484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Եվրահանձնաժողովի բանաձևը պարադոքս է Հայաստանի համար
14:47
25 Մայիսի 2010

Նախորդ շաբաթը` մայիսի 17-20-ը, Հայաստանում աչքի ընկավ մի շարք իրադարձություններով, սակայն, անկասկած, դրանցից կարևորագույնը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևն էր, որն առաջացրեց Հայաստանի ղեկավարության և քաղաքական շրջանակների դժգոհությունը։

Եվրախորհրդարանը մայիսի 20-ին բանաձև է ընդունել Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որը պատրաստել է բուլղարացի խորհրդարանական Եվգենի Կիրիլովը։ Փաստաթղթում ասվում է, որ Ղարաբաղը պետք է ուժերը դուրս բերի «Ադրբեջանի բոլոր բռնազավթված տարածքներից»։

Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը բացասաբար ընդունեցին Եվրախորհրդարանի բանաձևը հարավկովկասկան տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ՝ պնդելով, որ այն հակասում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին և ԵՄ դիրքորոշմանը։

Եվրախորհրդարանի ընդունած բանաձևի  դրույթները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ համահունչ չեն ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Մոսկվայի հռչակագրին, հայտարարեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Զեկույցի ձևակերպումներում առկա է շփոթ, և դրա պատճառներից մեկն այն է, որ զեկուցողը երբեք չի եղել Ղարաբաղում և և տարածաշրջանում զեկույցը գրելիս ու չի խորհրդակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի հետ»,- ասաց Նալբանդյանը։

Նա նշեց, որ տվյալ փաստաթղթի որոշ դրույթներ հակասում են նաև Եվրամիության մոտեցումներին, որոնք բազմիցս արտահայտվել են: «Իսկ ԵՄ դիրքորոշումն արտահայտված է 2009 թվականի դեկտեմբերին Աթենքում արած հայտարարության մեջ, և այդ դիրքորոշումն ամբողջությամբ համահունչ է Հայաստանի մոտեցումների հետ»,- ասաց Նալբանդյանը

Այդ կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նամակ ուղարկեց Եվրոպական Խորհրդարանի նախագահ  Եժի Բուզեկին, որում նշված էր, որ  բանաձևի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մասում առկա 6 կետերից 4-ում (6, 7, 8, 10) կան ձևակերպումներ, որոնք հակասում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին, ԵԱՀԿ և ԵՄ դիրքորոշումներին, որոնք մանրամասնորեն արտահայտվել են 2009թ. դեկտեմբերին Աթենքում Լեռնային Ղարաբաղին վերաբերող համապատասխան հայտարարություններում, ինչպես նաև` հենց Եվրոպական Խորհրդարանի 1998 թվականից ի վեր ընդունված բանաձևերին: Դրանք համահունչ չեն Մադրիդյան սկզբունքներին, Մոսկվայի հռչակագրին եւ Աքվիլայի հայտարարությանը, որոնց մասին հիշատակվում է բանաձևում:

Խոսնակի համոզմամբ՝ այս կարգի մոտեցումը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի հեղինակությանը և լուրջ բացասական ազդեցություն կարող է ունենալ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա:

Հայկական խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն, ինչպես իշխանամետ, այնպես էլ ընդդիմադիր, միակարծիք են Եվրահանձնաժողովի բանաձևի հարցում։ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը նշեց, որ բանաձևի ընդունումը «Ադրբեջանի կողմից խեղաթյուրումների, ինչպես նաև Հայաստանի պասիվության հետևանք է»:

«Ես զարմացած չեմ, ես վրդովված եմ: Բանաձևը տարիներ շարունակ մի փաստաթղթից մեկ այլ փաստաթուղթ է տեղափոխվում, մի հաստատությունից մեկ այլ հաստատություն, սակայն Հայաստանը առ այժմ չի կարողանում որևէ համարժեք պատասխան տալ»,- ասաց նա՝ մեղադրելով հանձնաժողովին պասիվության մեջ, որը կոչված է համագործակցել Եվրախորհրդարանի հետ, որի անդամ է:

Այս հարցում վերջակետ դրեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն՝ ասելով, որ հայկական կողմը մտադիր չէ Ադրբեջանին որևէ տարածք հանձնել ղարաբաղյան հակամարտության գոտում։

Սիմոնս և Ֆիշեր

Բանաձևի ֆոնի ներքո ուշագրավ են այդ օրերին Հայաստանում գտնվող Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերի և Հայաստանում Եվրահանձնաժողվի պատվիրակության հավատարմատար Օննո Սիմոնսի հայտարարությունները:

Բնականաբար, Հայաստանի՝ որպես շահագրգիռ կողմի կարծիքը կարելի էր նկատի չառնել, եթե չլիներ «Կովկաս 2009» միջազգային համաժողովի շրջանակներում ԵՄ պատվիրակության հավատարմատար Օննո Սիմոնսի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հայտարարությունը։

«ԵՄ-ն պատրաստ է աջակցություն ցուցաբերել հակամարտության կարգավորմանը Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող գործընթացի շրջանակներում։ Դեռևս մեծ է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների հետ աշխատանքի անհրաժեշտությունը։ Միաժամանակ, առանց այդ երկու հասարակությունների հայացքների փոփոխության շատ բարդ կլինի խաղաղության հաստատումը»,- ասաց Սիմոնսը։

Ըստ նրա՝ չլուծված հակամարտությունների առկայությունը Հարավային Կովկասում լուրջ խոչընդոտ է տարածաշրջանի կայունության, անվտանգության և բարգավաճման համար, և «ներկայիս ստատուս-քվոն անընդունելի է ԵՄ-ի համար, քանի որ առկա է լարվածության մեծացման և ռազմական գործողությունների վերսկսման վտանգ»։

Չեխիայի կառավարության ղեկավարը, ով Հայաստանում էր մայիսի 17-18-ը, իր հայ գործընկերոջ հետ համատեղ ճեպազրույցում նույնպես վստահություն հայտնեց, որ ղարաբաղյան հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։

Միաժամանակ Ֆիշերն ընդգծեց պատերազմի վերսկսման բացառմանն ուղղված գրագետ և հավասարակշիռ մոտեցման անհրաժեշտությունը, և հավանություն տվեց այդ հարցում Հայաստանի ներկայիս դիվանագիտությանը։

Ավելին, Ֆիշերն ընդգծեց ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին Հայաստանի մասնակցությունը, ԵՄ-ի՝  Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ համագործակցության լայնածավալ ծրագրի կարևորությունը, որն այսօր ԵՄ արտաքին քաղաքականության կարևորագույն ծրագրերից է։ 

Բարև, Արգենտինա

Հարավային Կովկասում նոր խաչմերուկի ձևավորումն ապացուցող, թերևս, ամենավառ իրադարձություն կարելի է կոչել մայիսի 21-ին տարածաշրջանում Արգենտինային առաջին դեսպանության բացումը։

«Սա արգենտինացիների տունն է Հայաստանում, ինչպես նաև Արգենտինան սիրող բոլոր հայերի տունը»,- ուրբաթ դեսպանության պաշտոնական բացման արարողության ժամանակ հայտարարեց Արգենտինայի արտաքին գործերի, արտաքին առևտրի և պաշտամունքի նախարար Խորխե Էնրիկե Տայանան (Jorge Taiana)։

Դեսպանության բացումը նվիրված է Արգենտինայի անկախության 200-ամյակին, և դեսպանության բացման գործում հատուկ ավանդ ունեցավ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը։

Այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանն ավելի է բացվում աշխարհի համար, իսկ աշխարհը՝ Հայաստանի, հանրապետության կապերը սփյուռքի հետ ավելի խորն են դառնում, ինչպես նաև նոր հնարավորություններ են բացվում քաղաքական, առևտրատնտեսական և մշակութային ոլորտների զարգացման համար։ -0-

Լիլիթ Վինոկուր, «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: