483.75
+0.09
568.65
+1.41
8.21
+0.06
0
Եղանակը Երևանում
Հայ
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Արյունոտ սադրանք Ղարաբաղում. պատճառներ և հետևանքներ
11:51
21 Հունիսի 2010

Հունիսի 18-ին ուշ երեկոյան Ադրբեջանից ԼՂՀ տարածք է ներթափանցել զինված դիվերսիոն խումբ: Ծավալված մարտի արդյունքում հակառակորդը հետ է քաշվել: Կան զոհեր և վիրավորներ: Ղարաբաղի կողմից զոհվել է չորս զինվոր, ևս չորսը վիրավորվել է: Ադրբեջանական կողմը մարտի դաշտում թողել է նվազագույնը մեկ զոհ: Սա երկու տարվա ընթացքում առաջին լուրջ միջադեպն է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Մինչ այդ 2008 թ.-ի մարտին ադրբեջանական կողմը ստուգեց Ղարաբաղի բանակի պաշտպանական սահմանների «ամրությունը»` օգտվելով Հայաստանում ստեղծված բարդ ներքաղաքական իրավիճակից: Այդ ժամանակ ադրբեջանական բանակի գրոհը ևս կասեցվեց:

Երևանի կտրուկ արձագանքը

Երևանի կտրուկ արձագանքը չուշացավ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ այս տմարդի գործողությունը հատկապես անընդունելի է, որովհետև այն տեղի ունեցավ ՌԴ նախագահի նախաձեռնությամբ անցկացված եռակողմ հանդիպումից ժամեր անց:  «Այս փաստը մեկ անգամ ևս խոսում է այն մասին, որ համանախագահները, ներգրավված երկրները մտածելու բան ունեն», - ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը ցավակցություն է հայտնել զոհված չորս զինվորների ընտանիքներին, նրանց բարեկամներին ու հարազատներին և նշել, որ ուշադիր վերաբերմունքով ու նաև Լեռնային Ղարաբաղի պետականությունն ու հայ  ժողովրդի անվտանգությունն ամրապնդելով մենք կարող ենք սփոփել նրանց վիշտը:

Նրա խոսքերով՝ ռազմատենչ հայտարարությունները, սադրանքները մնալով անպատիժ, ոչ թե անպատասխան, միշտ կարող են հանգեցնել այսպիսի կամ շատ ավելի վատ հետևանքների: Նրա խոսքերով՝ հայկական կողմը շատ գիտակցված է գնում բանակցությունների, և նպատակը շատ հստակ է: «Մենք մեր նպատակից երբևէ չենք շեղվել, որպեսզի պատճառաբանելով ադրբեջանցիների այսպիսի գործողությունները` ինչ-որ բան վերանայենք: Մենք հաստատակամ ենք, և ես վստահ եմ, որ հասնելու ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը: Սա է մեր նպատակը, և այն վերաիմաստավորելու կարիք ես չեմ տեսնում», - նշել է ՀՀ նախագահը:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը դիվերսիոն ակցիան ակնհայտ սադրանք համարեց:

Նրա խոսքերով՝ բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: «Ամենայն հավանականությամբ, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու` ակնհայտ սադրանքի»,- ասաց Նալբանդյանը:

Նրա խոսքերով՝ դեռևս չհասցնելով դուրս գալ բանակցությունների սրահից, ադրբեջանական ղեկավարությունը հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում կազմակերպել է դիվերսիոն գործողություն: Ըստ Նալբանդյանի՝ ակնհայտ է, որ դա նախապես մտածված և ծրագրված գործողություն է: «Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս Բաքվի իրական դեմքը, որն ամեն ինչ անում է բանակցային գործընթացը ձախողելու համար»,- նշել է Նալբանդյանը:

Փորձագիտական գնահատականներ

Ղարաբաղում համոզված են, որ այս դիվերսիոն ակցիայով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի հետ սանկտպետերբուրգյան հանդիպման արդյունքներից: Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով` այս ամենը ծրագրված ակցիա էր: «Չեմ կարծում, որ սա պատահական կամ տարերային բախում էր: Կարծում եմ, որ այն ինչ-որ կերպ կապված է Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման հետ: Սա ղարաբաղյան խնդրի շուրջ տեղի ունեցածի վերաբերյալ ադրբեջանական իշխանությունների լուրջ մտահոգության ցուցանիշն է», - նշել է քաղաքագետը շաբաթ օրը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Այնուամենայնիվ, փորձագետի կարծիքով, միջադեպը պատերազի վերսկսման առիթ չի դառնա:

«Միջադեպը կարելի է բացատրել ադրբեջանական կողմի նյարդայնությամբ: Սա սպառնալիքների նշաձողը բարձրացնելու, շանտաժի նոր մակարդակին անցնելու փորձ է», - ընդգծել է Իսկանդարյանը:

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի կարծիքով` ադրբեջանական սադրանքն ուղղված է հակամարտության կարգավորման խաղաղ բանակցությունների ձախողմանը:

«Միգուցե Ադրբեջանը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած խորհրդակցությունների արդյունքում եկավ որոշակի եզրահանգումների՝ Բաքվին ձեռնտու հունով խաղաղ գործընթացը շարունակելու անհնարինության մասին և փորձեց այս դիվերսիոն գրոհով, այսինքն հրադադարի պայմանների կոպիտ խախտմամբ ձախողել խաղաղ գործընթացը, փակուղի մտցնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարությանը և, բնականաբար, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագախահներին», - ասաց Շաքարյանցը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում:

Բաքվի «խոստովանական» ցուցմունքները

Սադրանքից հետո Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը անզգույշ հայտարարություն արեց այն մասին, որ նախօրեին տեղի ունեցած բախումը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը երբեք չի համակերպվի սեփական տարածքների, այսպես կոչված, «օկուպացիայի» հետ: Նման կերպ պաշտոնական Բաքում անուղղակիորեն հաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ կազմակերպված դիվերսիան Ադրբեջանի կողմից նախօրոք ծրագրված գործողություն էր:

Պոլուխովի խոսքերից պարզ դարձավ նաև, որ այս ակցիան իրականացվել է շանտաժի նպատակով: «Այսօրվա դրությամբ նմանատիպ զինված բախումներին վերջ դնելու հնարավորություն կա, եթե հայկական կողմը նստի բանակցությունների սեղանի շուրջ և շարունակի նորացված Մադրիդյան փաստաթղթում արտացոլված սկզբունքների իրագործմանն ուղղված կառուցողական աշխատանքը», - մեջբերում են Պոլուխովի խոսքերը ադրբեջանական ԶԼՄ-ները:

Իրավիճակը վերահսկվում է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն ամբողջովին վերահսկում են Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով: «Այժմ շփման գծում իրավիճակը նորմալ է», - ասել է Հասրաթյանը: Նրա խոսքերով` բացառված չէ, որ ճակատամարտի հետևանքով ադրբեջանական կողմը շատ ավելի մեծ կորուստներ է կրել: Հասրաթյանը տեղեկացրել է նաև, որ ադրբեջանցի դիվերսանտներն իրենց վիրավորներին իրենց հետ տարել են:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։