486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ամռան առաջին շաբաթը Հայաստանում. Սարգսյան-Մեդվեդև հանդիպումն ու «Եվրատեսիլի» արձագանքները
15:52
07 Հունիսի 2010

Հայաստանում ամռան առաջին շաբաթը քաղաքական տեսակետից բավականին հագեցած էր: Շաբաթվա առավել քննարկվող թեմաների թվում էին ՀՀ նախագահի Դոնի Ռոստով կատարած այցը, Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հնարավորությունը, ինչպես նաև սովորականի պես՝ հայ-թուրքական գործընթացն ու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Սակայն այս թեմաներին ավելացել է ևս մեկը, որն ուղղակիորեն կապված չէ Հայաստանի հետ, սակայն մեծ հասարակական արձագանք է ստացել, դա Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների սրացումն է:

Հայաստանի նախագահի այցն ու բաց թողած ձիարշավը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով աշխատանքային այցով մեկնել էրԴոնի Ռոստով՝ Ռուսաստանի նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին մասնակցելու նպատակով: Ձիարշավը առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել հայկական ընդդիմության շրջանում, և որոշ հայկական ընդդիմադիր թերթեր տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ ՀՀ նախագահը իբրև ներկա է գտնվել ՌԴ նախագահի մրցանակի համար ձիարշավին, որտեղ պետությունների ղեկավարներից միայն Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նախագահներն են եղել։

Այս կապակցությամբ ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ երկօրյա աշխատանքային այցով Ռուսաստան մեկնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցի ծրագրում փոփոխություն է տեղի ունեցել: Թեև նախատեսված էր, որ նախագահ Սարգսյանն այցելության ընթացքում կհետևի նաև Դոնի Ռոստովում ՌԴ նախագահի մրցանակի համար անցկացվող ձիարշավին, սակայն Դմիտրի Մեդվեդևի հետ երկկողմ հանդիպման պատճառով նա չի կարողացել այցելել ձիարշավարան:

Հարկ է նշել, որ հանդիպման ժամանակ երկու պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող ընթացիկ հարցերը, տնտեսական փոխհարաբերությունների ասպեկտները, տարածաշրջանային հարցեր: ՌԴ նախագահը Սարգսյանին տեղեկացրել է եվրոպական գործընկերների հետ իր մի քանի հանդիպումների արդյունքների մասին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:

«Մենք որպես մոտ գործընկերներ, ռազմավարական դաշնակիցներ պետք է հաճախակի հանդիպենք», - ավելացրել է ՌԴ նախագահը:

Իր այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպել է ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ Սարգսյանն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին: Ինչպես նշել է ՀՀ նախագահը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սակարկության առարկա չէ, նա հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, քանի որ Թուրքիան  «փորձում է ներխուժել մի ոլորտ, ես նկատի ունեմ Արցախյան հարցի լուծման գործընթացը, որտեղ ակնհայտորեն անելիք չունի»:

ՀՀ նախագահը ընդգծել է, որ ոչ հուսալի և անվստահելի գործընկերոջ հետ, որ պարբերաբար խախտում է նախնական պայմանավորվածությունները, Հայաստանը ներկա պահին խոսելիք չունի:

Խոսելով Հայաստանի տնտեսական վիճակի մասին՝ Սարգսյանը նշել է, որ հակաճգնաժամային միջոցառումները, որ ձեռնարկել էր կառավարությունը, արդեն տալիս են իրենց պտուղները: 2010 թվականի անցած ամիսներին արձանագրվել է 7 տոկոսը գերազանցող տնտեսական աճ: Երկիրը վերականգնման փուլում է:

«Ազատության նավատորմի» միջադեպի կապակցությամբ հայկական մեկնաբանությունները

Թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը Հայաստանում դարձավ առավել քննարկվող թեմաներից մեկը, և դա զարմանալի չէ, հանրապետությունում, որը 1993 թ.-ից շրջափակված է Թուրքիայի կողմից և որը անկախ ամեն ինչից, հարևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց է նախաձեռնել, հետաքրքրությամբ հետևում են այդ երկրին վերաբերող իրադարձություններին: Հայաստանը մտավախություն ունի նաև այն բանի կապակցությամբ, որ միջադեպը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի հայկական համայնքի վրա:

Որոշ հայ փորձագետներ կարծում են, որ Թուրքիայում հրեաների հետ հարաբերությունների վատացումը կանդրադառնա նաև հայերի վրա: Ինչպես հիշեցրել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, Թուրքիայում ազգային փոքրամասնությունների վրա հարձակումների դեպքում տուժում են նաև հայերը։ Օրինակ՝ 1955 թ.-ին, երբ Թուրքիայում հարձակվեցին հույների վրա, տուժեցին նաև հայերը, բազմաթիվ եկեղեցիներ և հայկական տներ թալանվեցին, բազմաթիվ հայեր սպանվեցին: Ինչպես կարծում է թուրքագետը, թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը կարող է բերել Իսրայելի Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի քննարկումների ակտիվացմանը:

