483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի 2009 թվականի տասը ամենավառ մշակութային իրադարձությունները ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
17:08
22 Դեկտեմբերի 2009

Հայաստանի 2009 թվականի տասը ամենավառ մշակութային իրադարձությունները ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության։

1. Ջազի լեգենդներ Ջորջ Բենսոնն ու Սթենլի Ջորդանը Հայաստանում

Ավարտվող 2009 թվականն, անկասկած, կհիշվի որպես մի տարի, երբ երևանյան բեմերում առաջին անգամ համերգներ ունեցան հեղինակավոր երաժիշտներ և ջազ, ռոք, ֆյուժն և այլ երաժշտական ժանրերի կատարողներ։ Դրանց թվում առանձնահատուկ  իրադարձություն դարձավ լեգենդար ջազ-կատարող Ջորջ Բենսոնի առաջին և միակ ելույթը նոյեմբերին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում (ՄՀՀ)։

Գրեմմիի տասնակի մրցանակակիր 66-ամյա Ջորջ Բենսոնը ջազ-երաժշտության պատմության մեջ ամենավառ կիթառահարներից է, ում կատարողական ներկապնակը միշտ առանձնացել է ոճերի բազմազանությամբ՝ սվինգից մինչև հիփ-հոփ, ջազ-ռոքից մինչև smooth-ջազ, ռիթմ-ն-բլյուզից մինչև փոփ-երաժշտություն։

Երաժշտության աշխարհը գերել է Բենսոնին վաղ պատանեկությունից։ 1964-ին նրա առաջին ալբոմի լույս ընծայումը համարվում է Բենսոնի պրոֆեսիոնալ կարիերայի մեկնարկը, ինչից հետո առայսօր թողարկվել է մոտ 60 սկավառակ և 30 սինգլ։

Բենսոնին հռչակ են բերել այնպիսի երգեր,կ ինչպիսիք են «Give Me the Night», «Lady Love Me (One More Time)», «Turn Your Love Around», «Inside Love(So Personal)», «In Your Eyes», «This Masquerade»: 

Նշենք, որ կազմակերպիչների հուզմունքին հակառակ, Բենսոնի համերգի բոլոր տոմսերը՝ 5-100 հազար դրամ արժողությամբ, վաճառվել էին համերգից շատ առաջ։

Օգոստոսին Հայաստանում համերգներով հանդես եկավ վիրտուոզ կիթառահար Սթենլի Ջորդանը։ Սթենլի Ջորդանն ինքնատիպ ու տաղանդավոր ամերիկացի ջազ- և ֆյուժն- կիթառահար է: Դեռևս 1985 թվականից, երբ թողարկվեց նրա առաջին «Մոգական հպում» (Magic Touch) Գրեմի մրցանակի առաջադրված ոսկե սկավառակը, Ջորդանը դարձավ նորարարական ուժ պրոգրեսիվ գործիքային երաժշտության ասպարեզում:  «Հպումի» ու «մատնահարվածի» վարժ կատարողական տեխնիկայի միջոցով, որը հնարավորություն է տալիս միաժամանակ ռիթմ և մեղեդի արտաբերել, Ջորդանը վարպետորեն միահյուսում է դասականը, ջազն ու ռոքը` սփռելով անդորր ու ներդաշնակություն:

Ամերիկացի հանրաճանաչ ջազ երաժիշտ Սթենլի Ջորդանը Երևանում իր համերգի նախօրեին «Մալխաս» ջազ-ակումբում վարպետության դաս էր անցկացրել, որին մասնակցել էր շուրջ 20 երաժիշտ:

Ջորդանը խոսել էր կիթառ նվագելու իր հմտությունների և համերգներին պատրաստվելու համակարգի մասին: Նա կոչ էր արել նրանց հատուկ ուշադրություն դարձնել երաժշտությամբ ջանասիրաբար զբաղվելուն, քանի որ «պարապմունքների ընթացքում դուք կարող եք անել այն, ինչը չեք կարող անել համերգի ժամանակ՝ ելնելով այն վախից, որ հանդիսատեսը կձանձրանա»:

Սթենլի Ջորդանի համերգը Երևանում կազմակերպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը՝ ՀՀ Մշակույթի նախարարության և «Հայկական ջազ-70» կազմակերպության աջակցությամբ:

