486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքական ղեկավարության քաղաքական «որոնումները», Լատվիայի նախագահի այցը և «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության համագումարը. Հայաստանի քաղաքական շաբաթվա ամփոփում
16:06
14 Դեկտեմբերի 2009

Հայաստանի նախորդ շաբաթն աչքի ընկավ կարևոր քաղաքական իրադարձություններով, որոնց թվում  է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման՝ թուրքական ղեկավարության նախապայմանների քաղաքականության հաստատումը, Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսի պաշտոնական պետական այցը Հայաստան և «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության 9-րդ համագումարը։

Ինչպես տեղեկացվել է, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝  երկուշաբթի կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խնդիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ հայ-թուրքական հարբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական բանակցություններից: Էրդողանի խոսքով, ԱՄՆ նախագահն իրեն շնորհավորել է հայ-թուրքական հարաբերություններում տեղ գտած առաջընթացի կապակցությամբ՝ հավելելով, որ «Թուրքիան ձգտում է լավ հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևան երկրների հետ։ Սակայն Հայաստանը չլուծված խնդիրներ ունի, որոնց թվում է ղարաբաղյան հակամարտությունը և Հայոց ցեղասպանության միջազգային հետապնդումը»։

«Գոյություն ունեն տեղահանության հետ կապված բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ես սեփական աչքերով եմ տեսել։ Ես չեմ հասկանում, թե ինչ փաստերի վրա են հիմնված Հայոց ցեղասպանության մասին պնդումները, և, ընդհանրապես, իմ նախնիները չէին կարող ցեղասպանություն իրականացնել»,- հայտարարել է թուրք վարչապետը՝ պատասխանելով Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի անվան համալսարանի ուսանողների հարցերին։

Հարկ է նշել, որ նմանատիպ քաղաքական մանևրների միջոցով դժվար թե թուրքական ղեկավարությունը կարողանա անընդհատ իր վրայից հանել «Էրդողանի նախնիների» կողմից կատարած հանցագործության ճանաչման պատասխանատվությունը միջազգային հանրության առջև։ Դժվար թե հնարավոր լինի անընդհատ խոսել նախապայմանների լեզվով՝ միաժամանակ ստորագրելով փաստաթղթեր, որտեղ «չի ընդգծվում ղարաբաղյան խնդիրը կամ Հայոց ցեղասպանության խնդիրը»։

Թուրքական ղեկավարության շարունակվող քաղաքական մանևրներին ի պատասխան՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հաստատեց Երևանի պաշտոնական դիրքորոշումն, այն է՝ «Ղարաբաղյան հիմնահարցը հայ-թուրքական հարաբերությունների հետ կապելու Թուրքիայի փորձերը սկզբից ևեթ ձախողման են դատապարտված»:

«Հայաստանը պատրաստ է ինչպես հարկն է կատարել իր միջազգային պարտավորությունները և վավերացնել ստորագրված արձանագրությունները: Նույնը մենք ակնկալում ենք նաև Թուրքիայից, բայց եթե Թուրքիան սկսի ձգձգել արձանագրությունների վավերացումը, ապա Հայաստանը անհապաղ կօգտվի միջազգային իրավունքներից բխող հնարավորություններից»,- ասել է նախագահը: 

Իր հերթին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը կտրուկ դատապարտեց ԱՄՆ-ում թուրք վարչապետի հայտարարությունը։ «Հայաստանն էլ կարող է նախապայման առաջ քաշել այն դեպքում, եթե հայ-թուրքական հարաբերությունների համար Թուրքիան  նախապայմաններ առաջադրի», - ասաց նա:

Այս հարցին անդրադարձավ նաև Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Ալեքսանդր Իսկանդարյանը։ «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը  Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապելը իրավաբանական առումով անհնարին է: Այդ իսկ պատճառով, չնայած Թուրքիայի ներսում առկա լուրջ հակազդեցություններին` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությունը բավականին մեծ է»,- ասաց նա:

Այնուամենայնիվ, ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ թուրքական վերնախավի կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները՝ «նախապայմաններ հանուն Կովկասի խաղաղության և կայունության» լեյտմոտիվով սենսացիոն չեն ոչ մի լսարանի համար, այդ թվում՝ թուրքական և ադրբեջանական հասարակությունների համար, որոնց համար դրանք իբր նախատեսված են ներքին հուզումները կանխելու համար։ Այունուամենայնիվ, ավելորդ է խոսել այն մասին, որ օրենքը վեր է ամեն ինչից, և իրավաբանական փաստաթղթերն աղավաղել բանավոր հայտարարություններով անհնար է։

Նոխրդ շաբաթ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով եռօրյա պետական այցով Հայաստանում էր գտնվում Լատվիայի նախագահ Վալդիս Զատլերսը:  Այցի շրջանակներում Զատլերսը հանդիպեց այդ թվում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հետ։

շրջանակներում քննարկվեցին երկու պետությունների համագործակցության խորացման հարցեր։ Մասնավորապես, նախագահ Սերժ Սարգսյանը հատուկ կարևորեց Հայաստանի և Լատվիայի միջև բարեկամական հարաբերությունների հետագա խորացումը։ «Մեր ժողովուրդների միջև վաղուց ձեւավորվել և զարգանում են ջերմ, բարեկամական հարաբերություններ: Ես և իմ գործընկեր պարոն Զատլերսը հերթական անգամ հնարավորություն ունեցանք փոխըմբռնման և կառուցողականության մթնոլորտում քննարկելու Հայաստանի ու Լատվիայի միջև հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները, մտքեր փոխանակելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք միջազգային ու տարածաշրջանային հարցերի, ինչպես նաև` միջազգային կառույցների շրջանակներում համագործակցության շուրջ», - ասաց Սարգսյանն իր լատվիացի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Հայաստանի և Լատվիայի կառավարությունների միջև հինգշաբթի ստորագրվել են օդային կոմունիկացիաների, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության, ահաբեկչության, կազմակերպված հանցավորության և թմրանյութերի անօրինական շրջանառության դեմ պայքարի, ինչպես նաև բնապահպանության ոլորտում համագործակցության համաձայնագրեր։

Սարգսյանը կարևորեց նաև Երևանում անցկացվող հայ-լատվիական ներկայացուցչական գործարար-համաժողովը՝ հույս հայտնելով, որ այն նոր հեռանկարներ կբացի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն իր Լատվիացի գործընկեր Վալդիս Զատլերսի հետ ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ կարևորեց նաև այն, որ Լատվիան հավասարակշիռ մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի խնդրում՝ ավելացնելով, որ հհակամարտությունները պետք է լուծվեն առանց ուժի կիրառման ու խաղաղ ճանապարհով:

Իր հերթին Զատլերսը համոզմունք հայտնեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը և սահմանի բացումը կհանգեցնի հայ ժողովրդի բարեկեցության բարձրացմանը։ «Հարաբերությունների բարելավումը հայ ժողովրդի բարեկեցության բարելացման կոնկրետ պտուղներ կտա»,- ասաց նա։

Նախորդ շաբաթ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության 9-րդ համագումարը, որտեղ ամփոփվեց 2009 թվականի գործունեությունւ, ինչպես նաև տեղի ունեցան կուսակցության նոր վարչության ընտրությունները, որի ղեկավար վերընտրվեց Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը։ Համագումարի ընթացքում ներկայացվեցին նաև ծրագրեր, որոնցով կառաջնորդվի կուսակցությունը հաջորդ տարիներին։

«Օրինաց երկիրը» հիմնադրվել է 1997թ.-ին։ Ներկայումս կուսակցությունն ունի մոտ 100 հազ. անդամ։

2007թ. մարտի 12-ի խորհրդարանական ընտրություններից հետո ՕԵԿ-ը խորհրդանում ունի ութ պատգամավոր և երեք նախարարարական պորտֆել՝ կառավարությունում:

Համագումարին մասնակցեցին կուսակցության 2036 անդամներ, Հայաստանի տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։ Իր ելույթում Սերժ Սարգսյանը նշեց Հայաստանում «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության բարձր դերն՝ ավելացնելով, որ հանրապետության իշխող ուժերին լուրջ աշխատանք է սպասվում երկրի համակողմանի զարգացման ճանապարհին։

«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր Հայաստանում իր հաստատուն տեղն ու դերն ունեցող քաղաքական ուժ է, որն իր ժողովրդականությունն ապացուցել է բոլոր վերջին համապետական ընտրություններում: Նա իր կոալիցիոն գործընկերների հետ մաս է կազմում իշխանության և ստանձնել է պատասխանատվություն մեր ժողովրդի եւ մեր հայրենիքի ապագայի հանդեպ», - ասաց նախագահը:

Միաժամանակ «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը բարձր գնահատեց իր գլխավորած կուսակցության նշանակությունն ու գործունեությունը Հայաստանի իշխող կոալիցիայում։ «Մեր կուսակցության առանցքային սկզբունքներից է նախաձեռնողականությունը, և քաղաքական կյանքում պասիվությունը մեզ համար անընդունելի է»,- ասաց նա։

Ռոման Մելիքյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար։

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։