486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-12
Եղանակը Երևանում
Հայ
Շաբաթվա ամփոփում. Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն կողմ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը
15:14
09 Նոյեմբերի 2009

Նախորդ շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքական բազմաթիվ շփումները սահմանեցին միջազգային հանրության մոտեցումը Հայաստանի քաղաքականության կարևոր հարցերին, հատկապես հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացի և ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ:

Թեև հայտնի արձանագրությունների ստորագրումից հետո միջազգային կազմակերպությունները և շահագրգիռ պետությունները բազմաթիվ անգամ հայտնել են իրենց  դիրքորոշումը, սակայն արտաքին քաղաքականության ակտիվ շփումներն ու այցերը ևս մեկ հնարավորություն ընձեռեցին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հայտնել իրենց կարծիքը։

Ճնշող մեծամասնությամբ միջազգային հանրությունը ողջունում և հավանություն է տալիս Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավմանը։

Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը Հայաստան կատարած այցի շրջանակներում հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բարելավումը դրական ազդակ է տարածաշրջանի կայունացման համար։

Միաժամանակ Սիմոնսն ընդգծեց, որ հայ-թուրքական արձանագրությունները վերաբերում են երկու երկրների հարաբերություններին։

«Չնայած, որ Դաշինքը խրախուսում է այդ հարաբերությունների բարելավումը, այն չի կարող դառնալ տվյալ գործընթացի մասնակից և սատարել կողմերից որևէ մեկին»,- ասաց Սիմոնսը։ Ընդգծելով արձանագրությունների կայունացնող նշանակությունը՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հույս հատնեց, որ արձանագրությունները կստորագրվեն։

Նա անդրադարձավ նաև ղարաբաղյան խնդրին՝ հայտարարելով, որ ՆԱՏՕ-ի քաղաքական ղեկավարությունը ղարաբաղյան խնդրի հանգուցալուծումը տեսնում է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և բացառում է ուժի կիրառման հնարավորությունը։

Հայաստանի այն դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, այս շաբաթ արտահայտեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

Նա նաև կոչ արեց չկապակացել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ։

«Բազմիցս խոսվել է այն մասին, որ այս երկու գործընթացները որևէ կերպ կապված չեն։ Այս մասին հայտարարել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ Կրկնեմ ևս մեկ անգամ՝ այս երկու գործընթացները՝ ղարաբաղյան խնդրի կարգավորումը և Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավումը միանգամայն առանձին և միմյանց հետ չկապված հարցեր են»,- ասաց նախարարը։

Արտգործնախարարը նշեց, որ միջազգային հանրությունը սպասում է հայ-թուրքական արձանագրությունների արագ վավերացմանն ու իրագործմանը։ «Ես կարծում եմ, որ ողջ միջազգային հանրությունը սպասում է արագ վավերացմանը և իրականացմանը, ինչպես նաև հարգանք է ակնկալում արձանագրություններում տեղ գտած պայմանավորվածությունների նկատմամբ»,- նշեց Նալբանդյանը։

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ դիրքորոշումը հայտնեց նաև Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին։

«Հայ-թուրքական հարաբերությունները և ղարաբաղյան հակամարտությունը երկու տարբեր խնդիրներ են, պետք չէ դրանք կապակցել միմյանց։ Հակառակ դեպքում կարելի է ընկնել մի իրավիճակի մեջ, երբ կրկին կփակվեն հարաբերությունների բարելավման հնարավորությունները։ Եվ պետք է այնպես անել, որ դրանք միմյանց վրա հնարավորին չափ դրական ազդեն»,- ասաց Սեմնեբին։

Ըստ նրա, հայ-թուրքական բարելավումը դրական դինամիկա է ստեղծում։ «Այն իրավիճակում, երբ հայ ղեկավարությունը բախվում է միաժամանակ մի քանի խնդիրների հետ, այդ բարելավումն իրենց համար հնարավորություններ է ստեղծում կենտրոնանալու հետագա մեծ և բարդ հարցերի վրա»,- նկատեց Սեմնեբին։

Նա նաև վստահություն հայտնեց, որ հայկական ղեկավարությունը գիտակցում է, որ Ղարաբաղի ստատուս-քվոն հավերժ չի կարող լինել։

Հայաստանի ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր թևի ներքաղաքական ուժերը նույնպես կարծիք հայտնեցին արտաքին քաղաքականության առանցքային խնդիրների վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետական Կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանը երբեք չի համաձայնի թուրքական կողմի նախապայմանների քաղաքականության հետ, և երբեք չի գնա Թուրքիայի հետ միակողմանի զիջումների։

«Հայաստանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման հարցը գերխնդիր չէ, և մենք նպատակ չունենք ամեն գնով բացելու հայ-թուրքական սահմանը։ Հարցը միայն այն է, որ մենք իսկապես գիտակցում ենք, որ 21-րդ դարում փակ սահմաններով անհնար է արդյունավետ հարաբերություններ զարգացնել երկրների միջև»,- ասաց Շարմազանովը։

Իր հերթին, Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար, Դաշնակցության խմբակցության անդամ Հրայր Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն ոչ ադեկվատ է արձագանքում թուրքական կողմի հայտարարություններին՝ հայ-թուրքական և ղարաբաղյան կարգավորման գործընթացների միջև ուղիղ կապի առկայությանը։

«Փոխանակ հստակ և ժամանակին պատասխան տալու թուրքական կողմի նմանատիպ հայտարարություններին, Հայաստանի ԱԳՆ-ն նախընտրում է պնդել, թե այդ հայտարարությունները նախատեսված են ներքին սպառման համար։ Սակայն ՄԱԿ-ի ամբիոնից արված հայտարարությունները չեն կարող լինել ներքին սպառման համար։ Սա Անկարայի պաշտոնական դիրքորոշումն է»,- ընդգծեց Կարապետյանը։ Պատգամավորի խոսքերով, Թուրքիան ամենաակնհայտ կերպով նախապայմաններ է առաջ քաշում Հայաստանին հարաբերությունների բարելավման գործում։

Ամենայն հավանականությամբ, արձանագրությունների վավերացման հարցը դեռևս երկար կարծարծվի։ Այս հարցի վերաբերյալ կարծիք կհայտնեն և քաղաքական գործիչները, և վերլուծաբանները։ Պետք է միայն զինվել համբերությամբ և սպասել Երևանի և Անկարայի քաղաքական որոշմանը։ Ենթադրություններն այս հարցում իսկապես անտեղի են։

Շողիկ Վարդանյան, հատուկ «Նովոստի-Արմենիա» գործակալության համար -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:05
24 Հունվարի 2017
Ինչու Թրամփը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. American Thinker
American Thinker հայտնի պարբերականը հրապարակել է «Forbes», «The National Interest» և «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրերի սյունակագիր, ամերիկագետ Արեգ Գալստյանի հոդվածը:


15:30
19 Հունվարի 2017
10 տարի առանց Հրանտ Դինքի
2017 թ.–ի հունվարի 19–ին լրանոմ է «Ակոս» հայ–թուրքական թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության 10–րդ տարելիցը։ Դինքի սպանությունը ցնցեց ողջ քաղաքակիրթ աշխարհը։
16:53
18 Հունվարի 2017
Հանգստացնող միջոց Բաքվի համար
ախորդ օրն ադրբեջանական դիվանագիտության համար ձախողված էր: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին անկեղծության կոչելուն ուղղված ադրբեջանցի քարոզիչների փորձը հաջողվեց, սակայն արդյունքը լրիվ հակառակն էր և շոկի ենթարկեց Բաքվին։
20:08
17 Հունվարի 2017
Բաքուն փորձում է ռուսական դիվանագիտության համբերությունը
Արցախ այցելելու և, այսպես կոչված, «սև ցուցակը» շրջանցելով Բաքու մեկնելու համար ռուս–իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջան արտահանձնման հասնելու փորձն ադրբեջանական դիվանագիտության համար անհաջողության վերածվեց։
14:04
11 Հունվարի 2017
2016 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ տարի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։
14:31
27 Դեկտեմբերի 2016
2016 թ.–ի տասը գլխավոր մարզական իրադարձություններն ըստ «Նովոստի–Արմենիա» գործակալության
2016 թվականն ամենանշանակալից տարիներից էր անկախ Հայաստանի սպորտային պատմության ընթացքում։
15:13
23 Դեկտեմբերի 2016
Տոներն են մոտենում. հինգ վայր Հայաստանում` Նոր տարվա կատարյալ տոնախմբության համար
Արդեն դեկտեմբերի երկրորդ կեսն է, ինչը նշանակում է, որ Նոր 2017 տարին արդեն շատ մոտ է:
13:34
23 Դեկտեմբերի 2016
2016 թ.-ի քաղաքական կարևորագույն տասն իրադարձություններն ըստ «Նովոստի-Արմենիա» գործակալության
Ավարտվող 2016 տարին նահանջ տարի էր: Գոյություն ունի հավատալիք, որ նման տարին լի է լինում տարատեսակ կատակլիզմներով, բնական աղետներով և  բնության քմահաճույքներով:
18:59
22 Դեկտեմբերի 2016
Հրեղեն աքաղաղի տարի. ինչպե՞ս պետք է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա տոները հիանալի առիթ են երևակայության թռիչքի և ինքնատիպ ու բացառիկ տոնական սեղան ձևավորելու համար։
18:37
22 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետի 100 օրը
Այսօր լրանում է Կարեն Կարապետյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում գործունեության 100 օրը:
13:29
19 Դեկտեմբերի 2016
Ամանորյա հանգստի 7 լավագույն ուղղությունները
Ամանորին հաշված օրեր են մնացել, և Հայաստանի շատ բնակիչներ մտածում են, թե որտեղ կարելի է առավել արդյունավետ անցկացնել տոները։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է այդ խնդրի լուծման սեփական տեսլականը։
15:16
17 Դեկտեմբերի 2016
Ինչպե՞ս նորաձև լինել Ամանորին. նոր սեզոնի 5 գլխավոր թրենդեր
Նոր տարին առանձնահատուկ տոն է, այդ պատճառով ամանորի գիշերն ամեն ինչ իդեալական պետք է լինի: