478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
«Մադրիդյան սկզբունքներ». քայլ առաջ կամ վազք տեղում
11:38
01 Փետրվարի 2010

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը տեղի ունեցավ  հունվարի 25-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ ՌԴ նախագահի Սոչիի նստավայրում, անշուշտ, նախորդ շաբաթվա գլխավոր քաղաքական իրադարձությունն էր:

Սակայն Սոչիի գագաթնաժողովի արդյունավետության մասին, որտեղ քննարկումների հիմնական առարկան «Մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակն էր, բավականին բարդ է դատել՝ հաշվի առնելով բանակցությունների փակ ձևաչափը:

Հանդիպմանը անմիջականորեն հետևած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի բավականին հակիրճ և լակոնիկ մեկնաբանությունները «Մադրիդյան սկզբունքների» թարմացված տարբերակի նախաբանի համաձայնեցման մասին չցրեցին գագաթնաժողովի ոչ պարզ արդյունքների շղարշը:

Լավրովի կարծիքով՝ հանդիպման գլխավոր արդյունքը ներկայացված փաստաթղթի վիճահարույց կետերի ձևակերպումների և գաղափարների մշակման մասին կողմերի պայմանավորվածությունն է, որոնք կավելացվեն «Մադրիդյան սկզբունքների» տեքստի մեջ:

Ըստ էության` Սարգսյան-Ալիև գրեթե յուրաքանչյուր հանդիպման արդյունքներն ուղեկցվում են նմանատիպ հայտարարություններով. որոշակի առաջընթաց կա միայն մի քանի կետերի շուրջ, սակայն բանակցությունների գլխավոր հարցերը մնում են չհամաձայնեցված:

Այս կապակցությամբ նշենք, որ ոչ պաշտոնական աղբյուրներից հայկական ԶԼՄ-ներ ստացված տեղեկատվության համաձայն՝ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի համաձայնեցված նախաբանում ընդգծվում է ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքի առաջնահերթությունը, ինչպես նաև ասվում է բանակցային գործընթացում Լեռնային Ղարաբաղին ներգրավելու մասին:

Սակայն այս կապակցությամբ պաշտոնական հայտարարություններ չեն արվել:

Ըստ էության` Սարգսյան-Ալիև «հերթական» հանդիպման վերաբերյալ Հայաստանի ինչպես կոալիցիոն, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական ուժերի սկեպտիկ կանխատեսումներն արդարացան: Կանխատեսելով պետությունների նախագահների Սոչիի հանդիպման հնարավոր ելքը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը կասկած էր հայտնել հանդիպման արդյունքում բանակցային գործընթացում զգալի տեղաշարժերի մասին:

Գրեթե նույնատիպ կարծիք էր հայտնել Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը՝ ընդգծելով, որ Սարգսյան-Ալիև «հերթական» հանդիպումը չի պսակվի գործնական հաջողությամբ՝ հաշվի առնելով հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի անզիջում դիրքորոշումը:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարադության ու սպրոտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը կարծում է, որ զգալի առաջընթաց Ղարաբաղյան կարգավորման գործընթացում 2010 թ.-ին հազիվ թե տեղի ունենա:  Դավթյանը հավելեց նաև, որ ընթացող բանակցությունների որոշակի գաղտնիությունը լիովին նորմալ է դիվանագիտական պրակտիկայում, և «շուտով հասարակայնությանը անպայման կտեղեկացվի ձեռք բերված պայմանավորվածությունների մասին»:

Սոչիի հանդիպումը ՀՀ և Ադրբեջանի նախագահների առաջին հանդիպումն է 2010 թ.-ին:

Բանակցությունների բազմամյա պրակտիկան հաստատում է, որ գործընթացի ողջ բարդությունը կողմերի սկզբունքորեն հակադիր և հաճախ փոխբացառող դիրքորոշումների մեջ է:

Այն դեպքում, երբ Հայաստանը պնդում է, որպեսզի հիմնարար սկզբունքներում  հստակ ամրագրվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեի ժամկետներն ու մեխանիզմները, Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է քննարկել ԼՂՀ-ի կարգավիճակի հարցը միայն այն բանից հետո, երբ նրան կվերադարձվեն ազատագրված տարածքները:

Ակնհայտ է, որ նման դասավորվածության դեպքում բանակցություններում զգալի տեղաշարժ կարելի է ակնկալել միայն երկու կողմերից էլ որոշակի զիջումների դեպքում: Հարցն այն է՝ թե երբ և կոնկրետ ինչ հարցում կողմերը պատրաստ կլինեն զիջումների գնալ:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի Իրան կատարած մասնավոր այցից հետո Հայ-իրական միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանեց Իրանի պատվիրակությունը՝ Իրանի ԱԳ նախարար Մանուչեհր Մոթաքիի գլխավորությամբ:

Այցի շրջանակներում Մոթաքին հանդիպել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Չորեքշաբթի բրիֆինգի ժամանակ Մոթաքին հանդես եկավ  ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին՝ նշելով, որ «Իրանը պատրաստ է անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին:

Իրանի ԱԳ նախարարի այցի արդյունքում ստորագրվեին փաստաթղթեր, որոնք ընդլայնում են միջպետական համագործակցության հնարավորությունները և երկկողմ հարաբերությունների խորացման նոր հեռանկարները: Նախագահ Սարգսյանը Մոթաքիի հետ հանդիպման ժամանակ կարևորել է էներգետիկ, ենթակառուցվածքների և այլ բնագավառներում նախանշված խոշոր նախաձեռնությունների իրագործումը, որոնց նպաստակահարմարությունն արդարացված է քաղաքական ու տնտեսական հարթություններում:

Պակաս արդյունավետ չէր Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի երկօրյա այցը Երևան, որը տեղի ունեցավ նրա հայ գործընկեր Գագիկ Բեգլարյանի հրավերով:

Այցի արդյունքում ստորագրվել է համաձայնագիր «Առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մարդասիրական ոլորտներում համագործակցության մասին», մի շարք ծրագրեր՝ կրթության, մշակույթի, սպորտի, կանաչապատման, քաղաքային տնտեսության, համատիրությունների գործունեության ոլորտներում: Կողմերը ընդգծել են տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության, ներդրումների և փորձի փոխանակման, ինչպես նաև ուղղակի տնտեսական կապերի հաստատման և ապրանքաշրջանառության ավելացման ոլորտներում կապերի խորացման անհրաժեշտությունը:

ԵԽԽՎ կանոնակարգի, անձեռնմխելիության և ինստիտուցիոնալ հարցերի հանձնաժողովի՝ հայկական պատվիրակության մանդատները հաստատելու մասին երեքշաբթի ընդունած որոշումը ևս նախորդ շաբաթվա քննարկվող թեմաներից էր:

Հանձնաժողովի ընդունած որոշման համաձայն՝ «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցությունից պատգամավոր Արծրունի Աղաջանյանը զբաղեցրել էր մինչ այդ պատվիրակությունից դուրս եկած «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ  Զարուհի Փոստանջյանի տեղը:

Հունվարյան վերջին շաբաթվա նշանակալի իրադարձություններից էր նաև Հայկական ազգային բանակի հիմնադրման 18-րդ տարեդարձը: «Հայոց բանակը հայ ազգի արժանապատվությունն է, իսկ նրա կազմավորումն ու կայացումը պատմական նվաճում էր»,- իր ուղերձում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայկական բանակի ստեղծման օր է համարվում 1992 թ.-ի հունվարի 28-ը, երբ ՀՀ կառավարությունը պատմական որոշում ընդունեց «ՀՀ Պաշտպանության նախարարության մասին» և հրապարակվեց նախարարի առաջին հրամանը: 

Տոնի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով հերթական ռազմական կոչումներն են շնորհվել ՀՀ նախագահի գլխավոր ռազմական տեսուչի տեղակալ Լեոնիդ Մարտիրոսովին և ՀՀ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Արտակ Դավթյանին, իսկ մի շարք սպաների ու ազատամարտիկների առաջին և երկրորդ աստիճանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար», «Մարտական ծառայության» և «Արիության համար» մեդալներ են շնորհվել: 

Մարիա Հակոբյան, ԱՄԻ «Նովոստի-Արմենիայի» թղթակից

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։