2. Ռոք-աստղերը Հայաստանում

Լեգենդար բրիտանական «Jethro Tull» ռոք-խումբը մայիսի 22-ին Երևանում հանդես եկավ մենահամերգով։ Խմբի մասնակիցների՝ Յան Անդերսոնի և Մարտին Բարի խոսքերով՝ խմբի բազմամյա հաջողության գաղտնիքը մի քանի երաժշտական ժանրերի՝ բլյուզի, ջազի, ֆոլկի, ռոքի տաղանդավոր մշակման և համադրման մեջ է։

Jethro Tull խումբը ստեղծվել է  1968թ. Մեծ Բրիտանիայում: Մինչ օրս թողարկել է 40-ից ավելի ալբոմ, վաճառվել է մոտ 60 միլիոն օրինակ, ունեցել է 2500-ից ավելի համերգ մոտ 40 երկրում: Խմբի անդամներն են Յան Անդերսոնը (Ian Anderson), Մարտին Բարրը (Martin Barre),  Դևիդ Գուդյերը (David Goodier), Ջոն Օ' Հարան (John O'Hara), Մարկ Մոնդեսիրը (Mark Mondesir):

Ռոքի հայ սիրահարներն այս տարի կարող էին վայելել «Uriah Heep» լեգենդար ռոք-խմբի համերգը, որը տեղի ունեցավ նոյեմբերին։

Խմբի սոլո-կիփառահար Միգ Բոնսը նշեց, որ Հայաստանում բազմաթիվ տաղանդավոր երաժիշտներ կան, և հնարավորության դեպքում խումբը հաճույքով կաշխատի նրանց հետ։

Այս տարի խումբն իր 40-ամյա հոբելյանին նվիրված նոր սկավառակ է թողարկել, որում ընդգրկվել են ինչպես նոր, այնպես էլ նրանց դասական ստեղծագործությունները։ «Uriah Heep» բրիտանական ռոք-խումբը ստեղծվել է 1969 թվականին Լոնդոնում։ Խմբին համաշխարհային ճանաչում են բերել 1971-1973 թվականներին թողարկած «Look at Yourself», «Demons and Wizards» и «The Magician Birthday» ալբոմները։  

3. «Ոսկե ծիրան» կինոփառատոն

«Ոսկե ծիրան» երևանյան վեցերորդ միջազգային կինոփառատոնի անցկացումը կարելի է համարել մայրաքաղաքի մշակութային կյանքի ամենավառ իրադարձություններից մեկը։

Ավելի քն մեկ շաբաթ (հուլիսի 12-18-ը) մայրաքաղաքի բնակիչներն ընկղմվել էին կինոյի մոգական մթնոլորի մեջ։ Փառատոնի ավանդական երեք մրցութային անվանակարգերով՝ միջազգային-խաղարկային, վավերագրական կինո և «Հայկական համայնապատկեր», հանդիսատեսի դատին հանձնվեց ավելի քան 100 ֆիլմ աշխարհի 30 երկրներից, այդ թվում՝ Թուրքիայից, Վրաստանից, Լեհաստանից, Հոլանդիայից։ 

Վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիի «Մյուս ափը» ֆիլմը լավագույնն է ճանաչվել միջազգային խաղարկային ֆիլմ անվակարգում, ինչպես նաև արժանացել է անկախ եկեղեցական Էկումենիկ ժյուրիի գլխավոր մրցանակի՝ որպես փառատոնի լավագույն ֆիլմ։ Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Ֆիլմի հիմքում ընկած է վրացի տղայի ողբերգական պատմությունը, որը փնտրում է Աբխազիայում Քաղաքացիական պատերազմի ժամանակ անհայտ կորած հորը:

Ամենամյա կինոփառատոնի՝ որպես անկախ ինտելեկտուալ կինոյի փառատոնի հեղինակության և հանրաճանաչության աճի մասին է վկայում «Ոսկե ծիրանին» Օտարերկրյա մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (The Hollywood Foreign Press Association, HFPA) կողմից հեղինակավոր մրցանակի արժանացնելը, ինչպես նաև մի շարք ականավոր հյուրերի, համաշխարհային կինոինդուստրիայի հսկաների այցը։

Այսպես, առաջին անգամ փառատոնին այցելեցին հայազգի հայտնի կինոպրոդյուսեր, Ֆրանսիայի կինոպրոդյուսերների ասոցիացիայի նախագահ Ալեն Թերզիանը, ճապոնացի ռեժիսոր Կոխեյ Օգուրին, ամերիկացի կինոռեժիսոր Ռոբ Նիլսոնը, հայտնի ռուս ռեժիսոր Սերգեյ Սոլովյովը։ 

4. «Բաց երաժշտության» երաժշտական փառատոն

Այս տարի առաջին անգամ հուլիսի 30-ից սեպտեմբերի 21-ը Երևանում անցկացվեց «Բաց երաժշտության» երաժշտական փառատոնը։ Փառատոնի բազմաժանր երաժշտական երկացանկն ընդգրկում էր ժողովրդական, էթնիկ երաժշտություն, ջազ, ֆյուժն, ավանգարդ երաժշտություն և կարողացավ բավարարել հայկական լայն լսարանի ճաշակը։

Մասնավորապես, փառատոնի շրջանակներում, ֆոլք-ջազի հայ սիրահարները հնարավորություն ունեցան վայելել Հայաստանում երեք համերգներով հանդես եկած երիտասարդ դաշնակահար-իմպրովիզատոր, կոմպոզիտոր Տիգրան Ամասյանի վիրտուոզ կատարումը: Բացի այդ փառատոնի շրջանակներում կայացան  «Time Report» հանրաճանաչ խմբի և հայտնի «Katuner» խմբի, Վահագն Հայրապետյան (ստեղնային), Արտյոմ Մանուկյան (թավջութակ) և Աննա Մայիլյան (մեցո-սոպրանո) տրիոյի համերգները։

Օրիգինալ ծրագրով հանդես եկան դասական ժանրի աստղերը՝ ռուս ջութակահար Ալեքսանդր Ռոժդեստվենսկին, իսկ ջութակահարներ Կարեն Շահգալդյանը և Սյուզի Երիցյանը ներկայացրեցին «Vivaldi meets Ellington» ծրագիրը Հայաստանի ազգային կամերային նվագախմբի ուղեկցությամբ, ֆրանսիացի կլառնետիստ Միշել Լետիկը պատրաստել էր «Gershwin & Friends» ծրագիրը։ Ընդհանուր առմամբ, փառատոնի շրջանակներում կայացավ հայկական, դասական և համաշխարհային երաժշտությանը նվիրված 23 համերգ և մի շարք միջոցառումներ՝ ամբողջ աշխարհից ժամանած շուրջ 200 երաժշտների մասնակցությամբ, որոնց թվում էին հանրահայտ երաժիշտներ Ռուսաստանից, Իտալիայից և ԱՄՆ-ից։ 

5. Անիմացիոն ֆիլմերի «Reaniamania» փառատոն

Այս տարի առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 3-6-ն անցկացված «Reanimania» աննախադեպ անիմացիոն փառատոնն իր պատվավոր տեղը զբաղեցրեց մայրաքաղաքի մշակութային միջոցառումների շարքում։

Իսկական տոն դառնալով երեխաների և ոչ միայն երեխաների համար՝ փառատոնը նոր ազդակ հաղորդեց վերջին տարիներին Հայաստանում որոշ չափով մարած անիմացիոն արվեստին։ Բազմաթիվ երիտասարդ ռեժիսոր-անիմատորներ ձգտում էին մասնակցել փառատոնին, որպեսզի կարողանան ներկա լինել «Ուոլթ Դիսնեյ» ընկերության առաջատար անիմատոր Մաքս Հաուարդի («Առյուծ արքա», «Իգոր», «Պոկահոնտաս» անիմացիոն ֆիլմերի պրոդյուսեր), ինչպես նաև ժամանակակից համաշխարհային մուլտիպլիկացիայի վարպետներ Յոշի Թամուրանի և Մելանի Բեյսվենգերի վարպետության դասընթացներին։

Հայաստանում «ReAnimania» միջազգային անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում ցուցադրության համար ներկայացված էր ավելի քան 150 ֆիլմ աշխարհի 24 երկրներից: Փառատոնային չորս օրերի ընթացքում մայրաքաղաքի կինոթատրոններում ներկայացվեցին ոչ միայն հայրենական, այլ նաև 90-ականներին ստեղծված համաշխարհային անիմացիայի լավագույն նմուշները։

Խոսելով մուլտիպլիկացիայի մասին՝ չի կարելի չհիշել մի մարդու՝ Ռոբերտ Սահակյանցին, ում անվան հետ է կապված հայկական անիմացիայի մի ողջ ժամանակաշրջան։ Նրա անժամանակ մահը մեծ կորուստ դարձավ հայկական մուլտիպլիկացիոն արվեստի և մեր հասարակայնության համար։

Հայտնի հայ մուլտիպլիկատոր, ռեժիսոր և սցենարիստ Ռոբերտ Սահակյանցը մահացավ 2009թ. սեպտեմբերի 24-ին: Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների մրցանակների Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ երկրներում՝ Ուկրաինայում, Հայաստանում, Ռուսաստանում, Էստոնիայում:

6. Հայ գրականության դասական Խաչատուր Աբովյանի 200-ամյակը

Ավարտվող տարին նշանավորվել է նաև խոշոր հոբելյանական իրադարձություններով, որոնց թվում հատուկ տեղ է զբաղեցնում հայ գրականության դասական, հայոց լեզվի բարեփոխիչ Խաչատուր Աբովյանի 200-ամյակը։ Գրողի, հայ նոր գրականության և գրական լեզվի հիմնադիր, մանկավարժ, ազգագրագետ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին նվիրված միջոցառումները ողջ տարվա ընթացքում անցկացվել են ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս։

Այսպես, Էստոնիայի Տարտուի համալսարանում անցկացված հոբելյանական միջոցառումների շրջանակներում, որի ուսանողն է եղել Աբովյանը, անցկացվեց գրողի կյանքին և գործունեությանը նվիրված միջոցառում, ֆոտոցուցահանդես և համերգ հայկական կիրակնօրյա դպրոցի սաների մասնակցությամբ։ Բացի այդ ՀՀ Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց «Խաչատուր Աբովյանի 200-ամյակ» հազար հատ ոսկեդրամ: Հատուկ նշանավոր տարեթվի կապակցությամբ թողարկվել է մոտ 40 հազար օրինակ հոբելյանական դրոշմանիշ:

7. Եվրատեսիլ

Միջազգային ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկը՝ «Եվրատեսիլն» այս տարի մայիսին անցկացվեց Մոսկվայում։

«Եվրատեսիլ-2009» մրցույթին հայ կատարողների՝ քույրեր Ինգա և Անուշ Արշակյանների ելույթը ձևավորեց քննադատների և երաժիշտների ոչ միանշանակ կարծիքները։ Այդուհանդերձ, ելույթն ապահովեց Հայաստանի մասնակցությունը մրցույթին հաջոևդ տարի։ 

Հայաստանը ներկայացնող քույրերը զբաղեցրեցին տասներորդ տեղը: Այս տարվա մրցույթի հաղթող է ճանաչվել Նորվեգիան ներկայացնող ծագումով բելառուսցի արտիստ Ալեքսանդր Ռիբակը Fairytale («Հեքիաթ») երգով։  Երկրորդ տեղը զբաղեցրեց Իսլանդիայի ներկայացուցիչ Յոհաննան, երրորդ տեղը՝ Այսել և Արաշ դուետն Ադրբեջանից։

Հայաստանը մրցույթին մասնակցում է չորրորդ անգամ։ 2008 թ.-ին երգչուհի Սիրուշոն Եվրատեսիլ-2008-ում զբաղեցրեց չորրորդ տեղը։ Սիրուշոն գերազանցեց Հայաստանի նախորդ ներկայացուցիչներ Անդրեի (2006) և Հայկոյի (2007) արդյունքները, ովքեր նախորդ մրցույթներում զբաղեցրել էին ութերորդ տեղը։

Զգալիորեն ավելի մեծ հաջողության հասավ «Մանկական Եվրատեսիլ-2009» միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող երգչուհի Լուարա Կարապետյանը «Բարսելոնա» երգով։ Հավաքելով ձայների նույն քանակը՝ Լուարան կիսեց մրցանակային երկրորդ տեղը ռուսաստանցի մասնակից Կատյա Ռյաբովայի հետ։ «Մանկական Եվրատեսիլ-2009» մրցույթի հաղթող դարձան նիդերլանդցի պատանի երգիչները։  Այս տարի մրցույթն անցկացվեց Ուկրաինայում։ Եզրափակչին մասնակցեցին 13 երկրների ներկայացուցիչներ։ Սա Հայաստանի՝ թվով երրորդ մասնակցությունն է մանկական Եվրատեսիլին։ Նման հաջողության 2007 թվականին հասավ «Արևիկ» մանկական անսամբլը «Երազանք» երգով։ Իսկ 2008 թվականին Հայաստանը ներկայացնող Մոնիկա Մանուչարովան զբաղեցրեց 8-րդ տեղը «Իմ երգի հնչյունը» կոմպոզիցիայով։

8. «Սպարտակ» բալետի պրեմիերան Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ

Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետի երևանյան պրեմիերան ժամանակակից ամենանշանավոր բալետմայստերներից մեկի՝ Յուրի Գրիգորովիչի բեմադրությամբ, անկասկած, 2009 թվականի ամենանշանավոր մշակութային իրադարձություններից է։

Բեմադրության պրեմիերան Երևանում կայացավ 2009 թվականի մայիսին Արամ Խաչատրյանի անվան օպերայի և բալետի թատրոնում։ Պրեմիերային ներկա էին Հայաստանի և Ռուսաստանի առաջին տիկնայք։

9. Էստրադային երգի երիտասարդ կատարողների «Առնո» միջազգային մրցույթ

Առնո Բաբաջանյանի հիշատակի միջազգային հիմնադրամի կողմից կազմակերպած այս մրցույթը Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ նույնպես նշանակալի իրադարձություն էր երկրի կյանքում։ Մրցույթին մասնակցեցին երիտասարդ երաժիշտներ Հայաստանից, Ռուսաստանից, Չինաստանից, Վրաստանից, Լատվիայից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից։

Մրցույթի հաղթող դարձավ Հայաստանի ներկայացուցիչ Նարեկ Մակարյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրեց Վլադ Արամովը Վրաստանից, երրորդը կիսեցին չինացի երաժշտ Ու Մեյը, Արամ Մուսայելյանը (Լեռնային Ղարաբաղ) և Տիգրանուհի Շահինյանը։

Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թ.-ին, Երևանում, ուսուցչի ընտանիքում։ Իր առաջին երաժշտական ստեղծագործությունը գրել է դեռ ինը տարեկանում։Կոմպոզիտորին հաջողություն և ճանաչում բերեցին Եվտուշենկոյի խոսքերի հիման վրա գրված երգերը («Մի շտապիր» 1963, «Սատանայի անիվ» 1968, «Քո հետքերը» 1975), Ոզնեսենսկու՝ («Սիրո տարի» 1974, «Մոսկվա-գետ» 1974, «Վերադարձրու ինձ երաժշտությունը» 1975, «Փարիզյան ձյուն» 1975), Դերբենևի՝ («Երկրագնդի լավագույն քաղաքը»  1964), Խարիտոնովի՝ («Հեռավոր ճանապարհ» 1975, «Անուններ» 1975)։

10. «Մատենադարան» հայկական հնագույն ձեռագրերի ինստիտուտի հիսնամյակը

Մեսրոպ Մաշտոցի անվան «Մատենադարան» հայկական հնագույն ձեռագրերի աշխարհահռչակ ինստիտուտի հիսնամյակը նշվեց Հայաստանում 2009 թվականին։

«Մատենադարան» հին ձեռագրերի պահոցը ստեղծվել է 1957 թվականին։ Նրա ֆոնդում հաշվառվում է շուրջ 17 հազ. ձեռագիր՝ պատմության, աշխարհագրության, քերականության, փիլիսոփայության, իրավունքի, բժշկության մասին ձեռագրեր` հայերեն, արաբերեն, պարսկերեն, հունարեն, ասորերեն, լատիներեն, եթովպերեն, հնդկերեն, ճապոներեն և այլ լեզուներով։

Մատենադարանի հավաքածուն արժեքավոր գիտապատմական բազա է Հայաստանի, ինչպես նաև Կովկասի, Մերձավոր և Միջին Արևելքի ժողովուրդների պատմության և մշակույթի ուսումնասիրության համար։

Նշանավոր տարեթվին նվիրված միջոցառումների շրջանակում տեղի ունեցավ Ինստիտուտի նոր մասնաշենքի շինարարության մեկնարկի արարողությունը: Նախագծի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ նոր մասնաշենքը սոսկ շենք չէ, այլ բարդ ինժեներական համալիր, որը կոչված է ստեղծելու բոլոր պայմանները՝ հին ձեռագրերի պահպանության և գիտնականների աշխատանքի համար հարմարավետ պայմաններ ապահովելու համար: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել 2011թ.-ին:--0—

ультура

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: