482.26
+0.64
516.89
-1.62
7.57
+0.02
+1
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ ՀՐԱՏԱՊ. ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. ավտովթարի է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարի ավտոմեքենան
Ադրբեջանական ներքին օգտագործման «սարսափնե՞րը»
15:59
30 Նոյեմբերի 2009

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը  նախորդ շաբաթ հերթական անգամ բացեիբաց հայտարարեց, որ հատում է իր համբերության հերթական բաժակը և սկսեց սուր ճոճել՝ անեծք և սպառնալիք տեղալով թշնամիների հասցեին, ովքեր, ի պատասխան բաքվեցի տիրակալների վրդովմունքի, չգիտես ինչու, չեն ապշում գետի պես հոսող նավթադոլարների մասին խոսակցություններից:

Բնական է, որ «զուտ պատահականորեն» Ադրբեջանի ղեկավարության համբերությունը պարբերաբար սպառվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ հայկական կողմի հետ կայանալիք հերթական բանակցությունների նախաշեմին: Եվ այդ ժամանակ զինանոցից դորս են բերվում արդեն բորբոսնած և բավականին զզվեցրած խոսքերը, բառակապակցություններն ու կայուն արտահայտությունները, որոնց էությունը հանգում է ցեղասպանության ենթարկել «անհնազանդ» ժողովրդին՝ ածխաջրածնային հանածոների վաճառքից ստացված միջոցներով: Ընդ որում բաքվեցի մարտիկները ցանկանում են դա անել մինչև այն պահը, երբ այդ հանածոների վերջին պաշարները կհանվեն Կասպից ծովի հատակից (իսկ դա, ամենայն հավանականությամբ, շուտով տեղի կունենա), և «նավթային ասեղի» վրա նստած երկիրն անխուսափելիորն կգլորվի անդունդը:

Սակայն կյանքի իրողությունները ցույց են տալիս, որ հատկապես նման բնույթի ցանկությունները հազվադեպ են համընկնում հնարավորությունների հետ: Ղարաբաղի խնդրի ռազմական լուծման մասին պարծենկոտ խոստումները հնարավոր է՝ ամբոխի հետ սիրախաղի անհեթեթ փորձեր են, սեփական բարդույթների դեմ մղվող պայքար, միջազգային միջնորդների վրա իրագործվող ճնշում, եվրոպացի սպառողին վախեցնելու միջոց, որպեսզի նա պատրաստ լինի համաձայնել ամեն ինչի՝ հանուն էներգակիրների, սակայն այդ ամենը որևէ բան պարտադրելու միջոց չէ Երևանին կամ Ստեփանակերտին, որոնք որևէ կերպ չեն տպավորվում նմանատիպ սպառնալիքներից:

Ադրբեջանի տերերը հասկանում են, որ Ղարաբաղում նոր ռազմական ավանտյուրան իրենց երկրի համար կվերածվի լայնամասշտաբ աղետի՝ ընդհուպ մինչև պետականության կորստի, և այդ պատճառով դժվար թե կհամարձակվեն պատերազմ սկսել, որը հավասարազոր է  ինքնասպանության:

Սակայն ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք երբեմն վերածվում են հիստերիայի և շոյում են իշխանությունների ինքնասիրությունը, այնքան էլ անմեղ զբաղմունք չեն: Այդ հայտարարություններն ադրբեջանական հասարակության մոտ ռևանշի երևակայական սպասումներ ստեղծում են ՝ խանգարելով նրան սթափ գնահատել ստեղծված իրողությունները, հասկանալ, որ անհնար է վերադառնալ 20-ամյա վաղեմության իրավիճակին:

Պակաս ցինիկ չեն նաև միջազգային իրավունքին դիմելու փորձերը: Սակայն Ալիևի հայտարարություններն այն մասին, որ միջազգային իրավական նորմերը թույլ են տալիս իրեն XXI դարում գաղութատիրական պատերազմ սկսել, աշխարհում այնքան էլ սառնասրտորեն չեն ընդունվում: Խորհրդային-ստալինյան նմուշի «տարածքային ամբողջականության» վերականգնման անմիտ փորձը, որը 2008 թ.-ի օգոստոսին ձեռնարկեցին վրացիները «եվրոպական արժեքներին հետամուտ» անձինք, քաղաքական լուրջ խաղացողներին համոզեց, որ չափազանց հավակնոտ քաղաքական գործիչների ագրեսիվ  քմահաճույքները բավարարելը միայն լրացուցիչ խնդիրներ է ստեղծում:

Պատահական չէ, որ Ալիևի հերթական սպառնալիքներին առաջին արձագանքողներից մեկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էին, ովքեր միջնորդական առաքելություն են իրականացնում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Միջնորդների կողմից հնչած արտահայտությունների ողջ իմաստն այն էր, որ անհրաժեշտ է հնարավորինս շուտ հրաժարվել ներքաղաքական նպատակներ հետապնդող նմանատիպ հայտարարություններից:

Ադրբեջանի նախագահին նման խորհուրդներ էին տալիս ոչ թե պարզապես համանախագահները, այլ նրանց ետևում կանգնած երկրները՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն: Ոչ մի խոսք պատերազմի կրակը վառելու մասին Ադրբեջանի իրավունքի մասին: Դա կարող է ունենալ երկու բացատրություն՝ կամ միջազգային հանրությունը անտեղյակ է միջազգային իրավունքի մասին, կամ միջազգային իրավունքը Բաքվում ինչ-որ այլ կերպ է մեկնաբանվում:

Ինչևէ, Հայաստանին ագրեսորի դերում ներկայացնող պաշտոնական Բաքվի բոլոր փորձերը վերջնականապես տապալվեցին՝ հասցնելով հոգնեցնել հարյուրավոր դիվանագետների, ովքեր ստիպված էին լսել մի երկրի ներկայացուցիչների հեծեծանքները, որոնք վհատված էին այն պատճառով, որ XX դարի 80-ականներին  սկսված էթնիկ զտումների քաղաքականությունը հաջողությամբ չպսակվեց՝ ղարաբաղցի հայերի հերոսության շնորհիվ:

Երևանն այսօր կատարյալ հարաբերություններ ունի համաշխարհային քաղաքականության գրեթե բոլոր կարևոր խաղացողների, գերտերությունների, եվրոպական երկրների, իսլամական աշխարհի հետ: Հայաստանի վրա դիվանագիտական ճնշման մասին ադրբեջանական պատրանքների դագաղի վրա խփված վերջին մեխը դարձավ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը: Թուրքիային հոգնեցրեց «իր կրտսեր եղբոր» ազդեցության տակ ընթացող երկրի քիչ գրավիչ դերը, և Անկարան, ի դժգոհություն ադրբեջանական իշխանությունների, սկսեց արտաքին քաղաքականություն վարել՝ այնքան էլ հաճախ չնայելով Բաքվի կողմը:

Ադրբեջանական հիստերիայի հերթական ճողփյունին պատասխանեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա հայտարարեց, որ Բաքվի ռազմատենչ հայտարարություններն այնքան էլ չեն անհագստացնում հայկական կողմին, քանի որ դրանք իրենց մեջ ավելի շատ քաղաքականություն են պարունակում, ինչի պատճառը ինչպես երկրի ներսում տեղի ունեցող գործընթացներն են, այնպես էլ երկրի արտաքին-քաղաքական գործունեությունը:

Պաշտպանական գերատեսչությունը հավաստիացնում է, որ Հայաստանի զինված ուժերը պահպանում են մարտունակության բարձր մակարդակը, ինչի մասին վկայում են բազմաթիվ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու անցկացված ուսումնասիրությունների արդյունքները: Այլ կերպ ասած՝ հայ զինվորականների հավաստիացումները կարելի է մեկնաբանել հետևյալ կերպ՝ «եթե որևէ մեկը խցկվի, ապա ամենաքիչը՝ կզղջա այդ մասին»:

Այն մասին, որ Երևանը շատ կոշտ կպատասխանի Ղարաբաղի նկատմամբ ցանկացած ոտնձգության, հայտարարել է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ադրբեջանական հերթական սպառնալիքներին չափազանց հստակ և ոչ երկիմաստ է արձագանքել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

«Ինչպե՞ս կարող եմ վերաբերվել պատերազմ սկսելու հնարավորության մասին հայտարարություններին, իհարկե՝ բացասաբար», - ասել է Բորդյուժան: Նրա խոսքերով՝ դա վկայում է այն մասին, որ եվրոպական անվտանգության մասին իրավաբանորեն պարտավորեցնող պայմանագրի ստորագրման անհրաժեշտության վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի նախաձեռնությունը շատ ժամանակին է:

«Մենք պետք է քաղաքական բնույթի ցանկացած խնդրի առնչությամբ ուժային լուծումների հնարավորությունը բացառող պայմանագիր ունենանք», - ասել է Բորդյուժան:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, որի ակտիվ անդամներից է Հասյաստանը, նշել է, որ կտրականապես բացասաբար է վերաբերվում հակամարտությունները ռազմական ճանապարհով լուծելու հնարավորություններին վերաբերող ցանկացած հայտարարության:

Չափազանց ուշագրավ է նաև նախորդ շաբաթ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի  արած հայտարարությունը, ով հիշեցրել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի համաձայն՝ գործում է Հյուսիսատլանտյան դաշինքի պետություններում գործող նմանատիպ մի կանոն, որի համաձայն՝ երկրներից մեկի վրա հարձակումը դիտարկվում է որպես ողջ Դաշինքի, Պայմանագրի բոլոր երկրների վրա իրականացվող հարձակում:

