482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հիլարի Քլինթոնի այցը Հայաստան
17:02
06 Հուլիսի 2010

Անցած շաբաթը նշանավորվեց ոչ միայն անսովոր շոգով, այլև երկու հիմնական թեմաների շուրջ բանավեճերով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը և առաջին անգամ նման ձևաչափով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը տարածաշրջան։ Ամեն դեպքում, որքան էլ թեժ լինեին բանավեճերը, Քլինթոնի այցը որոշակի շեշտադրումներ դրեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ինչպես ԱՄՆ դիրքորոշման, այնպես էլ հայ-թուրքական արձանագրությունների առումով։

Hello, Mrs. Clinton

ԱՄՆ գլխավոր քարտուղարը երկօրյա այցով Հայաստան էր ժամանել կիրակի օրը, որի շրջանակներում նա հանդիպեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի հետ։ Բանակցությունների օրակարգում ներառված էին մի շարք հարցեր, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան գործընկերության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քննարկվեցին փոխադարձ հետաքրքրությունն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային խնդիրներ:

Ղարաբաղի հարցում գլխավոր քարտուղարին իր հստակ դիրքորոշումն  արտահայտեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի ազատ տնօրինել իր ճակատագիրը և զարգանալ իր պատմական տարածքում։ Քլինթոնը մի շարք նշանակալից հայտարարություններ  արեց, որոնք վերաբերում էին ղարաբաղյան կարգավորման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և հենց Հայաստանին վերաբող հարցերի։

Այսպես, ԱՄՆ պետքարտուղարը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ Միացյալ Նահանգները ղարաբաղյան կարգավորման ընդհանուր սկզբունքների հստակեցման և վերջնական փաստաթղթի ստորագրման հույս ունեն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում գործընթացը խոստումնալից և բավականին ակտիվ է, և բացի ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների  հայտարարություններից, համապատասխան ըմբռնում գոյություն ունի և Հայաստանի, և Ադրբեջանի կողմից»,- ասաց Քլինթոնը։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ն կցանկանար ղարաբաղյան հակամարտության կարգավորումը խաղաղ ճանապարհով տեսնել։

Ավելին, Քլինթոնը քննադատել է ղարաբաղյան կարգավորման մեջ ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտման փաստը։

«Մենք ցավում ենք մարդկային զոհերի կապակցությամբ։ Սա  1994թ.-ի հրադադարի ռեժիմի մասին համաձայնագրի անընդունելի խախտում է»,- ասաց նա։

Միաժամանակ ԱՄՆ պետքարտուղարն ընգծել է առանց նախապայմանների հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը։ Այդ կապակցությամբ Քլինթոնը նշեց, որ ամերիկյան կողմը Թուրքիային կոչ է արել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

ՀՀ ԱԳ նախարարան իր հերթին նշեց, որ համամիտ է Միացյալ Նահանգների հետ, որ անհրաժեշտ է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների, հարգել պայմանավորվածությունները:

 

«Մենք պատրաստ կլինենք շարժվել առաջ երբ որ Անկարան ևս նորից պատրաստ կլինի շարժվել առաջ, կարգավորել հարաբերությունները առանց նախապայմանների»,- ընդգծեց նախարարը:

 

«Ժողովրդավարական և բարգավաճող Հայաստանը կարող է մեծ ուժ դառնալ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ առավել լայն տարածքում։ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել հայ ժողովրդին զարգացման գործում»,- ասաց նա։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունը միանշանակ չընդունվեց

Թերևս այս շաբաթ ոչ մի հայ և ղարաբաղցի քաղաքագետ կամ փարձագետ չմնաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առթիվ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության վերաբերյալ իր կարծիքը  չհայտներ։ Ուշագրավ է այն, որ այս հայտարարությունը գրեթե ոչ ոք դրական չի համարել։ Այսպես...

