485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-7
Եղանակը Երևանում
Հայ
Սուրբ Գևորգ եկեղեցին ավերվում է, իսկ Երևանն ու Թբիլիսին դեռ չեն կողմնորոշվել կարգավիճակի հարցում
12:14
03 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թբիլիսիում գտնվող, ավերման եզրին կանգնած հայկական Սբ. Գևորգ եկեղեցու ճակատագիրը շարունակում է մտահոգել հայկական հասարակությանն ու հոգևորականությանը:

Այցը եկեղեցի ճնշող տպավորություն է թողնում: Թեքված եկեղեցի, որն արդեն շատ քիչ է նման տաճարի, քանդված պատեր, գմբեթ՝ առանց խաչի, և այս ֆոնի վրա՝ բանվոր, որը մուրճով քանդում է պատերից մեկի քարե որմնաշարքը. ահա թե ինչ է հառնում այցելուի աչքի առաջ:

Եկեղեցու մերձակայքում գտնվող տների բնակիչների անվտանգության համար քաղաքապետարանի պատվերով եկեղեցու մի մասի ապամոնտաժային աշխատանքներ են իրականացվում, քանի որ եկեղեցու շենքի նստելու պատճառով քարերն ընկնում են ուղիղ բնակելի տների վրա, ինչը լրջորեն մտահոգում է բնակիչներին: обрушение церкви Св. Геворка

«Մինչ եկեղեցու ավերումը, ոչ ոք չէր գալիս եկեղեցին տեսնելու, իսկ այժմ բոլորը գալիս են: Մենք արդեն չորս տարի է՝ ասում ենք, որ եկեղեցին փլվում է, դիմել ենք քաղաքապետարան, սակայն որևէ պատասխան չենք ստացել», - ասում է 76-ամյա Սերգեյ Օգանեզովը, ում տան վրա, ասես, հենված լինի եկեղեցու պատը:

Թբիլիսիում փլուզվել է 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին: Եկեղեցու փլուզման կապակցությամբ Հայ Առաքելական Եկեղեցին և մի շարք հասարակական կազմակերպություններ խիստ քննադատության են ենթարկել վրացական իշխանությունների անգործությունը:

Խնդիրն այն է, որ եկեղեցին ընդգրկված է այն հուշարձանների շարքում, որոնց  ծագումը վրացական կողմը համարում է վիճահարույց, սակայն Հայաստանի համար դրանց ծագումը որևէ կասկած չի հարուցում:

«Հայ Առաքելական Եկեղեցու Վրացական թեմն անում էր հնարավոր ամեն ինչ, որպեսզի վերադարձնի եկեղեցին թեմի հայկական եկեղեցիների ցանկը: Որքան ես հիշում եմ, այդ հարցը յոթ տարի է՝ բարձրաձայնվում է թեմի առաջնորդի կողմից: Եկեղեցին իսկապես վթարային է, սակայն դա չի արդարացնում վրացական իշխանությունների գործողությունները, քանի որ եկեղեցին դարձել է վթարային անուշադրության պատճառով: Ժամանակին հնարավոր էր վերականգնել եկեղեցին որպես 14-րդ դարի պատմական հուշարձան՝ կարևոր չէ հայկական, թե վրացական», - հայ լրագրողներին է ասել Սբ. Գևորգ մայր տաճարի հոգևորական Նարեկ Ղուշյանը:

Թբիլիսիում գործում է ընդամենը երկու հայկական եկեղեցի՝ Սբ. Գևորգ մայր տաճարն ու Սբ. Էջմիածինը, որոնք գտնվում է Հավլաբարի շրջանում, ևս հինգ եկեղեցի էլ, այսպես կոչված, վիճահարույց կարգավիճակում են, դրանք են՝ Կարմիր ավետարան եկեղեցին, Սբ. Մինասը, Սբ. Նշանը, Սբ. Նորաշենն ու ավերված Սբ. Գևորգը:

Վրաստանի մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանման և վերականգնման գործակալության տվյալների համաձայն, վերջին հինգ տարվա ընթացքում փորձագետների կողմից անցկացված դիտարկման շրջանակներում վերականգնվել է 300 մշակութային հուշարձան, իսկ Սբ. Գևորգ եկեղեցին չի ներառվել հեռանկարային հուշարձանների ցանկում:

«Երկրի բոլոր հուշարձաններն աստիճանաբար վերականգնվում են, սակայն սկզբից նրանք, որոնք գտնվում են վատ վիճակում: Եթե եկեղեցին չի ներառվել այդ ծրագրի մեջ, ապա նշանակում է, որ եկեղեցու վիճակն այնքան էլ վատ չէ», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ասել է Վրաստանի մշակույթի նախարարության Հուշարձանների պահպանման և վերականգնման գործակալության հասարակական կապերի գծով մենեջեր Նաթիա Մուրաչաշվիլին:обрушение церкви Св. Геворк

Նա տեղեկացրել է, որ եկեղեցու ավերման պահից սկսած բոլոր կառույցները, մասնավորապես՝ քաղաքապետարանն ու Վրաստանի հուշարձանների պահպանման գործակալությունը, համատեղ աշխատանքներ են սկսել ավերված համալիրի տարածքում բնակվող մարդկանց օգնություն ցուցաբերելու և փորձագետների, երկրաբանների ու հնագետների կողմից տեղեկատվություն հավաքելու համար, որպեսզի հետագայում սահմանվի, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն:

Փորձագետների կողմից ստացված եզրակացությունների հիման վրա կկազմվի բյուջեն, և հայկական ու վրացական կողմերի ներկայացուցիչները կկարողանան զբաղվել եկեղեցու վերականգնմամբ:

Մուրաչաշվիլիի խոսքերով, այժմ աշխատանքներ են իրականացվում ֆորսմաժորային պայմաններում, բանվորները համարակալում են քարերը մինչ կսկսվեն եկեղեցու վերականգնման անմիջական աշխատանքները, որոնք կարող են սկսվել հաջորդ տարի:

Սբ. Գևորգ եկեղեցին արդեն երկրորդ ավերված եկեղեցին է: 1989 թ.-ին ավերվել էր հայկական Կարմիր ավետարան եկեղեցին: «Մենք համառորեն դիմում էինք տարբեր ատյաններ, նույնիսկ՝ նախագահին: Ամեն ինչ ապարդյուն է, քանի դեռ Վրաստանի խորհրդարանը չի ընդունել կրոնի մասին օրենքը, որպեսզի հայկական եկեղեցին կարողանա լուծել հարցը իրավաբանական հարթության վրա», - ասել է Սբ. Գևորգ  մայր տաճարի հոգևորական Նարեկ Ղուշյանը:

«Կրոնի մասին» օրենքի ընդունումը ներառված է Եվրոպայի Խորհրդի առջև Վրաստանի կողմից ստանձնած պարտավորությունների մեջ, խորհրդարանում օրենքի քննարկումը երկար ժամանակ ձգձգվում էր, և վերջին անգամ քննարկումը ծրագրվում էր անցկացնել այս տարվա մարտին, սակայն ներքաղաքական իրավիճակի պատճառով գործընթացը հետաձգվեց: Այս ամենի հետևանքով այլ դավանանքների շինությունները չունեն իրավաբանական կարգավիճակ՝ ի տարբերության Վրաստանի Ուղղափառ եկեղեցու, որը կոնկորդատի համաձայն՝ ունի այդ կարգավիճակը:

«Դա ոչ միայն հայկական համայնքի խնդիրն է, նույն իրավիճակն է նաև հրեաների, մահմեդականների և կաթոլիկների մոտ: Սբ. Գևորգը խնդրի մի մասն է, մենք հոգնել ենք կրկնել տարբեր ատյաններում, որ կան նաև այլ ազգեր, և Վրաստանի կողմից կրոնի մասին օրենքի չընդունման և այլ համայնքների կարգավիճակի իրավաբանական չճանաչման դեպքում չի կարելի խոսել Վրաստանում ժողովրդավարության մասին», - ասել է Ղուշյանը:

Գերագույն Հոգևորական Խորհուրդը եկեղեցու ավերումից անմիջապես հետ կոչ է արել Վրաստանի իշխանությունների և Վրաստանի Ուղղափառ եկեղեցուն՝ անհետաձգելի քայլեր ձեռնարկել Հայ Առաքելական եկեղեցու Վրացական թեմին իրավաբանական անձի կարգավիճակ տրամադրելու և նրան Վրաստանի հայկական եկեղեցիները վերադարձնելու ուղղությամբ՝ վիրահայերի ազգային-եկեղեցական կյանքի նորմալ կազմակերպման և հայկական սրբավայրերի հուսալի պահպանման նպատակով:

Միաժամանակ ինչպես կարծում է Վրաստանի խորհրդարանի եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Դավիթ Դարչիաշվիլին, Թբիլիսիի ավերված Սբ. Գևորգ եկեղեցու վերականգնման հարցը պետք է քննարկվի միջկառավարական և միջեկեղեցական մակարդակներում: «Դա հատկապես զգայուն հարց է, չնայած նրան, որ եկեղեցին տասնամյակներ շարունակ չի գործել: Այդ հարցերը պետք է քաղաքակիրթ ձևով լուծել: Չգիտեմ՝ ով և ինչպես պետք է դա անի, սակայն եկեղեցին պետք է վերականգնվի», - ասել է նա՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին:

Քրիստոնյա-դեմոկրատներ ընդդիմադիր խմբակցության փոխնախագահ Նիկոլազ Լալիաշվիլին իր հերթին ասել է, որ սա «վրացական ժողովրդավարության խարխուլ լինելու օրինակ է», կարևոր է սահմանել գերիշխող-եկեղեցու կարգավիճակը և ընդունել կրոնի մասին օրենքը, որը իրավաբանական կարգավիճակ կսահմանի բոլոր դավանանքների, այդ թվում նաև հայկական եկեղեցու համար:

Երբ մենք Թբիլիսիում էինք, Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը Հայաստանում էր, որտեղ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ Կաթողիկոսի նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քննարկվում էր Սբ. Գևորգ եկեղեցու ճակատագիրը:

Սակայն այս խնդրում ամենատհաճն այն է, որ քանի դեռ Երևանում հայ երիտասարդները բողոքի ակցիաներ են անցկացնում հայկական եկեղեցիների և մշակութային հուշարձանների պահպանման հարցում վրացական իշխանությունների անգործության կապակցությամբ, Վրաստանում դաստիարակվել է մի ողջ սերունդ, որը համարում է, որ երկրում չկան հայկական եկեղեցիներ, իսկ նրանք, որոնք գործում են, ստեղծվել են վրացական եկեղեցիների հիման վրա:-0-

Նաիրա Մելքումյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության մեկնաբան

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի:
18:32
16 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. ի՞նչ պետք է լինի տոնական սեղանին Հրեղեն աքաղաղի տարում
Ամանորի նախապատրաստական գործընթացի ամենապատասխանատու պահերից տոնական սեղանի ճաշատեսակների ընտրությունն է։ Շատ փորձագետներ այն կարծիքին են, որ Ամանորի սեղանը պետք է համապատասխանի տարվա խորհրդանիշին, իսկ 2017 թվականը Հրեղեն աքաղաղի տարի է։
20:07
15 Դեկտեմբերի 2016
Օպերացիա «Ձմեռ Պապ». նվերների լավագույն տասնյակը «Նովոստի Արմենիայից»
Նոր Տարին ամենասիրված տոներից մեկն է, և այդպիսին է այն դարձնում հրաշքի հանդեպ հավատը և ցանկացած երազանք կատարելու և հիասքանչ տրամադրություն պարգևելու ուժը:
19:38
14 Դեկտեմբերի 2016
Մի սահմանախախտի պատմություն, կամ Ադրբեջանի տեղեկատվական սուտ քարոզչությունը
Օրերս ադրբեջանական ԶԼՄ-ները հրապարակել էին մեծ աղմուկ առաջացրած նամակ` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:
14:20
14 Դեկտեմբերի 2016
Գիտությունը` քաղաքականությունից դուրս կամ Էրմիտաժը Հայաստանի և Ադրբեջանի միջև
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը, օգտվելով հնարավորությունից, կրկին փորձեց լույս սփռել հայկական հասարակությանը հուզող հարցերին։ Մենք ցանկանում էինք պարզել թանգարանի տնօրեն Պիոտրովսկու դիրքորոշումը` միաժամանակ որևէ կերպ չնսեմացնելով գիտնական Պիոտրովսկու վաստակները։