485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՆ, Թուրքիա և մադրիդյան սկզբունքների նախաբան. Հայաստանի նախորդ շաբաթվա գլխավոր քաղաքական արդյունքները
11:52
08 Փետրվարի 2010

Նախորդ շաբաթ տեղի է ունեցել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունեցող մի քանի իրադարձություն: Հինգշաբթի Հայաստան ժամանեց ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը: Իր այցի ժամանակ Սթայնբերգը բարձր գնահատեց տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը, նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է Միացյալ Նահանգների համար, և որ ԱՄՆ-ն պատրաստ է շարունակել այդ գործընթացի օժանդակությունը:

Նա ևս մեկ անգամ ընդգծել է հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ ՍԴ-ի որոշման մասին ամերիկյան կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ այն դրական քայլ է գործընթացը շարունակելու համար:

Բոլորի ուշադրությունը գրավել է այն հանգամանքը, որ պետքարտուղարի տեղակալն իր տարածաշրջանային այցի շրջանակներում այցելել է միայն Հայաստան և Վրաստան: Բազմաթիվ փորձագետների կարծիքով, դա նախազգուշացում էր Թուրքիայի և Ադրբեջանի համար, որ պետք չէ շաղկապել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները:

Հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին շաբաթվա սկզբին հայտարարություններով հանդես եկան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանն ու արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ընդ որում եթե վարչապետը բանակցությունների ձախողման պատասխանատվությունը գցեց Հայաստանի վրա, ապա արտգործնախարարը ընդունեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման համար Թուրքիայի կողմից առաջադրվող նախապայմանները:

«Ադրբեջանի տարածքների 20 տոկոսն օկուպացված է, և ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը համաձայն չեն ներկայիս իրավիճակի պահպանման հետ: Սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը: Չնայած դրան՝ արձանագրությունները կարող են հավանության արժանանալ, եթե լուծում ստանա տվյալ խնդիրը: Թուրքիան իր հույսը չի կորցնում այդ հարցում», - ասել է Դավութօղլուն:

Այս հայտարարությունների առնչությամբ հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշել է, որ Հայաստանում Թուրքիան շատ հաճախ ընկալվում է որպես որոշումների ընդունման կամ չընդունման որոշակի մոնոլիտ, և որ թուրք պաշտոնատար անձանց հայտարարությունները համաձայնեցված են և այդ ռազմավարության մի մասն են:

«Իրականում դա այդքան էլ այդպես չէ: Թուրքիայի ներսում տարբեր քաղաքական ուժեր վիճում են, համաձայնում կամ չեն համաձայնում միմյանց հետ հայ-թուրքական փոխհարաբերությունների հարցում», - նշել է նա:

Բազմաթիվ փորձագետների կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը (որի նախաձեռնողը Վաշինգտոնն էր) ձախողելու Թուրքիայի փորձերն ամերիկյան կողմի դժգոհության պատճառ են դարձել, և ԱՄՆ-ն սկսել է ուժեղացնել Անկարայի վրա գործադրվող ճնշումը՝ արձանագրությունները վավերացնելու նպատակով:

Այդ պատճառով զարմանալի չէ, որ նախորդ շաբաթ կտրուկ ակտիվացան ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունները, և ուրբաթ հայտնի դարձավ, որ ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Հովարդ Բերմանը, ով մարդու իրավունքների հայտնի պաշտպան է և Ամերիկայի հայկական համայնքի բարեկամը, որոշել է քվեարկության ներկայացնել Հայոց ցեղասպանությունը դատապարտող N 252 բանաձևը: Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի տեղեկատվության համաձայն, քննարկումը տեղի կունենա մարտի 4-ին:

Չորեքշաբթի խորհրդարանում տեղի ունեցած կառավարական ժամի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերով «մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակի՝ համաձայնեցված նախաբանի մասին որոշ տեղեկություններ է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքերով, նախաբանը համահունչ է ԵԱՀԿ 56 անդամ-երկրների արտգործնախարարների աթենքյան հայտարարության հետ, որտեղ առաջին անգամ ամրագրվել է ազգերի ինքնորոշման սկզբունքն ու ևս մեկ անգամ կարևորվել է ուժի չկիրառման և ուժով չսպառնալու սկզբունքը:

Նալբանդյանը նաև նշել է, որ Մինսկի խմբի համանախագահ-երկրները հասկանում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը:

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավոր չէ կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Կարող եմ ասել, որ մեր մոտեցումը ԼՂՀ մասնակցության առնչությամբ ըմբռնում է գտնում երեք համանախագահների շրջանում», - ասել է նախարարը:

Նա նաև ավելացրել է, որ Ադրբեջանի հայտարարությունները բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհնարին լինելու մասին ևս մեկ անգամ հաստատում են նրա ոչ կառուցողական մոտեցումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Ղարաբաղյան խնդրի հետ կապված այլ իրադարձությունների թվում կարելի է նշել ԱՄՆ Ազգային հետախուզության ծառայության ղեկավար Դենիս Բլերի՝ Կոնգրեսին ներկայացված զեկույցը, որտեղ նա հայտարարել է, որ «չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև մերձեցման հարցում նախորդ տարի արձանագրված առաջընթացի՝ այդ գործընթացն ազդել է Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող նուրբ հարաբերությունների վրա և բարձրացրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության վերսկսման ռիսկը»:

«Հայ դատի» կենտրոնական գրասենյակի տնօրեն և ՀՅԴ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն իր հերթին նշել է, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել միայն երկու դեպքում՝ եթե համոզված լինի իր հաղթանակի մեջ գոնե 51 տոկոսով, եթե մտահոգվի այն փաստով, որ Թուրքիան լքել է իրեն և կարգավորում է հարաբերությունները Հայաստանի հետ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման

Ուրբաթ Հայաստան է այցելել ՌԴ առաջին փոխվարչապետ, ՌԴ-ի ԱՊՀ հարցերով ազգային համակարգող Իգոր Շուվալովը, ով Հայաստանի ղեկավարության հետ քննարկել է 2010 թ.-ին ԱՊՀ-ում Ռուսաստանի նախագահության շրջանակներում իրականացվող աշխատանքները, ինչպես նաև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Հայկ Խալաթյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։