484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+14
Եղանակը Երևանում
Հայ
ԵԱՀԿ նախագահի հարավկովկասյան «վոյաժը» և հայ-թուրքական արձանագրությունների «չարչարանքները». շաբաթվա քաղաքական տեսությունը
12:18
22 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 22 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային հանրությունը շարունակում է պատրաստակամություն դրսևորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորմանն աջակցելու հարցում: Նախորդ շաբաթ Ղազախստանի պետական քարտուղար-ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը հարավկովկասյան ճամփորդության շրջանակներում երկօրյա այցով այցելեց Հայաստան:

Փետրվարի 14-17-ը տարածաշրջանային այցի շրջանակներում ԵԱՀԿ նախագահը եղավ Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում: Երևանում նա հանդիպեց Հայաստանի ղեկավարության հետ, ինչպես նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և հանրապետության պաշտոնատար այլ անձանց հետո:

Իհարկե, միամտություն կլիներ Սաուդաբաևի այցի հետ լուրջ առաջխաղացումներ կապել նման բարդ և բազմամյա հակամարտության կարգավորման հարցում:

Այնուամենայնիվ, դիվանագետի «հարավկովկասյան վոյաժին» ուղեկցած և հետևած հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ ճամփորդության ընթացքում Սաուդաբաևը գործել է ոչ միայն միջազգային կազմակերպության, այլև Ղազախստանի անունից, համենայն դեպս՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Այս մասին, մասնավորապես, վկայում է Ղազախստանի ԱԳ նախարարի միջոցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը, որում խոսվում է Ղազախստանի՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկրի՝ ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորմանն աջակցելու պատրաստակամության մասին:

Վիեննայում ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում Ղազախստանի ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը, որում ասվում է, որ Ղազախստանը մտադիր է նախագահության «ճանապարհային քարտեզ» մշակել՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծման գործընթացի զարգացման վերաբերյալ բոլոր կողմերի ջանքերին աջակցության և ավելացման ուղղությամբ, հայկական իշխանությունների ոչ միանշանակ արձագանքների պատճառը դարձավ:

Այս կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, գոհունակություն հայտնելով երկրների միջև համագործակցության և քաղաքական երկխոսության մակարդակի առնչությամբ, նշել է, որ «ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»:

Այս կապակցությամբ Հայաստանում ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը ներկա գտնվող ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նշել է միջազգային կազմակերպությունների՝ Ղարաբաղ այցի անհրաժեշտությունը: Նա նաև ընդգծել է, որ առանց ԼՂՀ-ի՝  որպես հակամարտության անմիջական մասնակցի, մասնակցության հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում զգալի հաջողություն լինել չի կարող:

Միաժամանակ զարգացնելով բանակցային գործընթացի տևողության և «հաջողության» թեման՝ նշենք, որ հաշվի առնելով Ադրբեջանի անզիջում դիրքորոշումն ու ժամանակ առ ժամանակ նրա կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները՝ հազիվ թե հնարավոր է հուսալ, որ հակամարտությունը շուտափույթ կլուծվի բանակցային գործընթացի մեջ ԼՂՀ ներգրավմամբ կամ առանց նրա մասնակցության:

Հայ-թուրքական արձանագրությունների «չարչարանքները ՀՀ ԱԺ կուլուարներում

 Նախորդ շաբաթ փոքր-ինչ փոխվել է ՀՀ խորհրարանում 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների անցնելու  գործընթացը:

ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, որը գլխավորում է Արմեն Ռուստամյանը, որոշել է դիմել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը խորհրդարանի լիագումար նիստում կազմակերպել գլխադասային` ԱԺ արտաքին հարաբերությունների եզրակացությունն ունենալուց հետո միայն:

Հանձնաժողովի որոշմամբ ստեղծվեց 5 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում պետք է ներկայացնի իր դիրքորոշումը քննարկումների անցկացման ձևի վերաբերյալ

Այժմ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որի դեպքում իշխանամետ և ընդդիմադիր խորհրդարականները կորցրել են փոխըմբռնումը միակ հարցում, որի շուրջ նրանց կարծիքներն ավելի վաղ համընկնում էին, այն է՝ արձանագրությունների վավերացման հերթականությունը:

Նախկին միանշանակ, այդ թվում նաև պետության նախագահի մակարդակով հնչած հայտարարություններին հակառակ, որոնց համաձայն՝ Հայաստանի խորհրդարանը կվավերացնի արձանագրությունները միայն Թուրքիայի խորհրդարանի վավերացումից հետո, Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները սկսել են հակասել իրենք իրենց:

Նրանցից ոմանք, մասնավորապես, իշխող ՀՀԿ-ն ներկայացնող պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆիկ Պետրոսյանը կողմ է Հայաստանի կողմից փաստաթղթերի վավերացմանն ավելի վաղ, քան դա կանի Թուրքիան: Պատգամավորը կարծում է, որ նման կերպով մենք կկարողանանք ողջ աշխարհին ապացուցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում մինչ վերջ գնալու հայկական կողմի պատրաստակամությունը:

Հայ-թուրքական արձանագրություններին դեմ հանդես եկող երկու ընդիմադիր քաղաքական ուժերը՝ ՀՅԴ-ն և «Ժառանգություն» խմբակցությունը, շարունակում են Հայաստանի խորհրդարանի միջով արձանագրությունների անցկացման գործընթացը դադարեցնելու փորձերը: ՀՅԴ-ն, պահպանելով նախկին դիրքորոշումը, պնդում է, որ պետք է կամ ամբողջովին հրաժարվել փաստաթղթերի վավերացումից, կամ վավերացնել դրանք՝ հաշվի առնելով հայ-թուրքական  արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման մեջ ամրագրված դրույթները:

2008 թ.-ի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների երկամյա տարելիցի նախօրեին

Ընդդիմադիր ուժերը նախագահական ընտրությունների երկրորդ տարին լրանալու կապակցությամբ Երևանում երթ էին կազմակերպել: Ոմանք համարեցին դա 2008 թ.-ի մարտյան ողբերգական իրադարձությունների «գլխավոր փորձ»:

Այն ժամանակ ընտրությունների արդյունքներից դժգոհ հայկական ընդդիմությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ով նախագահի աթոռը զիջել էր Սերժ Սարգսյանին, փետրվարի 20-ին Երևանի կենտրոնում հանրահավաքներ էր անցկացնում: Բողոքի ակցիաները մարտի 1-2-ին վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի հետ բախումների, ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց ավելի քան երկու հարյուր մարդ:

Ներկայիս երթը կազմակերպվել էր ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդական թևի կողմից: Այն լուրջ հետևանքներ չունեցավ, թեև չանցավ առանց իրավապահ մարմինների հետ բախումների: Ձերբակալվեցին ՀԱԿ-ի երիտասարդական թևի հինգ ակտիվիստներ, և ոստիկանությունը խոստացավ այս փաստի առնչությամբ պարզաբանումներ տալ:

Ըստ տարածած տեղեկատվության՝ Երևանի քաղաքապետարանն արդեն ի գիտություն է ընդունել մարտի 1-ին համահանրապետական հանրահավաքի և մայրաքաղաքի կենտրոնում երթի անցկացման մասին ընդդիմադիր ՀԱԿ-ի դիմումը:

Միաժամանակ Երևանում տեղի ունեցավ Արցախյան հերոսամարտի վետերանների «Երկրապահ» կամավորականների միության հերթական 8-րդ համագումարը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համագումարի ժամանակ իր ելույթի ընթացքում նշեց «Հայաստանի զարգացման գործում արցախյան ազատագրական պատերազմի վետերանների» արժանի մասնակցության անհրաժեշտությունը:

Նստաշրջանի ընթացքում իր պաշտոնում միաձայն վերընտրվեց Միության գործող նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Պատմական տարեթիվ

Յուրաքանչյուր ժողովրդի պատմության մեջ կան բեկումնային, պատմական պահեր, որոնք նշվում է անկախ այն բանից, թե հոբելյանական են, թե ոչ:

Նախորդ շաբաթ ԼՂՀ-ն նշեց հանրապետության պատմության մեջ նման տարեթվերից մեկը՝ Արցախի Վերածննդի օրը:

1988 թ.-ի փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի (ԼՂԻՄ) Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանի ժամանակ մեջնորդություն ներկայացվեց Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից Հայկական ԽՍՀ-ի կազմ ԼՂԻՄ-ի փոխանցման հարցի դրական լուծման մասին:

Մարիա Հակոբյան, հատուկ ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: