482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Կրկնակի տոնի նշանի ներքո. մայիսյան հաղթանակների օրը Հայաստանում
12:40
10 Մայիսի 2010

Նախորդ շաբաթը Հայաստանում, ինչպես ԱՊՀ մյուս բոլոր երկրներում, անցավ տոնի՝ Հայրենական մեծ հաղթանակի նշանի ներքո: Հայաստանի համար մայիսի 9-ը կրկնակի տոն է. այդ օրը 18 տարի առաջ ազատագրվեց Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքը:

Հաղթանակի օրը Հայաստանում երբեք չեն մոռացել, նույնիսկ 90-ականների սկզբի շրջափակման ծանր օրերին: Եվ դա բնական է, չէ՞ որ Հայրենական պատերազմին 600 հազար հայ է մասնակցել, որոնցից 175 հազարը զոհվել է: Խորհրդային միության հերոսի բարձրագույն կոչմանը արժանացել է 108 հայ, իսկ փոխգնդապետ, գրոհային-օդաչու Նելսոն Ստեփանյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանն այդ կոչմանը արժանացել են կրկնակի:

Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց համազորային ազգային դիվիզիա՝ Կ. Վորոշիլովի անվան 76-րդ դիվիզիան, որը տեղծվել էր դեռ 1922 թ.-ի սեպտեմբերին, 408-րդ, 409-րդ, 89-րդ, 390-րդ և 261-րդ դիվիզիաները: Շատ հայեր են մարտնչել 31-րդ, 61-րդ և 320-րդ հրաձգային դիվիզիաների շարքերում, իսկ Թամանյանի հայտնի 89-րդ հայկական դիվիզիան, որը ղեկավարել է լեգենդար հրամանատար Նվեր Սաֆարյանը, մասնակցել է Բեռլինի գրավմանը:

Բացի այդ, հայերը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում մասնակցել են պարտիզանական շարժմանը, ինչպես նաև ակտիվորեն մասնակցել են ինչպես ԽՍՀՄ, այնպես էլ Եվրոպայի տարածքում թշնամու թիկունքում գերմանական զորքերի ջախջախմանը: Այսպես, Ֆրանսիայի ազգային հերոս դարձավ Միսաք Մանուշյանը՝ ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից մեկը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների համաձայն՝ Հայաստանում այժմ բնակվում է Հայրենական պատերազմի ավելի քան 3,7 հազար վետերան: Չորս հայ վետերանների անցած շաբաթ Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հրավիրել էր մասնակցելու մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք Հաղթանակի շքերթին: Բացի այդ, 20 վետերանների հոբելյանական մեդալներ են հանձնվել՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակին, ինչպես նաև դրամական պարգևներ՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից:

Բացի հայ վետերաններից, Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացված Հաղթանակի շքերթում շարքերով անցան ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները: Տոնի կապակցությամբ հանրապետությունում անցկացվել է «Գեորգիևյան ժապավեն» էստաֆետը, բացվել է «Հայրենական մեծ պատերազմը գեղանկարչության, գծանկարչության մեջ և մարդկային ճակատագրերում» լուսանկարչական ցուցահանդեսը, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնում ներկայացվել է «Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել» դպրոցական ներկայացումը, իսկ Թթու Ջուր գյուղում տեղադրվել է Հայրենական պատերազմի տարիներին գյուղի 62 զոհված մարտիկների հիշատակին նվիրված հուշարձան:

Զոհվածների հիշատակին տուրք և վետերաններին հարգանք են արտահայտել նաև հայ մարզիկները. Հաղթանակի 65-ամյակի կապակցությամբ երկրում անցկացվել է պատանիների կրտսեր տարիքային խմբի Հայաստանի բռնցքամարտի, ինչպես նաև քիքբոքսինգի առաջնություն:

Ընդհանուր առմամբ Հայրենական Մեծ պատերազմում տարած Հաղթանակի 65-ամյակի տոնական միջոցառումների կազմակերպման համար ՀՀ Կառավարությունը պաշտպանության նախարարությանը 10,3 մլն դրամ է ($26,7 հազար) հատկացրել:

Արտաքին-քաղաքական օրակարգ

Նախորդ շաբաթ ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Չինաստան: Ապրիլի 29-ին հայկական պետության ղեկավարը մեկնել էր ՉԺՀ՝ Շանհայ քաղաքում Էքսպո-2010 համաշխարհային ցուցահանդեսին մասնակցելու համար։ Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել հայ-չինական տնտեսական համագործակցության ամենախոշոր նախագծերից մեկի` քլորոպրենային կաուչուկի արտադրության «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության բացման հանդիսավոր արարողությանը: «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկությունը ստեղծվել է «Շանսիի սինթետիկ կաուչուկների խմբային բաժնետիրական ընկերության» (ՉԺՀ) և «Նաիրիտ» ՓԲԸ  (ՀՀ) միջև 2003թ. կնքված պայմանագրի հիման վրա:  

Նաև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել հայկական կողմի և Huawei Technologies չինական հեռահաղորդակցական ընկերության միջև, համագործակցության հեռանկարներն են քննարկվել ZTE (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի հետ։ 

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նախորդ շաբաթ մեկնել է Չեխիա, որտեղ զեկույցով հանդես է եկել Կարլովի Վարի քաղաքում մեկնարկած Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբի նիստի ժամանակ: Վարչապետը Եվրահանձնաժողովի նախագահ Եժի Բուզեկի հետ քննարկել է Արևելյան գործընկերության մարտահրավերներն ու հեռանկարները, 2020 թվականին Եվրոպայի ռազմավարությունը, հանցավորության դեմ պայքարը, փողերի լվացումն, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծմանն առնչվող հարցեր։

Հայ-թուրքական արձանագրությունները և ղարաբաղյան հակամարտությունը

Այս երկու թեմաները շարունակում են մնալ երկրի ամենաքննարկվող թեմաները:

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խումբը անցյալ շաբաթ հայտարարել էր այն մասին, որ կարգավորման կողմերը բանակցություններում առաջընթացի  պատրաստակամություն են հայտնել: ՄԽ համանախագահների հայտարարությունը կատարվել է Վիեննայում, որտեղ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը ներկայացրել է Ռուսաստանի նոր համանախագահ Իգոր Պոպովին: Մոտակա օրերին համանախագահները կհանդիպեն ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և կքննարկեն բանակցային գործընթացի հետագա զարգացումները:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին (հիշեցնենք, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կասեցվել էր ՀՀ նախագահի ապրիլի 22-ի որոշմամբ՝ թուրքական կողմի պատճառով, որը մշտապես անհիմն նախապայմաններ էր առաջադրում փաստաթղթերի վավերացման համար և խախտել էր բոլոր խելամիտ ժամկետները), ապա Եվրահանձնաժողովի՝ Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների բարելավման գործում համակողմանի օժանդակություն ցուցաբերելու պատրաստակամության մասին ասաց Եվրահանձնաժողովի նախագահ Եժի Բուզեկը՝ հանդես գալով Կարլովի Վարիում տեղի ունեցած Եվրոպայի ժողովրդական կուսակցության բյուրոյի հանդիպման ընթացքում։

Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի եվրոպական առաքելության ղեկավար Ժան-Պոլ Վալը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և բոլոր արգելքների հաղթահարման հույս է հայտնել Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի Եվրոպական տարածաշրջանային 23-րդ համաժողովի բացման ժամանակ:--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: