486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-9
Եղանակը Երևանում
Հայ
ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ. Հայաստանը կասեցրել է հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը
11:26
23 Ապրիլի 2010

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախաշեմին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին պատմական կարևորություն ունեցող հրամանագիր է ստորագրել:

Չնայած Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի պետությունների ղեկավարների ջանքերի, որոնք կոչ են անում շարունակել գործընթացն ու չդադարեցնել այն, նախագահ Սարգսյանը Ազգային անվտանգության խորհրդում քննարկումներ անցկացնելուց հետո որոշել է դադարեցնել ուղիղ մեկ տարի առաջ սկսած գործընթացը, երբ Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը հանդես եկան հարաբերությունների կարգավորման և «ճանապարհային քարտեզի» մշակման մասին համատեղ հայտարարությամբ:

«Մեկ տարի շարունակ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների կող­մից նախապայմանների լեզվով շարադրված հրապարակային խոսքերի պա­կաս չի զգացվել, մեկ տարի շարունակ Թուրքիան ամեն ինչ արել է ժամա­նակ ձգելու և գործընթացը տապալելու համար: Հետևաբար մեր եզրակա­ցությունն ու դիրքորոշումն էլ միա­նշանակ է՝ Թուրքիան պատրաստ չէ սկսված գործընթացը շարունակել և առանց նախապայմանների, արձանագ­րու­թյունների տառին համապատաս­խան քայ­լերով առաջ շարժ­վե­լ», - ասել է նախագահը ազգին ուղղված իր ուղերձում:

Միաժամանակ ՀՀ նախագահը հայտարարել է, որ Հայաստանը կպահպանի արձանագրությունների տակ իր ստորագրու­թյունը, որովհետև ցանկանում է պահպանել հարաբերությունների կարգա­վոր­ման հնարավորությունները և որովհետև ցանկանում է խաղաղություն:

«Մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից, այլ միայն կասեցնել արձանագրությունների վավերացման ընթացակարգը: Վստահ եմ` սա է պահան­ջում մեր ազգային շահը», - ասել է Սարգսյանը:

Հայաստանի քաղաքական կոալիցիոն ուժերի հայտարարությունը

Նույն օրն առավոտյան նախագահի հրամանագրին նախորդել էր ՀՀ նախագահին ուղղված հայկական իշխող կոալիցիայի հայտարարությունը երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը առկախելու մասին:

Հրապարակված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ «հայկական կողմի կառուցողական ջանքերը և միջազգային հանրության ակնկալիքները շարունակաբար բախվեցին թուրքական կողմի անհետևողական, խուսափողական դիրքորոշումներին, շարունակական նախապայմանների առաջադրման քաղաքականությանը, որը փակուղի մտցրեց 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների խելամիտ ժամկետներում վավերացման գործընթացը»:

Միաժամանակ կոալիցիան միջազգային հանրությունը դրական արձագանքն է ակնկալում: «Կարծում եմ՝ համաշխարհային հանրության արձագանքը դրական պետք է լինի, քանի որ Հայաստանը միակողմանի կարգով իր ստորագրությունը հետ չի կանչում, այլ դադարեցնում է գործընթացը»,- «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է ասել Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքերով, միջազգային հանրությունը շատ լավ հասկանում է, որ Թուրքիայի քաղաքական վերնախավը պատրաստ չէ գործընթացի վավերացմանը, որի մասին Վաշինգտոնում ասել էր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը։

Ավելի ուշ մի շարք հայկական կուսակցություններ և հասարակական կազմակերպություններ հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ հայ-թուրքական արձանագրությունների տակից ստորագրությունը հետ կանչելու մասին նախագահին ուղղված պահանջի վերաբերյալ:

Համապատասխան հայտարարություն արեցին 14 կուսակցություններ և կազմակերպություններ, մասնավորապես՝ «Դաշնակցություն», «Ժառանգություն» կուսակցությունները, Հայաստանի դեմկուսը, «Նոր ժամանակներ», «Ռամկավար-Ազատական» կուսակցությունները:

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ արձանագրությունների ստորագրումը խոչընդոտեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը՝ այդ հարցը դարձնելով երկկողմ քննարկման թեմա:

Փորձագետների մեկնաբանությունները

Փորձագետներն, ընդհանուր առմամբ, դրական են արձագանքել կոալիցիոն ուժերի հայտարարությանը: «Մոտ ժամանակներում մենք ինչ-որ հայտարարությունների տեսքով թուրքական կողմի արձագանքների վկաները կդառնանք: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը կսառեցվի որոշ ժամանակով», - կարծում է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Նրա կարծիքով, պահը ճիշտ էր ընտրված, և «ապրիլի 24-ին ոչ Թուրքիան, ոչ ԱՄՆ-ն Հայոց ցեղասպանության փաստը շահարկելու հնարավորություն չեն ունենա: Այդ որոշումը փոքր-ինչ խառնեց թուրքական ուժերի խաղաքարտերը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա նախօրեին, որն ամեն տարի նշվում է ապրիլի 24-ին», - ավելացրել է նա:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին կարծում է, որ ՀՀ խորհրդարանի կոալիցիոն ուժերի որոշումը Թուրքիայի կողմից գործընթացն անընդհատ ձգձգելու հետևանքն է:

Նա կարծում է, որ գործընթացի դադարեցումն ազդանշան է արտաքին աշխարհի, միջազգային խոշոր խաղացողների համար:

Թուրքիայի արձագանքը

Թուրքիայի փոքր-ինչ զուսպ արձագանքը հետևեց գրեթե անմիջապես: Իշխող կոալիցիայի առաջարկից մի քանի ժամ անց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարեց, որ պաշտոնական Անկարան հետամուտ է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արձանագրություններին, որոնք ստորագրվել են անցյալ տարի Շվեյցարիայում:

«Արձանագրությունների վավերացման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը հստակ է: Մենք հրապարակավ պարզաբանել ենք բոլոր շահագրգիռ կողմերին, թե ինչպես կարող է առաջ շարժվել գործընթացը և ընդգծում եմ՝ ինչպես կարող ենք հասնել տարածաշրջանում համապարփակ խաղաղության ապահովման նպատակին», - հայտարարել է Թուրքիայի վարչապետը՝ պատասխանելով Հայաստանի իշխող կոալիցիայի հայտարարության արձագանքի մասին լրագրողների հարցերին:

Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բուրակ Օզյուգերգինն իր հերթին հայտարարեց, որ «թուրքական կողմը քննարկում է այդ հայտարարության բովանդակությունը և ինչ է այն նշանակում իրավաբանական և քաղաքական իմաստներով»:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջերս, երբ երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Արդյունքները

Անհայտ է մնում մի հարց, թե ինչպես կընդունի համաշխարհային հանրությունը Հայաստանի կատարած քայլը և ինչպես այն կանդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագրի վրա:

Հենց հիմա, երբ Հայաստանը համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է, Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի նախօրեին, «տխրահռչակ արձանագրությունների» վավերացման գործընթացը կասեցնելու մասին ՀՀ նախագահի ուղերձն առանձնահատուկ կարևորություն ձեռք բերեց և միանշանակ մեծ արձագանք կստանա ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային քաղաքական ասպարեզում:-0-

Մարիա Հակոբյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: