481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Զենքի լեզու՝ դիրքորոշումների մերձեցման դեմ. շաբաթվա արդյունքները Հայաստանում
15:34
21 Հունիսի 2010

Անցած շաբաթ Ադրբեջանը, որը բոլոր ամբիոններից հայտարարում էր սեփական կառուցողականության և Հայաստանի ապակառուցողականության, խաղաղ կարգավորման գործընթացին իր նվիրվածության մասին, ցույց տվեց իր իրական դեմքը։ Հունիսի 18-ի ուշ երեկոյան Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներթափանցել զինված դիվերսիոն խումբ:

Զինված դիվերսիա։ Խոսքի և գործի տարաձայնություն

Ծավալված մարտի արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Կան զոհեր և վիրավորներ: Ղարաբաղի կողմից զոհվել է չորս զինվոր, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում է թողել նվազագույնը մեկ զոհ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ադրբեջանական կողմի գործողությունները որպես հանցագործություն է որակավորել։ «Պաշտպանության բանակի հակազդեցության արդյունքում ադրբեջանցիների մտադրությունները, բնականաբար, չեն իրականացվել, ձախողվել են: Նրանք հանցագործության վայրում թողնելով զոհ ու կրելով կորուստներ՝ հետ են քաշվել իրենց դիրքերը», - ասել է ՀՀ նախագահը:

ՀՀ արտգործնախարարությունը դիվերսիոն ակցիան ակնհայտ սադրանք համարեց: «Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի»,- ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները լիարժեք վերահսկողության տակ են առել ադրբեջանական սահմանը, շփման գծում իրավիճակը նորմալ է։

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` ադրբեջանական սադրանքն ուղղված է հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների ձախողմանը: «Միգուցե Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում եկավ որոշակի եզրահանգումների՝ Բաքվին ձեռնտու հունով խաղաղ գործընթացը շարունակելու անհնարինության մասին և փորձեց այս դիվերսիոն գրոհով, այսինքն հրադադարի պայմանների կոպիտ խախտմամբ ձախողել խաղաղ գործընթացը, փակուղի մտցնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը և, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին», - ասաց Շաքարյանցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` այդ սադրանքը պետերբուրգյան հանդիպման հետևանքն էր, «ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների լուրջ մտահոգության ցուցանիշը»:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` սա պատահական կամ տարերային բախում չէր, այս ամենը, ըստ նրա, Ադրբեջանի իշխանությունների ծրագրած ակցիան էր:  

Այն փաստը, որ Ադրբեջանը հուսահատությունից դրդված չմտածված քայլեր է ձեռնարկում, ոչ Հայաստանում, ոչ Ղարաբաղում, ոչ էլ հակամարտության կարգավորման միջնորդների մոտ արդեն կասկած չի հարուցում։ Մնում է հուսալ, որ միջնորդները թույլ չեն տա Ադրբեջանին անպատիժ կերպով զրոյի հասցնել հակամարտության խաղաղ կարգավորման բազմամյա ջանքերը։

Կրկի՞ն թարմացված Մադրիդյան սկզբունքներ

Ադրբեջանական դիվերսիան առավել մեծ զայրույթ է առաջացնում, քանի որ այն անցկացվեց Սանկտ Պետերբուրգում երեք նախագահների հանդիպումից անմիջապես հետո։ Հունիսի 17-ին Սանկտ Պետերբուրգում Սերժ Սարգսյանը, Իլհամ Ալիևը և Դմիտրի Մեդվեդևը քննարկում էին ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցերը։

Հանդիպումը սովորական չէր։ Հանդիպումը նշանավորվել է բանակցությունների ընթացքում ադրբեջանցի առաջնորդի արտառոց պահվածքով, ով մինչ քննարկման ավարտը լքել էր դահլիճը։

Հունվարին Սոչիում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդներ Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի հանդիպումից հետո, երբ հակամարտության կողմերին, որպես բանակցությունների հիմք, առաջարկվել էին թարմացված Մադրիդյան սկզբունքները, ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցություններում որոշակի դադար էր արձանագրվել:

Բանակցային հարթակում մի քանի ամիս շարունակ լռություն էր: Հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը թարմացված մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք ընդունելու պատրաստականություն էր հայտնել, բայց գործն իր մեռած կետից առաջ չէր ընթանում, կարելի է ենթադրել, որ հայկական կողմին նոր սկզբունքները չեն գոհացրել։

Կարելի է մոլորվել ենթադրությունների մեջ, թե ինչ էին նախատեսում թարմացված մադրիդյան սկզբունքները, բայց, ամենայն հավանականությամբ, դրանք նորից են «թարմացվել»։

«Թարմացված մադրիդյան սկզբունքներում գերակշռում են հայկական կողմի համար անընդունելի կետերը։ Եվ դրանով կարելի էր բացատրել բարձր մակարդակով հանդիպումների հազվադեպ լինելը։ Այդպիսով կարելի է եզրակացնել, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել Սանկտ Պետերբուրգում հանդիպմանը, ապա թարմացված սկզբունքներում ինչ-որ փոփոխություններ են մտցվել, այդ կարծիքին է  քաղաքագետ, «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Հայկական կողմի համար թարմացված մադրիդյան սկզբունքներում գերակշռել են անընդունելի կետեր: Եվ դրանով կարելի էր բացատրել բարձր մակարդակով հանդիպումների հազվադեպ լինելը: Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ եթե Սերժ Սարգսյանը համաձայնել է մասնակցել Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը, ապա մադրիդյան սկզբունքներում որոշ փոփոխություններ են կատարվել»,- ասաց  «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար, փորձագետ  Կարեն Բեքարյանը:

Բացի այդ, Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը հետաքրքիր է նրանով, որ հայ-թուրքական գործընթացի առկախումից հետո սա երեք երկրների առաջին հանդիպումն էր։ Արդեն դրական է այն, որ Թուրքիան ղարաբաղյան խնդրի կարգավորման մասնակից դառնալու իր գլխավոր նպատակին չհասավ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:19
11 Հունվարի 2018
Հայերը «ոչ» են ասել ազգային տարազով կովին
Facebook սոցցանցի հայկական սեգմենտում դժգոհություն է առաջացրել «Մեր երկիր» կաթնամթերքի ընկերության գովազդային պաստառը:
01:27
06 Հունվարի 2018
Գրիպ և ՍՇՎ Հայաստանում. կա՞ խուճապի առիթ (ՎԻԴԵՈ)
Նոր տարվա առաջին իսկ օրերին Երևանում և մարզերում հաճախակի են դարձել գրիպի և ՍՇՎ–ի դեպքերը հատկապես երեխաների շրջանում։
13:24
25 Դեկտեմբերի 2017
2017 թ.–ի առանցքային քաղաքական իրադարձությունների տասնյակն` ըստ «Նովոստի–Արմենիա»–ի
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2017 թ.–ի առանցքային քաղաքական իրադարձությունների տասնյակը։
17:01
23 Դեկտեմբերի 2017
2017 թվականի 10 գլխավոր մարզական իրադարձություններն` ըստ «Նովոստի Արմենիա» գործակալության
2017 թվականը հայկական սպորտի համար վերելքների ու վայրէջքների տարի էր։ «Նովոստի Արմենիա» գործակալությունն առաջարկում է անցնող տարվա կարևորագույն ու հիշարժան մարզական իրադարձությունների սեփական տարբերակը:
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։