483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
ՄՊՔ-ն Հայաստանում. ընդամենը քննություննե՞ր, թե՞ կյանքի ու մահվան հարց
19:38
01 Հուլիսի 2010

Հայաստանում ավարտվել է միասնական պետական քննությունների հիմնական փուլը, առջևում երկրորդն է` լրացուցիչը, նրանց համար, ովքեր հարգելի պատճառով չեն մասնակցել առաջին փուլին:

Այս տարին աննախադեպ է նրանով, որ հաշվի առնելով ժողովրդագրական գործոնները` պետական բուհերում հատկացված տեղերի թիվը զգալիորեն գերազանցել է դիմորդների թիվը:

ՀՀ ԿԳՆ տվյալներով` այս տարի 18 հազար դիմորդի բաժին է հասնում 20,5 հազար տեղ, այն դեպքում, երբ նախորդ տարի շուրջ 20 հազար դիմորդի հատկացվել էր 16,5 հազար տեղ:

Հետևաբար, ցանկացած դիմորդ, ով բոլոր առարկաներից նվազագույն անցողիկ ութ բալ է ստացել (քսան բալանոց համակարգով), կարող է իրեն ուսանող համարել: Այլ խնդիր է, որ այս տարի այդքան հեշտ չէր ստանալ այդ անցողիկ բալը` հատկապես հայոց լեզվից, մաթեմատիկայից և ֆիզիկայից:

Ոչ կրթությանը` հանուն կրթության

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը կարծում է, որ կոշտ մրցությունը նորմալ է և նույնիսկ ավելի արդյունավետ: Նա նշել է, որ երկար տարիներ հանրապետությունում բարձրագույն կրթության գործընթացը չափազանց անարդյունավետ էր այն տեսակետից, որ երիտասարդները, ստանալով բարձրագույն կրթության դիպլոմ, պահանջված չէին աշխատաշուկայում:

«Այսուհետ ավելի մեծ թվով երիտասարդներ կդիմեն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, քոլեջներ: Այնտեղ նրանք կրթություն կստանան ավելի կարճ ժամկետներում, ավելի մատչելի գնով և ավելի մեծ պահանջարկ կունենան աշխատաշուկայում», - ընդգծել է Աշոտյանը:

Նրա գնահատմամբ` եթե զարգացած երկրներում բարձրագույն ուսումնական հաստատության մեկ ուսանողին բաժին է հասնում միջին մասնագիտական հաստատության երեք ուսանող, ապա Հայաստանում հակառակն է` բուհի երեք ուսանողներին բաժին է հասնում միջին մասնագիտական հաստատությունում կրթություն ստացող մեկ ուսանող:

«Սա նոնսենս է», - կարծում է Աշոտյանը: Նա գոհունակություն է հայտնել, որ հայկական հասարակությունն աստիճանաբար կգնա ավելի պրագմատիկ ճանապարհով` գիտակցելով մասնագիտական կրթություն ստանալու կարևորությունը:

Կոռուպցիոն ռիսկերն ավելի ցածր....

ՀՀ ԿԳ նախարարը կարծում է, որ միասնական պետական քննության համակարգի ներդրումը զգալիորեն կրճատել է կոռուպցիոն ռիսկերը: «Իհարկե, միամտություն կլինի ենթադրել, որ կառուպցիան, որպես երևույթ, հանկարծ կվերանա առանձին վերցված ինչ-որ ոլորտից: Կրթական համակարգի ոչ մի արատավոր երևույթ համակարգի ծնունդ չէ: Ինչ որ կա հասարակությունում, նույնը գոյություն ունի նաև մեր ոլորտում», - նշել է Աշոտյանը:

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, ՄՊՔ-ի համակարգը կրթության ոլորտն ավելի թափանցիկ է դարձնում, նվազեցնում է կոռոպցիոն ռիսկերը:

...սակայն կրքերը դեռևս եռում են

Իսկ արդյունքները, մեղմ ասած, անսպասելի են: Մաթեմատիկա առարկայից կտրվել է դիմորդների 24,45 տոկոսը, ֆիզիկայից` 27,2 տոկոսը: Ամենամեծ աղմուկը առաջացել էր հայոց լեզու և գրականության առարկաների քննության ժամանակ: Տեքստերի հեղինակներն ու Գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավարությունը չէին թաքցնում, որ այս տարի թեստերը բարդ էին: Եվ միաժամանակ հանգստացնում էին հասարակությանը` մտահոգված ծնողների ուշադրությունը կենտրոնացնելով այն բանի վրա, որ եթե թեստերը բարդ են, ապա բարդ են բոլորի համար, և մրցույթը չի տուժի:

«Հայոց լեզվի թեստերը, անկասկած, բարդ էին, սակայն դա ավելի լավ մրցութային պայմաններ է ստեղծում, քան համատարած բարձր բալերը», - նշել  է Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ղեկավար Գուրգեն Խաչատրյանը:

Այնուամենայնիվ, ԳԹԿ-ն ու մասնագետները եկան փոխզիջման. հայոց լեզվի գնահատականները բարձրացվեցին մեկ բալով: Արդյունքում` հայոց լեզվի միջին բալը կազմեց 11,4 բալ, իսկ կտրված դիմորդների թիվը` 10 տոկոսից դարձավ 6,8 տոկոս:

«Նախորդ տարի նույն խնդիրն էր` կապված հայոց լեզվի հետ: Իմ կարծիքով` դա պայմանավորված է նրանով, որ մենք առանձնահատուկ պահանջներ ունենք մայրենի լեզվի նկատմամբ: Մանկավարժական մեծ փորձ ունեցող ամեն մասնագետ թեստեր է կազմում` մայրենի լեզվի գիտելիքի մասին սեփական պատկերացումների համաձայն», - ավելացրել է ՀՀ ԿԳ նախարարը` ընդգծելով, որ հաջորդ տարի համապատասխան եզրակացություններ կարվեն:

Ավանդաբար բարձր են օտար լեզուների քննությունների բալերը, մասնավորապես, անգլերենից ստացված բալերը, որի միջին բալը կազմել է 13,3, իսկ դիմորդների 17,2 տոկոսին հաջողվել է ստանալ 17,5 բալից ավելի:

Կրիմինալ ՄՊՔ-ի ժամանակ

ՄՊՔ-ի ժամանակ գրանցվեցին նաև սկանդալներ: Դպրոցը էքստեռնով ավարտելու մասին ՀՀ ԿԳ նախարարի արգելքը շրջանցելու` որոշ դպրոցների տնօրենների փորձերը հաջողությամբ չպսակվեցին: Շրջանավարտների ընդհանուր թվից 39-ը  դպրոցն ավարտել էին էքստեռնով և քննություններին մասնակցելու հայտ էին ներկայացրել: Բացահայտված իրավախախտումների մասին գործերն արդեն ներկայացվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:

Ամենաքիչը, ինչ սպասում է օրենքը խախտող տնօրեններին, խիստ նկատողությունն է: Նրանց մեծ մասը կազատվի զբաղեցրած պաշտոններից, իսկ մի քանիսը  կենթարկվեն քրեական պատասխանատվության:

ՀՀ ԿԳ նախարարը կարծում է, որ դպրոցներում կուտակված խնդիրների նման մեծ քանակը պայմանավորված է երկար տարիների ընթացքում ստուգումների բացակայությամբ: Նրա կարծիքով` կրթական համակարգի թիվը մեկ խնդիրը լավ մենեջմենթն է:

Աշոտյանը տեղեկացրել է, որ էքստեռնով դպրոցն ավարտածները, ովքեր, ըստ էության, մեղավոր չեն, հնարավորություն կստանան շարունակել ուսումը 11-րդ դասարանում և ավարտել դպրոցը սահմանված ժամկետներում:

Հոգեբանները խիստ մտահոգված են

ՄՊՔ-ին ոչ պակաս կարևոր կողմն է երիտասարդների հոգեբանական վիճակը, որոնց համար ՄՊՔ-ն կյանքի առաջին լուրջ փորձությունն է: Այն, որ չարժե սարսափազգու երանգ հաղորդել ՄՊՔ-ին, հոգաբեններն ու դասախողները միշտ էլ ասել են: Սակայն մտավախությունները նյութականացվեցին և վերածվեցին SOS ազդանշանի այն բանից հետո, երբ շրջանավարտ Գոհար Մարտիրոսյանն ինքնասպանություն գործեց, ինչպես ենթադրում են, այն պատճառով, որ ցածր բալ էր ստացել հայոց լեզվի քննությունից:

Հոգեբանները կարծում են, որ կրթության կուլտը դրական երևույթ է, սակայն այն երբեմն անցնում է թույլատրելի սահմանները, երբ երիտասարդները, ձախողելով քննությունները, սկսում են մտածել, որ իրենց կյանքն անիմաստ է դարձել:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով` այստեղ մեղավորության մեծ մասն ընկած է ծնողների վրա, ովքեր երեխաներին բացատրելու փոխարեն, որ կյանքը չի սահմանափակվում միայն բուհ ընդունվելով, իրենք են ընկնում քննական սթրեսի մեջ և էլ ավելի մեծ խուճապ են առաջացնում երեխաների մոտ:

«Այբ» կետրոնի գլխավոր մասնագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը քննություն հանձնող դիմորդների մոտ չափից մեծ սթրեսը բացատրում է իրենց գերմոտիվացիայով և գերպատասխանատվությամբ: «Մենք բուհ ընդունվելը համարում ենք կյանքի կարևորագույն նպատակ: Սակայն միաժամանակ սթրեսը շատ ուժ է խլում` անկախ քննությունների արդյունքներից», - ասել է հոգեբանը:

Այնպես է դասավորվել, որ Հայաստանում բարձրագույն կրթությունը դիտարկվում է որպես գերխնդիր, որպես անհրաժեշտ ատրիբուտ` իրեն հարգող ցանկացած հայկական ընտանիքի համար: Եվ եթե հանկարծ երեխան չի արդարացնում ծնողների հույսերը, այդ փաստը հաճախ ողբերգության է վերածվում: Հասկանալի է, որ մի ժողովրդի համար, ով դարերի ընթացքում գոյատևել է սեփական հոգևոր արժեքների և գրի շնորհիվ, կրթությունը կենսական կարևորություն ունի: Սակայն դա հասնում է նրան, որ ընտանիքը պատրաստ է հրաժարվել հացի վերջին կտորից, միայն թե երեխան կրթություն ստանա: Այդ մարդկանց կարելի է հասկանալ: Սակայն ամեն ինչ լավ է սահմանների մեջ, և երբ հոգատարությունը վերածվում է մոլուցքի,  դժբախտությունը սարի հետևում չէ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։