483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
0
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը. Հայաստանի քաղաքական շաբաթվա արդյունքները
12:23
28 Հունիսի 2010

Նախորդ շաբաթ հայկական հասարակության ուշադրության կենտրոնում էր Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, քաղաքական գործիչներն ու փորձագետները շարունակել էին շփման գծում  ադրբեջանակն դիվերսիայի քննարկումը, որը հանգեցրեց չորս հայ զինծառայողների մահվան: Այս միջադեպը երկրորդ պլան մղեց Սանկտ Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ բանակցությունների արդյունքները:

Միաժամանակ շաբաթ ուշ երեկոյան ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների նախագահների հայտարարությունը հաստատեց որոշ փորձագետների ենթադրություններն այն մասին, որ վերջին զարգացումները վկայում են ղարաբաղյան հակամարտության հարցում նոր, լուրջ առաջխաղացման  նախապատրաստման մասին: Մասնավորապես, այդ ենթադրությունը նախորդ շաբաթ արել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահ երկրների հայտարարությունը

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները Կանադայում կայացած «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել, որում կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին արագացնել Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը՝ Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանն անցնելու նպատակով: Նախագահները նշել են, որ «այժմ Հայաստանին և Ադրբեջանին անհրաժեշտ է կատարել ևս մեկ քայլ և ավարտել Հիմնական սկզբունքների վրա տարվող աշխատանքը, որպեսզի հնարավոր լինի անցնել Խաղաղ համաձայնագրի նախագծի մշակմանը»:

Հայտարարության մեջ նշվում է, որ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարները «քայլ առաջ են համարում երկու կողմերի կողմից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնվի մի շարք սկզբունքների հիման վրա, որոնց թվում են, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակը, որն անվտանգության և ինքնավարության երաշխիքներ է ապահովում, Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին կապող միջանցքը և ամենակարևորը` Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը «նրա բնակչության կամարտահայտության միջոցով, որը պարտադիր իրավական ուժ ունի, ներքին տարհանված անձանց և փախստականների` նախկին բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, անվտանգության միջազգային երաշխիքները, ներառյալ՝  խաղաղարար օպերացիան»:

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները հաստատել են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներին աջակցություն ցուցաբերելու պարտավորությունները՝ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից Կարգավորման հիմնական սկզբունքների համաձայնեցումն ավարտելու գործում և հանձնարարել են նախարարներին ու միջնորդներին «շարունակել առկա տարաձայնությունների հաղթահարման գործում ակտիվ աջակցությունը Հայաստանին և Ադրբեջանին՝ Ալմա-Աթայում կայանալիք ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական ֆորումի շրջանակներում համատեղ հանդիպման նախապատրաստման ընթացքում»:  

Գուցե հենց հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների  վերջնական համաձայնության գալու հարցում կողմերին առաջ մղելու ձգտմամբ է բացատարվում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հուլիսի սկզբին նախատեսված տարածաշրջանային այցը, որի շրջանակներում նա ծրագրում է այցելել Ադրբեջան, Հայաստան և Վրաստան:

Վերջին զարգացումների կարևորության և բանակցային գործընթացում հնարավոր առաջխաղացման մասին է վկայում նաև այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայից վերադառնալուց և Ջերմուկում ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի փուլի բացումից անմիջապես հետո մեկնեց Ստեփանակերտ` Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ «պետերբուրգյան առաջարկները» քննարկելու նպատակով, որոնք ներկայացրել է ռուսական կողմը Սարգսյան-Մեդվեդև-Ալիև հանդիպման ընթացքում:

Ադրբեջանական դիվերսիան և համաշխարհային հանրության արձագանքը

Կարելի է ենթադրել, որ հենց բնակչության` պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության մասին կետն է առաջացրել ադրբեջանական ղեկավարության բուռն դժգոհությունը և ադրբեջանական ռազմական սադրանքի պատճառը դարձել: Այդ կետը, ամենայն հավանականությամբ, քննարկվել է պետերբուրգյան բանակցությունների ժամանակ, և  ավտոմատ կերպով նշանակում է Լեռնային Ղարաբաղի ապագա անկախությունը:

Հենց այս հանգամանքի վրա է ուշադրություն դարձնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, երբ «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում նշել է, որ ուժի կիրառման մասին սպառնալիքները հնչում են Բաքվից՝ նպատակ ունենալով ձախողել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները:

Նախարարը հիշեցրել է, որ այսօր բանակցային գործընթացն ընթանում է 2007 թ.-ի նոյեմբերին Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված Մադրիդյան փաստաթղթի հիման վրա: Սակայն Ադրբեջանը հերքում է, ինչպես նաև կոպիտ կերպով խախտում է նաև վերը նշված հիմնարար սկզբունքները` ինչպես Լեռնայի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման սկզբունքը, այնպես էլ ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի սկզբունքը:

ՀՀ ԱԳ նախարարը կոչ է արել համաշխարհային հանրությանը ավելի կոշտ արձագանքել Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ադրբեջանական սադրանքին, տալ այն անձանց անունները, ովքեր պատասխանատվություն են կրում նման իրավիճակներում, և Ադրբեջանին «դեղին քարտ» ցույց տալ:

Սակայն փորձագետների մեծամասնության մոտ կարծիք է ստեղծվել, որ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, և արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի` սահմանի վրա տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ անհասցե հայտարարությունները, որոնցում ուղղակիորեն չի նշվում միջադեպի մեղավորը, և պատասխանատվությունը բարդվում է երկու կողմերի վրա, ամենաթողության մթնոլորտ են ստեղծում և կարող են սրել հակամարտության գոտում տիրող իրավիճակը:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը

Ղարաբաղի խնդրի կարգավորման վերջին զարգացումների կապակցությամբ բավականին հետաքրքիր է Իրանի արձագանքը: Այսպես, չորեքշաբթի Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը հերթական անգամ հայտարարել է, Իրանը թույլ չի տա ղարաբաղյան հակամարտության գոտում ամերիկյան ուժերի տեղակայումը:

Նա ընդգծել է, որ հաշվի առնելով այն, որ Իրանը հակամարտության գոտում հարևանությամբ գտնվող միակ երկիրն է, անհրաժեշտ է հաշվի առնել նաև այդ հարցում ունեցած նրա դիրքորոշումները:

Դեսպանը նաև նշեց, որ Իրանը կարող է դրական դեր խաղալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, քանի որ Իրանը շատ սերտ հարաբերություններ ունի և Հայաստանի, և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի այլ երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի հետ

Միաժամանակ Իրանի միջնորդական առաքելությունը, նրա խոսքերով, կարող է իրականացվել ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ դրանից դուրս:

Սարգսյանի Գերմանիա կատարած այցն ու հայ-թուրքական հարաբերությունները

Նախորդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիա կատարած իր պաշտոնական այցի շրջանակներում մի քանի անգամ անդրադարձել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեմային` Հայաստան-Թուրքիա կարգավորման տապալումը բացատրելով Թուրքական քաղաքական ղեկավարության անկարողությամբ կամ չկամությամբ:

Իր հերթին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը «Նեզավիսիմայա գազետային» տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը պատրաստ է առաջ շարժվել Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման ուղով, երբ Անկարան նորից պատրաստ կլինի հարաբերությունները նորմալացնել առանց որևէ նախապայմանի,:

Նախորդ շաբաթ այլ կարևոր քաղաքական իրադարձությունների թվում կարելի է նշել արդեն հիշատակված նախագահ Սերժ Սարգսյանի՝ հունիսի 21-23-ի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ կայացել են նախագահի հանդիպումնռրը այդ երկրի բարձրագույն ղեկավարության հետ: ՀՀ նախագահը Բեռլինում ելույթ է ունեցել նաև Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում և հանդիպում ունեցել Գերմանիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրաժարականը

Ուշադրության է արժանի նաև նախորդ շաբաթ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մխիթար Մնացականյանի հրաժարականը: Նա նշանակվել էր այդ պաշտոնում 2009 թվականի նոյեմբերի 23-ին՝ իրեն նախորդող Գևորգ Պետրոսյանի՝ առողջական վիճակի պատճառով տված հրաժարականից հետո:

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարությունում փոխվել է արդեն երեք նախարար:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը 2009 թվականից վերապահված է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և յուսակցությունն արդեն իսկ հաջորդ օրն այդ պաշտոնում առաջարկել է Արթուր Գրիգորյանի թեկնածությունը, որն այժմ աշխատում է որպես Վերահսկիչ պալատի 8-րդ վարչության պետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։