484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԱՄՓՈՓՈՒՄ. Հարավային Կովկասի չլուծված հարցերի «Գորդյան հանգույցը». հայացք Երևանից և Մոսկվայից
12:56
19 Հունվարի 2010

ՌԻԱ Նովոստիի և «Նովոստի-Արմենիա» գործակալության կազմակերպած «Հայ-ռուսական հարաբերություններ. ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան կատարած այցի արդյունքները» թեմայով Երևան-Մոսկվա տեսակամուրջը լավ առիթ դարձավ հայ և ռուս քաղաքագետների համար քննարկելու համար ոչ միայն Լավրովի այցը Երևան, այլ նաև շատ այլ հարցեր։ Այնպես որ տեսակամուրջի մասնակիցների զրույցը դուրս եկավ նախանշված թեմայի շրջանակներից և ընդգրկեց այլ խնդիրներ՝ հայ-թուրքական գործընթացը, Լեռնային Ղարաբաղի կարգավորումը, կողմերը քննարկեցին նույնիսկ Ադրբեջանի շահերի հետ առնչվող հարցեր, որն, ինչպես արտահայտվեց հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը, հայ-թուրքական ակտիվ կարգավորման ֆոնի ներքո դեռ «նախասենյակում է» գտնվում և, համապատասխանաբար, առայժմ առանձնապես հետաքրքրություն չի ներկայացնում միջազգային հանրության համար։

Տարածաշրջանի խնդիրների համեմատումը «գորդյան հանգույցի» հետ բավական լավ է արտացոլում Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը, որը ներկայում հետաքրքիր է աշխարհի համար ինչպես բազմաթիվ հակամարտությունների կարգավորման, հարևան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավման հնարավորություններով, այնպես էլ գերտերությունների դիրքորոշումներով։ Հենց այս պատճառով փորձագետները նշեցին առկա խնդիրների «գորդյան հանգույցն» աստիճանաբար բացելու անհրաժեշտությունը, և ոչ թե անմտածված գործել, այլ աշխատել աստիճանաբար՝ բացելով հանգույցը հանգույցի հետևից, ինչը դիվանագիտական նուրբ աշխատանք է պահանջում։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Փորձագետների հատուկ ուշադրությանն արժանացավ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ Այսպես, ՌԳԱ ազգագրության և մարդաբանության ինստիտուտի Կովկասի բաժնի վարիչ Սերգեյ Հարությունովը կարծում է, որ հակամարտությունը պետք է դիտվի որպես հակամարտություն Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որում առկա են երրորդ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Թուրքիայի և Իրանի շահերը։ Այդ երկրները, փորձագետի կարծիքով, համակրում են հակամարտության կողմերից մեկին՝ Հայաստանը համակրում է Լեռնային Ղարաբաղին, իսկ Թուրքիան պաշտպանում է Բաքվին։

Այս կապակցությամբ նա զուգահեռ անցկացրեց հնգօրյա պատերազմի հետ, որում Ռուսաստանը պաշտպանեց Հարավային Օսեթիայի ժողովրդի շահերը։

Բոլոր փորձագետներն առանց բացառության համաձայնեցին, որ անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում։ Մասնավորապես, Ռազմավարական հետազոտությունների ռուսական ինստիտուտի փորձագետ Ալեքսանդր Սկակովը նշեց, որ Բաքուն ներկայում գիտակցում է հակամարտության ռազմական լուծման հնարավորությունը։ Ինչպես կարծում է փորձագետը, խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու միակ ճանապարհը բլից-կրիգն է, ինչը ներկայում իրատեսական չէ, «իսկ մյուս կողմից ոչ ոք թույլ չի տա Ադրբեջանին երկարաձգել ռազմական գործողությունները 5-7 օրից ավելի, և Բաքուն դրանից հետևություններ է արել»։

Միաժամանակ ռուսաստանցի փորձագետները մատնանշեցին ղարաբաղյան հակամարտության լուծման փոխզիջումների անհրաժեշտությունը, որպեսզի նրա կողմերը հրաժարվեն «մեզ՝ ամեն ինչ, ձեզ՝ ոչինչ, որովհետև մենք իրավացի ենք, իսկ դուք՝ ոչ» սկզբունքից։ Ինչպես կարծում է ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, ղարաբաղյան խնդրի կարևորագույն հարցը խաղաղության և պատերազմի հարցն է, որովհետև ևս մեկ պատերազմը հայ և ադրբեջանցի ժողովուրդները հավիտենական թշնամիներ կդարձնի։

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2008 թվականի նոյեմբերի 2-ին Մայնդորֆի հռչակագրին նման նոր հռչակագրի ընդունմանը, փորձագետները տարակարծիք էին։ Եթե Կազիմիրովը և Սկակովը կարծում են, որ ներկայում ցանկացած հայտարարության ընդունումն անիմաստ է, քանի որ այն պարզապես չի կատարվի, ապա քաղաքագետ Իսկանդարյանը, հակառակը, կարծում է, որ նման հռչակագիր կարող է ընդունվել հունվար-փետրվարին։

Իսկանդարյանը նշում է, որ նման հռչակագիրը, որում կխոսվի բանակցային գործընթացի առաջընթացի մասին, թույլ կտա խաղաղեցնել Թուրքիայի որոշ ուժեր, որոնք հանդես են գալիս հայ-թուրքական հարաբերությունների դեմ։ Հայ քաղաքագետն ասաց, որ նույնիսկ մայնդորֆյան հռչակագիրը չդարձավ հաստատ կատարման համար նախատեսված փաստաթուղթ, սակայն կարևոր դեր խաղաց։

ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Հայ և ռուս փորձագետները հատուկ ուշադրություն դարձրեցին հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։ Երկու կողմի փորձագետները կարևորեցին հարևան երկրների միջև հարաբերությունների բարելավումը, թեև որոշ առումով տարակարծիք էին այդ գործընթացի և ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջև կապի վերաբերյալ։ Այսպես, եթե Կովկասի Ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, ղարաբաղյան կարգավորումը ներկայում ծառայողական գործընթաց է հայ-թուրքական հարաբերությունների բարելավման նկատմամբ, ապա, ինչպես կարծում է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը, Ղարաբաղի շուրջ բանակցային գործընթացը չի կարելի կախման մեջ դնել որևէ այլ գործընթացից։

Հայ և ռուս փորձագետները համաձայնեցին, որ Հայաստանին և Թուրքիային հարաբերությունների բարելավման համար անհրաժեշտ է բազմաթիվ հարցեր լուծել, հաղթահարել հարաբերությունների ջերմացման հակառակորդների դիմակայությունը։

Հայ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած, նույնիսկ ամենաբարենպաստ և լավատեսական զարգացումը չի հանգեցնի Հայաստանում ռուսական ռազմաբազայի լուծարմանը, որն արդեն վաղուց ռուս-հայկական հարաբերությունների խորհրդանիշի դեր է խաղում, մեկուսացված չէ, այլ հայ-ռուսական շփումների մի մասն է։

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թեպետ փորձագետները քննարկումների ժամանակ շեղվեցին հայտարարված թեմայից, այնուամենայնիվ անուշադրության չմատնվեց նաև ՌԴ արտգործնախարարի այցը Երևանը: Հայ և ռուս փորձագետները մեկնաբանեցին նաև արծարծվող լուրերն այն մասին, որ ռուս նախարարի այցը Երևան կապ ունի Թուրքիայի վարչապետի՝ Մոսկվա կատարած այցի հետ: Ռուս փորձագետները խորհուրդ տվեցին ամեն ինչ մի կծիկում չխառնել ու չկապել իրար:

Փորձագետները  հերքեցին նաև այն, որ Հայաստանի վրա ղարաբաղյան հարցում հնարավոր է ճնշում գործադրվի ռուս գործընկերոջ կողմից: Կազիմիրովի կարծիքով, բացառվում է, որ Հայաստանի վրա ճնշում գործադրվի՝ զիջումների գնալու առումով: Միաժամանակ նա ոչ մի վատ բան չի տեսնում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման մեջ:

Կազիմիրովը հիշեցրեց, որ հայ ու ադրբեջանական ժողովուրդները իրենք պետք է գտնեն փոխադարձաբար ընդունելի որոշում, հրաժարվեն ծայրահեղ դիրքորոշումներից:

Իսկ Ալեքսանդր Սկակովը վստահեցրեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լիովին համապատասխանում է Ռուասաստանի և Թուրքիայի շահերին: Ըստ նրա, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շարժումը ինչպես նոր մարտահրավերներ, այնպես էլ նոր հնարավորություններ է ստեղծում: Հայաստանի համար որպես մարտահրավերներ նա նշեց այն հարցերը, որոնք կապված են Հայոց ցեղասպանության և սփյուռքի ու ընդդիմության դիրքորոշումների հետ:

Սկակովի կարծիքով, այս իրավիճակում ամենից վատ իրենց զգում են Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղը, որոնց ձեռնտու էր նախկին իրավիճակը, ինչպես նաև՝ Վրաստանը, որը կարող է կորցնել դեպի Կովկաս գլխավոր տարանցողի իր կարգավիճակը:

Նրա խոսքով, Թուրքիան կարող է առաջատար երկիր դառնալ տարածաշրջանում, սակայն միաժամանակ նա չի ցանկանում այդ գործառույթը կիսել Ռուսաստանի հետ և ամեն կերպ ընդգծում է Ռուսաստանի շահերը հաշվի առնելու իր ձգտումը:

«Թուրքիային այս դեպքում պետք չեն ոչ Եվրամիությունը, ոչ ՆԱՏՕ-ն, ոչ էլ ԱՄՆ-ը: Եվ մենք տեսնում ենք վերջին ժամանակներում, որ լիարժեք համաձայնություն է նկատվում Մոսկվայի, Անկարայի ու Երևանի միջև՝ քաղաքականության և մոտեցումների առումով, և դա շատ լավ է»,- ասաց Սկակովը:

Մնում է միայն հուսալ, որ ռուս փորձագետների լավատեսական կանխատեսումները կկիսեն նաև Անկարայում և Բաքվում:-0-

 

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: