483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+3
Եղանակը Երևանում
Հայ
Երևան-Բրյուսել երկխոսությունը, անկանխակալ Մինսկի խումբը և Առաջին Հանրապետության տարեդարձը. շաբաթվա քաղաքական ամփոփումը
14:00
31 Մայիսի 2010

Նախորդ շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Բելգիա կատարած պաշտոնական այցն էր, որտեղ նա հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրահանձնաժողովի ղեկավարի և հանձնակատարների հետ: Շաբաթվա նշանակալի իրադարձություն էր նաև նախորդ կիրակի Ղարաբաղում կայացած խորհրդարանական ընտրությունների մասին Ռուսաստանի, Ֆրանսիայի արտգործնախարարությունների և Մինսկի խմբի հայտարարությունները:

Նախորդ շաբաթվա նշանակալի իրադարձությունների թվում էին նաև Առաջին Հանրապեության 92-րդ տարեդարձի տոնակատարությունները: ՀՀ նախագահը տոնի կապակցությամբ մեդալներ և պարգևներ է հանձնել գիտության և արվեստի մի շարք գործիչների և ուղերձ է հղել ժողովրդին:

Ղարաբաղ. հարկավո՞ր է դա արդյոք ՆԱՏՕ-ին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 25-27-ը պաշտոնական այցով գտնվում էր Եվրամիության և ՆԱՏՕ-ի մայրաքաղաք Բրյուսելում: Առաջին օրը տեղի է ունեցել ՀՀ նախագահի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը: Համատեղ մամուլի ասուլիսի հիմնական թեման ղարաբաղյան հարցն էր:
 

Ինչպես նշել է Ֆոգ Ռասմուսենը, ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական դիմադրություն չի կանխատեսվում: Նա նաև հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ներգրավված չէ հակամարտության մեջ, սակայն աջակցում է ԵԱՀՄ Մինսկի խմբի ջանքերին և կոչ է անում իր գործընկերներ Հայաստանին և Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները:

Սարգսյանը, սակայն, նշել է, որ ՆԱՏՕ-ն, որպես Եվրոպայի անվտանգության երաշխավոր, ղարաբաղյան հարցում որոշակի դերակատարություն ունի: Հնարավոր է՝ նախագահը ցանկանում էր դրանով փափկանկատորեն առաջարկել Դաշինքին հանգստացնել Ապշերոնի թերակղզու իր գործընկերոջը Եվրոպայի անվտանգությանը, այդ թվում նաև էներգետիկ սպառնալիք չառաջացնելու համար: Միաժամանակ Սարգսյանը նշել է, որ մարտի դաշտում մկրտված հայկական բանակը պատրաստ է լուծել իր առջև դրված խնդիրները: Նախագահը նաև տեղեկացրել է, որ Հայաստանը հետևողականորեն շարունակելու է համագործակցությունը գործընկեր-պետությունների և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ:

Ղարաբաղյան հարցը քննարկվել է նաև Սերժ Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հանդիպման ժամանակ: Եվրամիությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցություններին, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, ասել է Բառոզուն հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ՝ նշելով, որ խաղաղ կարգավորումը պետք է անդրադառնա բոլոր հիմնական բաղկացուցիչներին, որոնք են տեղահանված անձանց վերադարձի իրավունքը, ունեցվածքային իրավունքները, ինքնորոշման իրավունքը, անվտանգությունն ու ուժերի դուրսբերումը:

Միաժամանակ Սարգսյանի խոսքերով՝ ԼՂՀ-ի օրինական իշխանությունների մասնակցությունը կարող է որակապես նոր փուլ բացել հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: ՀՀ նախագահը նաև ավելացրել է, որ արդյունավետ չի համարում «ողջ աշխարհում խնդրի առանձին դրվագների շուրջ ներկայացումների բեմադրությունը» և դրսից որևէ մեկի ներգրավումը:

Թուրքիա. վստահության պաշարը սպառված է

Թուրքիայի ապակառուցողական դիրքորոշման մասին Սարգսյանը խոսել է Ռասմուսենի հետ տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ: Նախագահի խոսքերով՝ նախապայմաններ թելադրելով և պայմանավորված ժամկետները խախտելով` Թուրքիան վատնել է իր` որպես բանակցային գործընկերոջ վստահության պաշարը:

Հայ-թուրքական գործընթացը քննարկվել է Բրյուսելում տեղի ունեցած գրեթե բոլոր հանդիպումների ժամանակ: ԵՄ ղեկավարությունը ևս մեկ անգամ կոչ է արել Հայաստանին և Թուրքիային շարունակել երկխոսությունն առանց նախապայմանների և խելամիտ ժամկետներում:

Մայիսի 27-ին ելույթ ունենալով «Վիլա Ամպեն» Արևելքի և Արևմուտքի երկխոսության և մշակույթների կենտրոնում՝ նախագահ Սարգսյանը, խոսելով Ադրբեջանում և Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ վերաբերմունքի մասին, ասել է, որ հայատյացությունն այսօր մարդատյացության ամենաարմատական դրսևորումներից է: Նրա խոսքերով՝ Ադրբեջանում, ինչպես և Օսմանյան կայսրությունում, հայերին ընկալեցին որպես օտար մարմին, խանգարող, անպետք մի երևույթ, որից պետք է ազատվել ջարդերի և կոտորածների միջոցով: Սակայն այդ ամենից հետո Բաքուն կրկին փորձում է գերիշխանություն հաստատել Լեռնային Ղարաբաղի և նրա ազատատենչ ժողովրդի հանդեպ. այն ժողովրդի, ում ցանկանում էր ոչնչացնել:

Հայաստանի եվրոպական առաջնահերթությունը

Բրյուսելում նախագահ Սարգսյանը մի շարք հանդիպումներ է ունեցել ԵՄ բարձրագույն ղեկավարության հետ: Մասնավորապես Եվրոպական Միության խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը պատրաստ է արագացնել ԵՄ-ի անդամ երկրների հետ ռեադմիսիայի համաձայնագրի կնքումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵՄ մուտքի արտոնագրերի դյուրացման հետ կապված հարցերը: Վան Ռոմպոն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը շուտով Հայաստանի հետ բանակցություններ կսկսի ասոցացման համաձայնագրի կնքման շուրջ:

Եվրոպական Հանձնաժողովի ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրամիության` հարավկովկասյան պետությունների հետ ասոցացման համաձայնագրի կնքման նախաձեռնությանը վերաբերող հարցերը:

Ինչպես Սարգսյանը տեղեկացրել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնին, եվրաինտեգրումը եղել և շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններից:

Բրյուսելում ՀՀ նախագահը հանդիպել է նաև Եվրոպական Հանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտի, Բելգիայի Սենատի նախագահ Արմանդ Դե Դեկերի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրեդ Մարտենսի և Բելգիայի ու Նիդեռլանդների հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Չճանաչված պետության ճանաչված ժողովրդավարությունը

Կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Համամասնական համակարգով խորհրդարան անցավ երեք կուսակցություն՝ «Ազատ Հայրենիքը», «Արցախի ժողովրդավարական կուսակցությունը», Հայ հեղափոխական դաշնակցությունը: Խորհրդարանական մեծամասնություն կազմեց «Ազատ հայրենիք» կուսակցությունը՝ 14 պատգամավոր: Ընտրություններին ներկա գտնվող աշխարհի տարբեր երկրների դիտորդները միաձայն հայտարարեցին, որ ընտրությունները օրինակելի էին, համապատասխանում էին միջազգային բոլոր պահանջներին և չափորոշիչներին:

ԼՂՀ-ում կայացած ընտրությունների նկատմամբ Ադրբեջանի արձագանքը չուշացավ: Արդեն չորեքշաբթի Ադրբեջանի արտգործնախարարությունը պերսոնա նոն-գրատա հայտարարեց ՌԴ Պետդումայի հինգ պատգամավորների կիրակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայացած խորհրդարանական ընտրությունները մոնիտորինգի ենթարկելու համար: «Սև ցուցակում» հայտնված պատգամավոր Կոնստանտին Զատուլինը այս որոշումը համարեց «ցուցադրական պատժամիջոց», որը չի նպաստում չճանաչված հանրապետության շուրջ տիրող իրավիճակի կարգավորմանը:

Ինչ վերաբերում է ընտրությունների նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի, Ռուսաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարությունների արձագանքին, ապա բոլոր այդ հայտարարությունների ընդհանուր էությունը հանգում է նրան, որ ընտրությունները չպետք է կանխագուշակեն Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի սահմանումը: ՄԽ-ն, մասնավորապես, հիշեցրել է, որ համանախագահ-երկրներից ոչ մեկը, ինչպես նաև ոչ մի այլ երկիր, այդ թվում նաև Հայաստանը ԼՂՀ-ն չեն ճանաչել անկախ և ինքնավար պետություն:

Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարծում է, որ միջազգային հանրությունը պետք է ավելի քան շահագրգռված լինի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ աշխատելու հարցում:

Եվրախորհրդարանի բանաձևի «արձագանքը»

Մայիսի 20-ին ընդունված ղարաբաղյան հարցով Եվրախորհրդարանի բանաձևի կապակցությամբ քննարկումները շարունակվեցին նախորդ շաբաթ Հայաստանի քաղաքական և փորձագիտական շրջանակներում:

ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է իր դեսպանությունները հիմնի այն երկրներում, որտեղ չկան սփյուռքի ուժեղ կազմակերպություններ՝ սեփական շահերը պաշտպանելու և ադրբեջանական քարոզին հակազդելու համար: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն առաջարկել է ձևավորել հատուկ խումբ, որը Եվրախորհրդարանում կներկայացնի երկրի դիրքորոշումն և կպարզաբանի, որ բանաձևը վտանգ է ներկայացնում և կվնասի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններին:

«Առաջին Հանրապետության» և «հինգերորդ շարասյան» մասին

Մայիսի 28-ին Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը՝ ՀՀ նախագահի և վարչապետի գլխավորությամբ, այցելել է Սարդարապատի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ են դրվել 1918 թ.-ի Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակին: Նախագահը տոնի կապակցությամբ մեդալներ և պարգևներ է հանձնել գիտության և արվեստի մի շարք գործիչների և ուղերձ է հղել ժողովրդին:

Իր ուղերձում Սարգսյանը նշել է, որ հայ ժողովուրդն ուղղակի անպարտելի է, եթե աշխարհին ներկայանում է միասնական ճակատով, եթե երկրի ներսում չկա հինգերորդ շարասյուն: Նախագահն իր ուղերձում ընդգծել է մայիսի 28-ի նշանակությունը՝ որպես հայ ժողովրդի քաղաքական վերածննդի օր: Սարգսյանը նշել է, որ 1918 թ.-ի իրադարձությունները հայերի համար դաս դարձան այն մասին, որ «ոչ ոք աշխարհում պարտավոր չէ կռվել քեզ համար, քո փոխարեն պաշտպանել ընտանիքն ու հայրենիքը, ոչ ոք պարտավոր չէ քո փոխարեն հաստատել պետականություն»:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։