484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+4
Եղանակը Երևանում
Հայ
2009 թ.-ի Հայաստանի տասը գլխավոր քաղաքական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
13:55
21 Դեկտեմբերի 2009

2009 թ.-ի Հայաստանի տասը գլխավոր քաղաքական իրադարձությունները՝ ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության

1. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում

2009 թ.-ը կարող է պատմության մեջ մտնել որպես Հայաստանի և Թուրքիայի միջև hարաբերությունների կարգավորման բարդագույն գործընթացի բեկումնային տարի: Այս ուղղությամբ առաջին քայլերն արվել են դեռևս նախորդ տարի: Մասնավորապես, երկու երկրների ֆուտբոլային հավաքականների միջև հանդիպումը դիտելու նպատակով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի այցը (2008 թ.-ի սեպտեմբերի 6) ցույց տվեց, որ չնայած ծանրագույն, բազմադարյա խնդիրների բեռին՝ երկու կողմերն ի վիճակի են գնալ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատմանը:

Սակայն այդ ուղղությամբ իրական քայլերն արվեցին 2009 թ.-ին: Թուրքիայի և Հայաստանի արտգործնախարարությունները, ինչպես նաև Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտն ապրիլի 23-ի գիշերը հայտարարեցին հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացում ճանապարհային քարտեզի հաստատման մասին:

Օգոստոսի 31-ին նախաստորագրվեցին, իսկ հոկտեմբերի 10-ին ստորագրվեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Այժմ փաստաթղթերը պետք է վավերացվեն Հայաստանի և Թուրքիայի խորհրդարանների կողմից: Բացի այդ, հոկտեմբերին նախագահը պատասխան այց կատարեց Թուրքիա, որտեղ հանդիպեց իր թուրք գործընկերոջ հետ:

Թուրքիայում փաստաթղթերի վավերացման գործընթացը բախվում է արդեն ավանդական դարձած խոչընդոտին՝ արտաքին քաղաքական ուղղվածությունը կառուցելիս հայացքը դեպի Բաքու ուղղելուն: Պաշտոնական Երևանն արդեն հայտարարել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների հետ շաղկապելու Թուրքիայի փորձերը դատապարտված են ձախողման: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ Երևանը պատրաստ է պատշաճ կերպով կատարել իր միջազգային պարտավորություններն ու վավերացնել ստորագրված արձանագրությունները: Սակայն եթե Թուրքիան սկսի ձգձգել վավերացման գործընթացը, ապա հայկական կողմն անհապահ համարժեք քայլեր կձեռնարկի՝ օգտվելով միջազգային իրավունքի ներկայացրած հնարավորություններից:

2. Ղարաբաղյան հակամարտության կարգավորում

2009 թ.-ը նշանավորվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացմամբ: Բանակցությունների 15-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ միջազգային միջնորդները 2009 թ.-ի հուլիսին հրապարակեցին խնդրի կարգավորման, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքները, որոնց թվում են, մասնավորապես, հանրաքվեի միջոցով ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ընդհանուր ցամաքային սահմանի առկայության անհրաժեշտությունը, անվտանգության երաշխիքների տրամադրումը։

Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի և պնդում է, որ այդ գործընթացում առաջնահերթ խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանումն է: Բացի այդ հայկական կողմը զբուշացրել է, որ Ղարաբաղի նկատմամբ որևէ ոտնձգություն թույլ չի տա: Բաքուն, ընդհակառակը, չի բացառում խնդրի ռազմական լուծման հնարավորությունը: Այնուամենայնիվ, ադրբեջանական ղեկավարության ներկայացուցիչների ռազմատենչ հայտարարությունների ֆոնի ներքո շարունակվում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ուղիղ բանակցությունները. միայն 2009 թ.-ին նրանք հանդիպել են վեց անգամ:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Բեռնար Կուշները, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Սթայնբերգը դեկտեմբերի 1-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, որում կոչ են արել որքան հնարավոր է շուտ ավարտել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների համաձայնեցման շուրջ աշխատանքը:

3. Համահայկական շրջայց

2009 թ.-ին հայկական քաղաքական իրականության մեջ աննախադեպ ավանդույթի սկիզբ դրվեց, որը ստացավ Համահայկական շրջայց անվանումը:

Հոկտեմբերի 1-7-ը ՀՀ նախագահը սկսեց իր մեկշաբաթյա համահայկական շրջայցը Հյուսիսային և Հարավային Ամերիկաների, Մերձավոր Արևելքի, ԱՊՀ երկրների հայ համայնքներ՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցի վերաբերյալ սփյուռքի կարծիքին և մոտեցումներին ծանոթանալու համար: Շրջայցի ընթացքում նա այցելեց Փարիզ, Նյու Յորք, Լոս-Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով: Թեև համահայկական շրջայցն անմիջական կապ ուներ հայ-թուրքական հարաբերությունների հետ, սակայն նախագահական թիմը սփյուռքի հետ շփման նման ձևաչափն արդյունավետ է համարում նաև համազգային այլ խնդիրների քննարկման համար:

4.Նոր կոալիցիա

Հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները 2009 թ.-ին փոփոխություններ մտցրեցին Հայաստանի քաղաքական կառուցվածքում: 2003 թ.-ից իշխող կոալիցիայի մեջ մտնող ՀՅ Դաշնակցությունը ապրիլին հայտարարեց Հայաստանի իշխող կոալիցիայից իր դուրս գալու մասին և  հրաժարվեց օրենսդիր իշխանության բոլոր նախարարական պորտֆելներից ու պաշտոններից` ներառյալ փոխխոսնակի և խորհրդարանական հանձնաժողովների ղեկավարների, ինչպես նաև տարածքային կառավարման ոլորտի պաշտոնները: Կոալիցիայից դուրս գալու հիմնական պատճառը արտաքին քաղաքականության հարցում տարաձայնություններն էին: Դաշնակցությունը համարում է, որ հայ-թուրքական արձանագրությունների մի շարք կետեր վտանգում են երկրի ազգային անվտանգությունը, կուսակցությունը փորձում է խափանել դրանց վավերացումը խորհրդարանում:

Դաշնակցությունը կառավարությունում ուներ երեք նախարարական պորտֆել՝ գյուղատնտեսության, աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև կրթության և գիտության: ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնը ևս Դաշնակցության ներկայացուցիչն էր զբաղեցնում: Իշխող կոալիցիայից կուսակցության դուրս գալուց հետո նրան ամրագրված պաշտոնները անցան մյուս կոալիցիոն կուսակցություններին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» և «Օրինաց երկիր» կուսակցություններին, որոնք կազմեցին նոր իշխող կոալիցիա:

5. Կուստոմս վարչապետի համար

2009 թ.-ի նշանավոր իրադարձությունը դարձավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ իշխող Հանրապետական կուսակցություն մուտք գործելը, վարչապետը նախկինում ձեռնպահ էր մնում նման քայլից: Տնտեսությունը չքաղաքականացնելու սովորությունը վարչապետի մոտ ձևավորվել էր դեռ այն ժամանակ, երբ նա զբաղեցնում էր ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը, որը Հայաստանի ամենաապաքաղաքական մարմինն է:

Սակայն 2009 թ.-ի նոյեմբերին Սարգսյանը որոշեց համալրել իշխող կուսակցության շարքերը: Նրա օրինակին հետևեցին  կառավարության ևս մի քանի անդամներ, մասնավորապես, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը: Փորձագետների կարծիքով՝ վարչապետին զգալի դեր կվերապահվի Հայաստանի նախագահի քաղաքական թիմում: Իշխող կուսակցությունում ողջունեցին նոր ուժերի ներհոսքը, իսկ ընդդիմությունը նորմալ համարեց նոր քաղաքական իրավիճակը:

6. Համաներում

2009 թ.-ի հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովը հավանության արժանացրեց համաներում հայտարարելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկը: Այս քայլն արվեց նաև 2008 թ.-ի մարտյան իրադարձություններից հետո երկրում ներքաղաքական մթնոլորտի առողջապացման նպատակով: Մի շարք անձանց հետ միասին համաներումը տարածվում է նաև 2008թ. մարտի 1-2-ը Երևանում քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ հանցագործություն կատարած անձանց վրա: ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը կարծում է, որ համաներումը կօգնի հայկական հասարակուիթյանը դասեր քաղել մարտյան անկարգություններից և միաժամանակ թերթել այդ էջը՝ սկսելով ապրել մաքուր էջից: Այս կամ այն աստիճանով համաներումը տարածվեց շուրջ 2 հազար անձանց վրա: Հայաստանում վերջին անգամ համաներում հայտարարվել էր 2006 թ.-ին՝ հանրապետության անկախության 15-ամյակի կապակցությամբ:

7. Ավիավթար

2009 թ.-ը մռայլվեց Իրանում տեղի ունեցած սարսափելի ողբերգությամբ: Թեհրան-Երևան կանոնավոր չվերթն իրականացնող Caspian Airlines ավիաընկերությանը պատկանող Տու-154 ինքնաթիռը հուլիսի 15-ին ավիավթարի է ենթարկվել Թեհրանի մոտ: Ինքնաթիռում գտնվող բոլոր 168 մարդիկ զոհվել են, որոնցից 15-ն անձնակազմի անդամներն էին: ՀՀ ԱԳՆ-ի տվյալների համաձայն՝ ինքնաթիռում գտնվել է 36 հայ, որոնցից հինգը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Ավիավթարի պատճառների հիմնական վարկածը թռիչքի ժամանակ շարժիչի կանգն էր:

8. Վերադարձ Աֆղանստան

Հայ զինծառայողները 20 տարի անց վերադառնում են Աֆղանստան: ՀՀ խոհրդարանը դեկտեմբերի 8-ին վավերացրել է ՆԱՏՕ-ի հետ Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում ՀՀ զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիրը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ 40 մարդուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը Աֆղանստանում կապահովի Կունդուզի օդանավակայանի անվտանգությունը: Հայկական կազմում կընդգրկվեն հետևակային դասակը, մեկ սպա-բժիշկ և երեք շտաբային սպաներ: Հայ խաղաղապահները գործելու են գերմանական ռազմական ստորաբաժանման կազմում և կմեկնեն Աֆղանստան փետրվարին՝ Գերմանիայում կայանալիք երեքշաբաթյա մարզումներից հետո: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի խոսքերով՝ Աֆղանստան ռազմական համակազմ ուղարկելու մասին Հայաստանի որոշումը ոչ մի կերպ չի ազդում Կազմակերպության հետ ունեցած դաշնակցային հարաբերությունների վրա:

9. Գրիպ

«Խոզի գրիպը» չշրջանցեց նաև Հայաստանը: Նոյեմբերի սկզբին երկրում արձանագրվեցին հիվանդացության առաջին դեպքերը: A/H1N1 վիրուսը, բժիշկների տվյալներով, ներթափանցել է Հայաստան Իրանից և Ռուսաստանից: Հայաստանում A/H1N1 գրիպով հիվանդների թիվն արդեն գերազանցել է հարյուրը: Վերջին տվյալների համաձայն՝ այդ հիվանդությունից երկու մարդ է մահացել: Հայաստանը ծրագրում է ստանալ A/H1N1 գրիպի դեմ պատվաստանյութը (շուրջ 300 հազար դեղաչափ) հունվարի վերջին: Սեզոնային գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակի աճի պատճառով հայկական դպրոցներն ու մանկապարտեզները փակվել են դեկտեմբերի 8-ից մինչ ամսվա վերջ:

10. ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը: ԱԱՀՈՒ ստեղծումը

2009 թ.-ի ամռանը ավարտվեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահության ժամկետը: Հայաստանի նախագահության ժամանակահատվածն արդյունավետ և չափազանց հաջող էր: Հենց այդ ժամանակ ՀԱՊԿ-ում ինտենսիվ աշխատանքներ են տարվել Արագ արձագանքման հավաքական ուժերի ձևավորման ուղղությամբ:

Մի շարք փորձագետների կարծիքով՝ հենց Հայաստանի շնորհիվ է, որ փաստաթղթերի վերջնական տարբերակներում ավելացվել են դրույթներ, որոնք առավելագույն հստակեցում են ապահովում Հավաքական ուժերի կիրառման և որոշումների ընդունման մեխանիզմների հետ կապված մի շարք հարցերի շուրջ: Պակաս հաջող չէր նաև Ղազախստանում կայացած Հավաքական ուժերի առաջին զորավարժությունների ժամանակ հայ զինծառայողների ելույթը: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի ամենաակտիվ անդամներից մեկն է:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:43
24 Ապրիլի 2017
Թուրք «Շերլոկ Հոլմսը» Հայոց ցեղասպանության անհերքելի ապացույց է գտել
Թուրք պատմաբան Թաներ Աքչամը գտել է ցեղասպանության անհերքելի ապացույց, որը «ծխացող ատրճանակ» է անվանել։
15:25
11 Ապրիլի 2017
Հայրենադարձի success story. միասին կարող ենք ամեն ինչ (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը որպես «Vartanush Grandma» տուրօպերատորի լրատվական գործընկեր շարունակում է մասնակցությունը «Back to Armenia» նախագծին:
22:11
07 Մարտի 2017
Ռուսական «դեսանտ» Հայաստանում կամ կրկին Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի մասին
Հայկական տեղեկատվական դաշտը կրկին փոթորկոտ է։
16:47
01 Մարտի 2017
2017–ի մարտ. ինը տարի անց, կամ անցյալից չքաղված դասեր
Հայաստանում այսօր նշվում է նորագույն պատմության ամենաողբերգական օրերից մեկը։
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով: