484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երեք ցեղասպանության քաղաքը...
20:09
13 Հունվարի 2010

Այսօր լրանում է Բաքվի ողբերգական իրադարձությունների 20-ամյա տարելիցը, որոնց ընթացքում ադրբեջանցի ազգայնականներին հաջողվեց ավարտին հասցնել դեռևս 20-րդ դարի սկզբին սկսած գործը, այն է՝ Բաքուն մաքրել հայերից, ովքեր ռուսների և հրեաների հետ մեկտեղ միջնադարյան ասիական այս գավառը դարձրել էին ժամանակակից քաղաք, Անդրկովկասի տնտեսական մայրաքաղաքը:  

1905-06 և 1918թթ.-ին արդեն երկու ցեղասպանություն ապրած Բաքվի հայ բնակչությունը 20-րդ դարում 1990թ.-ի հունվարին երրորդ ցեղասպանությունից հետո ստիպված էր վերջնականապես լքել հարազատ քաղաքը, իսկ Ադրբեջանը ցեղասպանագործ պետության տխրահռչակ անուն վաստակեց:   

Միջազգային իրավունքի համատեքստում, «ցեղասպանություն» են համարվում որևէ ազգային, էթնիկ, ռասայական կամ կրոնական խմբի լիովին կամ մասամբ ոչնչացնելու մտադրությամբ իրագործված գործողությունները: Ցեղասպանությունը ծանրագույն միջազգային հանցագործություն է մարդկության դեմ, որը վաղեմության ժամկետ չունի: 

Առաջին հայկական ջարդերը Բաքվում տեղի ունեցան 1905թ.-ի փետրվարին, երբ ցարական իշխանությունների թողտվությամբ, որոշ տվյալներով, նույնիսկ նրանց գաղտնի սատարմամբ, կովկասի թաթարները, սովետական իշխանության ժամանակ առաջին անգամ իմանալով, որ իրենք ադրբեջանցիներ են, փորձեցին ոչնչացնել ու տեղահան անել Բաքվի հայկական բնակչությանը: Կոտորածը շարունակվել է ուղիղ երեք օր, որը, ականատեսների խոսքերով, Բաքվի նահանգի գեներալ-նահանգապետ Նակաշիձեի թույլտվությամբ ջարդերի էր վերածվել: 

Հասկանալով, որ իշխանությունների սատարման վրա հույս դնել պետք չէ, Բաքվի հայ բնակչությունը՝ ՀՅԴ կուսակցության գլխավորությամբ, ինքնապաշտպանություն կազմակերպեց, որում ակտիվ մասնակցություն ունեցան հայտնի ֆիդայիներ Նիկոլ Դումանը, Վարդան Հանասորին, Մուրադ Սեբաստացին, Համազասպը և այլոք, որոնց փոքր ջոկատներով հաջողվեց բարեհաջող կերպով դիմակայել ջարդարարների բազմությանը:

Բաքվի վիճակագրական բյուրոյի և տուժածներին օգնություն ցույց տալու թաթարառուսահայկական կոմիտեի տվյալներով փետրվարյան իրադարձությունների ժամանակ սպանվել է 205 հայ, որից 7-ը՝ կին, մինչև 14 տարեկան 20 երեխա և 55-ն անց 13 տարեց:

Բացի այդ, սպանվել է 111 թաթար, վիրավորվել 128-ը, այդ թվում 2 կին, ծերեր և երեխաներ չեն զոհվել: Տուժել է 451 հայի և 62 թաթարի գույք:

Հայկական ջարդերի գլխավոր կազմակերպիչներից մեկը՝ գեներալ-նահանգապետ Նակաշիձեն, արդար ժողովրդական պատժի ենթարկվեց: Նրան 1905 թ.-ի մայիսի 11-ին սպանեց ՀՀ ապագա պաշտպանության նախարար Դրաստամատ Կանայանը՝ Դրոն:   

Հայերի երկրորդ ցեղասպանությունը Բաքվում իրականացվել է թուրքական միջամտությունից և 1918 թ.-ի սեպտեմբերի 15-ին Բաքվի գրավումից հետո, որին հաջորդեցին բազմաթիվ օրեր տևած հայկական ջարդերը 1918 թ.-ի սեպտեմբերին:  

Եթե 1913թ.-ի տվյալներով Բաքվում ապրում էր շուրջ 215 մարդ, այդ թվում ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ՝ 76,3 հազ կամ 35,5 տոկոս, Կովկասի թաթարներ՝ 46 հազ կամ 21,4 տոկոս, հայ՝ 42 հազ կամ 19,4 տոկոս, պարսիկ՝ 25 հազ կամ 11,7 տոկոս, հրեա՝ 9,7 հազ կամ 4,5 տոկոս, վրացի՝ 4 հազար կամ 1,9 տոկոս, գերմանացի՝ 3,3 հազար կամ 1,5 տոկոս, Կազանի թաթար՝ 2,3 հազար կամ 1,1 տոկոս, ապա 1920 թ.-ին, բոլշևիկների բաքու վերադառնալուց հետո, քաղաքի բնակչությունը հիմնական ազգություններով բաշխվում էր հետևյալ կերպ. Ադրբեջանի թուրքեր՝ 59,6 հազ մարդ, ռուսներ, ուկրաինացիներ և բելառուսներ՝ 52,6 հազար մարդ, հայեր՝ 36,1 հազար մարդ, պարսիկներ՝ 22,2 հազար մարդ, եվրոպացի և լեռնեցի հրեա՝ 13,7 հազ մարդ: Մնացած ազգությունները՝ գերմանացիներ, վրացիներ, լեզգիներ և այլն, Բաքվում հաշվվում էր ընդամենը 193,6 հազ մարդ:    

1990թ.-ի հունվարի իրադարձությունները Բաքվում Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի երրորդ ալիքը դարձան: Երեք օր շարունակ՝ 1988թ.-ի փետրվարի 27-29-ը, տեղի ունեցան հայերի ջարդերը Սումգայիթում: Նույն տարվա նոյեմբեր-դեկտեմբերին Ադրբեջանով անցավ հայկական ջարդերի երկրորդ ալիքը, առավել խոշորները տեղի ունեցան Բաքվում, Կիրովաբադում, Շեմախում, Շամխորում, Մինգեչաուրում:  

Այս ընթացքում նաև տեղահան արվեցին Ադրբեջանի ԽՍՀ և Նախիջևանի ՍԽՍՀ տասնյակ հայկական գյուղերի բնակիչներ: Նման ճակատագրի արժանացավ նաև Լեռնային Ղարաբաղի հյուսիսային մասի ավելի քան 50 հայկական բնակավայրի բնակչությունը:   

Հենց Բաքվում 1988թ.-ի սկզբին ապրում էր շուրջ 230 հազար հայ, սակայն լարվածության ավելացման և հարձակումների ու տեղական ջարդերի հաճախանալու հետ մեկտեղ նրանց թիվը քիչ-քիչ նվազում էր, և 1990 թ.-ի հունվարին Բաքվում մնացել էր ընդամենը 35 հազար հայ:  

1990 թ.-ի հակահայկական ջարդերը հաջորդեցին Ադրբեջանի Ժողովրդական ճակատի հանրահավաքներին և սկսվեցին հունվարի 13-ին: Հսկայական բազմությունը, գոռալով «Փառք Սումգայիթի հերոսներին» և «Կեցցե Բաքուն առանց հայերի» կարգախոսները, հանրահավաքի դուրս եկան Լենինի հրապարկում, իսկ երեկոյան սկսեցին ջարդել հայերին: Սկսվեցին ջարդեր ու թալան, որոնք շարունակվեցին 7 օր և առանձնացան հատուկ դաժանությամբ: Ջարդարարների զանգվածները հարձակվում էին հայերի վրա ու ծեծում նրանց, անպաշտպան մարդկանց նետում էին վերևի հարկերի պատշգամբներից, այրում, բռնաբարում: Ճիվաղները չէին խնայում ոչ կանանց, ոչ երեխաներին, ոչ ծերերին:

Այդ դեպքերի ականատեսները նշում են, որ գրոհարարների գործողությունները վկայում են այն մասին, որ ջարդերը մանրակրկիտ կերպով ծրագրված են եղել, քանի որ հարձակվողները շատ լավ իմացել են հայերի հասցեներն ու բացի այդ ջարդերը տեղի են ունեցել իշխանությունների ու իրավապահ մարմինների լիակատար թողտվությամբ:

Ականատեսները Human Rights Watch կազմակերպության իրավապաշտպաններին պատմում էին, որ դիմել են փողոցում կանգնած ոստիկաններին՝ խնդրելով փրկել հայերին, բայց ի պատասխան լսել են. «Մենք չմիջամտելու հրահանգ ունենք»: Human Rights Watch զեկուցող Ռոբերտ Քուշենի խոսքերով, ջարդերը չի կարելի տարերային համարել, քանի որ ջարդարարները ունեցել են հայերի հասցեներն ու ցուցակները: Սա հաստատում է նաև Բաքվում ծնված շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, որի ընտանիքը լքել է քաղաքը ջարդերի հետևանքով:

Տարբեր գնահատականներով, հունվարյան ջարդերի ժամանակ զոհվել է 48-300 հայ, սակայն զոհերի կոնկրետ թիվը դժվար է ստուգել, քանի որ հաջորդող օրերին Բաքվում դեռ սարսափելի քաոս էր տիրում, իսկ պաշտոնական հետաքննություն այդպես էլ չանցկացվեց: Բաքվի հայերը բնակություն հաստատեցին Հայաստանում, Ռուսաստանում, Թուրքմենստանում, շատերը մահացան լաստանավերում՝ Կասպից ծովը հատելիս, կամ էլ երևանյան հիվանդանոցներում:

Միայն 1990թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Խորհրդային բանակը մտավ Բաքու՝ ղեկավարվելով քաղաքում արտակարգ դրություն մտցնելու հրահանգով, ինչն իրականացվեց մի քանի ժամ անց:

Զորքը Բաքում մտնելու համար ստիպված եղավ հաղթահարել բարիկադներն ու ծանր բեռնատարների, տրոլեյբուսների ու բենզատարներից սարքած խոչընդոտները: Տների տանիքներից ու բարիկադների հետևից դեպի զորքն էր ուղղվել հրաձիգներից, այդ թվում գնդացիրներից արձակվող կրակ: Արդյունքում զոհվեցին ոչ միայն Ադրբեջանի ազգային բանակի զինվորները, այլ խաղաղ բնակիչներ:

Հատկանշական է, որ եթե Սումգայիթում խորհրդային զորքն «ուշացավ» երեք օր, ապա Բաքվում՝ մի ամբողջ շաբաթ, թեպետ ջարդերը կասեցնելու համար բավական էին ԽՍՀՄ ՆԳՆ արտաքին զորքերի ու Բաքվի կայազորի ուժերը, որոնք այդ օրերին պարզապես անգործության էին մատնված:

Քաղաքի թոհուբոհի ընթացքում խորհրդային 20 զինվոր սպանվեց:

Այն, որ Ադրբեջանական ԽՍՀ-ում 1988-1990 թվականների իրադարձությունները հայերի ամենաիսկական ցեղասպանություն էին, առավել վստահ վկայում են վիճակագրության չոր թվերը: Եթե հայկական ջարդերից առաջ Ադրբեջանում ավելի քանի մեկուկես միլիոն հայ էր ապրում, ապա դրանից հետո, 1999թ. տվյալներով, ընդամենը 645 հայ է բնակվել (36 տղամարդ ու 609 կին), դրանցից կեսից ավելին՝ 378  հոգի, ապրել է Բաքվում, որտեղ դրանից մոտ տասը տարի առաջ ապրում էր 230 հազար հայ:-0-

Հայկ Խալաթյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է: