478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը, ԵԱՀԿ-ն և Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը «Մեծ խաղում». շաբաթվա քաղաքական ամփոփումը
13:51
17 Մայիսի 2010

Հայաստանի համար անցած շաբաթվա ամենանշանակալից իրադարձությունը կարելի է համարել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ, էթնիկ թուրք Մևլութ Չավուշօղլուի  այցը Երևան։ Ուշադրության արժանի իրադարձությունների թվում է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական այցը Թուրքիա, որի ընթացքում մի շարք հայտարարություններ են արվել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի ապագայի վերաբերյալ, ինչպես նաև ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության 27-րդ տարածաշրջանային խորհրդաժողովը, որում ավելի քան 40 երկրների ներկայացուցիչների հետ միասին  մասնակցում էր նաև Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարը։

Նաև նախորդ շաբաթ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը մանդատ է տվել Եվրահանձնաժողովին՝ ԵՄ-ի հետ Հարավային Կովկասի երկրների ասոցիացիայի մասին երկկողմանի համաձայնագրեր կնքելու վերաբերյալ։

ԵԱՀԿ նախագա՞հ, թե՞ Թուրքիայի քաղաքացի

Չավուշօղլուի՝ հերթական եվրապաշտոնյայի այցը, թեկուզ բարձր դիրքի, շատ մեծ   ուշադրության չէր արժանանա, եթե ԵԱՀԿ նախագահը չընկալվեր ավելի շուտ որպես թուրքական իշխանությունների ներկայացուցիչ։ Դրանում որոշակի «վաստակ» ունի  հենց Չավուշօղլուն, ով, ավելի շուտ, իր պաշտոնը ստացավ, որպեսզի Թուրքիան իրեն ավելի եվրոպական պետություն զգա։

Հայկական կողմը դժգոհությունը (բացի ղարաբաղյան հարցին Չավուշօղլուի սուբյեկտիվ վերաբերմունքից) այն հանգամանքի հետ էր կապված, որ ԵԱՀԿ ղեկավարը հրաժարվել էր Հայոց ցեղապսանության զոհերի հիշատակի հուշահամալիր այցելել: Ի դեպ, Եվրախորհուրդը ցեղասպանությունը ճանաչել էր դեռ 1987թ.-ին։ Այդ կապակցությամբ «Դաշնակցություն» խորհրդարանական խմբակցությունը՝ որպես բողոքի նշան, չի մասնակցել Չավուշօղլուի և հայկական խորհրդարանի խմբակցությունների հանդիպմանը։ Իսկ ինքը՝ ԵԽԽՎ ղեկավարը, կոչ է արել հարգել Ծիծեռնակաբերդ չայցելելու իր որոշումը։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակության այցը կօգնի տեղում ծանոթանալ և  ավելի օբյեկտիվ կարծիք կազմել Հայաստանում և տարածաշրջանում առկա մարտահրավերների մասին և կնպաստի Հայաստանի Հանրապետության և Եվրախորհրդի միջև համագործակցության խորացմանը: ԵԽԽՎ նախագահն իր հերթին ասել է, որ ԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության հետ սերտ համագործակցություն է ծավալվել, նաև նշել է Հայաստանի արձանագրած առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացներում:

Իր այցի ժամանակ ունեցած մամուլի ասուլիսում Չավուշօղլուն հայտնեց, որ ԵԽԽՎ-ն իր դիտորդներին չի ուղարկի Լեռնային Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին, քանի որ այն «սառեցված հակամարտության» գոտի է։  Նա նաև ասաց, որ ղարաբաղյան հարցով ԵԱՀԿ ենթահանձնաժողովը, որն իր գործունեությունը դադարեցրել էր գրեթե մեկ տարի առաջ, եթե նույնիսկ վերստեղծվի, չի կրկնօրինակի ԵԱՀԿ Մինսկի խմբին։ ԵԽԽՎ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է նաև կառույցում Ղարաբաղի հարցով հայկական և ադրբեջանական պատվիրակությունների հետ հանդիպումները շարունակելու մտադրության մասին։ Նա ընդգծել է, որ վստահ է Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ իր օբյեկտիվությանը:

Ինչպես կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, ԵԽԽՎ ղեկավարի չափից ավելի ներգրավումը Հայաստանին կամ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող տարբեր հարցերում անցանկալի է Երևանի համար, քանի որ նա Թուրքիայի գործող իշխող կուսակցության ակտիվ ներկայացուցիչ է և բարդություններ ունի եվրոպական և թուրքական արժեքների համադրման ու ընտրության անհրաժեշտության հարցում:

Ռուսաստանն ամրապնվում է Մերձավոր Արևելքում

Ռուսաստանը բավականին երկար հարաբերական պասիվությունից հետո կրկին ամրապնդեց իր դիրքերը Մեծ Մերձավոր Արևելքում։ Սիրիա կատարած այցից հետո, որի հետ Մոսկվայի համագործակցությունը նույնպես թափ է հավաում, մայիսի 11-ին նախագահ Մեդվեդևն այցելեց Թուրքիա։ Այցի ընթացքում Ռուսաստանը և Թուրքիան  մոտ քսան համաձայնագիր ստորագրեցին տնտեսության ոլորտում։ Ըստ մոտավոր հաշվարկների՝ համաձայնեցված նախագծերի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 30 մլրդ դոլար։ Երկրներն իրապես լայնածավալ ռազմավարական գործընկերության մակարդակի են հասել։

Ռուսաստանի և Թուրքիայի մտերմությունն ի՞նչ կտա և ինչո՞վ կսպառնա Հայաստանին։ Հայ հասարակության մի մասն ու իշխանությունների որոշ  ներկայացուցիչներ այդ հարցը «սև-սպիտակ պրիզմայի» միջով են տեսնում. Թուրքիայի հետ Ռուսատանի ցանկացած համագործակցություն ապրիորի վատ է Հայաստանի համար։ Ռացիոնալ կորիզ կա դրանում, բայց այն շատ աննշան է։ Այսօր շատ գործոններ են ազդում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության վրա։ Տվյալ հարցի շուրջ ցանկացած  միանշանակ եզրակացություն «սուրճի մրուրով գուշակության» արդյունք է։

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկարատև քաղաքական համագործակցություն չի կարող լինել՝ չնայած երկու երկրների կարճաժամկետ տնտեսական շահերի համընկնմանը։

Այդ հարաբերություններում Հայաստանին հետաքրքրում է ցանկացած զարգացում «երկուսուկես» փոխկապակցված հարցերի՝ Հայոց ցեղասպանության, ղարաբաղյան հակամարտության և սահմանի բացման  վերաբերյալ։ Մեդվեդևի այցի ընթացքում Ցեղասպանության հարցը հրապարակայնորեն ոչ մի անգամ չբարձրացվեց։ 

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա Ռուսաստանի պասիվ դիրքորոշոիմը «աստղագծավոր խաղաղության աղավնու» քաղաքականության ակտիվացման ֆոնի ներքո երկար ժամանակ բոլորին տարակուսանքի մեջ էր թողնում։ Այժմ, երբ կարգավորման «արձանագրային» փուլը, որը նախաձեռնվել է ԱՄՆ-ում, ձախողվել է, կարելի է եզրակացություն անել այն մասին, որ Ռուսաստանը լավ գիտակցում էր այդ նախաձեռնության անհեռանկարայնությունը։

Ինքան էլ չլինի՝ Հայաստանի և Թուրքիայի մենթալությունը  (այդ թվում նաև Ադրբեջանի) նրան ավելի լավ է հայտնի, քան վաշինգտոնյան քաղաքատեխնոլոգներին։ Զգացվում է ներկայության էֆեկտը, որը Ռուսաստանից չես խլի: Կրեմլն այսօր ամենքից շատ է հարմար դեր հայ-թուրքական գործընաթացի  մոդերատորի դերում։ Միայն նար փաստարկներն են Հայաստանի և Թուրքիայի համար հավասարապես ընդունելի։ Մեդվեդևը հրապարակայնորեն միայն հույս հայտնեց, որ կողմերը կկարողանան հասնել անհրաժեշտ որոշման և ամբողջական ծավալով վերականգնել հարաբերությունները։

Ղարաբաղյան հարցը Մոսկվայի և Անկարայի միջև

Սակայն Հայսատանի համար ամենանշանակալիցը կարելի է անվանել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների արտահայտությունները։

Առաջին իսկ օրը Մեդվեդևը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Մոսկվան և Անկարան մտադիր են աջակցել կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը և, մասնավորապես, ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Այնուհետև Մեդվեդևը Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման մեջ առաջընթաց է նկատել և համոզմունք հայտնել, որ բարի կամքի և խելամիտ փոխզիջումների հակված լինելու դեպքում հնարավոր կլինի արդյունքների հասնել:  Մնում է միայն ենթադրել, թե ում էին հասցեագրված խելամիտ փոխզիջման մասին խոսքերը և թե դրա տակ ինչ է հասկանում Ռուսաստանը:

Ըստ թուրքագետ Արտակ Շաքարյանի՝ մամուլի ասուլիսներում Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների կողմից Ղարաբաղի թեման արծարծելը կարող է վկայել այն մասին, որ այդ երկու երկրները ինչ-որ համաձայնության են հասել և ապագայում հնարավոր է ակտիվացում տվյալ հարցում։ Միաժամանակ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ Թուրքիայի ներգրավումը ղարաբաղյան կարգավորման գործընթացում չի բխում Ռուսաստանի շահերից:

Նախորդ շաբաթ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ:  Հանդիպման օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ  մադրիդյան առաջարկությունների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցմանն առնչվող հարցեր:

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը դեմ է հանդես եկել Ղարաբաղում օտարերկրյա խաղաղարար ուժերի տեղակայմանը և ասել է, որ լավագույն խաղաղարար բանակը տարածաշրջանում ղարաբաղի ժողովրդի համար ղարաբաղի բանակն է: Ըստ նրա՝ հակամարտության գոտում Ադրբեջանի ռազմական գործողությունների  հնարավոր վերսկսման դեպքում Ստեփանակերտը վերջնականապես կլուծի ղարաբաղյան խնդիրը՝ հեշտորեն կատարելով  պաշտպանության բանակի առջև  դրված խնդիրները։ 

FAO խորհրդաժողովը և ադրբեջանցի սենտիմենտալ նախարարը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային 27-րդ համաժողովն անցկացվեց նախորդ շաբաթ Երևանում: Ինչպես Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց կազմակերպության գլխավոր տնօրեն Ժակ Դիուֆը, FAO-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը, կազմակերպությունը գոհ է Հայաստանի հետ երկկողմ համագործակցության մակարդակից: Նախագահ Սարգսյանն իր հերթին կարևորել է համագործակցությունը FAO-ի հետ:

Համաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Իսմեթ Աբասովը: Նրա խոսքերով՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո Հայաստանն ու Ադրբեջանը կարող են վերականգնել համագործակցությունը բոլոր ոլորտներում: Ուշագրավ է, որ որպես բարի կամքի նշան՝ նա լրագրողների հետ խոսել է հայերեն ու անգամ պատմել է Երևանում անցկացրած  իր մանկության հիշողությունները: Զուգադիպություն է, թե ոչ, բայց ԵԱՀԿ մոնիտորինգը, որն անցկացվում էր միևնույն օրը ԼՂՀ և Ադրբեջանի սահմանին, առանց միջադեպերի է անցել։ Դա այն ֆոնի ներքո, որ տարեսկզբից ադրբեջանական կողմը 1442 անգամ խախտել է հրադադարի  ռեժիմը, իսկ ղարաբաղյան կողմը պատասխան կրակ է բացել ընդամենը 333 դեպքում։

Եվրոպական հարևանության խաղը

Նախորդ շաբաթ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն Բրյուսելում ժամանակակից Եվրոպայի պատմության մեջ քաղաքական ամենաազնիվ հայտարարություններից մեկն արեց: Նրա խոսքեորվ՝ «Եվրոպական հարևանության» քաղաքականությունը խաղ է, որից բոլոր մասնակիցները հաղթանակած են դուրս գալիս, որքան ակտիվորեն են երկրները «եվրոպականացվում», այնքան մեծ է ԵՄ դրական արձագանքը:

Ինչ վերաբերում է ԵՄ մյուս նախաձեռնություններին, ապա Եվրամիության 27 երկրների արտաքին գործերի նախարարների խորհուրդը հավանություն է տվել բանակցային շրջանակներին՝ Եվրահանձնաժողովին մանդատ տալով ԵՄ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ ասոցիացիայի մասին երկկողմանի համաձայնագրեր կնքելու վերաբերյալ: ԵՄ միջազգային գործերի և անվտանգության քաղաքականության գծով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ասաց, որ  ասոցիացիայի մասին համաձայնագրի կնքումը «Արևմտյան գործընկերություն» եվրոպական ծրագրի իրականացման բազայի վրա Հարավային Կովկասի երկրների համար բացում է «քաղաքական ասոցիացիայի հեռանկար և ԵՄ հետ աստիճանական տնտեսական ինտեգրացիա»:

Իսկ ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի՝ ԱՊՀ երկրների հետ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը կարող է վնասակար լինել այդ երկրների հետ Ռուսաստանի հարաբերությունների համար, բայց դեռ անհանգստանալու հատուկ պատճառներ չկան։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։