ՀՅԴ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ-երկրների ղեկավարների կողմից արված վերջին հայտարարությունն անընդունելի անվանեց Հայաստանի համար, քանի որ այն փաստորեն կրկնում է Մադրիդյան սկզբունքները, որոնցում հայկական կողմի համար բազմաթիվ անընդունելի սկզբունքներ կան։

«Մենք վաղուց ենք հանդես գալիս Մադրիդյան սկզբունքների դեմ, դրանք բոլորովին անընդունելի ենք համարում, և այդ փաստաթուղթը հաստատում է մեր լրջագույն կասկածները»,- ասաց Հովհաննիսյանը։

«Մենք վաղուց ենք հանդես գալիս Մադրիդյան սկզբունքների դեմ, դրանք բոլորովին անընդունելի ենք համարում, և այդ փաստաթուղթը հաստատում է մեր լրջագույն կասկածները»,- ասաց Հովհաննիսյանը։

Պատգամավորը նաև տարակուսանք է հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարության հանդեպ ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի դրական արձագանքի վերաբերյալ։

Հովհասննիսյանը անդրադարձավ նաև փաստաթղթի թարգմանության խնդրին: Մասնավորապես նա նշեց «expression of will» արտահայտությունը, որը նշանակում է «կամարտահայտում», բայց չի հստակեցնում, թե կոնկրետ ում կամարտահայտումը, միայն Լեռնային Ղարաբաղի բնակչությա՞ն, թե՞ ողջ Ադրբեջանի։ Նաև անգլիական տարբերակում օգտագործվում է «occupied territories» տերմինը, մինչդեռ Ակվիլայի փաստաթղթում դրանք նշված են որպես «տարածքներ Լեռնային Ղարաբաղի շուրջ»։

«Հասարակությանը հանգստացնելուն ուղղված թարգմանական բոլոր հնարքները ես «ժուլիկություն» կանվանեի»,- ասաց նա։

Քաղաքագետ Իգոր Մուրադյանը կարծում է, որ ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստան է ժամանում՝ «մեծ եռյակի» ղեկավարների հայտարարության վերաբերյալ հայկական ղեկավարության համաձայնությունը ստանալու նպատակով:

Փորձագետն ընդգծեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ-ղեկավարների հայտարարությունը հիմնված է Մադրիդյան սկզբունքների վրա, որտեղ խոսվում է Լեռնային Ղարաբաղի հանրապետության միջանկյալ կարգավիճակի և անվտանգության գոտու շուրջ տարածքների հանձման մասին, ինչն «կործանում» է Հայաստանի համար։

Մուրադյանն ավելացրեց, որ այդ կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է այցով Վաշինգտոն, Մոսկվա և Փարիզ մեկներ, որպեսզի այդ հայտարարության վերաբերյալ իր առարկությունները հայտներ։

Իր հերթին Լեռնային Ղարաբաղի ՀԿ խորհուրդը դիմում է ուղարկել ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահներին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, «բոլորին, ովքեր իրենց վրա ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության որոշման  իրավունք են վերցրել»։

«ԱՄՆ, ՌԴ և Ֆրանսիայի նախագահների վերջին հայտարարությունը փաստացի կետերով հաստատում է «մադրիդյան սկզբունքների» բովանդակությունը, որը, ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք, չի կարող կյանքի կոչվել»,- ասվում է դիմումի մեջ, որը ստորագրվել է Արցախի 11 հասարակական կազմակերպությունների կողմից։

Միաժամանակ Զինված հակամարտությունների ուսումնասիրության և միջազգային ու ռազմավարական հարաբերությունների հարցերով փորձագետ Ժերար Շալյանը նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը չի փոխի ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ  իրավիճակը:

«Չեմ կարծում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը կփոխի իրավիճակը»,- ասաց Շալյանը:

Այս հարցում վերջակետը դրեց ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն, ԱՊՀ գործերով ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը՝ հայտնելով, որ Ադրբեջանի մի քանի մարզեր, որոնք ԼՂՀ-ում անվտանգության գոտի են համարվում, Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման գինն են։

Ամփոփելով անցած շաբաթվա արդյունքները՝ ուզում ես մտածել, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը Ուկրաինա և Հարավային Կովկասի երկրներ  որոշակի պատճառ ուներ և աննկատ չի մնա։ Ամեն դեպքում, ԱՄՆ-ի կողմից հստակ ուղերձ էր տրվել, որ միջտարածաշրջանային հակամարտությունների լուծումը  պետք է փնտրել միայն խաղաղ հունի մեջ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: