486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-2
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյան-Գյուլ նամակագրություն. Թուրքիայի տարածքով թռչելով Լոնդոն
14:15
15 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ շաբաթը կարելի է նշանակալի համարել գրեթե մեկ տարի տևող  հայ-թուրքական գործընթացում. Ցյուրիխում ստորագրված արձանագրություններն ուղարկվեցին ՀՀ Ազգային ժողով: Հաջորդ քայլը Թուրքիայինն է. կամ տեսանելի ապագայում արձանագրությունները կհայտնվեն Մեջլիսում (վավերացման, այլ ոչ թե արտաքին կապերի հանձնաժողովում քննարկելու համար), կամ Հայաստանը, ՀՀ նախագահ Սարգսյանի հայտարարության համաձայն, դուրս կգա գործընթացից:

Թուրք գործընկերոջը հղած Սարգսյանի ուղերձը

Հայ-թուրքական հարաբերություններում մի պահ է, երբ պետք է վճռականություն դրսևորել և մի մեծ քայլ առաջ կատարել, ասվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին հղած ուղերձում։

Սարգսյանն իր ուղերձը հղել է Թուրքիայի նախագահին՝ այդ երկրի տարածքով ինքնաթիռով ուղևորվելու ընթացքում՝ ողջույններ փոխանցելով նախագահ Գյուլին և հարևան Թուրքիայի ժողովրդին։

Սարգսյանը պատմական է համարել հայ-թուրքական հարաբերությունների հաստատման նախաձեռնության բնույթը և ընդգծել իշխանությունների դերը՝ կարծրատիպը կոտրելու և երկու ժողովուրդների միջև փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում:

Ինչպես կարծում է նախագահը, գործն ու խոսքը չպետք է հակասեն միմյանց, հակառակ դեպքում դա ծնում է անվստահություն և թերահավատություն: Նա նաև հիշեցրել է, որ ժամանակն այս դեպքում ոչ թե նպաստում է գործընթացին, այլ` իմաստազրկում այն: «Այսօր պահն է հանդես բերելու վճռականություն, կատարելու մեծ քայլ առաջ` ապագա սերունդներին ժառանգելով կայուն ու անվտանգ տարածաշրջան»,- ասել է Սարգսյանը։  

Ինչպեց ցույց տվեցին հետագա իրադարձությունները, Սարգսյանի խոսքերը գործից չեն տարբերվում, և արդեն ուրբաթ արձանագրություններն ուղարկվեցին Ազգային ժողով: Սակայն այդ մասին ստորև: Ի դեպ, Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնում էր Մեծ Բրիտանիա:

Գյուլի պատասխանը

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի պատասխանը ստացվեց հինգշաբթի: Այնտեղ նա նշել է, որ Անկարան կշարունակի Երևանի հետ հարաբերությունները նորմալացնելու ջանքերը: Ուղերձում նշված է, որ Գյուլը բավարարության զգացումով է ընդունել Սարգսյանի ուղերձում առկա դատողությունները և վստահեցրել է, որ Թուրքիան կշարունակի աշխատանքը երկու երկրների միջև նորմալացման գործընթացում ձեռք բերված համաձայնությունը զարգացնելու ուղղությամբ:

«Մենք պետք է գիտակցենք, որ այս պատմական գործընթացի արդյունքները կախված են ինչպես պարտավորությունների փոխադարձ ու լիարժեք կատարումից, այնպես էլ բավարար քաղաքական համարձակության և տեսլականի առկայությունից»,- ասվում է փաստաթղթում: Այնտեղ, սակայն, չի նշվում, թե կոնկրետ ինչ է ենթադրում Թուրքիան «պարտավորություններ» բառի տակ և երբ է պատրաստվում դրսևորել իր քաղաքական կամքը:

Օրախնդիր հարց. Ելույթ Chatham House-ում

Սարգսյանի Անգլիա կատարած այցի ամենանշանակալի մասը (համենայն դեպս՝ հասարակությանը հասանելի տեղեկատվության տեսակետից) նրա ելույթն էր Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում (Chatham House): Իր ելույթի ժամանակ Սարգսյանն անդրադարձավ Հայաստանի համար հրատապ բոլոր թեմաներին (ներքաղաքական ուղղվածության):

Մասնավորապես, Սարգսյանը բացարձակապես բացառեց ղարաբաղյան հարցում զիջումների հնարավորությունը, որոնք կվտանգեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի անվտանգությունը:

Սարգյանը հայտարարել է, որ Ադրբեջանը սպառել է իր կազմում ինքնավար կարգավիճակով փոքրամասնությունների գոյատևման հանդեպ վստահության պաշարը: Նա հիշեցրել է Ադրբեջանի կազմում մեկ այլ հայկական ինքնավարության՝ Նախիջևանի ճակատագիրը, որտեղ մեկ հայ էլ չմնաց: «Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս, այն Ադրբեջանին բռնակցվել է Սովետական Միության կուսակցական մարմնի որոշմամբ, ինչի հետ ղարաբաղցիները երբեք էլ չեն հաշտվել և առաջին իսկ հնարավորության դեպքում օրինական ճանապարհով դուրս են եկել ԽՍՀՄ-ի կազմից»,- ասաց Սարգսյանը:

Սարգսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան խնդիրը պետք է լուծվի միայն միջազգային իրավունքի հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների համատեքստում:

Նախագահը հայտնեց, որ Ադրբեջանը գերազանցում է սովորական սպառազինությունների համար գոյություն ունեցող բոլոր թույլատրելի չափաքանակները, և  Հարավային Կովկասում շարունակվում է սպառազինությունների մրցավազքը, շարունակվում է լայն թափով:

«Այն զենքը, որն այսօր կուտակում է Ադրբեջանը, եթե նույնիսկ չկրակի Ղարաբաղի հետ պատերազմում, ապա միևնույն է` ինչ-որ տեղ կրակելու է: Հարցն այն է, թե որտեղ և երբ»-ասաց նախագահը՝ նշելով, որ նավթի վաճառքից ստացված մեծ գումարները կարող են այնուհետև դառնալ շատ ավելի մեծ վտանգների աղբյուր:

Նախագահը նշեց, որ հայ ժողովուրդը գիտակցում է, որ պետք է պատրաստ լինի պատերազմի, քանի որ չի կարող աչք փակել հարևան երկրից անընդհատ եկող պատերազմական սպառնալիքների վրա:

Հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում Սարգսյանը հայտնեց, որ պատրաստվում է  Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար, և որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ՝ բացառել է Թուրքիայի կողմից արձանագրությունները, պայմանավորվածության համաձայն` առանց նախապայմանների վավերացման դեպքում, Հայաստանի խորհրդարանի կողմից դրանց վավերացման տապալումը:

Միաժամանակ նա հայտարարեց, որ եթե հաստատվեն Հայաստանի կասկածները, որ Թուրքիայի նպատակը ժամանակ ձգձգելն է և ոչ թե հարաբերությունները կարգավորելը, ապա Հայաստանը ստիպված կլինի դադարեցնել այդ գործընթացը:

Սարգսյանը նաև հայտարարեց, որ հայ-թուրքական հարաբերությունների դրական ելքի դեպքում պատրաստվում է հրավիրել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը, ապա Հայաստանը արել և անելու է ամեն ինչ` աջակցելու համար Ցեղասպանության կոնվենցիայի շարունակական ոգեկոչմանն ու հետևողական իրագործմանը: Հայոց ցեղասպանության ճանաչումը չի վնասի Հարավային Կովկասի անվտանգությանը, քանի որ մեր տարածաշրջանում տևական անվտանգությունը հնարավոր է միայն, եթե կառուցված է խորապես գիտակցված արժեքային համակարգի վրա:

Արձանագրություններն Ազգային ժողովում

Ուրբաթ օրվա երկրորդ կեսին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը  «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման վերաբերյալ» արձանագրություններն ուղարկել է Հայաստանի Ազգային ժողով: 

Կանոնակարգի համաձայն՝ Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը երկու աշխատանքային օրվա ընթացքում պետք է շրջանառության մեջ դնի արձանագրությունները և համապատասխան հանձնաժողով ստեղծի:

Արձանագրությունների վերաբերյալ քննարկումներին նախագահի ներկայացուցիչը կլինի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նշված իրադարձությունից մի քանի ժամ առաջ, հանդես գալով «Հայ-թուրքական հարաբերությունները և միջսահմանային ռեգիոնալիզմ» թեմայով հանրային քննարկումներում, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ Թուրքիայի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման դեպքում Հայաստանի խորհրդարանում դրանց վավերացման որևէ խոչընդոտ չի լինի:

Հայաստանի վարչապետն ընդգծեց նաև, որ Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած թեզերը հերթական անգամ հաստատում են հայ-թուրքական հարաբերություններում առաջ գնալու և դրանք բարելավելու Հայաստանի իշխանությունների կամքը։

Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունները

«Ժառանգություն» կուսակցությունը մինչ արձանագրությունները խորհրդարան ուղարկելը տեղեկատվություն էր տարածել այն մասին, որ ԱԺ օրակարգում հայ-թուրքական արձանագրությունները ներառելու օրը խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիա կսկսի:

Հայ հեղափոխական դաշնակցությունը Ազգային ժողովի պատգամավորների շրջանում ստորագրահավաք կսկսի՝ հայ-թուրքական արձանագրությունների՝ դրանց ներկայիս տեսքով վավերացման դեմ, այն դեպքում, եթե խորհրդարանը սկսի դրանց քննարկման գործընթացը:

Ինչպես հայտարարեց ՀՅԴ Հայ Դատի կենտրոնական գրասենյակի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը,   փորձը ցույց է տալիս, որ իշխող կուսակցությունների հայ պատգամավորները կարող են քվեարկել կոալիցիայի որոշմանը հակառակ, եթե հարցը վերաբերում է անձամբ իրենց: «Եթե մեզ հաջողվի դիպչել նրանց ինքնասիրությանը՝ բացատրելով վավերացման հակազգային բնույթը, ապա գուցե հնարավոր լինի խուսափել դրանից»,- ասաց նա: 

Փորձագետները նախագահի գործողությունների մասին

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունները վավերացման համար ԱԺ ուղարկելը նորմալ գործընթաց է, և արտակարգ ոչինչ այդտեղ չկա: Նար նաև այն կարծիքին է, որ ՀՀ խորհրդարանը պետք է քննի ու վավերացնի արձանագրությունները միայն այն ժամանակ, երբ որևէ քայլ արվի Թուրքիայի կողմից»:

Թուրքագետ Արտակ Շաքարյանը կարծում է, որ Հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարան ուղարկելով՝ Հայաստանը ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի դանդաղումը կամ ձգձգումը հնարավոր է բացառապես Թուրքիայի մեղքով:

Ռազմական-քաղաքական համագործակցությունը շաբաթվա ընթացքում

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեց Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների ձևաչափով նիստին, որը տեղի ունեցավ փետրվարի 5-ին Ստամբուլում: 

Նախարարը հանդիպեց  ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների ու Եվրոպայում դաշնակցային ուժերի գերագույն հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի, որոնց ընթացքում քննարկվեցին Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերում ՀՀ զինված ուժերի մասնակցությանը, ինչպես նաև միջազգային խաղաղապահ գործողություներին և վարժանքներին առնչվող մի շարք այլ հարցեր:

ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը փետրվարի 8-ին այցելեց Լեռնային Ղարաբաղ՝ ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում:

Երկուշաբթի Սեյրան Օհանյանը հնգօրյա պաշտոնական այցով մեկնեց Ֆրանսիա, որտեղ Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենի հետ ստորագրել են հայ-ֆրանսիական երկկողմ պաշտպանական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը իրավական հիմք կհանդիսանա երկու երկրների միջև ռազմական համագործակցության ծավալման համար:  ՀՀ պաշտպանության նախարարը հրավիրել է ֆրանսիացի իր գործընկերոջը պաշտոնական այցով ժամանել Հայաստան:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարությունը դրականորեն է ընդունել Ռուսաստանի Դաշնության Ռազմական նոր դոկտրինը՝ համարելով այն ռազմական անվտանգության ապահովման ոլորտում նոր իրողություններն արտացոլող փաստաթուղթ:

Նաև դրական է ընդունվել հստակ թեզն այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունը ՀԱՊԿ անդամ-պետության վրա կատարված զինված հարձակումը դիտարկում է որպես ագրեսիա ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների դեմ, և այդ դեպքում կիրագործի բոլոր միջոցառումները՝ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն»:

«Ռազմական դոկտրինը հաստատում է ՀԱՊԿ շրջանակներում դաշնակցային պարտավորությունների նկատմամբ Ռուսաստանի հետամուտ լինելը», - ընդգծել է ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան՝ նշելով, որ Ռուսաստանն առաջին անգամ միանշանակ կերպով հայտարարել է, որ իր կամ իր դաշնակիցների նկատմամբ զանգվածային ոչնչացման զենք կիրառելուն ի պատասխան իրեն վերապահում է միջուկային զենք կիրառելու իրավունքը:

Նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ Երևանում ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ:

Հետաքրքիր փաստեր Աբխազիայից

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Աբխազիայի Հանրապետության իշխանությունների հրավերով, մեկնել է Սուխումի և մասնակցել նախագահի պաշտոնում վերընտրված Սերգեյ Բաղապշի երդման հանդիսավոր արարողությանը:

Ռաֆայել Տեր-Սարգսյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը: