480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Հոգևորի նշանի ներքո. նախորդ շաբաթը Հայաստանում
12:26
22 Մարտի 2010

Հայաստանում նախորդ շաբաթը թեև հարուստ էր քաղաքական, տնտեսական և մշակութային իրադարձություններով, սակայն անցավ հոգևորի նշանի ներքո: Պատրիարք Կիրիլի այցը Հայաստան նշանակալի իրադարձություն էր և երկրորդ պլան մղեց մյուս բոլոր իրադարձությունները, ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով Հայաստանի ամուր քրիստոնեական ավանդույթները:

Կիրիլի այցը

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ժամանեց Հայաստան երեքշաբթի, և նրա եռօրյա այցն առանձնահատուկ իրադարձություն էր հավատացյալների համար: Կիրիլն իր այցը համարեց Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիների միջև հարաբերությունների բարձր մակարդակի վկայություն և նշեց, որ նման այցերը կարևոր նշանակություն ունեն և վկայում են եկեղեցիների միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին, ինչպես նաև այդ հարաբերությունների զարգացման ազդակ են հանդիսանում:

Այցի ընթացքում համաձայնագիր կնքվեց Սերգիև Պասադի և Էջմիածնի միջև՝ որպես քույր քաղաքների: Պատրիարք Կիրիլն Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի հետ ծաղկեպսակ դրեց 1827թ. օգոստոսի 17-ին Օշականի պաշտպանական կռիվներում զոհված ռուս զինվորների հուշակոթողին, որ գտնվում է Էջմիածնից դեպի Օշական ճանապարհին, ինչպես նաև՝ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին, եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի «Հիշատակի ծառուղում»:

Պատրիարք Կիրիլն ու Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարում գովաբանական աղոթք կատարեցին: Պատրիարք Կիրիլը Կաթողիկոսին փոխանցեց Սուրբ Խաչն ու Սուրբ պնակեն, իսկ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարին՝ Անձեռակերտ Փրկչի փոքրիկ սրբապատկերները: Դրան պատասխան՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Պատրիարքին հանձնեց Հայ Առաքելական Եկեղեցու բարձրագույն պարգևը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի շքանշանը: Պատրիարքին շնորհվեց նաև Երևանի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչումը և հանձնվեց ԵՊՀ-ի «Ոսկե մեդալը»:

Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Կիրիլն անդրադարձավ եկեղեցու դերին՝ ժամանակակից հասարակության մեջ, նշեց, որ եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ:

Հատկանշական է, որ այցի ընթացքում Կիրիլն իր անունից և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մուսուլմանների առաջնորդ Շեյխ Ուլ Իսլամ Ալլահ Շյուքուր Փաշազադեի անունից Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսին հրավիրեց մասնակցել Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների երկրորդ միջկրոնական գագաթնաժողովին:

«Ես ինձ հետ Սրբազանին Բաքու մեկնելու հրավեր եմ բերել, որպեսզի արտահայտեմ իմ կարծիքն այլ կարևոր հարցերի շուրջ, որոնք կքննարկվեն այնտեղ։ Ես կարծում եմ, որ մեր բաց լինելը, որը որևէ ընդհանրություն չունի թուլության հետ, ազգային ինքնագիտակցության կորստի հետ, կրոնական ինքնության կորստի հետ, ընդունակ է շատ բան փոխելու այս աշխարհում, որպեսզի աշխարհը տեսնի քրիստոնեական եկեղեցու դեմքը»,- ասել է Պատրիարքը ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ հանդիպման ընթացքում։

Պատրիարքը նշել է նաև, որ Հայ Առաքելական և Ռուս Ուղղափառ եկեղեցիներն ակտիվ ներգրավված են ղարաբաղյան հարցի լուծման գործում։ Կիրիլը հավաստիացրել է, որ Ռուս ուղղափառ եկեղեցին կշարունակի խաղաղարար ջանքերն, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ: Պատրիարքը ողջունել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված  հայկական իշխանությունների  քայլերն՝ ավելացնելով, որ նրանք ոչ մի կերպ չեն խախտում ոչ ազգային ինքնությունը, ոչ «սեփական ժողովրդի զոհերի հիշատակը պահպանելու ունակությունը»:

Նախարարների փոփոխությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Մանուկ Վարդանյանին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար և Արմեն Երիցյանին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար նշանակելու մասին:

«Օրինաց երկիր» կուսակցությունը ներկայացնող երեք նախարարներից երկուսը՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը երկուշաբթի հրաժարական տվեցին և ՀՀ նախագահի հրամանագրերով ազատվեցին զբաղեցրած պաշտոններից:

Ինչպես պարզաբանել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ՕԵԿ-ի՝ նախարարներին ետ կանչելու որոշումը պայմանավորված է կուսակցության ռազմավարության և մարտավարությամբ: Բիշարյանի խոսքերով, արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը զբաղեցնող Մհեր Շահգելդյանը, միաժամանակ լինելով կուսակցության փոխնախագահ, կզբաղվի ներկուսակցական հարցերով և կուսակցության ներքին քաղաքականության համակարգմամբ, իսկ Գուրգեն Սարգսյանը կզբաղվի «Օրինաց երկրի» տնտեսական բլոկի համակարգմամբ:

Հատկանշական է, որ  երկու նոր նախարարներն էլ նորեկներ չեն կառավարությունում. Մանուկ Վարդանյանը 2009 թ.-ի ապրիլից զբաղեցնում է ՀՀ նախագահ խորհրդականի պաշտոնը, իսկ դրանից առաջ գրեթե տասը տարվա ընթացքում նա զբաղեցրել է Անշարժ գույքի պետական կադաստրի պետի պաշտոնը:Արմեն Երիցյանն զբաղեցրել  է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը:

Երկու նախարարների հրաժարականից հետո սկսեցին ասեկոսեներ շրջանառվել կառավարությունում «Օրինաց երկրի» երրորդ ներկայացուցչի՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի առաջիկա հրաժարականի մասին: Ի դեպ, նա ավելի վաղ խիստ նկատողություն էր ստացել վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից գերատեսչության անբավարար աշխատանքի համար: Սակայն Ալավերդյանը հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ, քանի որ կուսակցությունը գոհ է իր աշխատանքից և չի պատրաստվում ետ կանչել իրեն:

Սպառնալիք, որ կգործեն

Հայաստանում վրդովմունքի ալիք բարձրացրեց Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի հայտարարությունը, ով, պատասխանելով մի շարք երկրների խորհրդարանների կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման նկատմամբ արձագանքի մասին բրիտանական BBC հեռուստաընկերության հարցին, ասել է, որ Թուրքիայում բնակվում է 170 հազար հայ, որոնցից միայն 70 հազարն ունի քաղաքացիություն:

«Վաղը, եթե հարկ լինի, ես այդ 100 հազարին, որոնց մենք պահում ենք, կասեմ հեռանան մեր երկրից: Ես դա կանեմ, քանի որ նրանք իմ քաղաքացիները չեն, և ես պարտավոր չեմ պահել նրանց իմ երկրում», - հայտարարել է Էրդողանը:

Այս հայտարարության կապակցությամբ ՀՀ վարչապետի արձագանքը չուշացավ: Երկրի խորհրդարանում Տիգրան Սարգսյանն ասաց, որ Թուրքիայի վարչապետի հայտարարությունը չի նպաստում հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը և հայերի մոտ արթնացնում է 1915 թ.-ի իրադարձությունների հիշողությունները:

ՀՀ վարչապետը կարծում է, որ Էրդողանի նման հայտարարությունները վկայում են, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը առանձնահատուկ հրատապություն ունի, իսկ հարցի արմատական լուծումը կդառնա Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը:

Սարգսյանը միաժամանակ ընդգծել է, որ Էրդողանի բերված տվյալները մի քանի անգամ գերազանցում են իրական թվերը:

Վարչապետի կարծիքն է կիսել նաև ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով նշել է, որ Թուրքիայի վարչապետի հայտարարություններն անընդունելի են և չեն նպաստում հայ-թուրքական երկխոսության առաջխաղացմանը:

Ինչպես նշել է նախարարը, նման հայտարարություններից էին սկսվում 1915 թվականի՝ Հայոց ցեղասպանության հետ կապված իրադարձությունները, «հայերի արտաքսման մասին նմանատիպ հայտարարություններ էին հնչում նաև Ադրբեջանում Սումգայիթի և Բաքվի կամ Ադրբեջանի այլ բնակավայրերում կոտորածների ժամանակ, և ինչի դա հանգեցրեց...»

Էրդողանի հայտարարությունը բացասական արձագանքի արժանացավ ոչ միայն Հայաստանում, այլև Թուրքիայում: Այսպես, «Հյուրիեթ» տեղական առաջատար թերթի տեսաբան Յիլմազ Օզդիլը կարծում է, որ Թուրքիան կվերածվի «նացիստական Գերմանիայի»՝ 100 հազար անօրինական հայ միգրանտներին արտաքսելու դեպքում: Լրագրողի կարծիքով, Թուրքիայի կառավարության մոտ «բացակայում է  հայկական քաղաքականությունը»:

«Մենք վիրավորում ենք հայկական արմատների ունեցող մեր քաղաքացիներին՝ անօրինական հայերին երկրից արտաքսելու մասին հայտարարություններով», - նշել է Օզդիլը:

Թուրքիայի վարչապետի հայտարարությունն անօրինական է համարել նաև Թուրքիայի աշխատանքի և սոցիալական անվտանգության նախկին նախարար Յաշար Օղույանը, ով նշել է, որ այդ հայտարարությունը հանցանքի խոստովանություն է:

Հատկանշական է, որ նման արձագանքից հետո Էրդողանը հայտարարել է, որ 100 հազար հայ անօրինական միգրանտներին երկրից արտաքսելու հնարավորության մասին իր արտահայտությունները խեղաթյուրվել են օտարերկրյա ԶԼՄ-ների կողմից: Նա նաև նշել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել այն խոսքերի համար, որոնք սխալ են մեկնաբանվել:

Լարվածություն ղարաբաղյան հակամարտության գոտում

Անհանգիստ էր նախորդ շաբաթը նաև ղարաբաղյան հակամարտության գոտում: Այս ընթացքում Ադրբեջանի Զինված ուժերը մի քանի անգամ խախտել են հրադադարի ռեժիմը և ձախողել են ԵԱՀԿ հերթական դիտարկումը:

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը բազմաթիվ անգամ տեղեկացրել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման և Հորադիզ, Կուրապատկինո, Շըխլարա, Ջրաբերդ, Սեյսուլան, Վերին Չայլու, Գյուլիստան և այլ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների առաջնային հենակետերը փոքր տրամաչափի հրաձգային զենքից և դիպուկահար հրացաններից գնդակոծելու մասին: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:

Իսկ մարտի 16-ին ադրբեջանական կողմը ձախողել է Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Ասկերանի ուղղությամբ, ԵԱՀԿ-ի նախատեսված դիտարկումը:

Ադրբեջանը անուշադրության չմատնեց նաև  Հայաստանի տարածքում գտնվող գյուղերը: Մարտի 17-ին ադրբեջանցի զինծառայողները կրակ են արձակել Կոթի գյուղի շրջանում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող տրակտորի ուղղությամբ:

Այս անգամ զոհեր չգրանցվեցին:

Անժելա Օսիպովա, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: