481.73
+0.23
568.97
+3.45
8.37
-0.02
+7
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունների կասեցումը Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի լույսի ներքո. շաբաթվա քաղաքական արդյունքները
14:59
26 Ապրիլի 2010

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին  հրամանագիրը մեծ արձագանք է ստացել մի շարք երկրների հասարակական-քաղաքական շրջանակներում:

Հայաստանի հասարակական-քաղաքական ուժերի՝ վավերացման ընթացակարգը դադարեցնելու կոչը

Ապրիլի 24-ի նախօրեին 14 կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների տակից ստորագրությունը հետ կանչելու մասին նախագահին ուղղված պահանջով:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ արձանագրությունների ստորագրումը խոչընդոտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ այդ հարցը դարձնելով երկկողմ քննարկման թեմա: Նաև մատնանշվում էր, որ արձանագրությունները Հայաստանի վրա ճնշումն ավելացրեցին՝ ղարաբաղյան հակամարտության արագ լուծման նպատակով։

Պաշտոնական Անկարայի արձագանքը հետևեց շատ օպերատիվ: Մի քանի ժամ անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարեց, որ պաշտոնական Անկարան հետամուտ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություններին, որոնք ստորագրվել են անցյալ տարի Շվեյցարիայում:

«Արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք հրապարակավ պարզաբանել ենք բոլոր շահագրգիռ կողմերին, թե ինչպես կարող է առաջ շարժվել գործընթացը և ընդգծում եմ՝ ինչպես կարող ենք հասնել տարածաշրջանում համապարփակ խաղաղության ապահովման նպատակին», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ պատասխանելով Հայաստանի իշխող կոալիցիայի հայտարարության արձագանքի մասին լրագրողների հարցերին:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզյուգերգինն իր հերթին հայտարարեց, որ թուրքական կողմը քննարկում է այդ հայտարարության բովանդակությունը իրավաբանական և քաղաքական իմաստներով:

Արձանագրությունների վավերացման ընթացակարգի դադարեցումը

Ըստ էության, գործընթացի աստիճանաբար մակարդման միտումները շատ ամիսներ առաջ էր նշմարվում, երբ Թուրքիան սկսված հայ-թուրքական բանակցային գործընթացում ազատորեն սկսեց խոսել նախապայմանների և վերապահումների լեզվով՝ Հայաստանին վերջնագրեր և մեղադրանքներ ներկայացնելով։

Թուրքիան նման քաղաքականությամբ, ըստ էության, մի կողմից փորձում էր համաշխարհային հանրությանն ու գերտերություններին ապացուցել իր «գերցանկությունն ու նվիրվածությունը» Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցին։

Մյուս կողմից  «պանթյուրքիզմի» պետական գաղափարախոսությանը հավատարիմ լինելով՝ թուրքական իշխանություններն իրավունք չունեին և չէին կարող դեմ դուրս գալ ադրբեջանցիների շահերին՝ ընդունելով արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգման ռազմավարությունը՝ հայկական կողմին հակահարված տալու անհրաժեշտ պահը գտնելու համար։

Ինչով ավարտվեց այդ քաղաքականությունը, պարզ դարձավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ապրլի 22-ին արված հայտարարությունից։

«Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կող­մից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պա­կաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամա­նակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակա­ցությունն ու դիրքորոշումն էլ միա­նշանակ է: Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայլերով առաջ շարժ­վե­լ»,- ասել է նախագահը ուղերձում:

Հայկական պետության ղեկավարի ուղերձում նաև այնպիսի տողեր գտնվեցին, որոնք փաստացի հաստատում են, որ Հայաստանը դուրս չի գալիս հայ-թուրքական բանակցային գործընթացից, այլ ընդամենը դադարեցնում է արձանագրությունների վավերացման ընթացակարգը։ Նման որոշումը նախագահ բացատրեց նրանով, որ Հայաստանը՝ ելնելով տարածաշրջանում խաղաղության պահպանման շահերից,  Թուրքիային է թողնում Հայաստանի հետ հարաբերություններ կարգավորելու հնարավորությունը։
  
Հասարակական-քաղաքական արձագանքը

Նախագահ Սարգսյանի հայտարարությունը պայթած ռումբի ազդեցություն ունեցավ։ Ինչպիսին կլինեն քաղաքագետների հետագա քայլերը՝ հիմնական թեման է, որը զբաղեցնում էր մի շարք երկրների ղեկավարների մտքերը և շրջանառվում էր  հասարակական-քաղաքական շրջանակներում։ Մասնավորապես, օրակարգ մտավ այն հարցը, թե ինչպես կարձագանքեն այդ գործընթացով շահագրիռ գերտերությունները և ինչ կծրագրի Թուրքիան այսպիսի, հնարավոր է հայկական կողմից իրենց համար անսպասելի հայտարարությունից հետո։

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ողջունել է Հայաստանի Հանրապետության ղեկավարի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին հետևելու պատրաստակամությունը: Ըստ նրա՝ չնայած դժվարություններին, որոնց հանդիպել են երկու կողմերը 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վավերացման  գործընթացում, նախագահ Սարկոզին կոչ է արել Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին պահպանել երկխոսությունը և բազմապատկել ջանքերն ուղղված ողջ տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը նպաստող վերոհիշյալ արձանագրությունների շուտափույթ իրականացմանը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն հույս է  հայտնել, որ երկու երկրներին կհաջողվի հաղթահարել ներկա բարդ իրավիճակը և պայմաններ ստեղծել հարաբերությունների լիակատար կարգավորման համար, ինչով շահագրիռ են տարածաշրջանի բոլոր պետությունները:

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ խաղաղության, կայունության և հաշտեցման տեսլականի ուղղությամբ աշխատանքը շարունակելու որոշումը: Մենք կարծում ենք, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի օգուտ կբերի Թուրքիային և Հայաստանին, ինչպես նաև ողջ կովկասյան տարածաշրջանին:

Նման, թվում է թե, այդ գործընթացով հետաքրքրված տերությունների հայամետ  դիրքորոշումը խոսում է այն մասին, որ կամ նրանք համակերպվել են, որ կողմերը դեռ պատրաստ չեն հարաբերությունների կարգավորմանը, հետևաբար, ավելորդ լարվածությունը վերացնելու ու տարածաշրջանում կայունություն պահպանելու համար պետք է ժամանակավորապես սառեցնել այդ գործընթացը։

Կամ էլ, բացթողումներ և էական խնդիրներ չգտնելով հայկական կողմի պաշտոնական դիրքորոշման մեջ՝ Փարիզը, Մոսկվան և ԱՄՆ-ն կաջակցեն ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելով հարաբերությունների կարգավորման հարցում։

Մինչդեռ Հայաստանի և Ռուսաստանի փորձագետների մեծ մասը ենթադրում է, որ Սարգսյանին վավերացման ընթացակարգի դադարեցմանը ստիպել է գնալ ներքին ընդդիմությունն ու սփյուռքը՝ համոզված լինելով, որ  Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում հայկական շահերն են դավաճանվում, քանի որ Թուրքիան չի պատրաստվում ճանաչել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության փաստը։
 
Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազարովը հայտնեց, որ նախագահն իր հայտարարությամբ հասկացրեց, որ Թուրքիայի բոլոր փաստարկները այն մասին, թե  հարաբերությունների կարգավորման գործընթացի պայմաններում նպատակահարմար չէ Ցեղասպանության հարցի քննարկումը որևէ երկրի խորհրդարանում, անհիմն են։

Մյուս կողմից, ըստ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի, Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցումն ու հայ-թուրքական գործընթացի սառեցումը շահավետ է նաև Թուրքիային, և նրա կարծիքով՝ դա բացատրվում է նրանով, որ Թուրքիան կօգտվի կասեցման իր ժամանակից իր ներքին խնդիրները լուծելու համար։

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին նշեց, որ հայկական կողմը հաղորդագրություն է ուղարկել Թուրքիային՝ ներկա ձևաչափում հարաբերությունների կարգավորման պատրաստակամության մասին։

«Գործընթացն ընդհատված չէ, ինչը պետք էր սպասել, գնդակը կրկին նետված է թուրքական կողմ, և առաջվա պես թուրքերից ինչ-որ շարժում են սպասում, որը կփոխի գործընթացի ձևաչափը, և այդ դեպքում այն կշարունակվի»,- հաստատեց նա։

Ընդհանուր առմամբ և Հայաստանում, և աշխարհում ուշադիր հետևում են հայ-թուրքական երկխոսության հետագա զարգացմանը, քանի որ դրանից մեծապես կախված կլինի տարածաշրջանի ապագա պատկերը։

Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցը

Շաբաթ օրը՝ ապրիլի 24-ին, աշխարհի բոլոր հայերը նշեցին Օսմանյան կայսրությոնում տեղի ունեցած Հայոոց ցեղասպանության 95-րդ տարելիցը։ Միջոցառումները անցկացվել են աշխարհի տարբեր քաղաքներում, մասնավորապես, Մոսկվայում, Փարիզում, Լոս-Անջելեսում, Բուենոս-Այրեսում։

Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էր եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ԱԱԾ քարտուղար Արթուր Բաղդասարյանի, Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, խորհրդարանի պատգամավորների, կառավարության անդամների ուղեկցությամբ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Տերունական աղոթք բարձրացրեց Հավերժ կրակի մոտ:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

Շատ փորձագետներ կարծիք հայտնեցին, որ հինգ տարի հետո Հայոց ցեղասպանության 100-ամյակը կնշվի նաև Թուրքիայում, որը այդ ժամանակի ընթացքում մշակութային տրանսմիսիայի և հասարակական-քաղաքական բարեփոխումների դժվարին ճանապարհ անցնելով՝ վերջապես կզղջա կատարվածի համար և պաշտոնապես կճանաչի 1915-1923թթ. –ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։

Դա, ըստ ամենայնի, իրականություն կդառնա, քանի որ չի կարելի անընդհատ  թաքնվել սեփական խղճից և անընդհատ գտնվել հայկական կողմի և համաշխարհային հանրության հետապնդումների ներքո։ Այդ պատճառով, այն համոզվածությունը, որ Թուրքիան կփոխվի և կճանաչի իր պատմության սև էջերը, ոչ մի կասկած չի առաջացնում։ -0-

 

Ռոման Մելիքյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։