486.36
+0.03
522.35
+0.57
8.22
+0.03
-4
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում աճող վատատեսությունը և նախապատրաստությունը 2008 թ. մարտյան իրադարձությունների տարելիցին. շաբաթվա քաղաքական արդյունքները
11:30
01 Մարտի 2010

Հայաստանի նախորդ շաբաթվա իրադարձություններն ակամայից առիթ են տալիս մտածելու, որ իշխանությունները, անելով իրենցից կախված ամեն բան՝ հայ-թուրքական արձանագրություններով ամրագրված պարտավորությունների իրենց մասի կատարման համար, աստիճանաբար հասկանում են, որ Թուրքիան չի էլ պատրաստվում կատարել պարտավորությունների իր մասը:

Հատկանշական է, որ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վիկտոր Յանուկովիչի պատվին Կիևում կազմակերպված ընդունելության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը կարծիքներ է փոխանակել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ: ՀՀ նախագահն ընդգծել է, որ առաջ շարժվելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, և  Հայաստանը համարում է,  որ առկա  գործընթացը պետք է տրամաբանական  ավարտին հասցվի ամենակարճ ժամանակահատվածում, այլապես ինչպես հայտարարվել էր նախապես, Հայաստանի Հանրապետությունը ետ կկանչի արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը:

«Առանց սահմանների տարածաշրջանի մասին երազող երկիրը պետք է առաջին քայլը սկսի իրենից և վերացնի Հայաստանի սահմանի շրջափակումը, ինչը հնարավորություն կընձեռի բացել տարածաշրջանում առկա կոմունիկացիոն և տրասնպորտային ենթակառուցվածքները: Եթե ադրբեջանական ճնշումը թույլ չի տալիս Թուրքիայի խորհրդարանին վավերացնել արձանագրությունները, ապա որևէ  բան չի խանգարում Թուրքիայի գործադիր իշխանությանը, անգամ մինչև արձանագրությունների վավերացումը, բացել երկու պետությունների միջև իր կողմից փակած սահմանը», - հայտարարել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ նախագահն ընդգծել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության  կարգավորման հարցում` Թուրքիայի ներգրավվածությունն անհնար է, քանի որ դա մի երկիր է, որը միակողմանի ռազմական աջակցություն է ցուցաբերում հակամարտող կողմերից մեկին` Ադրբեջանին և մշտապես  կողմնակալ   հայտարարություններ է անում հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Չնայած Կիևում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ վերահաստատել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, սակայն որոշ փորձագետներ արդեն սկսել են կասկածել, որ Միացյալ Նահանգներին կհաջողվի Անկարայից հասնել արձանագրությունների վավերացմանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ եթե Թուրքիայում իրավիճակը սրվի, և ամերիկացիները հասկանան, որ հայ-թուրքական արձանագրությունները կարող են թեկուզ փոքր-ինչ խորացնել այդ սրումը, չի բացառվում, որ նրանք հրաժարվեն Թուրքիայի վրա ճնշում գործադրելուց:

Ռազմավարական և ազգային ուսումնասիրությունների հայկական կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանն իր հերթին կարծում է, որ մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի քվեարկության փաստը վկայում է թուրք-ամերիկյան հարաբերությունների խնդրահարույց լինելու մասին:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ կառավարությունը փորձում է կոտրել Թուրքիայի հավակնություններն ու համառությունը և դնել նրան Հայաստանի հետ ավելի կառուցողական փոխհարաբերությունների ուղու վրա, ինչը Անկարան չի ցանկանում անել:

Միաժամանակ իրավիճակի անորոշությունը դրդեց ՀՀ խորհրդարանականներին հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել օրինագիծը, որը նախատեսում է մինչև միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելը դրանից երկրի դուրս գալը:

Հարցը քննարկվում էր արագացված կարգով, և պատգամավորները երկրորդ ընթերցման ժամանակ քվեարկեցին օրինագծի հաստատման համար՝ առաջին ընթերցմամբ այն ընդունելուց հետո 24 ժամի ընթացքում:  

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը օրինագիծը մեկնաբանեց հետևյալ կերպ. Վիեննայի կոնվենցիայի 18-րդ հոդվածի համաձայն՝ կողմերից մեկը ստորագրված պայմանագրի (վավերացման հավաստագրերի փոխանակում, վավերացման ընթացակարգի ավարտի մասին ծանուցում, վավերացումների հանձնում) ուժի մեջ մտնելուց առաջ ցանկացած ժամանակ իրավունք ունի չդառնալ այդ պայամանգրի մասնակից՝ հստակ հայտարարելով այդ մտադրության մասին:

Փորձագետների կարծիքով՝ փոփոխությունները ներկայացվել են խորհրդարանի քննարկմանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի, մասնավորապես, Թուրքիայի կողմից այդ գործընթացի ձգձգման կապակցությամբ:

Հարկ է նշել, որ հիշյալ փոփոխությունների ընդունման նախաշեմին ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ գրեթե բացառվում է, որ Հայաստանն առաջինը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները:

Անդրադառնալով արձանագրությունների տակ դրված ստորագրություններից հնարավոր հրաժարվելու մասին հարցին՝ Հարությունյանն ասաց, որ քաղաքական իրավիճակը խնդրի շուրջ անընդհատ փոխվում է, և կիրառվում են տարբեր դիվանագիտական մեխանիզմներ:

Ըստ նրա՝ Հայաստանը սա նկատի ունենալով՝ զերծ է մնում վավերացման որևէ ժամկետից, սակայն վավերացման գործընթացը չի կարող տարիներ տևել, ըստ ամենայնի, դա մեկ-երկու ամսվա հարց է:   

Ցանկացած ագրեսիայի դեպքում սեփական անվտանգության ապահովման հարցերում ցանկացած երկիր, առաջին հերթին, պետք է հույսը դնի միայն իր վրա: Սակայն ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը պետք է դիտարկել որպես սեփական անվտանգության երաշխիք:

ՀՀ խորհրդարանը վավերացրել է ՀԱՊԿ-ի Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը և ՀԱՊԿ-ի հավաքական անվտանգության համակարգի գաղտնի կառավարման ուժերի և միջոցների համակարգի ստեղծման հիմնական սկզբունքների մասին համաձայնագիրը:

Այս տարի Հայաստանում ձմեռն անցավ առանց ցրտահարությունների և ձնաբքի: Թվում է, թե բնությունը փոխհատուցեց քաղաքական իրավիճակի լարվածությանը տաք օդային ռեժիմով: 

Մեզ սպասում է ևս մեկ փորձություն, սակայն արդեն ներքաղաքական հարթության վրա՝ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երկրորդ տարելիցը: Արմատական ընդդիմությունը՝ Հայ ազգային կոնգրեսը, պատրաստվում է այդ օրը Երևանի կենտրոնում հանրահավաք կազմակերպել:

Քաղաքում մտավախություն ունեն ընդդիմադիրների կողմից իրականացվելիք սադրանքների առնչությամբ, որոնք կարող են հանգեցնել իրավապահ ուժերի և ցուցարարների միջև բախումների:

Ինչ-որ մեկն արդեն փորձել է բնութագրել ՀԱԿ-ի երիտասարդական թևի կողմից փետրվարի 19-ին կազմակերպված չարտոնված երթը, որը նվիրված էր նախագահական ընտրությունների երկրորդ տարվան, որպես ընդդիմության մարտյան երթի գլխավոր փորձ:

Միաժամանակ մի շարք փորձագետներ պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած արմատական ընդդիմության կողմնակիցների շարքերը սրընթաց նոսրանում են, և որ առաջին նախագահը կորցրել է հանրապետության ընդդիմադիր տրամադրված բնակչության աջակցությունն ու վստահությունը:

Դե ինչ, հնարավոր             է՝ մարտի 1-ը սպառիչ պատասխան կտա այն հարցին, թե համապատասխանու՞մ են, արդյոք, այդ պնդումները իրականությանը, թե՞ ոչ:

Հայկ Խալաթյան, հատուկ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: