481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+18
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական արձանագրությունները հայ-ռուսական կապերի ֆոնի ներքո. Հայաստանի առաջին աշխատանքային շաբաթի իրադարձությունները
14:50
18 Հունվարի 2010

Նախորդ շաբաթ Երևան այցելած ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դարձավ 2010 թ.-ին Հայաստան ժամանած առաջին բարձրաստիճան պաշտոնյան, ինչը հաստատում է Հայաստանի և Ռուսաստանի միջև գոյություն ունեցող հարաբերությունների բարձր մակարդակը: Հունվարի 13-14-ը կայացած այցի ժամանակ, որը, ըստ Լավրովի, ոչ մի կերպ կապված չէ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի Մոսկվա կատարած այցի հետ, ՌԴ ԱԳ նախարարը բանակցություններ է վարել իր հայ գործընկեր Էդվարդ Նալբանդյանի և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Երևանում հանդիպումների ժամանակ քննարկվել են հայ-ռուսական ռազմավարական գործընկերության, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրները, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացները:

Կողմերը չշրջանցեցին նաև երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը, մասնավորապես՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Ի դեպ, Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրները հունվարի 13-ին Մոսկվայում քննարկել են նաև երկու երկրների պաշտպանության նախարարներ Անատոլի Սերդյուկովն ու Սեյրան Օհանյանը, ովքեր ընդծգել են, որ ռուսական հայկական հարաբերությունները ռազմական ոլորտում կրում են ռազմավարական-գործընկերային բնույթ:

Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ ղեկավար Լավրովը նշել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում երկու երկրների ռազմավարական գործընկերության մակարդակը, դաշնակցային փոխգործակցությունը բոլոր ոլորտներում:

Սերժ Սարգսյանն իր հերթին գոհունակությամբ արձանագրել է, որ 2009 թվականին երկու երկրների ռազմավարական գործընկերությունը համալրվել է որակական նոր տարրերով, պահպանվել է քաղաքական ինտենսիվ երկխոսության բարձր մակարդակը, ամրապնդվել են տնտեսական, մշակութային, հումանիտար կապերը, և Հայաստանը հետագայում ևս ջանքեր կգործադրի երկկողմ փոխհարաբերությունների խորացման ուղղությամբ:

Երկու արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսից հետո և հայ, և ռուս նախարարները գոհ էին երկկողմ համագործակցության մակարդակից և համոզմունք հայտնեցին, որ Երևանում ձեռք բերված պայմանավորվածությունները կարող են նոր ազդակ հաղորդել հարաբերությունների զարգացմանը: Կողմերը չկարողացան շրջանցել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը:

Սերգեյ Լավրովն ասաց, որ Ռուսաստանը շահագրգռված է հայ-թուրքական հարաբերությունների շուտափույթ կարգավորմամբ, և որքան շուտ դա տեղի ունենա, այդքան ավելի լավ կլինի տարածաշրջանի համար: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կապակցությամբ ռուս նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ այլ համանախագահների հետ միասին, աջակցելով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, այլ նպատակներ չի հետապնդում բացի կողմերի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց, որոնք կհամապատասխանեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերին: Լավրովը նաև նշել է, որ խաղաղ պայմանագրի պատրաստման ընթացքում չի կարող հաշվի չառնվել Ղարաբաղի բնակչության դիրքորոշումը: 

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դրական դինամիկա է նկատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում։ Ակտիվ հանդիպումներ են անցկացվում Հայաստանի և Ադրբեջանի  նախագահների մակարդակով։ Նախորդ տարի ինը հանդիպում է անցկացվել պետությունների ղեկավարների մակարդակով՝ վեց երկկողմ և երեք եռակողմ՝ կազմակերպված ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջակով:

Նալբանդյանի կարծիքով՝ հանդիպումների այս առատությունն արդեն խոսում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դրական դինամիկայի մասին։ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ 2009 թվականին ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները և ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը հայտարարություններ ընդունեցին հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու վերաբերյալ՝ ոչ թե ուժով, այլ բացառապես բանակցությունների միջոցով։

Հարկ է նշել, որ արդեն երկուշաբթի՝ հունվարի 18-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա՝ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հրավերով:

Երկու պետությունների ղեկավարները կշարունակեն բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կքննարկեն երկու ռազմավարական դաշնակից երկրների միջև փոխործակցության տարբեր ոլորտներին ու տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցեր: Չի բացառվում, որ Մոսկովյան այցի ընթացքում հնարավոր է, որ քննարկվի նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման անցկացման հարցը:

Հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը

Անցյալ շաբաթ Հայաստանի Սահմանադրական դատարանն ընդունեց հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ երկար սպասված ոոշումը՝ դրանք  համապատասխան ճանաչելով Հայաստանի Սահմանադրությանը։ Հատկանշական է, որ ՍԴ-ն նման որոշում ընդունեց «Ամո՜թ» բացականչությունների և Սահմանադրական դատարանի շենքի առջև իրենց դժգոհությունն արտահայտող՝ արձանագրությունների հակառակորդների հանրահավաքի նվագակցությամբ:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների զարգացման մասին Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունները սուր քննադատության են ենթարկվել ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում: Հայաստանում հայ-թուրքական արձանագրությունների ընդդիմախոսները պնդում են, որ փաստաթղթերի միջոցով Թուրքիան հայկական կողմի առջև նախապայմաններ է դնում, ստիպում է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից՝ միաժամանակ փակի տակ պահելով 1993 թվականից փակված հայ-թուրքական սահմանը:

Սակայն քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, փաստաթղթերի հակառակորդները ստիպված են անհապաղ մշակել իրենց գործողությունների հետագա դիրքորոշումը: Հարկ է նշել, որ Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշումը կայացնելիս հաշվի է առել հայ-թուրքական արձանագրությունների ոչ միայն կողմնակիցների, այլև հակառակորդների կարծիքը: Օրինակ՝ խորհրդակցական սենյակում դատավորները քննարկել են Դաշնակցություն կուսակցության և մի շարք այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կազմակերպված հայ-թուրքական արձանագրությունների դեմ բողոքի ցույցի մասնակիցների կողմից ներկայացված նկատառումները:

Արձանագրությունների հակառակորդներն արդեն գործողությունների որոշակի մարտավարություն են մշակում, օրինակ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ, խորհրդարանի պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ Դաշնակցությունը կշարունակի բողոքի ակցիաները հայ-թուրքական արձանագրությունների դեմ և կփորձի թույլ չտալ փաստաթղթերի վավերացումը երկրի խորհրդարանի կողմից դրանց ներկայիս տեսքով:

Իսկ Դաշնակցություն խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը հայտարարել է, որ կուսակցությունը պայքարելու է, որպեսզի Ազգային ժողովին իրավունք տրվի միջազգային համաձայնագրերում և առաջին հերթին՝ հայ-թուրքական արձանագրություններում վերապահումներ կատարել՝ վերջիններիս ամրագրման միջոցով արձանագրություններում տեղ գտած մի շարք վտանգավոր դրույթները չեզոքացնելու համար:

Սակայն մի շարք հայ իրավագետներ կարծում են, որ ՀՀ ՍԴ-ի իրավական որոշումն ամբողջովին զուրկ է քաղաքական աստառից և նույնիսկ ուղղում է հայկական կողմի կողմից բաց թողնված որոշ դիվանագիտական բացթողումները:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կարծիքով՝ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը լուրջ ազդանշան է Թուրքիայի համար խելամիտ ժամկետներում արձանագրությունների վավերացմանն ուղղված պարտավորությունները կատարելու համար: Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Հայաստանն իր կողմից անում է ամենը, ինչ նախատեսված է վավերացման ընթացակարգով:

Բաքվում հայկական ջարդերի տարելիցը

Անցյալ շաբաթ՝ հունվարի 13-ին Հայաստանում տխուր տարելից նշվեց՝ լրացավ  Բաքվի ողբերգական իրադարձությունների 20-ամյա տարելիցը, որոնք 1990 թվականին դարձան ողջ Արևմտյան Անդրկովկասի տարածքում դարերով բնակվող հայ ժողովրդի ցեղասպանությունների շարքի հերթական օղակը: Քաղաքագետ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանի կարծիքով՝ Բաքվի ջարդերը ցեղասպանությունների այդ շղթայի դրվագներից մեկն են, որոնք կրկնվել են պատմության ընթացքում և տեղի են ունեցել 1905-1907 թթ.-ին, 1918 թ.-ի սեպտեմբերին:

«Մի քանի փորձ է իրականացվել նաև 80-ականներին: 1990 թ.-ին Բաքվում ցեղասպանություն է տեղի ունեցել: Այն Ադրբեջանում Հայոց ցեղասպանության ամենասարսափելի դրվագներից մեկն էր», - ասել է Մինասյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում:

Նա հիշեցրել է, որ խորհրդային տարիներին հայերը Խորհրդային Ադրբեջանի հիմնադիր ազգն ու պետականության կրողներն են եղել, իսկ Խորհրդային Ադրբեջանը ստեղծվել է ոչ թե որպես ազգային, այլ ինտերնացիոնալ հանրապետություն:

Բաքվում հայերի ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես եկավ նաև ԼՂՀ արտգործնախարարությունը, որում նշվում է, որ Բաքվի հայկական ջարդերը Լեռնային Ղարաբաղի (Արցախ) Հանրապետության` Ադրբեջանի կազմում գտնվելու անհնարինության օգտին ամենահամոզիչ փաստարկներից մեկն են հանդիսանում: Ըստ ԼՂՀ ԱԳՆ-ի՝ Բաքվի ջարդերը դարձան <<ինտերնացիոնալ>> համարվող ադրբեջանական մեկ այլ քաղաքում`Սումգայիթում 1988թ. փետրվարին հայերի կոտորածների անմիջական և տրամաբանական շարունակությունը:

«Անպատիժ չարիքը կրկնվեց` ընդլայնելով իր մասշտաբները: 1990թ.   հունվարի 13-19-ը, մարդկանց դեմ ամենադաժան պատժամիջոցների կիրառմամբ, Բաքվի կոտորածը վերջակետ դրեց  այդ երկրի պետականաստեղծ ազգերից մեկի ներկայացուցիչներից`Բաքվի փառք ու պարծանք հանդիսացող ժողովրդից` հայերից Ադրբեջանի մայրաքաղաքը էթնիկ զտելու հարցում: Բաքվի հազարավոր հայեր զոհվեցին, հաշմանդամ դարձան, հարյուր հազարավորները` փախստական: Հիրավի ֆաշիստական վայրագությունների զոհ գնացին հիմնականում երեխաներ, ծերեր, կանայք»,- ասվում է ԼՂՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Բաքվի հայկական ջարդերը սկսվել էին 1990թ. հունվարի 13-ին ու շարունակվել 7 օր: Հայաթափության նպատակաուղղված քաղաքականության արդյունքում այնտեղ բնակվող 300 հազար հայերից գրեթե բոլորը լքեցին քաղաքը: Ըստ Human Rights Watch-ի զեկուցող Ռոբերտ Քուշենի, «ջարդերը տարերային չէին, քանի ջարդարարներն ունեին հայերի ցուցակներն ու հասցեները»: Ջարդերը շարունակվեցին այնքան ժամանակ, մինչև Բաքու մտավ խորհրդային զորքը:-0- 

Անժելա Օսիպովա, ԱՄՒ «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։