478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+25
Եղանակը Երևանում
Հայ
«Սև այգու» Ադամն ու Եվան
17:42
28 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 28  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղ ժամանող ցանկացած մարդ անպայման կտեսնի հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի հյուսիսային մուտքի մոտ բլրի վրա տեղադրված  «Մենք ենք մեր սարերը» կոթողը։ Այդ կոթողը ժողովուրդը պարզապես սիրով անվանում է «Պապիկ և տատիկ»։ Կարմիր տուֆից կառուցած հուշարձանը կանգնեցվել է 1967 թվականին և ներկայացնում է երկու տարեց մարդկանց՝ ամուսնուն և կնոջը՝ ազգային տարազով։ Տատիկի «հասակը» գրեթե 4 մետր է, պապիկինը՝ մոտ 6 մետր։ «Պապիկն ու տատիկը» պատվանդան չունի, ինչը տպավորություն է ստեղծում, թե ֆիգուրները միահյուսվել են լեռների հետ, հարազատացել նրանց։

Կոթողի սիմվոլիզմը կարելի է դիտարկել նաև հոգևոր-կրոնական տեսանկյունից։ Բանն այն է, որ Ղարաբաղը, նրա գեղատեսիլ բնությունը և բնակչության հյուրընկալությունը հաճախ այն դրախտավայրի հետ համեմատելու առիթներ են տվել։ Բացի այդ, այստեղ են, ըստ ավանդության, գտնվում քրիստոնեական մի շարք սրբություններ։ Օրինակ՝ հայ եկեղեցական ճարտարապետության մարգարիտներից մեկի՝ Գանձասարի վանքի խորանի տակ թաղված է Հովհաննես Մկրտիչի գանգը, իսկ Դադիվանքում վերջերս գտնվել են Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի մասունքները։ Որոշ գիտնականներ հակված են կարծել, որ դա հենց այն Թադևոսի մասունքներն են, ով Բարդուղիմեոս առաքյալի հետ 12 առաքյալներից էր և քարոզում էր Փրկչի Խոսքը Մերձավոր Արևելքում և Հայաստանում։ Հետաքրքիր է նաև այն, որ ողջ տարածաշրջանում Շուշիի Հովհաննես Մկրտիչ եկեղեցու շրջակայքը առաջատարն է Մարիամ Աստվածածնի տեսիլքներով։

Վերլուծելով կոթողը տվյալ համատեքստում՝ այն կարելի է համեմատել աստվածաշնչյան Ադամի և Եվայի հետ, առավել ևս, երբ «Ղարաբաղ» բառը թարգմանվում է որպես «Սև այգի»։ Բայց Սև այգու Ադամն ու Եվան տարբերվում են աստվածաշնչյաններից։ Թվում է՝ նրանք հասկացել են կյանքի իմաստը, գիտակցել նյութականի ապականված ու անցողիկ լինելը, հոգու և հոգևոր արժեքների անմահությունը։ Ի դեպ, Ստեփանակերտի և մերձակա բնակավայրերի բոլոր երիտասարդ ամուսինները հարսանիքից առաջ անպայման գնում են ստանալու «նախահայրերի» օրհնությունը։

Ղարաբաղի խորհրդանիշն արտաքին աշխարհին ներկայացավ 1988 թվականին, երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժումը։ Խորհրդանշական է, որ Ստեփանակերտի առաջին հանրահավաքն անցկացվեց եկեղեցական ամենակարևոր տոներից մեկի՝ Տեառնընդառաջի օրը։ Արցախահայությունը կարծես ստացավ Բարձրյալի օրհնությունն իր արդար պահանջը պաշտպանելու համար։ Բայց այդ ժամանակ դա ոչ ոք չգիտեր, քանի որ Ղարաբաղն աշխարհի միակ տարածաշրջանն էր, որտեղ ոչ մի եկեղեցի չի գործել։ Բոլորը փակ են եղել խորհրդային իշխանության տարիներին։

Ոչ պակաս խորհրդանշական է նաև ԼՂՀ պետական դրոշը՝ մին ուղղանկյունաձև կտոր` հորիզոնական և հավասար երկարությամբ կարմիր, կապույտ, նարնջագույն շերտերով: Կտորի աջ կողմի երկու ծայրերից սկսվում է սպիտակ հնգատամ սանդղանման գորգանախշ, որը միանում է դրոշի մեկ երրորդ հատվածի վրա: Այն նման է Հայաստանի դրոշին, տարբերությունը միայն գորգանախշի առկայությունն է։ Պաշտոնապես այն խորհրդանշում է Ղարաբաղը, որը բռնի կերպով առանձնացվել է Հայաստանից։ Սակայն, ըստ ավանդույթի, այդ գուներանգի եռագույնը որպես վարագույր առանձնացնում էր Երուսաղեմի Սողոմոնի տաճարի Սրբության Սրբոցը տաճարի մյուս մասերից։ Երբ Քրիստոսին խաչեցին, և երկրաշարժ ու խավարում տեղի ունեցավ, վարագույրը պատռվեց հենց այն մասում, որտեղ տեղադրված է գորգանախշը։

Ուսումնասիրելով Ղարաբաղը՝ ակամայից զգում ես «անտեսանելի ձեռքի» առկայությունը, որն ամենածանր պահին օգնում է այդ փոքրիկ երկրին հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները։ Հոգևորությունն ուժ է տալիս ժողովրդին։ Էներգետիկան փոխանցվում է Արցախ այցելող գրեթե բոլորին։ Այսպես, օրինակ, ահա թե ինչ է երգում գերմանական Einsturzende Neubauten խումբը, որի մեներգիչը մի քանի տարի առաջ եղավ Արցախում և գրեց «Լեռնային Ղարաբաղ» երգը՝

Խուլ անտառներ, ճերմակ լեռների շարք,

Վառ դեղին արեգակ՝

Աստվածների զավակ,

Խփում է սիրտն ու սավառնում հոգին,

Ու կորչում եմ դրախտային այգու գրկում՝

Լեռնային Ղարաբաղում։

Հոգևոր արժեքները սնում են այդ արժեքները կրող ժողովրդին։ Բայց եթե ժողովուրդը հեռանում է հոգևորությունից, ապա նույնիսկ առկա հոգևոր «պահուստները» պարզապես սպառվում են։ Արցախում ժողովրդի և արժեքների միջև փոխհարաբերությունները, փառք Աստծուն, շարունակվում են, և հենց դա է ցանկացած ժողովրդի հուսալի ապագայի հիմքը։ 

Դավիթ Բաբայան՝ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու։

«Նեզավիսիմայա գազետա»։

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։