483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական քաղաքական տանդեմ. ինքնագիտակցության բուտաֆորիա
13:50
27 Հունվարի 2010

Ավարտվեց 2009 թվականը, որը նշանավորվեց հայ դիվանագիտության համար նոր փորձություններով բազմազգ հարավկովկասյան տարածաշրջանում գլոբալ աշխարհաքաղաքական իրողությունների կառուցման շեմին: Տարվա ընթացքում շատ բան տեղի ունեցավ, շատ բան դեռ պետք է տեղի ունենա՝ հաշվի առնելով սկիզբ առածի անավարտությունը, որը, ամենայն հավանականությամբ, կդառնա հայ-թուրքական նոր «կարճաժամկետ» պատմության ավարտը:

Թուրքական ղեկավարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում պաշտոնապես ամրապնդեց իր դիրքերը իր բազմաթիվ հայտարարություններում, որոնք հանգում են մեկ գաղափարի՝ ոչինչ նախապայմաններից դուրս:

Հավանաբար, թուրքական ղեկավարության նախապես ծրագրած մարտավարությունն իրեն երկար սպասել չտվեց, և հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմամբ շահագրգիռ բոլոր գերտերությունները սկսեցին հստակ գիտակցել, որ թուրքական իշխող վերնախավը երբեք իր կրտսեր եղբոր՝ Ադրբեջանի շահերին հակառակ չի գնա:

Ամեն դեպքում հայ-թուրքական հարաբերությունների ուղղությամբ միջազգային դիվանագիտության ուղին սկսեց սրընթաց շարժվել դեպի մեկնակետ՝ հաշվի առնելով այդ խնդրին շուտափույթ լուծում տալու՝ համաշխարհային աշխարհաքաղաքական գործող անձանց շահագրգռվածությունը:

Գաղտնիք չէ, որ քաղաքական զարգացման ժամանակակից փուլում Միացյալ Նահանգները անցան բաց քաղաքական գործողության երկրորդ ակտին, որը ենթադրում է Ցեղասպանության փաստի կիրառման գործընթացի ուժգնացում՝ որպես Թուրքիա վրա ճնշման լծակ:

Ավելի վաղ թվում էր, թե նրանք գործել են լատենտային ձևով՝ փորձելով բռնի ուժով Թուրքիային ներգրավել տարածաշրջանային քաղաքականության նոր՝ հայ-թուրքական սահմանի բացման, տարածաշրջանում հակամարտությունների լուծման կամ սառեցման և այդ հիմքի վրա Թուրքիայի, Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի մասնակցությամբ հարավկովկասյան համադաշնության ստեղծման գործընթացի մեջ: Նման համադաշնությունը, ըստ էության, պետք է գործեր Թուրքիայի հովանու ներքո և ի հակակշիռ Ռուսաստանի:

Սակայն խորամանկ քաղաքական տեխնոլոգիաները և քաղաքական դիվանագիտության դիպուկությունը թույլ տվեցին Թուրքիային էստաֆետ շահել իր արտաքին քաղաքականության մեջ, ինչը բխում է «պանթուրքիզմի» երկարաժամկետ ծրագրերից:

Միաժամանակ Ռուսաստանի հետ համագործակցությունը Թուրքիայի համար նոր հեռանկարներ է բացում: Ռուսաստանի համար Թուրքիայի հետ գործընկերությունը, իհարկե, ավելի քան շահավետ է՝ հատկապես տնտեսական և էներգետիկ ոլորտներում: Սակայն մյուս կողմից՝ Թուրքիայի հետ համագործակցության ամրապնդման քայլին Ռուսաստանը գնաց, նախևառաջ, հակառակ ԱՄՆ շահերի:

Միաժամանակ արդարացի է նշել, որ Ռուսաստանը շատ էր ռիսկի դիմում՝ համագործակցելով ՆԱՏՕ-ի անդամ-երկրի հետ, Հայաստանի տարածքին մոտ թողնելով «նատոյական հրետանին», վտանգելով տարածաշրջանում սեփական դիրքերը:

Թեև ռուսական կողմի նման որոշումը հիմնականում բացատրվում է «Նաբուկո» եվրոպական ծրագրի մոտալուտ իրագործմամբ, որը նախատեսվում է իրականացնել՝ շրջանցելով Ռուսաստանը, և որի մեջ Թուրքիային ակտիվ դեր է տրվում: Մյուս կողմից՝ ռուսական ղեկավար վերնախավը գիտակցում է, որ ռուս-վրացական պատերազմից և Վրաստանը կորցնելուց հետո Ռուսաստանը կարող է ընդմիշտ կորցնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, այդ պատճառով իր ակտիվ մասնակցությունն առաջարկեց հայ-թուրքական բանակցային գործընթացում՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար:

Միաժամանակ ամերիկյան վերնախավում վաղուց հասկացել են, որ հայ-թուրքական սահմանի բացման բավականին օգտակար նախագիծը և որպես դրա հետևանք՝ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացումը կարող է և չիրականացվել, եթե «հավակնոտ» Թուրքիան չվերանայի տարածաշրջանում իր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դիրքերը: Այդ պատճառով Վաշինգտոնը շտապեց իր անհամաձայնությունն արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների տառին և ոգուն ՀՀ ՍԴ որոշման անհամապատասխանության մասին պաշտոնական Անկարայի հայտարարության կապակցությամբ:

ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հերթական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ՀՀ ՍԴ-ի ընդունած որոշումը «դրական քայլ է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի առաջխաղացման համար»: Ավելին, նա ընդգծել է, որ դատարանի որոշումը թույլ է տալիս վավերացնել արձանագրություններն այն տեսքով, որը նրանք ունեցել են ստորագրման պահին:

Դա, փաստորեն, նշանակում է ոչ այլ ինչ, քան ուղերձ Թուրքիային հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում, ինչը շանտաժ է հիշեցնում՝ որպես գործիք Հայոց ցեղասպանության փաստի օգտագործմամբ:  

Այդուհանդերձ, հայ-թուրքական քաղաքական տանդեմը կյանքի կոչելը, որը ենթադրում է հարավկովկասյան տարածաշրջանում գերտերությունների բազմավեկտոր ծրագրերի իրագործում, կարող է չդառնալ իրականություն՝ հաշվի առնելով թուրքական դիվանագիտության քաղաքական խաղերը:

Բանն այն է, որ Թուրքիան մնում է մի երկիր, որտեղ միշտ հանրաճանաչ են ազգայնամոլական տրամադրությունները, և այս համատեքստում դժվար է խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների արդյունքները նույնպես ցույց տվեցին, որ Թուրքիայում ազգայնամոլ ուժերի կողմնակիցների բանակն անընդհատ ավելանում է:

Ազգային ինքնագիտակցության և ինքնության գերիշխման հետ միասին ինչպես ազգային-գաղափարախոսական իմաստով (մեկ ազգ՝ երկու պետություն), այնպես էլ քաղաքատնտեսական տեսակետից (ադրբեջանական էներգետիկ ռեսուրսները) թուրքական հասարակությունը միտված է Ադրբեջանի հետ սերտ, բարեկամական և միաժամանակ եղբայրական հարաբերությունների պահպանմանն ու ընդլայնմանը:

Ավելին՝ թուրքական վերին քաղաքական և պետական շրջանակներում դեռևս փայփայում են «պանթուրքիզմի» ծրագրերի իրագործումը, ինչն ավելի շատ է ընդգծում Ադրբեջանի շահերին հակառակ Հայաստանի հետ իսկապես հարաբերություններ հաստատելու Թուրքիայի ցանկության բացակայությունը:

Այս տեսակետից տարբեր հետնաբեմերում մի շարք նոր քաղաքական առաքելությունների կատարման, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առիթով տարբեր սցենարներով հնչող Անկարայի հայտարարություններն ունեն բացառապես ցուցադրական և դեկլարատիվ բնույթ համաշխարհային հասարակության և գերտերությունների առջև:

Ռոման Մելիքյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանը չի կենտրոնանում միայն իր սեփական ցավի վրա, այլ ապագայում ցեղասպանությունների կանխման առաջամարտիկ է
Դեկտեմբերի 9-ը «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրն» է։
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։