«Դա շատ լուրջ ձևակերպում է, մենք երբեմն դրա մասին մոռանում ենք, սակայն իրականում դա է գործընկերային պարտավորությունը, այդ թվում նաև ռազմական պարտավորությունը», - ասել է Մեդվեդևը:-0-

Գագիկ Բաղդասարյան, «Նովոստի-Արմենիա» գործակալության տեսաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
07 Դեկտեմբերի 2016
Սպիտակի երկրաշարժ. 28 տարվա կյանք մահից հետո
Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի և ավերիչ երկրաշարժի օրից անցել է 28 տարի: Երկրաշարժի հետևանքով ավերվեցին Սպիտակը, Լենինականը (Գյումրի), Կիրովականը (Վանաձոր), Ստեփանավանը և հարյուրավոր այլ բնակավայրեր: Զոհվեց 25 հազար մարդ, 19 հազարը հաշմանդամ դարձավ, շուրջ կես միլիոնը  մնաց անօթևան:
13:47
30 Նոյեմբերի 2016
ՀՀ ԱԺ–ն կարդիականացվի
Հայաստանի խորհրդարանը չորեքշաբթի արտահերթ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունել է «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի նախագիծը։
19:38
29 Նոյեմբերի 2016
ՀՀ կառավարությունը դեկտեմբերին կաշխատի արտակարգ ռեժիմով
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները ներկայացրել են վերջին երկու ամիսների ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունները:
18:34
29 Նոյեմբերի 2016
Հակաբիոտիկներ միայն դեղատոմսով. կողմ և դեմ
Հայաստանում 2016 թ.-ի դեկտեմբերի 15-ից ուժի մեջ կմտնեն «Դեղերի մասին» օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են դեղատոմսով վաճառվող մի շարք դեղամիջոցների վաճառքի խստացում: Այս կապակցությամբ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը փորձել է պարզել, ինչպիսի դրական և բացասական հետևանքներ դա կունենա բնակչության համար:
20:30
27 Նոյեմբերի 2016
«Երկրաշարժը» պառակտեց Հայաստանը. գլուխգործո՞ց, թե՞ խեղաթյուրում
«Երկրաշարժ» ռուսական ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ օրերս Հայաստանում, բավականին բուռն արձագանքի արժանացավ ինչպես հանդիսատեսի, այնպես էլ կինեմատոգրաֆիստների շրջանում։
15:14
13 Նոյեմբերի 2016
Շուրջ 150 հազար ծառ է տնկվել Երևանում վերջին մի քանի տարվա ընթացքում. քաղաքապետ
Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում:
17:58
02 Նոյեմբերի 2016
Մոսկովյան դպրոց հայկական շեշտադրումով. ո՞րն է խնդիրը
Վերջին օրերին Մոսկվայի հայկական համայնքի աղմկահարույց իրադարձություններից մեկը դարձավ տեղեկությունն այն մասին, որ «Միջմշակութային հաղորդակցությունների թիվ 1650 դպրոցում» խնդիրներ են ծագել։ Դպրոցի աշակերտների մեծամասնությունը հայեր են։ Եվ դպրոցը մտադիր են միաձուլել մեկ այլ դպրոցի հետ։
01:27
22 Հոկտեմբերի 2016
Շուտով ընտրություններ են. խորհրդարանի թարմացումն անխուսափելի է
Գարնանը Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ:
16:52
21 Հոկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը
ՀՀ ԱԺ–ն ուրբաթ արտահերթ նիստի ժամանակ հավանություն տվեց կառավարության նոր ծրագրին: Ծրագրին կողմ է քվեարկել 85 պատգամավոր, դեմ` 7, իսկ 6-ը ձեռնպահ են մնացել:
15:48
13 Հոկտեմբերի 2016
Երևանում բացվել է «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հինգշաբթի Երևանում բացվել է Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսը:
15:49
03 Հոկտեմբերի 2016
Պաշտպանության «քաղաքացիական» նախարար. անցում մեխանիկական կառավարման
Հայաստանի նոր կառավարությունն ամբողջովին ձևավորված է։ Սեպտեմբերի 13–ին մեկնարկած գործընթացը, երբ իր պաշտոնը ստանձնեց վարչապետ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ավարտվեց հոկտեմբերի 3–ին` առանցքային գերատեսչությունների` Արտգործնախարարության և Պաշտպանության նախարարության ղեկավարների նշանակմամբ։  

17:41
22 Սեպտեմբերի 2016
Քառորդ դար անկախություն. Հայաստանի ձեռքբերումներն ու անհաջողությունները
Նախօրեին Հայաստանը նշեց երկրի անկախության հռչակման 25-ամյակը: