486.95
+0.14
513.34
-3.7
8.4
-0.03
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ալմաթիի հանդիպումները ղարաբաղյան խնդրի պրիզմայի միջով
14:11
19 Հուլիսի 2010

Դատելով Հայաստանի քաղաքական կյանքի հարաբերական պասիվությունից՝ երկրի «մեռյալ սեզոնն» արդեն մոտ է: Հավանական է՝ չարժե աշխուժացում ակնկալել մինչև օգոստոսի կեսը, իսկ ավելի հստակ՝ մինչև ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցը:

Այնուամենայնիվ, հանրապետության քաղաքական կյանքն ամբողջովին չի մարել, և որոշ գործընթացներ շարունակվում են:

Ալմաթիի հանդիպումներն ու խաղաղության կոչերը

Շաբաթ օրը կայացած ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը կոչված էր քննարկել հարցերի լայն շրջանակ՝ գլոբալ անվտանգության խնդիրը, Ղրղզստանում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, ինչպես նաև Եվրոանվտանգության պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի նախաձեռնությունը:

Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը: Սերգեյ Լավրովը, Բեռնար Քուշներն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթեյնբերգը Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կոչ են արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հավատարիմ մնալ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքներին, որոնք են ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման սկզբունքները:

Ղազախստանի մայրաքաղաքում հնգակողմ հանդիպումից առաջ ՀՀ ԱԳ նախարարը նշում էր, որ նախարարական մակարդակով ղարաբաղյան խնդրին նվիրված հանդիպման գլխավոր հարցը կդառնա մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակին հետևելու Ադրբեջանի պատրաստակամության հստակեցումը:

«Հնարավոր հանդիպման գլխավոր հարցը կդառնա այն, թե, արդյո՞ք, պատրաստ է Ադրբեջանը շարունակել բանակցությունները Սանկտ Պետերբուրգում ներկայացված փաստաթղթի հիման վրա», - ասել է Նալբանդյանը:

Շատ կարևոր է, որ պատվիրակությունների ղեկավարները նշել են, որ այս սկզբունքներն իրենցից միասնական ամբողջություն են ներկայացնում, և որևէ մի սկզբունքին նախապատվություն տալու ցանկացած փորձ անընդունելի է և կհանգենցի անհավասարակշիռ որոշման: Սրանով նրանք ևս մեկ անգամ ամրագրեցին միջազգային իրավունքի այս բոլոր սկզբունքների համազորությունը՝ մի սկզբունքը մյուսից ավելի բարձր դասելու Ադրբեջանի ձգտմանը ի հակակշիռ:

Ադրբեջանին հասցեագրվեց ևս մեկ հայտարարություն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ուժի կիրառումը կհանգեցնի թշնամանքի խորացման և դիմադրության ձգձգման:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-երկրների արտգործնախարարը հերթական անգամ դատապարտել են հունիսի 18-19-ը Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը:

Հատկանշական է, որ այս միջադեպի կապակցությամբ կարծիք է արտահայտել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկը: Նա կարծում է, որ մինչև ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի, նման միջադեպերը կարող են կրկնվել:

Միաժամանակ Կասպրշչիկը չի բացառել, որ այդ միջադեպը կարող էր պատահականություն լինել: Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին՝ նշելով, որ նման հայտարարությունները երբեք չեն լուծի հակամարտությունը, «այն հիմնականում լուծվում է խաղաղ բանակցությունների միջոցով»:

Խոսելով հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցիչը նշել է, որ այն շատ դանդաղընթաց գործընթաց է, «միլիմետրերի տեղաշարժ», սակայն, նրա խոսքերով՝ «եթե դա չլիներ, որևէ բանակցություն առաջ չէր ընթանա»:

Հետաքրքրական է նաև այն փաստը, որ ղազախական հանդիպումների նախօրեին Բաքուն տարածեց հերթական ապատեղեկատվությունը: Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կքննարկվի «Լաչինի և Քելբաջարի շրջանների ազատագրման հարցը»: Նրա խոսքերով` «կողմերն այդ հարցը քննարկել են երկար տարիների ընթացքում»:

ՀՀ ԱԳ նախարարն իր հերթին հերքեց այդ տեղեկատվությունը:

«Դա բացահայտ սուտ է: Հայկական կողմը երբեք չի քննարկել Ադրբեջանի վարչական հսկողության տակ Լաչինի և Քելբաջարի շրջանների փոխանցման հարցը»,  - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի և ԵՄ-ի միջև ասոցացման սպասումով

Երկուշաբթի մեկնարկում են Հայաստանի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կարգադրություն է ստորագրել ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների համար պատասխանատու թիմի և ոլորտային խմբերի ստեղծման մասին:

Համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների մեկնարկի մանդատը հաստատվել է մայիսի 12-ին: Այս գործընթացը վերաբերում է, մասնավորապես, քաղաքական, տնտեսական բարեփոխումներին, արդարադատությանը, մարդու իրավունքներին: Բանակցող թիմի ընթացիկ աշխատանքների իրագործման քարտուղարության գործառույթներն իրականացնելու է Հայաստանի արտգործնախարարությունը:

Երեքշաբթի ելույթ ունենալով Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հատուկ նիստի ժամանակ՝ ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ ասոցացման համաձայնագրի իրագործումը նոր հեռանկար կբացի ավելի խորը համագործակցության համար:

«Համաձայնագիրը նոր հնարավորություններ կընձեռի՝ պայմանագրային հարաբերությունների հաստատման, այդ թվում նաև՝ ազատ առևտրի գոտու ստեղծման հնարավորության տեսակետից», - ասել է նա: ՀՀ ԱԺ խոսնակը ընդգծել է, որ ասոցացման համաձայնագիրը սովորական կամ հերթական փաստաթուղթ չէ: «Այն խորհրդանշում է համագործակության որակապես նոր մակարդակ, նոր փուլ», - հայտարարել է Աբրահամյանն՝ ավելացնելով, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները դինամիկ կերպով են զարգանում:

Ընդդիմության գնահատականները նախկինի պես կոշտ են

Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության հարցերը քննարկվել են Հայոց համազգային շարժում (ՀՀՇ) կուսակցության 16-րդ համագումարի ժամանակ: Կուսակցությունը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի խոշորագույն ուժերից մեկն է, որը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Իր ելույթում ՀՀ առաջին նախագահը շեշտադրել է արտաքին-քաղաքական հարցերը: Մասնավորապես, նա կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է:

«Հայաստանի ցանկացած իշխանություն պետք է գիտակցի, որ ի տարբերություն Արևմուտքի, որի առաջնահերթությունների թվում չէ ղարաբաղյան հարցը, Ռուսաստանը Հարավային Կովկասը միշտ համարել է իր կենսական կարևորության  շահերի ոլորտը», - ասել է նա:

Միաժամանակ Տեր-Պետրոսյանը նշել է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի մինչև այդ հարցում շահագրգռված չլինի Արևմուտքը: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձգձգվում է երկար տարիներ ոչ այնքան հակամարտող կողմերի շահերի չհամընկնելու, որքան այն բանի պատճառով, որ այդ հարցը երբեք չի եղել Արևմուտքի առաջնահերթությունների թվում: Փորձը ցույց է տալիս, որ Արևմուտքի համար առաջնահերթ հարցերը անհապաղ լուծում են ստանում, ընդ որում՝ կարևոր չէ, թե ինչպիսի լուծում», - հայտարարել է նա:

ՀԱԿ-ի առաջնորդն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նշելով, որ նրանք չեն կարգավորվելու մինչև չավարտվի ղարաբաղյան կարգավորման գործընթացը կամ այդ գործընթացում զգալի առաջընթաց չարձանագրվի: Տեր-Պետրոսյանը նաև կարծում է, որ հայ–թուրքական հարաբերությունների և Ղարաբաղի հարցի միջև փոխկապակցության բացակայության մասին Հայաստանի իշխանությունների բոլոր հայտարարություններն անլուրջ են և իմաստազրկված:

«Գաղնտիք չէ, որ ինչպես Թուրքիան, այնպես էլ մնացած աշխարհը, այսպես կոչված, «ֆուտբոլային դիվանագիտության» ամենասկզբից մատնանշում էին հայ-թուրքական և ղարաբաղյան հարցերի միջև փոխկապակցությունը, և միայն Հայաստանի իշխանությունները չէին ցանկանում հաշվի նստել այդ իրողությունների հետ», - ավելացրել է Տեր-Պետրոսյանը:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: