգներով:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։