487.29
-0.01
568.08
+2.76
8.23
+0.01
+6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան. Դիվանագիտական հունիս և կոշտ դիրքորոշումներ
14:45
14 Հունիսի 2010

ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթը, անշուշտ, կարելի է դիվանագիտական համարել, ընդ որում ոչ միայն քաղաքական որոշումների, այլև մշակույթի և առևտրատնտեսական համագործակցության ոլորտներում բավականին ակտիվ քայլերի տեսակետից։

Այս տեսանկյունից կարևոր իրադարձությունների թվում են Ֆիջի Կղզիների Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության այցը, ՌԴ փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և ԱՄՆ քարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի միջև Անդրկովկասում տիրող իրավիճակի քննարկումը։

Բացի այդ, ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել Իսպանիայի հետ օդային տրանսպորտի համագործակցության համաձայնագիրը։

Միաժամանակ դիվանագիտական շաբաթվա ֆոնի ներքո հնչեց հայկական հստակ «ոչը» Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում (ՍԾՏՀ ԽՎ) Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ տրամադրելուն

Թուրքալեզու պետությունների (Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Թուրքմենստան և Ուզբեկստան) ղեկավարները 2009 թ.-ին որոշում են ընդունել Ադրբեջանի կենտրոնական գրասենյակում Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի ստեղծման մասին, որի գլխավոր քարտուղար է նշանակվել «Ենի Ադրբեջան» երիտասարդական կուսակցության ղեկավարը:

Այս տարի Ադրբեջանի խորհրդարանի նախագահը դիմել է ՍԾՏՀ ԽՎ-ին Թուրքալեզու պետությունների խորհրդարանական վեհաժողովի կողմից կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ ստանալու խնդրանքով:

ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանի խոսքեորվ՝ և Թուրքիայի, և Ադրբեջանի համար, որոնք ՍԾՏՀ ԽՎ անդամ-երկրներ են, շատ կարևոր է ստանալ այս կարգավիճակը, քանի որ ունենալով կազմակերպության դիտորդի կարգավիճակ` նրանք ցանկացած պահի կարող են հանդես գալ հայտարարություններով և մասնակցել բանավեճերի` բացառությամբ քվեարկության իրավունքը:

ՍԾՏՀ ԽՎ կանոնակարգի համաձայն` եթե պատվիրակության գոնե մեկ ղեկավար դեմ է ցանկացած առաջարկի, ապա այդ հարցը հանվում է օրակարգից:

Մինասյանի խոսքերով` այս ամենի արդյունքում, չնայած թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների ղեկավարների բուռն առարկություններին, Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակ չի տրամադրվել: Նա նաև ավելացրեց, որ ՍԾՏՀ ԽՎ հաջորդ նիստն անցկացվելու է Թուրքիայում, որը ընդունել է կազմակերպության նախագահությունը: Սակայն, ինչպես նշեց Մինասյանը, Հայաստանը շարունակելու է արգելափակել Կազմակերպությունում Թուրքալեզու ժողովուրդների խորհրդարանական վեհաժողովին դիտորդի կարգավիճակի տրամադրումը՝ մինչև չփոխվի Թուրքիայի և Ադրբեջանի դիրքորոշումը Հայաստանի համար կարևոր հարցերի նկատմամբ:

Հայաստանը մերձարևելյան փոթորիկների ֆոնի ներքո. քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքները

Մերձավոր Արևելքում իրադարձությունների բուռն զարգացումները փոքր-ինչ երկրորդ պլան մղեցին Հայաստանի երկու հիմնական արտաքին-քաղաքական ուղղվածությունները՝ հայ-թուրքական հարաբերություններն ու ղարաբաղյան հակամարտությունը։ Այնուամենայնիվ, այս երկու իրադարձություններն այսօրվա դրությամբ դիտարկվում են մի շարք հայ փորձագետների կողմից որպես գլոբալ մերձարևելյան միևնուն խճանկարի բաղկացուցիչներ։ Իհարկե, խոսքը «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպի և ուրանի հարստացման աշխատանքները չդադարեցնելու կապակցությամբ Իրանի նկատմամբ ՄԱԿ ԱԽ նոր բանաձևի մասին է։

Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունները կտրուկ սրացան, երբ մայիսի 31-ի գիշերը Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը օպերացիա  իրականացրեց վեց նավերից բաղկացած «Ազատության նավատորմի» զավթման ուղղությամբ, նավատորմի կազմում մարդասիրական բեռի հետ միասին շրջափակված պաղեստինական անկլավ էին մեկնում նվազագույնը 600 իրավապաշտպաններ, որոնց մեծամասնությունը Թուրքիայի քաղաքացիներ էին։ Իսրայելական հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացրած հատուկ գործողության հետևանքով զոհվեց նավարկության ինը մասնակից, որոնցից ութը Թուրքիայի քաղաքացիներ էին: Գործողության իներորդ զոհը դարձավ թուրքական ծագմամբ մի ամերիկացի:

Տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հարյուրավորները հայտնվեցին ճաղերի ետևում և ավելի ուշ վտարվեցին: Վնասվածքներ ստացան նաև ութ իսրայելցի «կոմանդոսներ», ովքեր բախվեցին պաղեստինամետ ակտիվիստների անողոք դիմադրության հետ:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ թուրք-իսրայելական հակամարտությունը երկու երկրների միջև ձեռք բերված որոշակի պայմանավորվածության արդյունք է և կոչված է ամրապնդել Թուրքիայի դիրքերը մահմեդական աշխարհում:

«Կարծում եմ`Թուրքիայի և Իսրայելի դիմակայությունն այնքան էլ հեռուն չի գնա, կողմերը, անկասկած, պայմանավորվել են որևէ սահմանի մասին, ինչից հետո հարաբերությունները կկարգավորվեն», - մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շաքարյանը:

Նրա հետ համաձայնում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը, ով ևս կարծում է, որ այդ օպերացիայի ընթացքում ամեն ինչ մանրակրկիտ ծրագրված է եղել։ Սակայն, նրա կարծիքով, կողմերը չէին սպասում, որ Իսրայելի դեմ փաստերի մեծ քանակություն ի հայտ կգա։ «Որոշ չհաստատված տվյալների համաձայն՝ դա կարող է Իրանի ձեռքի գործը լինել», - ասաց Շաքարյանցը՝ ավելացնելով, որ օպերացիան նպատակուղղված էր մահմեդական աշխարհի ծանրության կենտրոնը Իրանից Թուրքիա տեղափոխելուն, սակայն դա չհաջողվեց։

Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն իր հերթին թուրք-իսրայելական հարաբերությունների սրացման հետ կապված իրավիճակը շաղկապել է «Թուրքիային արաբական և մահմեդական շարժումների դրոշակակիր նշանակելու ցանկության հետ»։

Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ընդունված բանաձևի ֆոնի ներքո մտավախություն է առաջանում, որ ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել Թուրքիա, ինչը հայ-թուրքական հարաբերությունների անժամկետ դադարի ֆոնի ներքո դժվար թե կարող է Հայաստանի համար մեծ պլյուս համարվել։ Մյուս կողմից՝ եթե Իրանը որոշի Արևմուտքի հետ իր հակասությունները լուծել ուժային ճանապարհով, ապա Հայաստանին ինչպես և տարածաշրջանի մյուս երկրներին չես նախանձի։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։