481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+8
Եղանակը Երևանում
Հայ
Կարմիր-նարնջագույն երանգավորմամբ. Ֆուտբոլի աշխարհի 2010 թ. առաջնության եզրափակչի սպասումով
14:11
09 Հուլիսի 2010

Ընդամենը մի քանի օրից ողջ աշխարհի ֆուտբոլասերները կիմանան մոտակա չորս տարվա ընթացքում երկրագնդի ուժեղագույն թիմի անունը: Իսպանիայի և Հոլանդիայի հավաքականները հուլիսի 11-ին Յոհանեսբուրգում հնարավորություն ունեն պատմության մեջ առաջին անգամ նվաճել բաղձալի գավաթը, որը հանգամանքների տարօրինակ բերումով անցած տասնամյակների ընթացքում այդպես էլ չի նվաճել այդ թիմերի հռչակավոր ֆուտբոլիստների և ոչ մի սերունդ: Ընդ որում, եթե հոլանդացիներն արդեն երրորդ անգամ են հայտնվում եզրափակչում, ապա Իսպանիայի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ է հասնում նման արդյունքի:

Ճանապարհ դեպի եզրափակիչ

Աշխարհի 2010 թ.-ի առաջնության որակավորման փուլերում երկու հավաքականներն էլ 100 տոկոսանոց արդյունք ցույց տվեցին, որը հոլանդացիները շարունակեցին նաև ՀԱՀ-ում՝ աֆրիկյան խաղադաշտերում վեց հանդիպումներում էլ տանելով վեց հաղթանակ: Հոլանդացիների արդյունքին չկարողացան հասնել իսպանացիները, ովքեր առաջին իսկ հանդիպման ժամանակ պարտվեցին համեստ շվեյցարացիներին, սակայն հետո հավաքվեցին և հինգ անընդմեջ հաղթանակ տարան:

Երկրպագուների կարծիքով՝ փլեյ-օֆֆում ավելի հեշտ մրցակից բաժին ընկավ հոլանդացիներին՝ 1/8-րդում Սլովակիայի հավաքականը և որակազրկումների ու առաջատար ֆուտբոլիստների վնասվածքների պատճառով թուլացած Ուրուգվայի հավաքականը՝ կիսաեզրափակչում: Նարնջագույններին ամենալուրջ մրցակիցը բաժին հասավ քառորդ եզրափակչում՝ Բրազիլիայի հավաքականը, սակայն երկրորդ խաղակեսում հոլանդացիները կարողացան կոտրել անհաջող ընթացող հանդիպման շարունակությունը և հաղթանակ կորզել աշխարհի հնգակի չեմպիոնից:

Իսպանացիների ուղին ավելի բարդ էր՝ 1/8-ում՝ «եվրոպացի բրազիլացիներ» համարվող պարտուգալացիները, ¼-ում՝ լավ կազմակերպված և պաշտպանվող Պարագվայի հավաքականը, իսկ կիսաեզրափակչում՝ այս առաջնության հայտնությունը՝ Գերմանիայի երիտասարդ և տաղանդավոր հավաքականը: Իսպանիայի հավաքականը Կառլես Պույոլի գլխի հիանալի հարվածով կարողացավ պարտության մատնել գերմանացիներին, ովքեր մինչ այդ ջախջախիչ պարտության էին մատնել 2010 թ.-ի առաջնության ֆավորիտներ անգլիացիներին և արգենտինացիներին:

Թիմերի կազմերը

Երկու թիմերում էլ առաջին մեծության աստղեր են խաղում, ովքեր հանդես են գալիս եվրոպական լավագույն ակումբներում, չնայած այս տեսակետից հարկ է փոքր-ինչ առավելություն տալ իսպանացիներին: Իսպանիայի հավաքականը, միգուցե, այս առաջնության ամենահավասարակշիռ և հզոր թիմն է, որն ունի բոլոր գծերում հանդես եկող խաղացողների փայլուն ընտրանի: Միայն այն, որ Իսպանիայի հավաքականի մարզիչ Վիսենտե դել Բոսկեն գերմանացիների հետ կիսաեզրափակչի ժամանակ կարող էր իրեն թույլ տալ պահեստայինների նստարանում պահել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ֆաբրեգասը, Սիլվան, Մատան, Խեսուս Նավասն ու Մարչենան, խոսում է իսպանացիների կազմի հզորության և խորության մասին:

Եթե հոլանդացիների հարձակումն ու հատկապես կիսապաշտպանությունը, որտեղ խաղի կանոնները թելադրում են հիանալի սեզոն անցկացող Սնեյդերն ու Ռոբբեն, դեռ կարելի է համեմատել Իսպանիայի հավաքականի հետ, ապա իսպանացիների պաշտպանների քառյակի և դարպասապահ Կասիլյասի առավելությունը հոլանդացիների նկատմամբ ակնհայտ է:

Առավել պրոբլեմատիկ է հոլանդացիների պաշտպանության կենտրոնական գոտին, որտեղ դանդաղաշարժ Մատեյսենը, Հեյտինգան և Օեյերը շատ հաճախ չեն հասցնում մրցակիցների արագաշարժ հարձակվողների հետևից:

Հատկանշական է, որ եթե Հոլանդիան պարտության մատնի Իսպանիային, ապա նարնջագույնների կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կդառնա աշխարհում երկրորդ ֆուտբոլիստը, ով մեկ տարվա ընթացքում հաղթել է ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր հնարավոր մրցաշարերը, ինչպես նաև տեղական առաջնությունները:

Դեռ դա միայն հաջողվել է ֆուտբոլի թագավոր Պելեին, ով 1962 թ.-ին «Սանտոսի» կազմում հաղթել է Բրազիլիայի առաջնությունն ու գավաթը, Լիբերտադորեսի գավաթը, ինչպես նաև Բրազիլիայի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն:

Հարկ է նշել, որ 1962 թ.-ից Պելեի ռեկորդին մոտեցել են միայն երկու խաղացող՝ ֆրանսիացի Կրիստիան Կարամբեն 1998 թ.-ին և Ռոբերտո Կառլոսը 2002 թ.-ին:

Հանդիպման մրցավարը

Ինչպես և ենթադրվում էր, ՖԻՖԱ-ն հանդիպման մրցավար է նշանակել 39-ամյա անգլիացի Հովարդ Ուեբբին, ով վարել է «Ինտեր»-«Բավարիա» 2010 թ.-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, նա 2010 թ.-ի աշխարհի առաջնության գլխավոր մրցավարն է: Ուեբբի օգնականներն են նրա հայրենակիցներ Դարեն Կանն ու Մայքլ Մուլարկին:

Նախկին ոստիկան Ուեբբը ՀԱՀ-ի աշխարհի առաջնության ժամանակ արդեն վարել է երեք հանդիպում, մասնավորապես՝ Իսպանիա-Շվեյցարիա խաղը, որի ժամանակ իսպանացիները միակ պարտությունը կրեցին, ինչպես նաև խմբային փուլի Իտալիա-Սլովակիա (2:3) հանդիպումն ու 1/8-րդի Բրազիլիա-Չիլի (3:0) հանդիպումը:

Միաժամանակ հարկ է նշել, որ ոչ մի հանդիպման ժամանակ Ուեբբը ցույց չի տվել կարմիր քարտ և չի նշանակել տասնմեկ մետրանոց:

Փորձագետների և երկրպագուների կարծիքը

2010 թ.-ի ֆուտբոլի ապագա չեմպիոնի վերաբերյալ ֆուտբոլային փորձագետների կարծիքը միանշանակ չէ, չնայած նրանց մեծ մասը նախապատվությունը տալիս է իսպանացիներին: Այսպես, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յոախին Լյովը կիսաեզրափակչում իսպանացիների կողմից պարտությունից հետո հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականը հիմա ուժեղագույնն է աշխարհում, և ինքը համոզված է, որ Իսպանիայի հավաքականը դառնալու է չեմպիոն:

«Վերջին երկու-երեք տարվա ընթացքում Իսպանիայի հավաքականը ուժեղագույն թիմն է: 2008 թ.-ին նա շատ համոզիչ հաղթանակ տարավ: Թիմում հավաքված են «Բարսելոնայի» և «Ռեալի» վարպետները, ովքեր համոզված են, որ ի վիճակի են պարտության մատնել ցանկացած մրցակցի, նրանք գերիշխող են դաշտում, պահպանում են հանգստություն: Թիմի գործողություններն ավտոմատացման են հասցվել: Չեն պատկերացնում, որ Իսպանիայի հավաքականը կարող է պարտվել աշխարհի առաջնությունում», - ասել է Լյովը:

Զարմանալի է, որ Լյովի հետ համակարծիք է հոլանդական և համաշխարհային ֆուտբոլի կենդանի լեգենդ Յոհան Կրոյֆը, ով հայտարարել է, որ աշխարհի առաջնության եզրափակչում նախապատվությունը տալիս է Իսպանիայի հավաքականին:

«Կիսաեզրափակչում Գերմանիան, որը ջախջախել էր Արգենտինային, այնպես էր խաղում, որ թվում էր, թե կարող է հաղթել բոլորին, բայց ոչ Իսպանիային: Լինելով «Բարսելոնայի» կրկնօրինակը՝ Իսպանիայի հավաքականն այն լավագույնն է, ինչ այժմ կա ֆուտբոլում: Ու՞մ կցանկանամ տեսնել հաղթող: Ես հոլանդացի եմ, սակայն իսպանացիների ցուցադրած ֆուտբոլն ինձ հարազատ է», - հայտարարել է Կրոյֆը Periodico de Catalunya-ին տված հարցազրույցում:

Կրոյֆի հետ համաձայն չէ հոլանդացի մեկ այլ հայտնի ֆուտբոլիստ Ռոնալդ Կումանը: «Համոզված եմ, որ չեմպիոն կդառնան իմ հայրենակիցները: Առաջին հերթին, նրանք ավելի հետաքրքիր ֆուտբոլ են ցուցադրում, երկրորդ՝ հոլանդացիները մեկ օր շուտ են խաղացել իրենց հանդիպումը: Իսպանացիների մոտ Տոռեսը լավ մարզավիճակում չէ, դա ակնհայտ է: Իսկ հոլանդացիների մոտ նույնիսկ վան Պերսին թեկուզ և գոլ չի խփում, սակայն ակտիվ է դաշտում», - հայտարարել է Կումանը:

Միաժամանակ հարկ է նշել, որ մեծամասամբ հոլանդացիների հաջողությունը բացատրվում է նրանով, որ նրանք հրաժարվել են ավանդական ռոմանտիկ հարձակողական ֆուտբոլից, որը իրենց պատմության ողջ ընթացքում ցուցադրել են նարնջագույնները:

Սակայն անհրաժեշտ է նաև նշել, որ այս առաջնության ժամանակ հոլանդացիների կողմից ցուցադրած պրագմատիկ ֆուտբոլն ակնհայտորեն շատ երկրպագուների սրտով չէ:

Այսպես, հայ բլոգերներից մեկը «Live journal»-ի իր բլոգում գրել է. «Նրանք պարզապես ռոբոտներ են: Նրանք անգամ դաշտ են դուրս գալիս 1-ից 11 հերթական համարներով... Եթե այս ձանձրալի թիմը դառնա աշխարհի չեմպիոն, դա կլինի թքել «թռչող հոլանդացու» և նրա սերունդների դեմքին և Բերգկամպի ու նրա սերունդների դեմքին: Վան Մարվիկը ու իր անգույն թիմը ցույց կտա նրանց, որ նրանք ապուշ էին, որ շլացուցիչ ֆուտբոլ էին խաղում»:

Սակայն փորձագետների մեծ մասը, այնուամենայնիվ, համակարծիք է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ, ով «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է, որ եզրափակչում թույլ թիմ չկա: Նրա կարծիքով՝ թիմերի ուժերը գրեթե հավասար են, այդ պատճառով դժվար է կանխատեսել հաղթողին:

Սրա հետ, սակայն, համաձայն չեն բուքմեյքերները: Այսպես, Bwin եվրոպական պոշորագույն բուքմեյքերական գրասենյակի համաձայն՝ իսպանացիների հաղթանակի գործակիցը 2-է, ոչ-ոքին՝ 3,25, իսկ հոլանդացիների հաղթանակի գործակիցը՝ ընդամենը 3,65: Vivaro հայկական բուքմեյքերական գրասենյակը շատ ավելի զգույշ է՝ Իսպանիայի հաղթանակին տալով 2,14 գործակից, ոչ-ոքիին՝ 3,2, իսկ հոլանդացիների հաղթանակին՝ 3,4:

Իսկ հասարակ ֆուտբոլասերներին մնացել է մի փոքր էլ սպասել եզրափակչին, որը սպառիչ պատասխան կտա բոլոր հետաքրքրող հարցերին և ամենակարևորը՝ կորոշի համաշխարհային ֆուտբոլային նորաձևության մոտակա չորս տարվա օրենսդրին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։