480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+2
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ-ն և Լեռնային Ղարաբաղի շուրջ ընթացող բանակցությունները. շաբաթվա գլխավոր իրադարձությունները
17:43
13 Հուլիսի 2010

Նախորդ շաբաթ Հայաստանում ուշադրության կենտրոնում էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Երևան, որը շատ փորձագետները կապեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի ակտիվացման հետ: Փորձագետների խոսքերով՝ Հայաստան և Ադրբեջան Քլինթոնի այցելության գլխավոր նպատակը հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելն էր՝ դիրքորոշումների մեղմացման և բանակցային գործընթացում զիջումների հասնելու նպատակով:

Քլինթոն-Սարգսյան հանդիպման արդյունքները

Սակայն դատելով ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանի արած հայտարարություններից՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է: Նախագահը, շնորհակալության հայտնելով ԱՄՆ պետքարտուղարին այդ խնդրում աջակցություն ցուցաբերելու և ջանք գործադրելու համար, ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը և զարգանալու:

«Այս իրավունքն անքակտելի է, և այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում»,- ասաց Սարգսյանն՝ ավելացնելով, որ հայ ժողովրդի առջև ծառացած ամենակարևոր խնդիրը ԼՂ հիմնահարցի` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան լուծումն է:

Քլինթոնը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հասնելու խաղաղ լուծման:

«Մենք պատրաստ ենք օգնել և Հայաստանին, և Ադրբեջանին հասնել խաղաղ կարգավորման, գիտենք, որ դա հեշտ չի լինելու, սակայն համոզված ենք, որ դա հիմք է անվտանգ և խաղաղ ապագայի համար», - ասել է նա:

Պետքարտուղարը նաև նշել է, որ ԱՄՆ-ն հետամուտ է հելսինկյան սկզբունքների հիման վրա հակամարտության կարգավորմանը, որոնք են՝ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշման իրավունքը, և որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կրկին նշել է այս դրույթները Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահներ Նիկոլա Սարկոզիի և Դմիտրի Մեդվեդևի հետ Կանադայում կայացած հանդիպման ժամանակ:

Ավելին, Քլինթոնը քննադատել է ղարաբաղյան կարգավորման մեջ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման փաստը:

Հայ-թուրքական գործընթաց

Երևանում Քլինթոնն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ Հայաստանին և Թուրքիային կոչ անելով շարունակել հարաբերությունների կարգավորման գործընթացը: «Մենք կոչ ենք անում երկու կողմերին շարունակել գործընթացը՝ միմյանց առջև բացելով դռները… ԱՄՆ-ն հավատում է, որ հարաբերությունների կարգավորումը մեծ առավելություն է տալիս ինչպես Հայաստանին, այնպես էլ Թուրքիային և ողջ տարածաշրջանին, և մենք կանենք հնարավոր ամեն ինչ երկու կողմերին աջակցելու համար», - ասել է նա:

Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում ներդրում կատարելու համար, ինչպես նաև ողջունել է բանակցային գործընթացից դուրս չգալու, այլ այն սառեցնելու մասին նախագահի որոշումը՝ չնայած Թուրքիայից եկող խնդիրներին:

«Հայաստանի ապրիլյան որոշումը բավականին տպավորիչ և ողջունելի էր: Եվ ինչպես ասում են սպորտում, հիմա գնդակը մրցակցի դաշտում է, և նրանք պետք է քայլեր ձեռնարկեն», - ընդգծել է Քլինթոնը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը Ռուսաստանից, Ռոբերտ Բրադտկեն ԱՄՆ-ից և Բեռնար Ֆասիեն Ֆրանսիայից երկուշաբթի Վիեննայում համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել ղարաբաղյան կարգավորման կողմերին անցնել հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների ավարտական աշխատանքներին։ Նրանք կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994 թվականին ստորագրած հրադադարի ռեժիմը և զսպվածություն դրսևորել զորքերի շփման գծում։

Համանախագահները նշել են նաև երկու կողմերի արձանագրած առաջընթացը, ինչը կայանում է նրանում, որ Աքվիլայում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների ձևավորած և դրանք 2010 թվականի հունիսի 26-ին կրկնած տարրերը պետք է դառնան Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հիմքը»,- ասվում է հայտարարությունում։ Նրանք կոչ են արել կողմերին նաև պահպանել 1994 թվականին ստորագրած հրադադարի ռեժիմը և զսպվածություն դրսևորել զորքերի շփման գծում։

Այս կապակցությամբ համանախագահները դատապարտել են հունիսի 18-19-ը կողմերի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրել է երկու կողմերի զինծառայողների կորստի՝ գնահատելով այն «որպես հրադադարի ռեժիմի անընդունելի խախտում, և կրկին հաստատել են իրենց ափսոսանքը մարդկային անիմաստ զոհերի կապակցությամբ և ուժի գործադրման իրենց վճռական դատապարտումը»։

Նրանք հույս են հայտնել նաև, որ ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումների կուլուարներում հունիսի 16-17-ն Ալմաթիում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում՝ պատվիրակությունների և արտաքին գործերի նախարարների մակարդակով։ 

Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը

Քլինթոնի այցից և համանախագահների հայտարարությունից մի քանի օր անց բավականին հետաքրքիր հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով «Իրավունք» թերթին տված հարցազրույցում հայտարարեց, որ խաղաղապահների, նրանց տեղաբաշխման վայրերի ու քանակի, այլ հարցերի մասին կարելի է խոսել միայն այն ժամանակ, երբ համաձայնեցված լինեն կարգավիճակի և անվտանգության երաշխիքների խնդիրները: Դրանից հետո տարածքների շուրջ կարող են բանակցել Ադրբեջանի Հանրապետությունը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Չէ՞ որ ԼՂՀ Մարտունու և Մարտակերտի շրջանների որոշ հատվածներ, ինչպես նաև Շահումյանի շրջանը առ այսօր գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ:

Ըստ նրա՝ հնարավոր փոխզիջումների մասին կարելի է խոսել, եթե համաձայնություն ձեռք բերվի երկու խնդիրների շուրջ:

«Առաջինը` Լեռնային Ղարաբաղի սուվերենության աստիճանը պետք է լինի ավելի բարձր, քան այսօր... Երկրորդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա բնակչության անվտանգության երաշխքիները չպետք է լինեն ավելի պակաս, քան այսօր: Այսօր ԼՂՀ անվտանգության էական բաղադրիչը նրա դիրքերն են, որոնք ապահովում են ռազմական հավասարակշռություն և զսպում Ադրբեջանի ռազմական նկրտումները»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց, որ առանց Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության անհնարին է որևէ առաջընթաց: «Հայաստանը չի կարող իրենով փոխարինել ԼՂՀ-ին: Թե փաստաթղթերի ձևավորումը, թե դրանց ստորագրումը, թե իրագործումը, անհնարին է առանց ԼՂՀ-ի: Այն պահից, երբ Ադրբեջանը դադարի համառորեն մերժել ԼՂՀ-ի մասնակցությունը բանակցություններին, դա կլինի ազդանշան, որ Բաքուն իրոք գնում է կարգավորման»- ասել է ԱԳ փոխնախարարը:

Քոչարյանն ամբողջովին հերքեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի վերջին հայտարարությունը, ով ուրբաթ լրագրողներին տեղեկացրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Ալմաթայում հուլիսի 16-17-ը կայանալիք ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում իբրև թե կքննարկեն Քելբաջարից և Լաչինից զորքերի դուրսբերման հարցը:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի արտգործնախարարը պետերբուրգյան հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին խոսելու փոխարեն շարունակում է որպես իրողություն ներկայացնել սեփական անհիմն ցանկությունները:

«Ժառանգության» արտահերթ համագումարը

Նախորդ շաբաթվա ներքաղաքական իրադարձություններից կարելի է նշել հուլիսի 10-ին Երևանում կայացած «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության արտահերթ համագումարը:

Համագումարին գրեթե ամբողջությամբ փոխվել է կուսակցության վարչության կազմը, որի մեջ նախկին վարչությունից մնացել է միայն կուսակցության խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, քանի որ, ըստ կուսակցության կանոնադրության, խմբակցության քարտուղարը նաև կուսակցության վարչության անդամ է: 

Տասնմեկ հոգուց բաղկացած նոր վարչության կազմում ընդգրկվել է «Ժառանգության» հիմնադիր և առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի նախկին գլխավոր հյուպատոս, «Դաշնակցություն» կուսակցության նախկին անդամ Ռուբեն Հակոբյանը, ով ապրիլի վերջին ներառվել է «Ժառանգության» շարքերում, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին փոխնախարար Կարինե Հակոբյանը: Վարչությունը նախագահ է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին, փոխնախագահ է ընտրել Ռուբեն Հակոբյանին, իսկ Կարինե Հակոբյանը ստանձնել է վարչության քարտուղարի պաշտոնը:

Հովհաննիսյանը համագումարի ժամանակ հանդես է եկել Հայաստանի ներկա իշխանությունների խիստ քննադատությամբ՝ հայտարարելով, որ երկիրը արտահերթ ընտրությունների կարիք ունի:

«Իշխանությունը պետք է փոխվի անմիջապես: Այժմ մենք գտնվում են այն փուլում, որը կարելի է համարել արտահերթ ընտրությունների փուլ: Մենք պետք է ականջ դնենք և հասկանանք, որ հայ ժողովուրդը փոփոխություններ է ցանկանում: «Ժառանգությունն» այն ուժն է, որը մեր երկիրը կբերի զարգացման և բարեկեցության: Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք Հայաստանին առաջ տանելու համար», - ասաց նա:

Հովհաննիսյանն անդրադարձել է նաև կայանալիք նախագահական ընտրություններին միասնական ճակատով ընդդիմության մասնակցության թեմային՝ հայտարարելով, որ եթե լինի հայկական հասարակության վստահությունը վայելող այլընտրանքային թեկնածու, ապա կարելի է ընտրություններին մասնակցել այդ թեկնածուի հետ միասին, իսկ հակառակ դեպքում «Ժառանգությունը» կմտածի սեփական թեկնածուի մասին: Միամանակ նա հույս է հայտնել, որ ընդդիմությունը, ամեն դեպքում, կունենա միասնական այլընտրանքային թեկնածու:

Նա նաև ավելացրել է, որ ուրախ կլիներ, եթե նախագահի այլընտրանքային թեկնածուն կին լիներ:

Հովհաննիսյանի խոսքերով՝ խորհրդարանական ընտրություններին «Ժառանգությունը» նախընտրում է մասնակցել դաշինքով, սակայն եթե նման դաշինք չձևավորվի, կուսակցությունը պատրաստ է մասնակցել ընտրություններին ինքնուրույն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: