478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+27
Եղանակը Երևանում
Հայ
«Եվրատեսիլ 2010». Հայաստանի հնարավորությունները
14:50
27 Մայիսի 2010

Մայիսի 25-ին Օսլոյում մեկնարկեց տարվա կարևորագույն երաժշտական իրադարձություններից մեկը՝ «Եվրատեսիլ 2010»-ը: 39 երկրի ներկայացուցիչները կփորձեն գրավել ողջ Եվրոպայի հեռուստադիտողների և երաժշտագետների ուշադրությունը, իսկ նորվեգացի կազմակերպիչները կփորձեն ինչ-որ կերպ մոտենալ նախորդ տարի Մոսկվայի կողմից կազմակերպված հիասքանչ շոուի բարձր նշանաձողին:

Ինչպես բուքմեյքերների, այնպես էլ մասնագետների կանխատեսումների համաձայն, Եվրատեսիլի 2010-ի գլխավոր ֆավորիտներն են Հայաստանը, Ադրբեջանը, Գերմանիան և Իսրայելը: Ըստ նրանց, հենց այս երկրներից մեկը հաջորդ տարի կհյուրընկալի երաժշտական մրցույթը:

Առաջին կիսաեզրափակիչ

Первый полуфинал

Մայիսի 25-ին առաջին կիսաեզրափակչում որոշվեցին տասը երկրները, որոնք միացել են եզրափակչում նրանց սպասող մրցույթի հիմնադիր չորս երկրներին՝ Ֆրանսիային, Գերմանիային, Իսպանիային և Մեծ Բրիտանիային, ինչպես նաև Նորվեգիային, ով հայտնվել է եզրափակչում որպես մրցույթի նախորդ տարվա հաղթող:

«Եվրատեսիլի» հաղթողին որոշելու կանոնները չեն փոխվել: Ինչպես 2009թ.-ին, հաղթողը կորոշվի հեռուստադիտողների և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկությամբ:

Մասնակից ամեն երկրում ընտրվել է երաժշտության ոլորտի 5 պրոֆեսիոնալ ՝ կոմպոզիտորներ, երգչուհիներ և պրոդյուսերներ, ովքեր պետք է գնահատեն երգիչներին հետևյալ չափորոշիչներով՝ վոկալ, երգի որակ և ինքնատիպություն, երգչի համարի թողած ընդհանուր տպավորություն: Պրոֆեսիոնալները դնում են իրենց միավորները, որոնք պահվում են մասնակից ամեն երկրի անկախ նոտարի մոտ և հրապարակվում են միայն ձայների հաշվարկի ժամանակ:

Առաջին կիսաեզրափակչի արդյունքում եզրափակիչ անցան Բոսնիա և Հերցեգովինան (Վուկաշին Բրայիչ, «Lightning and Thunder»), Մոլդովան (Օլյա Տիրա և Sun Stroke Project, «Run Away»), Ռուսաստանը (Պետր Նալիչի երաժշտական համույթը, «Lost and Forgotten»), Հունաստանը (George Alkaios&Friends, «Opa»), Պորտուգալիան (Filipa Azevedo, «Há dias assim»), Բելառուսը (3+2, «Butterflies»), Սերբիան  (Միլան Ստանկովիչ, «Ово је Балкан»), Բելգիան (Tom Dice, «Me and my guitar»), Ալբանիան (Յուլիանա Պաշա, «It's all about you»), Իսլանդիան (Hera Björk, «Je ne sais quoi»):

Ֆավորիտների պայքարը

Սակայն հարկ է նշել, որ առաջին կիսաեզրափակչի մասնակիցները, բոլոր մասնագետների կարծիքով, բավականին զիջում էին երկրորդ կիսաեզրափակչի մասնակիցներին. երկրորդի ժամանակ հանդես կգան մրցույթի գրեթե բոլոր ֆավորիտները:

Այսպես, Նորվեգիայի հանրային հեռարձակողի կարծիքով, Եվրատեսիլ 2010-ի լավագույն մասնակիցների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝ Սաֆուրա (Ադրբեջան), Լենա Մայեր-Լանդրուտ (Գերմանիա), Եվա Ռիվաս (Հայաստան), Սոֆո Նիջարաձե (Վրաստան), Աննա Բերգենդալ (Շվեդիա):

Այս ցանկի համաձայն, բացի Գերմանիայի ներկայացուցչից, ով ուղղակիորեն հայտնվել է եզրափակչում, բոլոր ֆավորիտները, նորվեգացիների կարծիքով, հայտնվել են երկրորդ կիսաեզրափակչում:

Այս ցանկին կարելի է ավելացնել բուքմեյքերական ևս մեկ ֆավորիտի՝ Իսրայելը ներկայացնող Արել Սկաատին:

Բացի այս երկրներից, մայիսի 27-ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչում «Տելենոր Արենա»-ի բեմ դուրս կգան Լիտվայի, Դանիայի, Շվեյցարիայի, Ուկրաինայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Սլովենիայի, Իռլանդիայի, Բուլղարիայի, Կիպրոսի, Խորվաթիայի և Թուրքիայի ներկայացուցիչները:

Հայաստանի հույսերը

«Եվրատեսիլ 2010»-ին Հայաստանը կներկայացնի երիտասարդ երգչուհի Եվա Ռիվասը, ով կերգի «Apricot stone» (Ծիրանի կորիզ) երգը, որի երաժշտության հեղինակն է կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանը, իսկ խոսքերի հեղինակը՝ հայտնի ռուս երգահան-բանաստեղծ Կարեն Կավալերյանը:

Ռիվասի երգն այն մասին է, թե ինչպես է հողի մեջ գցված ծիրանի կորիզը վերածվում  հսկա ծիրանենու՝ Հայաստանի խորհրդանիշի:

Հարկ է նշել, որ երգը մեծ արձագանք և դժգոհություն է առաջացրել Թուրքիայում, որտեղ հասարակ երգում նկատել են 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ակնարկ, ինչպես նաև կորսված Հայրենիքի նկատմամբ հայերի կարոտը:

Եվա Ռիվասը ծնունդով Դոնի Ռոստովից է, մինչև վերջերս նա առանձնապես հայտնի չէր Հայաստանում, սակայն նրա պրոդյուսեր, «Արմենիա փրոդաքշն» պրոդյուսերական կենտրոնի ղեկավար Վալերի Սահարյանի իրականացրած հզոր PR-արշավից հետո Ռիվասը բավականին արագ դարձավ հայկական շոու բիզնեսի ճանաչված դեմքերից մեկը:

«Եվրատեսիլ 2010»-ի ուղեգրի համար մղվող պայքարի հենց ամենասկզբից Ռիվասը անսահման վստահություն է դրսևորել ոչ միայն ազգային ընտրական փուլի ժամանակ, այլև մրցույթի կիսաերզափակչում: «Ես գնում եմ Օսլո հաղթանակի համար», - բազմաթիվ անգամ հայտարարել է Ռիվասը «Եվրատեսիլից» առաջ տված հարցազրույցներում:

Հայ հեռուստադիտողը հաջողության հույսեր է կապում ոչ միայն հայկական սփյուռքի ավանդական հզոր աջակցության, այլև երգչուհու վոկալային լավ տվյալների և բարետես արտաքինի հետ: Երգչուհին իր մոդելային արտաքինով և ավելի քան 190 սմ հասակով (Ռիվասը նախկինում աշխատել է որպես մոդել), անխոս, «Եվրատեսիլ 2010»-ի ամենագեղեցիկ մասնակիցներից մեկն է:

Բացի դրանից մրցույթում հաղթանակի հասնելու նպատակով Ռիվասի պրոդյուսերները երգչուհու թիմում ներգրավել են նաև աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանին, ինչպես նաև հայտնի ռուս դասական կիթառահար Արտյոմ Դերվոևդին: Բեք-վոկալը կապահովեն Տիգրան Պետրոսյանը, Դորիանս ռոք-խմբի մեներգիչ Գոռ Սուջյանն ու Մարիամ Մեհրաբովան:

Որքա՞ն արժե Օսլո-2010-ը

Ըստ որոշ տվյալների, Օսլոյի մրցույթը կլինի ամենաէժանը վերջին երեք տարվա ընթացքում: «Արգումենտի ի ֆակտի» թերթի տվյալների համաձայն, Նորվեգիան մրցույթի վրա ծախսել է ընդամենը 17 միլիոն եվրո, ինչը գրեթե կրկնակի անգամ պակաս է Մոսկվայում կայացած մրցույթի արժեքից, որը շատերը համարեցին մրցույթի ողջ պատմության լավագույն շոուն:

Օսլոն, այնուամենայնիվ, խոստանում է բոլորին զարմացնել որակյալ շոուով: Կազմակերպիչների խոսքերով, Նորվեգիան շեշտը դրել է լուսային ձևավորումների վրա: Էկրանները կփոխարինի պրոժեկտորներից պատրաստված պատը, որոնք տեղադրված են «Տելենոր Արենայի» ողջ  պարագծով: «Տելերոն Արենան» Հյուսիսային Եվրոպայի խոշորագույն փակ մարզահամերգային համալիրն է, որը տեղավորում է 23 հազար հանդիսական: Մայիսի 29-ին կայանալիք եզրափակչի ժամանակ դահլիճում կգործարկվեն ավելի քան 600 լուսային սարքավորումներ: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը: