478.57
+0.37
561.79
+1.96
8.05
+0.02
+32
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրք լրագրողների մեկնաբանությամբ
14:34
23 Դեկտեմբերի 2009

Հայաստանում նախորդ շաբաթը նշանավորվեց երկրի համար կարևորագույն թեմաների՝ հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հարցի շուրջ տեղի ունեցող մի շարք իրադարձություններով և հայտարարություններով:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ «Հայաստանի համապատասխան պետական մարմիններին հանձնարարվել է ուղղումներ պատրաստել օրենսդրության այն մասով, որը վերաբերում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և անվավեր ճանաչմանը»:

Հայտարարությունը երկրի ներսում ակտիվ քննարկման թեման դարձավ: Այսպես, իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահը մտադիր է հետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից: Դա կապված է այն բանի հետ, որ վերջին ժամանակներս Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն և վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը բացահայտ խոսում են հայ-թուրքական արձանագրությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն միջև կապի մասին։

Թովմասյանի խոսքերով՝ ստորագրության ետ կանչումն ագրեսիվ քայլ է և գործընթացի դադարեցում է ենթադրում։ Իրավաբանը կարծում է, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հայ-թուրքական արձանագրությունների կապակցությամբ իր եզրակացության մեջ ամրագրի ղարաբաղյան հակամարտության և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացների շաղկապման ոչ սահմանադրական լինելը:

Հայաստանի Ժողովրդական կուսակցության  առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը կարծում է, որ իր կարծիքով դա ընդամենը  պատասխան է Անկարայի հայտարարություններին, այլ ոչ թե ստորագրությունը հետ կանչելու պատրաստակամություն։ Նա համոզված է, որ ուրքիան չի վավերացնի հայ-թուրքական արձանագրություններն առանց հայկական կողմից ղարաբաղյան հարցում զիջումների:

Նրա կարծիքով՝  գերտերությունները շահագրգռված են թե ղարաբաղյան հարցի շուտափույթ կարգավորմամբ, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավմամբ։ «Այդ իսկ պատճառով կարծում եմ՝ 2010 թվականին այս պետությունների ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա»,- ասաց Դեմիրճյանը՝ նշեոլվ, որ  այդ ճնշումներին դիմակայելու միակ արդյունավետ եղանակը միայն հայկական հասարակության համախմբումն է։

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ  Դաշնակցություն կուսակցությունը մտադիր է հանրահավաք և բողոքի այլ ակցիաներ անցկացնել ՀՀ Սահմանադրական դատարանում հայ-թուրքական արձանագրությունների քննարկման նախաշեմին:   Հովհաննիսյանն ընդգծեց, որ կուսակցության ու իրենց համախոհների գլխավոր նպատակը տվյալ պահին խորհրդարանում արձանագրությունների վավերացման տապալումն է,

«Ես բարձր եմ գնահատում մեր հաջողության հավանականությունը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ սակայն եթե նախագահը որոշում ընդունի տեղի չտալ այդ ճնշումներին և գործել հայ ժողովրդի ազգային շահերին համապատասխան, ապա միշտ էլ հնարավոր է գտնել հետադարձ ուղին:

Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանավեճեր ծավալվեցին նաև Երևանում կայացած հայ և թուրք լրագրողների հանդիպման ժամանակ: Երկու երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, կարգավորման գործընթացը, ինչպես նաև այն ուղղությունները, որոնց միջոցով ԶԼՄ-ները կարող են դրական ազդեցություն ունենալ գործընթացի վրա: 

Այսպես, «Ումրեթ» թուրքական թերթի թղթակից Օխչուր Ուգասայի կարծիքով՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել է առանց որևէ պետության կողմից ճնշում գործելու:

Ուգասայը նշել է, որ հայ-թուրքական արձանագրություններում իրավաբանական տեսակետից որևէ նախապայման չկա, սակայն Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները, ըստ էության, թույլ չեն տալիս «սահուն» կերպով վավերացնել հայ-թուրքական արձանագրությունները: Նա ընդգծել է, որ հույս ունի, որ արձանագրությունները կվավերացվեն «նույնիսկ ոչ թե ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո, այլ երբ գոնե որևէ իրական, էական քայլ կկատարվի այդ ուղղությամբ»:

«Սիվիլիտաս» հիմնադրամի հայ վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն իր հերթին կարծում է, որ հայ-թուրքական սահմանի բացման համատեքստում Հայաստանը պետք է հետևի «որևէ ղարաբաղյան գյուղ չզիջելու» սկզբունքին: Հակառակ դեպքում դա կնշանակի, որ Հայաստանը ընդունում է Թուրքիայի պայմանները:

Հակոբյանի խոսքերով՝ Թուրքիան իրար է կապում այդ երկու խնդիրները, այդ ամենի հետևանքով՝ փակուղի է մտցնում դրանց լուծումը: Հակոբյանը նշել է, որ Թուրքիան դիտարկում է հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը որպես Հայաստանի նկատմամբ զգալի զիջում, և այժմ նմանատիպ զիջումներ է ակնկալում Հայաստանից ղարաբաղյան հարցում:

Թերևս թուրք լրագրողների դիրքորոշումն արտացոլված է Ստամբուլի մշակութային համալսարանին առընթեր GPOT (Global political trends center) կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյունի հայտարարության մեջ. «Հայ-թուրքական արձանագրություններում որևէ նախապայման չկա, և դա առավել քան ակնհայտ է: Այլ բան է, որ Թուրքիան այսօր որևէ ժեստ է ակնկալում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր արտաքին քաղաքականությունը կառուցելու համար»:

Ակգյունը կարծում է, որ Թուրքիան այժմ որոշակի առաջընթաց է սպասում ղարաբաղյան հակամարտության լուծման գործում, հակառակ դեպքում, նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում զգալի առաջընթաց ակնկալելը դժվար է:

Այս հարցի շուրջ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը ուրբաթ՝ դեկտեմբերի 18-ին թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ հրապարակել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: ՀՀ արտգործնախարարը նշել է, թե Երևանը հույս ունի, որ հայ-թուրքական արձանագրությունները կվավերացվեն խելամիտ ժամկետներում: Արձանագրությունները երկու երկրների ցանկության և քաղաքական կամքի արդյունքն են: Նալբանդյանը կարծում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա փուլում նախապայմանների առաջադրումը կհանգեցնի վերադարձ դեպի «փակ շրջան»:

«Մենք այս գործընթացը սկսել ենք՝ փոխադարձ գիտակցելով, որ անում ենք դա առանց նախապայմանների: Մենք բանակցություններ ենք վարել առանց նախապայմանների և առանց նախապայմանների ձեռք ենք բերել պայմանավորվածություններ», - ասել է նախարարն՝ ավելացնելով, որ որևէ նախապայման չկա երկու երկրների միջև ստորագրված արձանագրություններում ևս: Նա նաև նշել է, որ եթե Թուրքիան իսկապես ցանկանում է օգնել Ղարաբաղյան հարցի լուծման գործում, ճիշտ կլիներ, եթե նա չփորձեր միջամտել այդ հարցի լուծմանը:

ՀՀ ԱԳ նախարարը կարծում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը «լռվել» է Թուրքիայի խորհրդարանում, նա հույս է հայտնել, որ դա Թուրքիայի կողմից ստեղծվող «արհեստական խոչընտոդ չէ»:

Նալբանդյանը ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը, Թուրքիայի հետ պատմական հարթակում երկխոսություն սկսելով, չի քննարկելու Հայոց ցեղասպանության լինել-չլինելու հարցը: Նա հիշեցրել է Ստամբուլում 2008 թ.-ին իր կողմից հնչեցրած խոսքերը, որ Հայաստանում ոչ մի պաշտոնատար անձ կասկածի տակ չի դնի Հայոց ցեղասպանության փաստը կամ դրա ճանաչման կարևորությունը: Նախարարը հանդիպման ժամանակ նաև նշել է, որ պետք չէ մտածել, թե հարաբերությունների հաստատումը Թուրքիային ավելի քիչ է անհրաժեշտ, քան Հայաստանին կամ տարածաշրջանին ընդհանուր առմամբ:

Միաժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը, ընդունելով ԼՂՀ Ազգային Ժողովի պատվիրակությանը` ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ, որը Երևանում մասնակցում էր ՀՀ և ԼՂՀ օրենսդիր մարմինների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստին, ասաց, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման բանակցային ճանապարհը կարող է հաջողության բերել միայն այն դեպքում, երբ բանակցություններին անմիջականորեն մասնակցի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Նա հայտարարել է, որ ԼՂ բանակցությունների արդյունքում պետք է գտնվեն այնպիսի լուծումներ, որոնց իրագործումը չի բերի նոր տեղահանումների և նոր էթնիկ զտումների: «Այդպիսի լուծումներ կան, մնում է, որ մարդիկ դրանք տեսնել կարողանան, երազները` իրականությունից, արդար լուծումները` հավակնություններից տարբերել կարողանան: Վստահ եմ` ժամանակն այս հարցում այլընտրանք չի թողնելու»,- ասել է նախագահը:

Նախագահը նշել է, որ Հայաստանի խորհրդարանի միջոցով Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավորները նոր հնարավորություններ կստանան ավելի ընդգրկուն մասնակցություն ունենալու տարածաշրջանային ու միջազգային ամենատարբեր գործընթացներում` լրացուցիչ անգամ բարձրաձայնելու Արցախի ժողովրդի ձայնն ու սեփական հողի վրա սեփական ճակատագիրը տնօրինելու նրա անկասելի կամքը:

ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն իր հերթին հայտարարել է, որ Հայաստանը պետք է հասնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը:

Ղուլյանն իր հերթին նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ շարունակվող բանակցությունները, ըստ էության, ակտիվ փուլում են, և «թվում է, որ մեծանում է որոշակի համաձայնության ձեռքբերման հավանականությունը»:

Նախորդ շաբաթ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի ունեցավ իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» զեկույցի շնորհանդեսը։  Հեղինակի կարծիքով (ինչպես ինքը հայտարարեց` քննելով հարցը բացառապես իրավունքի տեսանկյունից), 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը չի կարելի որակել այլ կերպ, քան ցեղասպանություն։

Հեղինակը մեղադրեց բրիտանական խորհրդարանին՝ ցեղասպանության փաստի ճանաչման ձգձգման և տվյալ հարցում բրիտանական հասարակայնության ապակողմնորոշման համար։ Հարկ է նշել, որ Ռոբերթսոնի զեկույցի հիմնական աղբյուրներից են եղել Մեծ Բրիտանիայի պետական արխիվները։

Շաբաթը բավականին ակտիվ էր արտաքին քաղաքական կապերի և հանդիպումների տեսակետից: Մասնավորապես, Հայաստան-ԵՄ համագործակցությանն առնչվող հարցերը քննարկվել են Սարգսյանի և Հայաստանում հավատարմագրված Եվրամիության երկրների դեսպանների ու Հայաստանում Եվրահանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ:

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի կազմակերպության մասնակից-երկրների արտգործնախարարների կոնֆերանսին, որն անցկացվել է Փարիզում դեկտեմբերի 14-16-ը: Նալբանդյանն իր այցելության ընթացքում խորհրդակցություն է անցկացրել եվրոպական երկրներում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների և մշտական ներկայացուցիչների հետ:

Նախարարը հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրամիության հետ համագործակցության գործընթացը, ինչպես նաև հանձնարարականներ տվեց եվրոպական կառույցներում ներգրավվածության առավելագույն ակտիվացման և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Քննարկվեց նաև 2009 թ.-ի սեպտեմբերին Երևանում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ամենամյա խորհրդակցության ժամանակ նախագահ Սարգսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման գործընթացը:

Միաժամանակ ՀՀ նախագահը եռօրյա այցով այցելեց Ղազախստան՝ ՀԱՊԿ անդամ-պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնացկելու նպատակով: Շաբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ժամանակ Սարգսյանը կարևորել է հետխորհրդային տարածքում համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների խորացումը՝ փոխգործակցության հրատապ ոլորտների թվում նշելով ռազմաքաղաքական համագործակցությունն ու կադրերի համատեղ պատրաստումը, ինչպես նաև անվտանգության միջավայրի հետագա ամրապնդումը:


Ռաֆայել Տեր-Սարգսյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:40
31 Մայիսի 2017
Օձերի անսպասելի «գրոհը» Հայաստանում. պատճառներ և հետևանքներ
Վերջին ժամանակներում Հայաստանի մայրաքաղաքում հաճախակի են դարձել օձերի հայտնաբերման դեպքերը:
19:07
30 Մայիսի 2017
Մրրիկ Մոսկվայում. արդյո՞ք տարերքը կհասնի Հայաստան
Մոսկվայի տարածքում մոլեգնած ուժեղ մրրիկը լուրջ վնաս է հասցրել Ռուսաստանի մայրաքաղաքին` քանդելով տանիքներ, կանգառներ, Դոնսկոյ վանքի տապանաքարերը:
11:08
30 Մայիսի 2017
Հայաստան. միֆ և իրականություն
Կյանքիս մեծ մասն ապրելով Սփյուռքում՝ հաճախ նկատել եմ մեր հայրենակիցների յուրահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:
20:10
23 Մայիսի 2017
«Արևային» հարձակում. ինչպե՞ս փրկվել մելանոմայից. փորձագետների խորհուրդները
Ամեն տարի մայիսին աշխարհի տարբեր երկրներում նշվում է Մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օրը։
17:51
14 Մայիսի 2017
Հայաստանի ձախողումը «Եվրատեսիլ 2017»–ում. սոցցանցերի առաջին արձագանքները
Հայ երգչուհի Արծվիկը նախօրեին Ուկրաինայի մայրաքաղաքում անցկացված «Եվրատեսիլ 2017» երգի միջազգային մրցույթում զբաղեցրել է ընդամենը 18–րդ տեղը:
19:10
25 Ապրիլի 2017
ԱՄՆ նախագահները և Հայոց ցեղասպանությունը. մեծ քաղաքականություն VS պատմական արդարություն
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին աշխարհասփյուռ հայությունը քարացած հետևում է` արդյոք ԱՄՆ նախագահը ապրիլի 24-ին նվիրված իր ավանդական ելույթում «ցեղասպանություն» կանվանի՞ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի ոչնչացումը, թե ոչ:
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։