486.7
-0.08
515.12
-0.38
8.43
+0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
Ֆրունզիկ Մկրտչյան. դերասան, որը միշտ փոխում էր սցենարը
18:30
06 Հուլիսի 2010

Հուլիսի 4-ին դերասան Ֆրունզիկ Մկրտչյանը կդառնար 80 տարեկան: Ֆիլմերում նրա երևալը երբեք աննկատ չէր մնում ոչ միայն յուրօրինակ արտաքինի, այլև իմպրովիզ անելու հանճարեղ ունակության շնորհիվ: Նա ինքն էր հորինում իր հերոսների ֆրազները, որոնք թևավոր են դարձել` «Утром яйчница, в обед яйчница, вечером – омлет», «Я так хохотался», «Ты не обижайся, но я тебе один умный вещь скажу» և այլն:

Սակայն որպեսզի ստիպի մարդկանց ծիծաղել, հաճախ նա նույնիսկ ոչինչ էլ չէր ասում: Օրինակ` Ամերիկայում կայացած Մկրտչյանի ելույթներից մեկը: Դահլիճի մեծամասնությունը ամերիկացիներ էին, որոնք չգիտեին ոչ ռուսերեն, ոչ հայերեն: Ֆրունզիկը դուրս էր եկել բեմ, լուռ կանգնել և նայում էր դահլիճին: Իսկ հանդիսատեսը ծիծաղից աթոռներից վայր էր ընկնում: Հինգ րոպե անց նա կրկին նայեց հանդիսատեսին, խոնարհվեց և հեռացավ: «Նյու Յորք Թայմսը» նույնիսկ նրա մասին մի մեծ հոդված էր գրել, որը կոչվում էր «Մհեր Մկրտչյանի լռության հինգ րոպեն»:

Մեկ դերասանի թատրոն

Մանկության տարիներին նրա վրա մեծ տպավորություն է թողել Չառլի Չապլինը: «Չառլին ինձ համար նման է Բախին՝ երաժշտության մեջ, մարդկության մանկավարժն է: Ինչպես կյանքը լի է անակնկալներով, այդպես էլ Չապլինը չէր դադարում զարմացնել ինձ: Մի օր Մոսկվայի հեռուստատեսությունը իմ մասին պատմող վավերագրական ֆիլմ էր նկարահանում: Ֆիլմը սկսում էր կադրերով, որտեղ փոքրիկ տղան կինոթատրոնում Չապլինի մասնակցությամբ ֆիլմ է դիտում, և նրա մեջ մեծ ցանկություն է առաջանում Չապլինի նման նկարահանվել կինոյում: Դա պատահականություն չէր: Ես կատակերգու դարձա, քանի որ մանկուց երազում էի դրա մասին: Ես շատ եմ հարգում կինոգրոտեսկի բոլոր առաջամարտիկներին: Նրանք արեցին այն, ինչն արեց Գագարինը տիեզերագնացության մեջ: Սակայն ես չեմ կարող ոչ մեկին Չապլինի հետ միևնույն շարքում դասել», - պատմում էր դերասանը չեխ լրագրող Օնդրժեյ Սուխիին, գրում է radio.cz-ը:

Ունիվերսալ դերասան

Չնայած հոր արգելքին՝ Ֆրունզիկն ընդունվեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ և գրեթե ուսանողական տարիներից սկսեց հանդես գալ Երևանի Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի բեմում:

Թատրոնում նրա տրիումֆը սկսվեց առաջին իսկ դերերից: Երկրորդ կուրսում նա ստացավ Եզոպոսի դերը, որը պետք է խաղար իր դասախոսի հետ միասին: Առաջին ներկայացումից հետո դասախոսը մոտեցավ Ֆրունզիկին, համբուրեց նրան և զիջեց դերը:

Հետագա տարիների ընթացքում Ֆրունզիկ Մկրտչյանը խաղաց գրեթե բոլոր դասական խաղացանկը` Գվիդոն թագավորից մինչև Սիրանո դե Բերժերակ:

Հասարակական կարգը խախտողը

Կինեմատոգրաֆում Մկրտչյանին բախտ վիճակվեց աշխատել կատակերգության ժանրի իսկական վարպետների` Գեորգի Դանելիայի և Լեոնիդ Գայդայի հետ: Վերջինս 60-ականների վերջին հրավիրեց նրան խաղալ Ջաբրայիլի դերը «Կովկասի գերուհի կամ Շուրիկի նոր արկածները» խորհրդային կուլտային ֆիլմում:

Գայդայի հետ միասին դերասանները հորինում էին իրենց հերոսների ռեպլիկները, սակայն գրաքննությունը հավանության էր արժանացնում ոչ բոլորը: Այսպես, ֆիլմից հանվեց մի դրվագ, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը «կնոջ» ռեպլիկին` թե ինչպես կարելի է նման աղջկա փախցնել, պատասխանում է. «Իսկ հարևան շրջանում փեսան կուսակցության անդամի է փախցրել»: Դրությունից ելք է առաջարկում Նիկուլինը. «Ողջ խնդիրը Մկրտչյանի առոգանությունն է: Եկեք ես նրա փոխարեն ասեմ»: Իսկապես, Նիկուլինի շուրթերից աննկատ արտահայտությունն այնքան ծիծաղելի հնչեց, որ ոչ մի ստվեր չգցեց որևէ կուսակցականի վրա, գրում է kinopoisk.ru-ն:

Ֆրունզիկ Մկրտչյանը խորհրդային մասշտաբի իրական աստղ դարձավ Դանելիայի «Միմինո» ֆիլմում վարորդ Խաչիկյանի դերը խաղալուց հետո: Ռեժիսոր Գեորգի Դանելիայի բախտը բերեց: Ֆիլմում հնչած բոլոր ամենածիծաղելի արտահայտությունները Ֆրունզիկի էքսպրոմտներն են: Դրվագներից մեկի ժամանակ սիրահարված ընկերոջը հանգստացնելու համար նա հանճարեղ ծիծաղելի արտահայտություն է անում. «Валик-джан, я тебе один умный вещь скажу, но только ты не обижайся: ты и она не две пары в сапоги...  так думаю!..»...Դատարանում վկա Խաչիկյանի հարցաքննության դրվագը ևս Ֆրունզիկի մտահաղացումն է:

Ֆիլմի նկարահանումներն ուղեկցվում էին տարբեր զվարճալի դեպքերով: Դրվագներից մեկի նկարահանումների ժամանակ, երբ Վախթանգ Կիկաբիձեի հերոսը ռեստորանում փորձում է ավելի լավ պարել, քան Խաչիկյանը, «Ռոսիա» հյուրանոցի բնակիչները մոռացել էին քնի մասին: Շատերը դուրս էին գալիս իրենց համարներից, որպեսզի պարզեն, թե ինչ աղմուկ է: Սակայն տեսնելով, թե ինչպես է Մկրտչյանը պարում տեսախցիկի առջև, նրանք անմիջապես սկսում էին ծիծաղել և ծափահարել: Նկարահանումների ժամանակ Ֆրունզիկն այդքան էլ սթափ վիճակում չէր, ավելի ծիծաղելի էին հերթական պարի ժամանակ գետնից թաշկինակը վերցնելու նրա փորձերը:

Մարդիկ արդեն ծիծաղից ուժասպառ էին եղել, իսկ նրան այդպես էլ չէր հաջողվում վերցնել չարաբաստիկ թաշկինակը: Այդ ժամանակ Դանելիան իր մոտ կանչեց Կիկաբիձեին և խորհուրդ տվեց արդեն կարմրած Մկրտչյանից խլել թաշկինակը: Դերասանն այդպես էլ արեց, իսկ Ֆրունզիկը, հասկանալով, որ նրանք դիմել են խորամանկության, բարձրացրեց գլուխն ու այնպես նայեց հավաքվածներին, որ նրանք կրկին սկսեցին ծիծաղել:

Տխուր Ամանոր

....Ֆրունզիկ Մկրտչյանը մահացավ Նոր տարվա շեմին: Իմանալով տխուր լուրը` դեկտեմբերի 31-ին հայերը առաջին բաժակը խմում էին լուռ...

Նյութը պատրաստել է «ՌԻԱ Նովոստին»` բաց աղբյուրների տեղեկատվության հիման վրա

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: