486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ղարաբաղ. խորհրդարանական ընտրություններ «պաշարված ամրոցում»
19:35
17 Մայիսի 2010

Լեռնային Ղարաբաղը հերթական խորհրդարանական ընտրությունների է պատրաստվում։ Ստեփանակերտում և բոլոր շրջաններում մայիսի սկզբին անցկացված վերջին հարցումը ցույց տվեց, որ ընտրություններին պատրաստվում է մասնակցել տեղի բնակչության ավելի քան 70 տոկոսը։

Հինգերորդ գումարման 33-տեղանոց խորհրդարանը կձևավորվի մեծամասնական-համամասնական համակարգով։ Խորհրդարանում կուսակցական պատգամավորների համար առանձնացված 17 տեղի համար պայքարում է 82 թեկնածու, ովքեր ընդգրկված են չորս կուսակցությունների՝ «Ազատ Հայրենիքի», Արցախի Դեմոկրատական կուսակցության, Կոմունիստական կուսակցության և ՀՅԴ ցուցակներում։ Եվս 44 թեկնածուներ հավակնում են միամանդատ մեծամասնական ընտրատարածքների պատգամավորական 16 տեղերի։

Նախընտրական ամենամեծ դաշինքը՝ 35 մարդ, ներկայացրել է «Ազատ Հայրենիք» իշխանամետ կուսակցությունը։ Ցուցակը գլխավորում է չճանաչված հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը։ Հենց այս կուսակցությունը, փորձագետների կարծիքով ունի, առաջատար դառնալու ամենամեծ հնարավորությունները։

«Արցախի Դեմոկրատական կուսակցության» կազմում, որը գլխավորում է խորհրդարանի ներկայիս խոսնակ Աշոտ Ղուլյանը, 32 թեկնածու է, այդ թվում՝ բավական խարիզմատիկ պատգամավոր Ժաննա Գալստյանը, կառավարության մի շարք նախարարներ։ Արցախի Դեմոկրատական կուսակցությունը նաև նախորդ նախընտրական պայքարի ֆավորիտն է եղել։ Մյուս երկու կուսակցությունները՝ Դաշնակցությունը և Կոմունիստական կուսակցությունը, որոնք իրենց ընդդիմադիր ուժ են համարում, իրենց հնարավորություններն ավելի համեստ են գնահատել՝ ներկայացնելով համապատասխանաբար տասը և հինգ հոգուց բաղկացած իրենց ցուցակները։ Այնուամենայնիվ, վերջին սոցհարցման արդյունքներով, ընտրողների նախապատվությունների համաձայն, ուժերի տեղաբաշխումը հետագայում խորհրդարանում քիչ է տարբերվելու ներկա պատկերից։

Միաժամանակ պետք է նշել, որ Ղարաբաղի ընտրական գործընթացները, չնայած իրենց նմանությանն այլ երկրների համանման գործընթացներին, ամեն դեպքում ունեն իրենց յուրահատկությունները։ Դրանք կապված են, նախևառաջ, ստեղծված քաղաքական իրողությունների հետ։ «Պաշարված ամրոցի» կարգավիճակը, որ ոչ միայն ամենամոտ հարևանների, այլ նաև ազդեցության տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնների հատուկ ուշադրության կենտրոնում է, ղարաբաղցիներին ավելի հանդուրժող է դարձրել ներքին գործընթացների նկատմամբ։ Նրանք, սկզբունքորեն, հրաժարվել են նախընտրական պայքարի «սև փիառի» տեխնոլոգիաներից, հակառակորդի մասին կոմպրոմատների հրապարակումներից և ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու փորձերից։

Դե-ֆակտո ձևավորված պետականության հիմքերը խարխլելու ցանկացած գործողություններ Ղարաբաղում բացառվում են։ Եվ սա ոչ թե վերևից փաթաթվող քաղաքականության, այլ, ավելի ճիշտ կլինի ասել, ղարաբաղյան հասարակության քաղաքացիական դիրքորոշման արտահայտման արդյունք է։ Մարդիկ, ովքեր ապրում են տարբեր արտաքին ուժերի միջև մշտապես վեճի առարկա հանդիսացող տարածքում, սովորել են քաղաքականությունը որպես երկրորդական հարց ընկալել։ Քանի որ կան ավելի կարևոր գործեր։ Հնարավոր է, որ ղարաբաղցիների այսօրինակ ինքնամոբիլիզացումն ու ինքնակազմակերպվածությունը Լեռնային Ղարաբաղում ընտրությունները ոչ թե մոլի պայքար է դարձնում առանց կանոնների պահպանման, այլ իր հունով ընթացող հանգիստ գործընթաց։

Սակայն, նախընտրական քարոզարշավի նման ընթացքն ամենևին չի արտացոլվում քվեարկությունների արդյունքների լեգիտիմության վրա։ Առանց բացառության բոլոր օտարերկրյա դիտորդները, այդ թվում՝ Ռուսաստանից և ԱՊՀ երկրներից, Ղարաբաղում անցկացվող ընտրությունները համարում են հետխորհրդային տարածքում օրինակելի ընտրություններ։ Մայիսի 23-ին կայանալիք ընտրություններում արդեն գրանցվել են 22 տեղական և 15 միջազգային դիտորդներ (հիմնականում Հայաստանից)։ Միջազգային դիտորդների գրանցումը շարունակվում է։

Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սերգեյ Նասիբյանը սպասում է աշխարհի տարբերի երկրների ավելի քան 50 միջազգային դիտորդների ժամանմանը։ Ընտրությունները կլուսաբանեն մի քանի տասնյակ օտարերկրյա ԶԼՄ-ներ։ Քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը համընկնում են հիմնարար նպատակների հետ կապված հարցերում։ Ոչ մի ղարաբաղյան կուսակցություն չի ընդունում Ղարաբաղի՝ անկախությունից ցածր կարգավիճակ։ Տարբերությունները վերաբերում են գլխավոր նպատակին հասնելու միայն մեթոդիկային, բանավեճերը հիմնականում ուշադրությունը բևեռում են քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների այս կամ այն ասպեկտի վրա։

Խոսնակ Ղուլյանի գլխավորած «Արցախի Դեմոկրատական կուսակցությունը» կողմ է հանդես գալիս Լեռնային Ղարաբաղի միջազգային հեղինակության ամրապնդմանը, վարչապետ Հարությունյանի գլխավորած «Ազատ Հայրենիքը» պայքարում է բարեփոխումների շարունակման և ժողովրդագրական իրավիճակի բարելավման համար։ Դաշնակցությունը հիմնական շեշտը դնում է Պաշտպանության բանակի ամրապնդման վրա, իսկ Կոմկուսը, ինչպես և պետք էր ակնկալել, հանդես է գալիս ռազմավարական մի շարք ձեռնարկությունների և ճյուղերի, մասնավորապես, էներգետիկայի, կապի և տրանսպորտի ազգայնացման օգտին։

Հայ քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի խոսքերով, քաղաքական կուսակցությունների միջև չկան հակասություններ կարևորագույն հարցում՝ ինչպես են նրանք պատկերացնում իրենց երկրամասի ապագան։ Ըստ նրա, Ստեփանակերտում մեծ ակնկալիքներ կան ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման մասնակիցներից արդար հիմքի վրա՝ այդ տարածքների բնակչության վերջին և վերջնական ընտրության հնարավորության իրավունք ճանաչումը։

Միաժամանակ, Շաքարյանցը չի ակնկալում, որ ընտրությունների արդյունքները լուրջ ազդեցություն կունենան բանակցային գործընթացների վրա։ Նա կանխատեսում է նաև ուժերի մոտավոր հավասարակշռության պահպանում՝ վարչապետի կուսակցության որոշակի գերակշռությամբ։ 

Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության և անվտանգության Հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը կարծում է, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հանգիստ մթնոլորտում, և, առնվազն, քաղաքական երեք ուժ կանցնի Ազգային Ժողով համամասնական համակարգով։

«Կան բոլոր հիմքերը կարծելու, որ վարչական ռեսուրսի օգտագործումը նվազագույն կլինի։ Սա կարևոր է չճանաչված հանրապետությունում ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, քանի որ ժողովրդավարությունը, բացի քաղաքացիների համար արժանի կյանքի ապահովումից, ունի նաև կարևոր արտաքին քաղաքական գործառույթ՝ Ղարաբաղը համաշխարհային կենտրոններում ընկալման համար»,- ասաց Մայիլյանը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։