480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստան և Ռուսաստան. ռազմավարական միությունն ամուր է
16:04
20 Հունվարի 2010

Վերջին օրերին դիվանագիտական ակտիվության բռնկումը, որն անմիջականորեն կապված է հարավկովկասյան տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի հետ, մի շարք օրինաչափություններ բացահայտեց և հստակեցում մտցրեց տարածաշրջանի հիմնական քաղաքական խաղացողների մոտեցումներում այս կամ այն առանցքային խնդիրների վերաբերյալ։

Նախորդ և այս շաբաթների՝ տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հիմնական իրադարձություններ դարձան կարևորագույն այցերը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Մոսկվա, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի այցը Երևան և, վերջապես, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Ռուսաստան։ Այս այցերի կարևորությունը կայանում է նրանում, որ դրանք թույլ տվեցին նախանշել արտաքին քաղաքական դոմինանտների և նոր պայմաններում տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կառուցման սկզբունքների ուրվագծերը։  

Կարևորագույն հետևությունը, որ կարելի է կատարել դիվանագիտական ակտիվության հերթական պարույրի արդյունքներով, հետևյալն է՝ հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը ամուր հիմք ունի, և որևէ քաղաքական նորամուծություն չի կարող այն տատանել։

Հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ամրությունը, դարերի ընթացքում ստեղծված բարեկամությանը զուգընթաց, պայմանավորված է նաև երկու երկրի շահերի և դիրքորոշումների համընկնումով՝ արտաքին քաղաքական օրակարգի առանցքային հարցերի վերաբերյալ։

Այն, որ Ռուսաստանը չի զոհի իր ամենավստահելի դաշնակիցներից մեկի հետ ունեցած հարաբերությունները հարավկովկասյան-մերձարևելյան մեծ տարածաշրջանում նույնիսկ ամենաշահավետ տնտեսական նախագծերի օգտին, պարզ դարձավ ռուսական ղեկավարության հայտարարություններից։

Այսօր Կրեմլը հստակ տարբերակում է տնտեսական շահերն աշխարհաքաղաքական նպատակներից։ Անկասկած, առաջինների ազդեցությունը երկրորդների վրա մեծ է, բայց մեկը չի կարող ներառել մյուսը։ Շանտաժի ենթարկել Ռուսաստանին կամ գայթակղեցնել նրան, օգտագործելով տնտեսական լծակները, այսօր անիմաստ և անօգուտ է։ Հետևաբար, կարելի է վստահությամբ պնդել, որ բոլորովին անհեռանկարային են բոլոր այն փորձերը, որոնք կատարվում են Ռուսաստանին համոզելու համար, որպեսզի վերջինը «ճնշի» Երևանին ղարաբաղյան հարցում։

Այս մասին, անշուշտ, վկայում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ ղարաբաղյան խնդրի լուծումը և հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցը մեկ փաթեթում ներառելն աննպատակահարմար է։

Ռուսաստանյան կառավարության ղեկավարը փաստորեն կրկնեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը, օժանդակելով նրան, և արեց դա Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ, ում հետ քննարկում էր խոշոր տնտեսական նախագծերի իրականացման հարցեր։ Այսպիսով, Մոսկվան հստակ հասկացրեց, որ Հայաստանի վրա որևէ ճնշում չի գործադրվի։

Ավելին, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, գտնվելով Երևանում, հայտարարեց, որ Ռուսաստանի շահերը՝ Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցության առումով, չեն կարող ավելի բարձր լինել Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքից։

Նա ընդգծեց, որ իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղ պայմանագրի նախապատրաստման ընթացքում Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը չի կարող նկատի չառնվել, բայց թե ինչ ձևով դա կարվի, պետք է պայմանավորվել և հստակեցնել։

«Ռուսաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, համակարգում է իր գործողությունները Հայաստանի հետ միջազգային ասպարեզում, ակտիվորեն աշխատում է ՀԱՊԿ երկրների նախագահների հետ ձեռք բերած պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք կվերածեն ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտի բազմապրոֆիլ կազմակերպության»,- ասաց ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հավելելով, որ դա ընդգրկում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը, «որը Հայաստանի և Ռուսաստանի միջև բավական ակտիվ է ընթանում»։

Եվ, վերջապես երկկողմ հարաբերությունների ամրությունն ու անփոփոխ ռազմավարական բնույթը կոչված են եղել ընդգծել երկուշաբթի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ռուսաստան կատարած այցը, որը դարձավ 2010 թվականին օտարերկրյա պետության ղեկավարի՝ ՌԴ կատարած առաջին այցը։

Այցի ընթացքում երկու երկրի նախագահները քննարկեցին ֆինանսական ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարման հեռանկարները, ռազմատեխնիկական, առևտրատնտեսական, վառելիքաէներգետիկ, մշակութային-մարդասիրական կապերի հարցեր, տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես, ղարաբաղյան հարցը։

Կրեմլում նշեցին, որ հանդիպումն ընթացել է ավանդական բարեկամական և կառուցողական մթնոլորտում։ Մոսկվան, ընդհանուր առմամբ, ռուս-հայկական երկխոսության առանձնահատկություն է համարում շփումների ինտենսիվությունն ու վստահելիությունը բոլոր մակարդակներով։

Այցն, անկասկած, կարելի է հաջողված համարել։ Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին շարունակել և զարգացնել փոխշահավետ համագործակցությունը։

Միաժամանակ, հայկական պետության ղեկավարը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի նախագահին տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդման հայկական կողմի նախաձեռնություններին օժանդակելու համար։

Սարգսյանն ասաց, որ Հայաստանը շահագրգռված է բոլոր հարցերի խաղաղ լուծմամբ, ավելացնելով, որ «այստեղ մենք ոչ միայն ռազմավարական գործընկերներ ենք, այլ, հավանաբար, միանման ենք մտածում»։

Ռուսաստանի նախագահը լիովին համաձայնեց իր հայ գործընկերոջ խոսքերի հետ։ -0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։