Նախորդ շաբաթ հայ քաղաքական գործիչներից շատերը կարծիք հայտնեցին այն մասին, որ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը թուրքական սադրանք է: Նման կարծիք ունի, մասնավորապես, «Դաշնակցություն» խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։ իսկ Հայաստանի ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Աբրահամյանը կարծում է, որ «Ազատության նավատորմի» հետ կապված միջադեպը նախօրոք ծրագրված թուրք-իսրայելական ակցիա է:

Սակայն բոլոր հայ փորձագետները համակարծիք են այն հարցի շուրջ, որ թուրք-իսրայելական հարաբերությունների սրացումը լայնամասշտաբ ռազմական գործողությունների չի հանգեցնի:

Հայաստանում երեխաների պաշտպանության օրն ու օտարալեզու կրթության խնդիրները

Հունիսի 1-ին Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, նշվեց Երեխաների պաշտպանության օրը: Տոնակատարությունների շրջանակներում հանրապետությունում անցկացվեցին ցուցահանդեսներ և ակցիաներ, նկարելու նպատակով երեխաներին տրամադրվեցին Երևանի համայնքների հրապարակները: 5-14 տարեկան շուրջ հազար երեխաների աշխատանքներ ներկայացվեցին Երևանի կամերային երաժշտության տանը կազմակերպված «Աշխարհը երեխաների աչքերով» մանկական կիրառական արվեստի ցուցահանդեսի ժամանակ: Աշխատանքները ներկայացվել էին կիրառական արվեստի 12 ժանրերում՝ մանրանկարչություն, գեղանկարչություն, օրիգամի, կերամիկա, ապլիկացիա, դիմակների արվեստ, ծղոտե հյուսվածքներ, ապակու վրա նկարներ,  ասեղնագործություն, մաքրամե, գոբելեն և փափուկ խաղալիքներ, ինչպես նաև խմորից պատրաստված իրեր:

Նախորդ շաբաթ Հայաստանում ակտիվորեն քննարկվում էր երկրում օտարալեզու դպրոցների բացման հարցը: Հայաստանում այսօրվա դրությամբ գործում է ավելի քան 1450 դպրոց, որոնց թվում կա երկու ռուսական դպրոց, սակայն այնտեղ կարող են ուսանել միայն Ռուսաստանի քաղաքացիներն ու ծագումով ոչ հայերը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը մշակել է օրենսդրական փաթեթ լեզվի և հանրակրթության ոլորտում, որը թույլ կտա օտարալեզու կրթությունը ներդնել հայկական դպրոցներում բուհական համակարգում արդեն գործող նույնատիպ կրթության հիման վրա: Այս ամենը հասարակության որոշ շրջանակներում դժգոհության ալիք բարձրացրեց:

Հատկանշական է, որ այս նախաձեռնությանն աջակցեց ընդդիմադիր Հայաստանի ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով կարծում է, որ Հայաստանում անհրաժեշտ է բացել կրթության օտարալեզու թեքումով դպրոցներ: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է խրախուսել ինչպես ռուսերենի, այնպես էլ անգլերենի և այլ օտար լեզուների ուսուցումը:

Եվրատեսիլի արձագանքները

Նախորդ շաբաթ տեղեկատվություն հրապարակվեց այն մասին, որ «Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասն առաջին տեղը կգրավեր, եթե հաղթողին ուղղակիորեն ընտրեր բնակչությունը: Նման եզրակացության են հանգել Բոնի Մարանկոն ինստիտուտի փորձագետները, ովքեր վիճակագրական վերլուծություն են անցկացրել, գրում է գերմանական Morgenpost թերթը:

Թերթը նշում է, որ ամեն երկիր կատարողին 1-12 բալ է տալիս: Գերմանիան ներկայացնող Լենան 30 երկրից ստացավ 246 բալ, հինգ երկիր Գերմանիային ընդհանրապես չգնահատեց: Ամեն երկրի բալերը վերածվում են տոկոսների (1 բալը = 1,72 տոկոս), ստացված գումարը բազմապատկվում է բնակչության թվով և ստանում «ճշտված» թիվը: Հաշվի առնելով այն, որ Լենան Եվրոպայում 76,76 միլիոն երկրպագու ուներ, ապա նա հավաքել է հեռուստադիտողների ձայների 9,82 տոկոսը:

Միաժամանակ թերթը նշում է, որ 141 բալով 7-րդ տեղը զբաղեցրած Հայաստանը հավաքել էր հեռուստադիտողների ձայների 10,42 տոկոսը: Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի երկրպագուների թիվը հասել է 81,78 միլիոնի, որից 29,73 միլիոնը միայն Ռուսաստանից էին: Գերմանիայից Ռիվասի օգտին ստացված բալերը վկայում են 9,89 միլիոն երկրպագուի մասին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: