480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՄԱԿ-ի հարվածը Բաքվի պատրանքներին
14:39
05 Փետրվարի 2010

Ադրբեջանական քարոզչամեքենայի ամենահայտնի կոնստրուկցիաներից մեկը, որը մանրակրկիտ կառուցվել է և անվերջ ու մաշվածության չափ օգտագործվել, մեկ րոպեում փլուզվեց:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ադրբեջանական գործակալություններից մեկին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ իր                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     գլխավորած կազմակերպությունը ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ: Նա փաստորեն իրեն ետ է պահել ադրբեջանցի քաղաքական գործիչների և դիվանագետների հակահայկական խաղերի մեջ այդ միջազգային հեղինակավոր կառույցին ներգրավելու համառ ձգտումներից:

Չափազանց կարևոր է, որ այդ խոսքերը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է ադրբեջանական գործակալությանն ու ադրբեջանական լսարանի համար՝ նման կերպ հասկացնելով, որ ՄԱԿ-ը գործիք չի դառնա արտաքին-քաղաքական խաղերի մեջ:

Պան Գի Մունին Բաքվում սիրելի քարոզչաոճով հարցրել են, թե չարժե՞, արդյոք, կազմակերպության շրջանակներում ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր մեխանիզմներ կիրառել, սակայն հարցադրումից առաջ ճառ են ներկայացրել «Լեռնային Ղարաբաղի շրջանի օկուպացված տարածքների» ազատագրման վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը իբր-թե Հայաստանի կողմից չկատարելու մասին: Վերջին պնդումը, թեև հնչել է որպես ապացույցներ չպահանջող փաստ, այնուամենայնիվ, բացարձակ սուտ է, և այդ ստով արդեն 17 տարի շարունակ պաշտոնական Բաքուն կերակրում է համաշխարհային հանրությանը:

Այնուամենայնիվ, փորձառու դիվանագետը չենթարկվեց ճարպիկ հնարանքին, և  մեծագույն հիասթափություն պատճառելով ադրբեջանական ղեկավարությանը, ոչ միայն չանդրադարձավ տխրահռչակ բանաձևերի թեմային, այլև, փաստորեն, խորհուրդ տվեց աներես առաջարկություններով չկպչել ՄԱԿ-ին:

«ՄԱԿ-ը ուղղակիորեն ներգրավված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի մեջ, որտեղ գլխավոր դերը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությանն է, և այդ հակամարտությանը վերաբերող հարցը պետք է ուղղել հենց ԵԱՀԿ-ին», - ասել է Պան Գի Մունը՝ ըստ երևույթին վերջնականապես փակելով դիվանագիտական պատերազմում Կազմակերպության ամբիոնն օգտագործելու և բացարձակապես այլ պայմաններում և բացարձակապես այլ նպատակներ հետապնդող գրեթե քսան տարի առաջ ընդունված բանաձևերը շահարկելու թեման:

Այնուամենայնիվ, հարկ է բացատրել, թե ինչու է Բաքուն, բանաձևեր թափահարելով, անկեղծորեն ստում: Բանն այն է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերից էլ և ոչ մեկում Հայաստանի Հանրապետությունը հանդես չի գալիս որպես հակամարտող կողմ և ավելին՝ որպես ագրեսոր: Բանաձևերում Հայաստանին տրված դերը կարելի է անվանել «որոշակի ազդեցություն ունեցող միջնորդի» դեր:

Ավելին, բանաձևերում կան կետեր, որոնք, մասնավորապես, կապված են բոլոր ռազմական գործողություններն ու թշնամական ակտերը անհապաղ դադարեցնելու պահանջի հետ, որն Ադրբեջանը խախտել է ամենակոպիտ ձևով:

Բանաձևերն ամբողջական փաստաթղթեր են, և հակամարտող մի կողմի ընտրությամբ դրանց կատարումն ու մյուս կողմի ամբողջական անտեսումն անհնար է:

Չնայած ռազմական գործողությունները դադարեցնելու և բանակցությունների սեղանի շուրջ խնդիրը կարգավորելու բոլոր պահանջներին՝ Ադրբեջանը, խախտելով Անվտանգության խորհրդի բանաձևերը, ընդհուպ մինչև 1994 թվականի մայիսը չէր դադարեցնում ռազմական ճանապարհով հարցը լուծելու փորձերը:

Հակամարտության գոտում այսօր տիրող իրավիճակը ադրբեջանական կողմի նման քաղաքականության հետևանքն է, և դրանք վերացնել հնարավոր չէ, քանի դեռ չեն լուծվել հիմնարար հարցերը, որոնցից կարևորագույնը, առաջին հերթին, Ադրբեջանի կողմից ճանաչված Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակի հարցն է:

Այդ խնդիրները լուծելու համար պաշտոնական Բաքվին անհրաժեշտ է անհապաղ հրաժարվել պատրանքներից, մասնավորապես՝ այն կապակցությամբ, որ միջազգային կազմակերպությունները կամ առանձին պետություններ Հայաստանին ագրեսոր են համարում:

Իրականում, Հայաստանը ինչպես միջազգային հեղինակավոր կառույցների, այնպես էլ առանձին պետությունների, այդ թվում նաև բոլոր գերտերությունների ամենահուսալի գործընկերներից մեկն է:

Իսկ այն, որ հայկական կողմը մտերիմ չէր չեչեն կրոնական ծայրահեղականների և աֆղանցի ահաբեկիչների հետ, ովքեր պաշտոնական մակարդակի վրա, սակայն ապարդյուն, փորձում էին օգնել Ադրբեջանին ղարաբաղյան պատերազմի ժամանակ, միայն խոսում է Երևանի կողմից վարած ճիշտ քաղաքականության օգտին:

Մահմեդական աշխարհի երկրների հետ Հայաստանի բարեկամական հարաբերությունները սահմանափակում են մահմեդական համերաշխությամբ շահարկելու Բաքվի հնարավորությունները: Չնայած Ադրբեջանին երբեմն հաջողվում է մահմեդական պետությունների միջազգային կառույցների նիստերի ժամանակ աննկատ «խցկել» այս կամ այն փաստաթուղթը, սակայն այդ ներուժը ևս շատ շուտով կսպառվի:

Ցանկալի է ներկայացնել ևս մեկ հատկանշական փաստ: Ադրբեջանը դարձավը 2009 թվականի դեկտեմբերին ընդունված բանաձևի համահեղինակներից մեկը, որը վերաբերում է ազգերի ինքնորոշման իրավունքի համընդհանուր իրագործմանը: ՄԱԿ-ի բանաձևը հաստատում է ազգային ինքնորոշման համընդհանուր իրականացումը և կոչ է անում հատուկ ուշադրություն դարձնել այդ իրավունքի ոտնահարման դեպքերի վրա: Միթե՞ խելքի են եկել:

Գագիկ Բաղդասարյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը:
16:48
07 Սեպտեմբերի 2016
Բարեփոխումներ վերևից. Հայաստանում սպասում են կառավարության հրաժարականին
Հովիկ Աբրահամյանի կառավարության սպասվող հրաժարականի մասին խոսում են ինչպես անխուսափելի ինչ-որ բանի մասին: