487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-8
Եղանակը Երևանում
Հայ
Վաշինգտոնյան գագաթնաժողով. հայ-թուրքական երկխոսության կարգավորման զարգացման հարթակ
13:57
19 Ապրիլի 2010

Նախորդ շաբաթ արտաքին-քաղաքական նշանակալի իրադարձությունների առատությունը փոքր-ինչ մեղմեց  Հայաստանի ներքաղաքական տարաձայնությունների ինտենսիվությունը: Այդ իրադարձությունների թվում էր Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկու ինքնաթիռի կործանման մասին տեղեկատվությունը:

Սմոլենսկի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով Լեհաստանի նախագահի և նրա տիկնոջ, ինչպես նաև Լեհաստանի գրեթե ողջ քաղաքական վերնախավի մահվան մասին ողբերգական լուրը չէր իջնում համաշխարհային ԶԼՄ-ների առաջին տողերից: Ավիավթարի պատճառների հետաքննությունն ու Լեհաստանում ստեղծված կոլապսը շարունակում են մնալ համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի Տու-154 ինքնաթիռը կործանվել է ապրիլի 10-ին Սմոլենսկի մարզի Պեչորսկի ծայրամասում Սևերնիյ օդանավակայանում վայրէջքի պատրաստվելիս ուժեղ մառախուղի պայմաններում: Ինքնաթիռում 132 մարդ է եղել, որոնց թվում՝ նախագահն ու իր կինը: Նրանք մեկնում էին Կատին, որպեսզի մասնակցեն սգո միջոցառումներին քաղաքական ռեպրեսիաների զոհերի զանգվածային հուղարկավորության վայրում։

Նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումների արդյունքները

Վաշինգտոնում Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովն ինքնին միջազգային մասշտաբով նշանակալի իրադարձություն է, որը կարևոր բնույթ ձեռք բերեց հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում, ամեն դեպքում ՝ այդպես ենթադրվում էր:

Վաշինգտոնում Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովն ինքնին միջազգային մասշտաբի նշանակալի իրադարձություն է, որը կարևոր բնույթ ձեռք բերեց հայ-թուրքական հարաբերությունների զարգացման համատեքստում, ամեն դեպքում՝ այդպես ենթադրվում էր:

Ապրիլի 12-13-ը Վաշինգտոնում անցկացվեց Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովը, որին մասնակցեց 47 երկիր, ՄԱԿ-ի, Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության և Եվրամիության ներկայացուցիչներ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով մասնակցեց Գլոբալ միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակներում մի շարք կարևոր հանդիպումներ տեղի ունեցան  Հայաստան-ԱՄՆ-Թուրքիայի ձևաչափում: Մասնավորապես, Հայաստանի նախագահը երկկողմ հանդիպումներ ունեցավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հետ:

Ընդհանուր առմամբ, Սարգսյան-Էրդողան վաշինգտոնյան հանդիպման արդյունքների տեսությունը թույլ է տալիս պնդել, որ կողմերը կրկին հաստատել են իրենց դիրքորոշումների ամխախտ լինելը: Այն դեպքում, երբ հայկական կողմը հերթական անգամ հայտարարել է Անկարայի հետ հարաբերություններում  նախապայմաններ թույլ չտալու մասին, վերջինս, հետևելով ընտրած քաղաքականությանը, շարունակել է ուղղակի կամ անուղղակի կերպով առաջադրել դրանք:

Եվ, այնուամենայնիվ, Սարգսյան-Օբամա և Սարգսյան-Էրդողան հանդիպումների փակ ձևաչափը, ինչպես նաև պաշտոնական տեղեկատվության պակասը Հայաստանում բարենպաստ հիմք են ստեղծել զանազան ենթադրությունների համար:

Այսպես, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կարծում է, որ  «Վաշինգտոնյան հանդիպումները հերթական անգամ հաստատեցին, որ Թուրքիան չի կարող ճմշումների և հարկադրանքի  լեզվով խոսել Հայաստանի հետ, և անթույլատրելի է շաղկապել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հայ-թուրքական կարգավորման գործընթացի հետ»:

Այդ մասին ասաց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության  անդամ Գագիկ Մելիքյանը՝ դրական գնահատելով ոչ միայն Վաշինգտոնում կայացած ՀՀ նախագահի  հանդիպումները, այլև նախաձեռնած բարելավման գործընթացը:  

Նրան հակառակ՝ վատատեսորեն բնութագրելով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ողջ գործընթացը՝ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հիասթափություն է արտահայտել նախագահի վաշինգտոնյան հանդիպումների արդյունքների կապակցությամբ:

Պատգամավորը հերթական անգամ նշել է «հայ-թուրքական արձանագրությունների հակահայկական բնույթն ու հանրապետության խորհրդարանի կողմից դրանց վավերացումը թույլ չտալը»:

Նշենք, որ այս կապակցությամբ ՀՅԴ-ն ապրիլի 22-ի կանցկացնի հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող ուժերի ընդլայնված ժողով:

Սարգյան-Էրդողան հանդիպման միակ պաշտոնապես հրապարակված արդյունքը կարելի է համարել տեղեկատվությունն այն մասին, որ Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն և Էդվարդ Նալբանդյանը համատեղ աշխատանք կիրականացնեն երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների իրագործման ուղղությամբ:

Այնուամենայնիվ, չնայած վաշինգտոնյան հանդիպումների արդյունքների գնահատականների տարաձայնություններին՝ հանրապետության գրեթե բոլոր ներքաղաքական ուժերը նշում էին ԱՄՆ 28-րդ նախագահ, 1919 թ. Խաղաղության նոբելյան մրցանակակիր Վուդրոի Վիլսոնի գերեզմանին այցից հետո նախագահ Սարգսյանի խորհրդանշական ելույթը: Վիլսոնը կողմ էր անկախ հայկական պետության ստեղծմանը:

Վաշինգտոնի մայր տաճարում նախագահ Սարգսյանը նշել է, որ հայկական սփյուռքն ու Հայաստանն անբաժանելի և միասնական են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համազգային նպատակին հասնելու հարցում:

«Ոչ ոք չի կարող կասեցնել անխուսափելին»,- հայտարարել է նա իր ելույթում: Նախագահը ցրեց Սփյուռքի մտավախությունները, թե հայ-թուրքական արձանագրությունները կդանդաղեցնեն կամ ժամանակավորապես կսառեցնեն ցեղասպանության ճանաչմանն ուղղված միջազգային քայլերը: Նա նշեց, որ այդ մտավախություններն անհիմն են և անհիմն կլինեն այնքան ժամանակ, քանի հայ ժողովուրդը պատրաստ է նոր պայքարի:

Վերլուծելով Օբամա-Սարգսյան հանդիպման արդյունքները՝ կարելի է պնդել, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս ամենը հաստատում է նաև ԱՄՆ պետքարտուղարի հասարակական կապերի գծով տեղակալ Ֆիլիպ Քրոուլի հայտարարությունը:

Քրոուլին, մասնավորապես, նշել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է կառուցողական աշխատանքը Հայաստանի և Թուրքիայի հետ՝ փորձելով մինչև վերջ հասցնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը:

Ընդհանուր առմամբ ամփոփելով վաշինգտոնյան հանդիպումների արդյունքները՝ կարելի է նշել, որ չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հետագա զարգացման հարցում ԱՄՆ-ի շահագրգռվածությանը՝ այդպես էլ չի հաջողվել հասնել զգալի տեղաշարժերի, և դատելով հայկական ընդդիմադիր ուժերի տրամադրվածությունից և պաշտոնական Անկարայի հակասող հայտարարություններից՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի լճացումը կշարունակվի անորոշ ժամանակ:

Փոքր-ինչ առաջ անցնելով՝ նշենք, որ հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին հարկ է անկնալել պաշտոնական Անկարայի դիրքորոշման ավանդական մեղմացում, սակայն այս ժամանակահատվածում Թուրքիայի կողմից ցանկացած «լայն ժեստ» հարկ է ընկալել որպես համաշխարհային հանրության աչքին «թոզ փչելու» փորձ:

Հայաստանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 95-րդ տարելիցի նախօրեին հատկապես շատ են սպասում ապրիլի 24-ին: Իսկապես բոլորին մի հարց է անհանգստացնում՝ արդյոք նախագահ Օբաման իր ամենամյա ուղերձում կհնչեցնի՞ «ցեղասպանություն» բառը, թե՞ ոչ: Նշենք, որ այս հարցի շուրջ ներքաղաքական բանավեճերն ու քննարկումները իսկական տոտալիզատոր են հիշեցնում: Ավելի շուտ դա տեղի չի ունենա, քանի որ նման հայտարարությունը լրջորեն կխախտի ԱՄՆ-ի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները, ինչն, անխոս, չի բխում Ամերիկայի շահերից:

ՀՀ ոստիկանության օրը

Նախորդ շաբաթ՝ ապրիլի 16-ին, Երևանի Վ. Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ, որը նվիրված էր Հայաստանի ոստիկանության օրվան:

Տոնի կապակցությամբ ՀՀ նախագահի հրամանագրով ոստիկանության մի շարք աշխատակիցներ արժանացան մեդալների՝ իրավակարգի ամրապնդման գործում զգալի ներդրում ունենալու համար:

ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի խոսքերով՝ իր 9-ամյակը ոստիկանությունը նշում է որպես ուժեղ, կայացած, իրավական կառույց:

Միաժամանակ Սարգսյանը տեղեկացրել է, որ երկիմաստությունից խուսափելու նպատակով (ապրիլի 16-ը Հոմոֆոբիային դիմակայելու միջազգային օրն է (IDAHO))՝ 2011 թ.-ից ՀՀ ոստիկանության օրը կփոխվի:

Մարիա Հակոբյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։