484.37
+0.38
564.15
+0.69
8.28
-0.04
+6
Եղանակը Երևանում
Հայ
Ցեղասպանության բանաձև. համամարդկային արժեքներն ընդդեմ սառը պրագմատիզմի
15:40
09 Մարտի 2010

ԵՐԵՎԱՆ, 9 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկարատև նիստին, որի ընթացքում քննարկվում էր Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, հայ հեռուստադիտողները հետևում էին ուղիղ եթերում՝ և որպես գրավիչ դետեկտիվ՝ անկանխատեսելի ավարտով, և որպես անզիջում մարզական մրցույթ, որում առավելությունը կայծակնային արագությամբ մի կողմից մյուսին է անցնում:

Բազմամիլիոնանոց լսարանը հավանությամբ ողջունում էր այն հռետորներին, ովքեր պահանջում էին ճանաչել պատմական ճշմարտությունը և միասնաբար դատապարտում էին տալիս այն կոնգրեսականներին, ովքեր տարբեր պատճառներով կոչ էին անում իրենց գործընկերներին չընդունել բանաձևը:

Իսկապես, մարտի 4-ին պրոֆիլային հանձնաժողովում ծավալվեց անողոք պայքար ոչ այնքան կոնկրետ մարդկանց՝ առանձին վերցրած փաստաթղթի ընդունման կողմնակիցների կամ հակառակորդների միջև, որքան գաղափարախոսությունների, աշխարհայացքային մոտեցումների, քաղաքականության վերաբերյալ կարծիքների միջև:

Կոնգրեսականների մի մասը խոսում էր արտաքին քաղաքականության մեջ բարոյական արժեքների ամբողջական և բաց արհամարհանք թույլ չտալու մասին, իսկ նրանց հակառակորդները բավականին անկեղծ զարմանում էին, թե ինչու են անհրաժեշտ այդ արժեքները, եթե դրանք կարող են որևէ կերպ խանգարել ԱՄՆ ազգային շահերին հեռավոր եվրասիական տարածքում: Ի պատիվ ամերիկյան կոնգրեսի՝ առաջին տեսակի կոնգրեսականներն ավելի շատ գտնվեցին, քան երկրորդները, սակայն տագնապ է ներշնչում այն քաղաքական գործիչների թվի սրընթաց նվազումը, ովքեր հրաժարվում են նահանջել սեփական սկզբունքներից:

Պատկերացնենք ստեղծված խնդրի շուրջ կողմերի դիրքորոշումները. Ցեղասպանության հետևանքով ողջ աշխարհով մեկ ցրված հայերը, տասնյակ երկրները, այդ թվում նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, հեղինակավոր միջազգային կազմակերպությունները և հարյուրից ավելի ամերիկացի կոնգրեսականներ պնդում են, որ 1915 թ.-ին Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից նախաձեռնած հայերի զանգվածային ոչնչացումը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն և հայտարարում են, որ վատ չէր լինի այդ հրեշավոր հանցագործությունը ճանաչել և դատապարտել, որպեսզի որևէ մեկը հանկարծ չցանկանա կրկնել նման բան ապագայում:

Թուրքերը խորհուրդ չեն տալիս նման բան անել՝ պնդելով, որ իրենք, նախևառաջ,  ԱՄՆ-ի և Արևմուտքի գլխավոր դաշնակիցներն են մերձարևելյան տարածաշրջանում, երկրորդ՝ իրենք սպառման հսկայական շուկա են, և երրորդ՝ իրենք քիչ թե շատ վճարունակ գնորդներ են, ովքեր ի վիճակի են համաշխարհային խոշորագույն ընկերություններին պատվիրել թանկարժեք արտադրանք, հիմնականում՝ ռազմական նշանակության:

Անկարայում նաև ավելորդ չեն համարում հիշեցնել երկրի տարածքում գործող ամերիկյան ռազմաբազայի մասին, որն անփոխարինելի է ահաբեկչության դեմ մղվող բազմաթիվ պատերազմների իրականացման համար և այդ պատերազմներում սեփական մասնակցություն ունենալու առումով: Բոլոր այդ արժանիքների թվարկումը տեղի է ունենում շանտաժի ձևով, այսինքն բոլոր այդ հնարավորություններից օգտվելու հնարավորությունից զրկելու սպառնալիքի տեսքով, եթե որևէ երկիր որոշի տեղի ունեցածն իր անուններով կոչել:

Սակայն գրեթե ողջ ամերիկյան քաղաքական ղեկավարությունը, այդ թվում նաև նախագահ Բարաք Օբաման, փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, սենատորներ լինելով հանդերձ, բացեիբաց հայտարարում էին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու անհրաժեշտության մասին:

Սպիտակ տունը հայտարարում է, որ այդ խնդրի շուրջ Օբամայի դիրքորոշումը չի փոխվել, և ԱՄՆ նախագահը 2009 թ.-ի ապրիլի 24-ին անուղղակի կերպով հաստատել է դա:

Այդ օրը ԱՄՆ նախագահները ավանդաբար դիմում են հայ ժողովրդին՝ հայտնելով իրենց ցավակցությունները և քաջալերանքի խոսքեր ասում՝ միաժամանակ «ցեղասպանություն» բառի փոխարեն օգտագործելով իմաստով մոտ ձևակերպումներ:

Սակայն նախագահ Օբաման 2009թ.-ին, հիմք դնելով մի նոր ավանդույթի, օգտվել է տերմինից, որով փաստորեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, չզայրացնելով իր դաշնակից թուրքերին: Սպիտակ տան տերն արտասանել է «Մեծ Եղեռն» արտահայտությունը: Այսպես հայերն անվանում են Թուրքիայում Հայ ժողովրդի ցեղասպանությունը, ինչպես հրեաները՝ Հոլոքոստը:

Չափազանց բծախնդիր չլինելու դեպքում կարելի է վստահաբար պնդել, որ Օբաման Օսմանյան կայսրությունում հայկական բնակչության ոչնչացումը գնահատում և բնութագրում է հայերի նման՝ ոչ ավել, ոչ պակաս:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի հայերը, մեծ թվով կոնգրեսականները, իրավապաշտպան կազմակերպությունները, ցեղասպանագետները կարծում են, որ ամերիկյան պետությունը, որպես աշխարհում ժողովրդավարության և մարդու իրավունքների գաղափարների գլխավոր արտահայտող, պարտավոր է պաշտոնապես ճանաչել և դատապարտել 95 տարի առաջ տեղի ունեցած ոճրագործությունը՝ օգտագործելով «ցեղասպանություն» միջազգային տերմինը նույնիսկ համաշխարհային գերտերության համար վիրավորական, սակայն բավականին սպասելի՝ թուրքական ճնշման պայմաններում:

ԱՄՆ-ի Կոնգրեսում նման թեզի հակառակորդները բավականին շատ են: Բացի գրոտեսկային կերպարներից, ովքեր թվում է՝ դուրս են եկել խորհրդային պաստառներից և սառը պատերազմի կոչերից, Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևին դեմ են նաև այն կոնգրեսականները, ովքեր ուշադիր են ԱՄՆ Պետդեպարտամենտի կարծիքի նկատմամբ: 

Այդ գերատեսչությունը, որպես օրենք, չի խրախուսում այն քայլերը, որոնք ի վիճակի են խափանել հարաբերությունները Թուրքիայի հետ, ավելին՝ այժմ, երբ Իրաքի և Աֆղանստանի խնդիրները բազմանում են ձնագնդի պես: Եթե սրան գումարենք նաև Իրանի միջուկային խնդրի շուրջ իրավիճակի պոտենցիալ սրացումը, ապա տարածաշրջանում Թուրքիայի դերն ամերիկյան իշխանությունների աչքերում, իսկապես, կարող է զգալի թվալ:

«Սակայն ինչպե՞ս թե, - տարակուսում են  արտաքին քաղաքականության մեջ «բարոյականության տեսության» կողմնակիցները, - չէ՞ որ մենք ճշմարտությունն ենք ասում: Ցեղասպանությունը իսկապես եղել է: Մենք ճշմարտությունն ենք ասում, իսկ կարո՞ղ է, արդյոք, ճշմարտությունը որևէ մեկին վիրավորել: Չէ՞ որ Թուրքիան մասնակցում է ահաբեկչության դեմ պայքարին ոչ այն պատճառով, որ մենք թաքցնում ենք ճշմարտությունը, այլ այն պատճառով, որ այլ կերպ չի կարող լինել»:

«Սառը պատերազմի տարիներին Գերմանիան մեր գլխավոր դաշնակիցն էր, սակայն դա չէր խանգարում ինձ խոսել Հոլոքոստի մասին», - ասել է ամերիկացի օրենսդիրներից մեկը:

«Այո», - բարոյագետներին պատասխանում են սառը պրագմատիկները: «Ցեղասպանությունը եղել է, սակայն այժմ դրա մասին խոսելու ժամանակը չէ, եթե անգամ դա ճշմարիտ գործ է»:

«Բանաձևի պայքարի» առաջին փուլում հաղթեցին դրա կողմնակիցները: Ավելի անողոք պայքար է սպասվում Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի ժամանակ փաստաթղթի քննարկման հետագա փուլերի ընթացքում, երբ կողմերը կմիավորեն իրենց բոլոր ուժերը:

Ո՞վ կհաղթի այս պայքարում՝ պատմական ճշմարտությու՞նը, թե՞ պատմության թուրք կեղծարարները և նրանց փաստացի աջակցող որոշ ամերիկացի կոնգրեսականները, ցույց կտա ժամանակը:

Այնուամենայնիվ ակնհայտ է այն, որ նույնիսկ եթե պաշտոնական Վաշինգտոնը փորձի արգելակել Ցեղասպանության բանաձևի վերջնական ճանաչման գործընթացը, ապա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և երկու երկրի միջև սահմանի բացման հարցում Անկարայի վրա ամերիկյան ճնշումն առնվազն չի թուլանա:-0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:26
19 Հոկտեմբերի 2017
Ծեծել, թե չծեծել. Հայաստանում քննարկվում է ընտանեկան բռնության օրենքի նախագիծը
Փաստաթուղթը հայ հասարակությանը բաժանել է երկու ճամբարի. նախագծի կողմնակիցները կարծում են, որ բռնությունը պետք է պատժվի, իսկ հակառակորդները վստահ են, որ այն լուրջ հարված է հասցնում հայկական ընտանեկան ավանդույթներին։
20:04
09 Հոկտեմբերի 2017
Եվրասիական գործընկերության համաժողով. հիմնական թրենդները, նախագծերը և հույսերը
Հոկտեմբերի 5–7–ը Երևանում կայացավ Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը։
16:30
03 Սեպտեմբերի 2017
Հետահայաց ամառ. ամենաաղմկոտ իրադարձությունները Հայաստանում
Այն հարցին, թե ինչպես անցավ ամառը, Հայաստանի բնակիչները, ամենայն հավանականությամբ, կպատասխանեն` «շատ շոգ էր»:
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։