484
-0.04
526.01
+2.91
8.52
+0.08
+7
Եղանակը Երևանում
Հայ
Բարի կամքի ժեստ ի պատասխան Էրդողանի ակնարկներին
15:09
21 Դեկտեմբերի 2009

Նախորդ շաբաթ  Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում տեղի ունեցավ իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը» զեկույցի շնորհանդեսը։  Հեղինակի կարծիքով (ինչպես ինքը հայտարարեց` քննելով հարցը բացառապես իրավունքի տեսանկյունից), 1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը չի կարելի որակել այլ կերպ, քան ցեղասպանություն։

Հեղինակը մեղադրեց բրիտանական խորհրդարանին՝ ցեղասպանության փաստի ճանաչման ձգձգման և տվյալ հարցում բրիտանական հասարակայնության ապակողմնորոշման համար։ Հարկ է նշել, որ Ռոբերթսոնի զեկույցի հիմնական աղբյուրներից են եղել Մեծ Բրիտանիայի պետական արխիվները։

«Թագուհու խորհրդականը» (այսպիսի տոտղոս ունի Ռոբերթսոնը) կարծում է, որ ցեղասպանության ակնհայտ փաստը չճանաչելը պայմանավորված է Միացյալ Թագավորության և Թուրքիայի փոխհարաբերությունների բացառապես քաղաքական, տնտեսական և ռազմական պատճառներով։ Օսմանյան կայսրության և անգլիական դիվանագիտության պատմությանը քիչ թե շատ ծանոթ ցանկացած մարդ չի կարող չընդունել Ռոբերթսոնի դիրքորոշման ճշմարտացիությունը։

Հատկանշական է մեկ այլ բան ևս։ Հանդիպումը կազմակերպել էին Բրիտանահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը և «Նոր Սերունդ» հրատարակչությունը։

Հանդիպումը բացեց Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Վահե Գաբրիելյանը։ Նա մեծապես կարևորեց Ջեֆրի Ռոբերթսոնի նման հեղինակավոր իրավաբանի կողմից Հայոց Ցեղասպանությանն անդրադառնալու հանգամանքը։

Ինչո՞վ է պայմանավորված հայկական դիվանագիտության և Անգլիայի հայկական կազմակերպությունների այս քայլը։ Դրան միանշանակ ազդակ տրվեց Հայաստանից, և դա նշանակում է, որ Հայաստանը կրկին պատրաստ է ակտիվ քաղաքականություն վարել ցեղասպանության միջազգային ճանաչման ոլորտում։ Դա ուղերձ է վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանին՝ ի պատասխան Ղարաբաղի վերաբերյալ նրա արած ակնարկների։

Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման գործընթացի սկզբից Հայաստանը որոշ առումով փոքր-ինչ մեղմացրել էր իր դիրքորոշումը (գուցեև ոչ միտումնավոր) ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում։

Դա, այսպես ասած, «բարի կամքի ժեստ էր» մեր կողմից, ավանս՝ հարաբերությունների ապագա բարելավման գործում։ Թեև երկրի իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման հարցը դեռևս օրակարգում է։

Միաժամանակ Թուրքիայի կառավարության համար հարաբերությունների բարելավման գործընթացն արդեն ինքնանպատակ է։ Արձանագրությունների ստորագրումը հնարավորություն ընձեռեց Էրդողանի կառավարությանը՝ «շունչ քաշելով» ցեղասպանության հարցում, սկսել նախապայմանների առաջադրումը հարաբերությունների բարելավման համար։

Հայկական կողմն, ինքն էլ չհասկանալով, օգնեց Թուրքիային Հայաստանի վրա տարածել «զրո խնդիր հարևանների հետ» սկզբունքը։ Թուրքիան կորցնելու ոչինչ չունի։ Նա միայն կարող է շահել բանակցությունների տվյալ փուլում։ Ընթացքը թուրքերի համար արդյունք դարձավ։

Դրա օրինակն է Վաշինգտոնում Էրդողանի արած հայտարարությունն այն մասին, որ արձանագրությունները դժվար թե վավերացվեն Մեջլիսի կողմից առանց Հայաստանի կողմից զիջումների ղարաբաղյան հարցում։ Այսինքն՝ «ես մեղավոր չեմ, որ նախապայմաններ չեմ առաջադրել, բայց դուք, տղաներ, պետք է հասկանայիք, որ ղարաբաղյան հարցը ենթադրվում էր»։ 

Բացառված չէ, որ հայկական կողմը որոշակիորեն գերագնահատեց Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման նշանակությունը։ Այժմ պետք է ելք փնտրել իրավիճակից։

Ելքի փորձ է նաև ցեղասպանության վերաբերյալ գործընթացների ակտիվացումը, որն, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թուրքական կողմի վրա սառը ցնցուղից էլ  լավ է ազդում։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերադառնում է ի շրջանս յուր՝ անկախ Ղարաբաղը մենք չենք փոխի բարելավման հետ, ցեղասպանությունը մենք չենք մոռանա։

Միաժամանակ ևս մեկ խթան հանդիսացավ նախագահ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի համապատասխան պետկառույցներին հանձնարարվել է փոփոխություններ պատրաստել օրենսդրության այն մասով, որը վերաբերում է միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը և չեղյալ համարելուն»։ Այժմ թուրք պարոնները   մտածելու տեղ ունեն։

Ռաֆայել Տեր-Սարգսյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը: