484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Ընտրությունները Ղարաբաղում. Եվրոպան ընդդեմ ժողովրդավարությա՞ն
16:29
27 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղում հերթական՝ թվով հինգերորդ խորհրդարանական ընտրություններն անցան, ինչպես և ակնկալվում էր, բացարձակ հանգիստ իրավիճակում և, ի տարբերություն բազմաթիվ երկրների, առանց չնչին խախտումների։ Քվեարկության արդյունքում խորհրդարան անցան ընտրություններին մասնակցած չորս քաղաքական ուժերից երեքը՝ «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, Արցախի դեմոկրատական կուսակցություն և ՀՅԴ-ն։

Հաղթեց Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը։ Սակայն ուժերի հետընտրական դասավորվածությունն ավելի շուտ ներքաղաքական հարց է, որը հիմնականում հետաքրքրում է Ղարաբաղի բնակիչներին։ Ինչը չի կարելի ասել այս, ընդհանուր առմամբ սովորական քաղաքական իրադարձության շուրջ առաջացած միջազգային մեծ արձագանքի մասին։

Այսպես կոչված՝ միջազգային հանրության, հատկապես նրա այն մասի, որ իրեն կոչում է «դեմոկրատական Եվրոպա», արձագանքը երբեմն ընդունում էր տարօրինակ  և նույնիսկ ծիծաղելի ձևեր։ Իրականության զգացումը կորցրած եվրապաշտոնյաները սկսեցին այնքան ակտիվ պայքարել ժողովրդավարության հիմքերի հիմքի՝ համաժողովրդական քվեարկության դեմ, որ անգամ չնկատեցին, թե ինչպես հայտնվեցին ծիծաղելի վիճակում։

Զավեշտի օբյեկտ դարձան ոչ թե ժողովրդավարության՝ ոչ միայն ճանաչված, այլև չճանաչված պետությունների համար միևնույն հիմնարար սյկզբունքների դեմ հանդես գալու համար, այլ նաև այն պատճառով, որ ի վերջո ստիպված են բանակցությունների նստել Ղարաբաղի՝ եվրոպական ժողովրդավարության հայրերի բնութագրմամբ՝ «անօրինական ընտրություններով» ընտրված ղեկավարության հետ։

Ղարաբաղի խորհրդարանական ընտրությունների դեմ քարոզարշավին միացան այն երկրները, որոնք, կարծես, մոռացել են սեփական խնդիրների մասին։ Այսպես, Ռումինիայի ԱԳՆ-ն չգիտես ինչու իր պարտքը համարեց գնահատական տալ հեռավոր հարավկովկասյան տարածաշրջանում ընտրական գործընթացներին։  Նմանատիպ դեմարշերի ընդհանուր օրինաչափությունը հետևյալն է՝ որքան ավելի քիչ է տեղեկացված երկիրը կամ միջազգային կազմակերպությունը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, այնքան ավելի կտրուկ և անհեթեթ են նրանց գնահատականները։

Հակամարտության կարգավորման գործընթացում անմիջականորեն ընդգրկված երկրները՝ Ռուսաստանն, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, իրավիճակն, ընդհանուր առմամբ, սթափ են գնահատում։

Մասնավորապես, Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոյի հայտարարությունում ասվում է այն մասին, որ հակամարտության խաղաղ կարգավորման ընթացքը չի կարող կախված լինել Լեռնային Ղարաբաղում ընտրությունների անցկացումից։

Հայտարարության մեկ այլ կարևոր կետն այն է, որ Մոսկվան կողմ է ոչ միայն տարածքային ամբողջականության, այլև միջազգային իրավունքի մյուս հիմնարար նորմերին և սկզբունքներին։ Կասկած ունի՞ որևէ մեկը, որ այստեղ խոսքը ազգերի ինքնորոշման իրավունքի մասին է։

Եվ ամենակարևորը՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը պնդում է, որ ապագա կարգավիճակը պետք է որոշվի առանց ուժի կիրառման՝ Մինսկի գործընթացի շրջանակներում կողմերի միջև քաղաքական բանակցությունների արդյունքում։ Փաստորեն, դա նշանակում է, որ այստեղ կողմերը ոչ թե երկուսն են, այլ ավելի շատ։

Հնարավոր է, որ Ղաևաբաղի ժողովրդավարացման օտարերկրացի հակառակորդներին զայրացնող գործոններից մեկն ընտրությունների անցկացումն է բարձր մակարդակով։ Վարչական ռեսուրսների կամ կեղծարարությունների մեխանիզմների օգտագործումն այստեղ բացառված է, անբնական և բացարձակապես անիմաստ։ Փորձագետները հաստատում են, որ ժողովրդավարության մակարդակով Ղարաբաղը գերազանցում է հետխորհրդային տարածքի շատ երկրների և, մասնավորապես, տարածաշրջանի պետություններին։

ԱՊՀ երկրների ինստիտուտի Մերձբալթիկայի բաժնի վարիչ Միայխիլ Ալեքսանդրովի կարծիքով՝ Ղարաբաղում ժողովրդավարության զարգացումը կարող է լավ օրինակ ծառայել ԱՊՀ այլ երկրների համար։

Ռուս հայտնի քաղաքական գործիչ Վիկտոր Շեյնիսի խոսքերով՝ Ղարաբաղը զարգացնում և պահպանում է ժողովրդական կարգերն ու ավանդություններն ընտրություններից ընտրություններ՝ չնայած բավականին իրական արտաքին սպառնալիքին։

«Աշխարհաքաղաքական և ռազմական բարդ իրավիճակում գտնվող տարբեր պետություններում հաճախ հարցն այսպես է դրվում՝ մեզ համար կարևորն անվտանգությունն է, իսկ ժողովրդավարությունը՝ հետո։ Երբեմն ռազմական սպառնալիքը նույնիսկ չափազանցվում է, որպեսզի սահմանափակվի ժողովուրդների կամարտահայտումը, կարծիքների բախումը և որպեսզի բացարձակ իշխանությունը փոխանցվի իշխանության ղեկին գտնվողներին։ Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետությունը չգնաց այդ ճանապարհով»,- ասաց Շեյնիսը:

Հայ քաղաքական գործիչներն ասում են, որ ժողովրդավարության բարձր մակարդակը Ղարաբաղի գլխավոր առավելություններից է միջազգային ճանաչման ճանապարհին։ Բայց թե որքան դեռ Եվրոպան կանտեսի ժողովրդավարության օջախը բարդ և ոչ միանշանակ տարածաշրջանում, այսօր դժվար է ասել։

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: