483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան
12:01
08 Հուլիսի 2010

Այս շաբաթը նշանավորվեց ոչ միայն անսովոր տապով, այլ նաև երկու հիմնական թեմաների շուրջ ընթացող բանավեճերով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության և տարածաշրջան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի՝ նման ձևաչափով կատարած առաջին այցի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, որքան էլ թեժ լինեին այդ բանավեճերը, Քլինթոնի այցը որոշակի շեշտադրումներ կատարեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ հայ-թուրքական արձանագրությունների դիրքորոշման մեջ։

Hello, Mrs. Clinton

ԱՄՆ պետքարտուղարը Հայաստան ժամանեց կիրակի օրը երկօրյա այցով, որի շրջանակներում նա հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բանակցությունների օրակարգում ընդգրկվել է հայ-ամերիկյան գործընկերության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։

Այսպես, ԱՄՆ պետքարտուղարը արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան կարգավորման ընդհանուր սկզբունքների հստակեցման հարցում առաջընթացի և վերջնական փաստաթղթի հույս ունի։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը խոստումնալից է և բավական ակտիվ, և ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարություններից բացի, համապատասխան ընկալում է նկատվում Հայաստանի և Ադրբեջանի կողմից»,- ասաց Քլինթոնը։ Ըստ նրա, ԱՄՆ-ն ցանկանում է տեսնել հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով։

Ավելին, Քլինթոնը դատապարտեց ղարաբաղյան խնդրում ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, մասնավորապես, հրադադարի ռեժիմի փաստը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին։

«Մենք ցավում ենք մարդկային զոհերի կապակցությամբ։ Սա 1994 թվականին ստորագրած հրադադարի վերաբերյալ համաձայնագրի անընդունելի խախտում է»,- ասաց նա։

Հունիսի 18-ին ժամը Ադրբեջանի ԶՈՒ հատուկ նշանակության ջոկատայինները հատել են ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածը։ Պաշտպանական թեժ մարտերի ընթացքում ղարաբաղյան կողմից զոհվել է չորս հոգի, ևս չորսը՝ վիրավորվել են։ Ադրբեջանական  ջոկատայինները մեկ զոհ տալով՝ դիմել են փախուստի:

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընդգծեց առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների բարելավման անհրաժեշտությունը։ Այս կապակցությամբ Քլինթոնը նշեց, որ ամերիկյան կողմը կոչ է արել Թուրքիային նույնպես անհրաժեշտ քայլեր կատարել։

Իր կողմից հայկական արտաքին գերատեսչության ղեկավարը նշեց, որ կիսում է ԱՄՆ-ի մոտեցումն այն հարցում, որ անհրաժեշտ է Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները կարգավորել առանց նախապայմանների և հարգել պայմանավորվածությունները։

«Մենք պատրաստ կլինենք առաջ շարժվել այն ժամանակ, երբ Անկարան նույնպես պատրաստ լինի առաջ շարժվել և կարգավորել հարաբերություններն առանց նախապայմանների»,- ընդգծեց Նալբանդյանը։

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:

«Ժողովրդավարական և բարգավաճող Հայաստանը կարող է մեծ ուժ դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ավելի մեծ տարածքում։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել հայկական ժողովրդին այս հարցում»,- ասաց նա։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը ոչ միանշանակ է ընկալվել

Թերևս, այս շաբաթ չմնաց որևէ հայ և ղարաբաղցի քաղաքական գործիչ կամ փորձագետ, ով չարտահայտեր իր կարծիքը ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների՝ ղարաբաղյան հակամարտության հարցով հայտարարության վերաբերյալ։ Հատկանշական է այն, որ այդ հայտարարությունը գրեթե ոչ ոք դրական չանվանեց։ Այսպիսով...

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:

ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը համարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների կողմից արված հայտարարությունն անընդունելի է Հայաստանի համար: Ըստ նրա, նախագահների հայտարարության անգլիական տարբերակը փաստորեն կրկնում է Մադրիդյան սկզբունքները, որոնցում հայկական կողմի համար բազմաթիվ անընդունելի սկզբունքներ կան։ «Մենք վաղուց ենք հանդես գալիս Մադրիդյան սկզբունքների դեմ, դրանք բոլորովին անընդունելի ենք համարում, և այդ փաստաթուղթը հաստատում է մեր լրջագույն կասկածները»,- ասաց Հովհաննիսյանը։

Մասնավորապես, նա նշեց «expression of will» արտահայտությունը, որը նշանակում է «կամարտահայտում», բայց չի հստակեցնում, թե կոնկրետ ում կամարտահայտումը, միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությա՞ն, թե՞ ողջ Ադրբեջանի։

Հովհաննիսյանը նշեց նաև, որ նախագահների վերջին հայտարարության անգլիական տարբերակում օգտագործվում է «occupied territories» տերմինը, մինչդեռ Ակվիլայի փաստաթղթում դրանք նշված են որպես «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ»։

Նա նշեց նաև, որ նախագահների հայտարարության ռուսական տարբերակն էապես տարբերվում է անգլիականից, և դա արված է հասարակությանը հանգստացնելու համար։ «Հասարակությանը հանգստացնելուն ուղղված թարգմանական բոլոր հնարքները ես «ժուլիկություն» կանվանեի»,- ասաց նա։

Միաժամանակ քաղաքագետ Իգոր Մուրադյանն ավելացրեց, որ այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցով Վաշինգտոն, Մոսկվա և Փարիզ մեկներ, որպեսզի այդ հայտարարության վերաբերյալ իր առարկությունները հայտներ։

Ըստ փորձագետի՝ հայտարարությունը ձեռնտու է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ի համար առաջին հերթին դա լավ հնարավորություն է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, քանի որ այդ երկիրը  կարևորագույն տեղ է զբաղեցնում տարածաշրջանում և հզոր ու վտանգավոր պետություն է համարվում, որը շարունակում է  պահանջներ ներկայացնել Ամերիկային։

Քաղաքագետը նշեց, որ ԱՄՆ գլխավոր քարտուղարի այցը տարածաշրջան վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն դեռ մնում է Կովկասում և ոչ մի տեղ չի գնացել։

Իր հերթին Լեռնային Ղարաբաղի ՈԿԿ Խորհուրդն ուղերձ հղեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, «բոլոր նրանց, ով իր վրա է վերցրել ադրբեջանաղարաբաղյան  հակամարտության լուծման իրավունքը»։

 «ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների վերջին հայտարարությունը գործնականորեն կետերով հաստատում է «մադրիդյան սկզբունքների» բովանդակությունը, որոնք, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չեն կարող կյանքի կոչվել»,- ասվում է Արցախի քսանմեկ ոչ կառավարական կազմակերպությունների կողմից ստորագրած ուղերձում։

Զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ Ժերար Շալյանն էլ կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը չի փոխի ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ  իրավիճակը:

«Չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը կփոխի իրավիճակը»,- ասաց Շալյանը:

Ըստ նրա, այս առումով առավել կարևոր է ԱՄՆ գլխավոր քարտուղար Հիլարի Քլինթոնի մոտալուտ այցը Հայաստան, որի ընթացքում նա «շատ խիստ հարցեր» է տալու, որոնք պարզ կդառնան այցի օրակարգի հրապարակումից հետո:

Ամփոփելով նախորդ շաբաթվա արդյունքները՝ ուզում ես մտածել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այսքան նշանակալի այցն Ուկրաինա և Հարավային Կովկաս շրջայցի շրջանակներում որոշակի նպատակներ ուներ և չմնաց աննկատ։ Ցանկացած դեպքում, ԱՄՆ-ի կողմից հստակ ուղերձ տրվեց այն մասին, որ միջտարածաշրջանային հակամարտությունների լուծումը պետք է փնտրել միայն խաղաղ ճանապարհով։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։